Լրահոս
2024-10-22
-
ՀասարակականՍյունիքում ձյուն է տեղում․ Կապան-Սիսիան ճանապարհը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Սյունիքի մարզի Ազվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին23:0522.10.24 -
ՔաղաքականՔՊ-ում քննարկվել է Արդարադատության նախարարի թեկնածուի հարցըՀոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ Քննարկվել են կադրային բնույթի, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին վերաբերող հարցեր։Ավելին23:0022.10.24 -
ՄիջազգայինԱլիևին ճնշում են երկու կողմից. լրտեսական սկանդալ՝ Ադրբեջան-Իսրայել սիրախաղումԻսրայելի դաշնակից Ադրբեջանը հրեական պետությանը հարվածում է թիկունքից: Թել Ավիվը 7 ադրբեջանցու է ձերբակալել՝ հօգուտ Իրանի լրտեսության համար: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ Ադրբեջանի 7 քաղաքացիներին, այդ թվում՝ երկու անչափահասներին, ցմահ ազատազրկում է սպասվում:Ավելին22:5022.10.24 -
Արտաքին քաղաքականությունՊուտինյան աշխարհում կործանում են դոլարը. BRICS-ի պատմական գագաթնաժողովը՝ ԿազանումՆոր աշխարհակարգի՝ պուտինյան տեսլականի շուրջ 33 պետություն է հավաքվել Կազանում: Համաշխարհային առաջնորդներ, գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաներ մոլորակի ամենասուր հարցերն են քննարկելու ԲՐԻԿՍ-ի եռօրյա հավաքի ընթացքում:Ավելին22:4022.10.24 -
ԱրցախԳանձասարի վանքի բանալիները հանձնել են Տեր Վրթանես եպիսկոպոս ԱբրահամյանինՀոկտեմբերի 21-ին Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը այցելել է Լոռու մարզի Տաշիր քաղաք, հայտնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմից։ Նշվում է, որ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կազմակերպմամբ Տաշիրի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Վրթանես Սրբազանի հանդիպումը արցախցիների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր Տաշիր քաղաքում և հարակից գյուղերում բնակություն հաստատած արցախահայությունը։ Հանդիպմանը ներկա էին Տաշիր համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Լևոն քահանա Դավթյանը, «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանն ու սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հայկ Տրունյանը։թանես Սրբազանը հարցերի միջոցով ընդհանուր պատկերացում է կազմել հիշյալ համայնքում բնակվող արցախցիների կացության վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև հետաքրքիր միջադեպ․ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչներից մեկը մոտեցել է Սրբազանին և հանձնել բանալիներ։ Պարզվել է, որ վերջինս Գոռ Բաղդասարյանի ընկերն է, ով 90-ական թվականներին Գանձասարը պաշտպանողների շարքում էր։ 2023 թվականի տարհանման ժամանակ Գոռը իր հետ վերցրել էր Գանձասարի վանքի բանալիները: Հանդիպման ժամանակ նրա ընկերը բանալիները փոխանցել է Վրթանես Սրբազանին՝ հույս հայտնելով, որ բոլորս կրկին կվերադառնանք հայրենի Արցախ և նույն բանալիներով կբացենք հնագույն վանական համալիրի դռները։ Օրվա վերջում Սրբազան Հայրը այցել է Լեռնահովիտ բնակավայրում հաստատված արցախցի մի ընտանիքի՝ տեղում ծանոթանալու տեղահանվածների ներկայիս սոցիալական կացությանը։Ավելին22:3022.10.24 -
Հասարակական«ԶԻԼ»-ը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղային. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հոկտեմբերի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում 62-ամյա Գառնիկ Խաչատրյանը իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով Նոր Արեշ 3-րդ փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 7-ամյա Մ. Շ-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված տղային տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավելին22:1522.10.24 -
ՄիջազգայինԲրազիլիայի ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Արգենտինան որոշել է չմիանալ BRICS-ինԲրազիլիան ցավում է, որ Արգենտինայի նոր կառավարությունը որոշել է չմիանալ BRICS-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Բրազիլիայի արտգործնախարար Մաուրու Վիեյրան։ «Մենք ցավում ենք, որ Արգենտինայի նոր կառավարությունը նախընտրեց չընդունել BRICS-ի հրավերը»,- ասել է Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը 2023 թվականի դեկտեմբերին իշխանության գալուց հետո պաշտոնական նամակով ծանուցել է BRICS-ի երկրների ղեկավարներին այդ կառույցին միանալու մերժման մասին։Ավելին22:0022.10.24 -
ՔաղաքականԳանայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Աքուա Օպոկու-Վարեյը: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում: «Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է։ Վերջին տարիներին փորձում ենք ակտիվացնել մեր հարաբերությունները Աֆրիկայի երկրների հետ և այդ ուղղությամբ արդեն ձեռնարկել ենք որոշակի քայլեր, վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր խթան կհանդիսանա մեր երկրների միջև համագործակցության համար»,- նշել է նախագահը: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար: «Շատ ուրախ եմ իմ երկիրը Հայաստանում ներկայացնելու հնարավորության համար և տպավորված եմ այն ջերմ ընդունելությունից, որին հանդիպեցի Հայաստանում, ես ջանքեր չեմ խնայի մեր երկրների միջև փոխգործակցության սերտացման ուղղությամբ»,- ասել է դեսպան Աքուա Օպոկու-Վարեյը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Գանայի միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցային ներուժի կյանքի կոչման հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ կարևորվել է բարձր տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտում աշխատանքների ակտիվացումը: Կողմերը երկուստեք դրական են գնահատել նաև միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Գանայի արդյունավետ համագործակցությունը:Ավելին21:4522.10.24 -
ՀասարակականԲախվել են «Honda»-ն ու «Mercedes»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհի սկզբնամասում, կամուրջի վրա բախվել են «Honda» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով «Mercedes»-ը կողաշրջվել է։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։Ավելին21:3522.10.24 -
ՔաղաքականՓաշինյանի այցը Գյումրի կապ չունի «Բալասանյան» դաշինքի անդամների մանդատները վայր դնելու հետ. Էմմա Պալյան․ News.amՄամուլում շրջանառվող այն լուրը, որ մինչև այսօրվա վերջ կամ վաղը առավոտ Գյումրիի իշխող «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները վայր կդնեն մանդատները, Գյումրիից ներկայացված «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն էլ են ծանոթ այդ լուրերը։Ավելին21:2822.10.24 -
ՔաղաքականՓաշինյանին նամակ են բերել Բայդենից. Երևանում է ԱՄՆ նախագահի հատուկ օգնականըՆիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Ջո Բայդենից: Այսօր նամակը նրան է փոխանցել ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը: Նամակի մեջ կարդում ենք․ «Խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը»,- ասվում է նամակում։Ավելին21:1822.10.24 -
ՀասարակականՄանրամասներ՝ Եղվարդում բռնկված հրդեհի դեպքիցՀոկտեմբերի 22-ին` ժամը 14:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ խմորիչի նախկին արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։14-ին, մարվել՝ 17։11-ին։ Մասամբ այրվել են արտադրամասի տանիքի փայտե կառուցատարրերը և փրփրապլաստ (մոտ 300 քմ):Ավելին21:1522.10.24 -
ՀասարակականԲանկերի անունից խարդախություն է տարածվում․ Մարտիրոսյանը զգուշացնում էՄեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով․ «Բանկերի անունից խարդախութոն է տարածվում, զգուշացեք, չհավատաք»։ Նա հայտնում է, որ սոցիալական ցանցերի միջոցով տարածվում են առաջարկներ, լրացնել հարցում, կարծիք հայտնել բանկի աշպատանքի վերաբերյալ և ինչ-որ բոնուսներ ստանալ։ Մանրամասն՝ տեսանյութում։Ավելին21:0622.10.24 -
ԻրավականՁերբակալվել է 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կինըԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները: Այս մասին գրել է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մայրաքաղաքի 62-ամյա բնակիչ Հասմիկ Գ.-ն: Նա և կազմված փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե»,- հայտնել է նա։Ավելին20:5522.10.24 -
ՔաղաքականԻմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն․ Բայդենի նամակը՝ ՓաշինյանինԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նամակում, մասնավորապես, նշված է. «Հարգելի պարոն վարչապետ, Ուրախ եմ տեսնել, որ Ձեր երկիրը և Ադրբեջանը կայուն առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, որը կկարգավորի ձեր երկու երկրների միջև հարաբերությունները: Ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։ Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար: Այն կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը։ Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը։ Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: Ես խնդրել եմ Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին՝ տեղեկացնել Ձեզ որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ Ձեր կարծիքը Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ: Ինչպես անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հիշատակվեց, այժմ եկել է պահը՝ վերահաստատելու հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և խաղաղության հիմնարար սկզբունքներին: Ավելի պայծառ ապագան հասանելի է, և ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքին՝ այն բաց չթողնելու համար»:Ավելին20:4022.10.24 -
ՄիջազգայինԱվելի կատաղի կարող է դառնալ ուկրաինական պատերազմը. Հս. Կորեայի զորքերի շուրջ աղմուկը չի մարումՌուս-ուկրաինական պատերազմի սկզբից ավելի քան 2,5 տարի անց ճակատը նոր օտարերկրյա ուժերով լցվելու վտանգի առաջ է: Ամեն ինչ իրար է խառնվել կորեական թերակղզում: Ի պատասխան հյուսիսկորեական զորքերի՝ ուկրաինական ճակատ մեկնելու մասին տեղեկությունների՝ Փհենյանի թշնամի Սեուլում խոսում են Ուկրաինային զենքով օգնելու մտադրության մասին: Պատերազմին կներքաշվե՞ն հեռավոր-արևելյան երկրները:Ավելին20:3522.10.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ալիևը պայթյունավտանգ խաղ է խաղում Իրան-Իսրայել նյարդերի պատերազմում. լրտեսական ականներՀայլուր 20։30 Ալիևը պայթյունավտանգ խաղ է խաղում Իրան-Իսրայել նյարդերի պատերազմում. լրտեսական ականներԱվելին20:3022.10.24 -
ՀասարակականԱրարատում բախվել են «Hyundai Tucson»-ն ու «Mercedes»-ը. տուժածների թվում երեխաներ կանԱյսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Հ.-ի վարած «Hyundai Tucson» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գոռ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ երեխաներ են՝ 2 և 4 տարեկան, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվ են գործել «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Բախման հետևանքով «Hyundai»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները «Hyundai»-ի վարորդի կինն ու երեխաներն են:Ավելին20:1522.10.24 -
ՀասարակականՀայաստանի և Դանիայի ՄԻՊ հաստատությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրՀոկտեմբերի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ու Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքը։ Ստորագրման միջոցառումը կազմակերպվել է Պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակներում, որին մասնակցել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից։ Հուշագիրը համագործակցության ձևաչափ է, որը նպատակ ունի խթանել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության միջև հաղորդակցությունը, կարողությունների զարգացման համար փորձի փոխանակումը՝ բարելավելու համար հաստատությունների աշխատանքները մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության հարցում։ Հուշագրի ստորագրման առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շեշտադրել է, որ կարևորում է Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը, իսկ այս հուշագիրը թույլ կտա առավել մեծ թափով իրականացնել համատեղ ծրագրեր: Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքն իր հերթին ևս կարևորել է հուշագրի ստորագրումը, քանի որ հնարավորություն է ստեղծվում էլ ավելի զարգացնելու հայ-դանիական համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Համագործակցության համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտները հստակեցվելու են աշխատանքային կարգով։ Հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման և երկու հաստատությունների միջև հաղորդակցության ապահովման համար կողմերը իրենց հաստատություններից նշանակելու են պատասխանատու անձինք։Ավելին20:0722.10.24 -
ՔաղաքականԱՄՆ նախագահի հատուկ օգնականը Փաշինյանին է փոխանցել Ջո Բայդենի նամակըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Մայքլ Քարփենթերը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածների հիման վրա և շարունակելու հետագա քննարկումները: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի փոխվստահությանը և դրական ազդակ կհաղորդի մյուս հարցերի քննարկման ու համաձայնության հասնելու գործին: Մայքլ Քարփենթերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի նպատակադրումն ու քայլերը՝ ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, կարևորել սահմանազատման գործընթացն ու կանոնակարգի ստորագրումը, շեշտել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Մայքլ Քարփենթերն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ համագործակցության երկկողմ օրակարգին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:Ավելին20:0022.10.24