Լրահոս
2024-10-22
-
ՀասարակականՎանաձորում բախվել է 2 «Mercedes». կան վիրավորներԱյսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվ են գործել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:Ավելին14:4522.10.24 -
ՄիջազգայինՆա ազնիվ էր անգամ պատերազմում. Իսրայելը վերջին հրաժեշտն է տվել գնդապետ ԴաքսայինԻսրայելում սգում են ՑԱԽԱԼ-ի գնդապետ Էհսան Դաքսայի մահը: Երկուշաբթի են զինվորականի ծննդավայրում վերջին հրաժեշտը տվել նրան: Դաքսան զրահատանկային 401-րդ բրիգադի հրամանատարն էր և վերջին մարտը Գազայի հյուսիում է վարել:Ավելին14:4222.10.24 -
ՏարածաշրջանՋրհեղեղ՝ Ադրբեջանում. երկու օր է՝ կոլապս է փողոցներումԱդրբեջանում հեղեղումներ են: Երկու օր շարունակվող հորդառատ անձրևի պատճառով տասնյակ տներ, մեքենաներ մնացել են ջրի տակ: Փրկարարները Բաքվից ու Ապշերոնի շրջանից որոշ մարդկանց տարհանել են: Այսօր առավոտյան Ադրբեջանի մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել, տասնյակ փողոցներ անանցանելի են, անձրևաջուրը լցվել է նաև թունելներ:Ավելին14:3422.10.24 -
ԻրավականԱրձանագրվել է 7 պատահար․ 11 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 21-22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության` 9-ական, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթուղթ կեղծելու և սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, խոշտանգման, բնակարանային գողության և թմրանյութի իրացման՝ 2-ական, սպանության փորձի, վստահված գույքի հափշտակման, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ազատությունից ապօրինի զրկելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր հափշտակելու, շորթելու, վնասելու կամ թաքցնելու, կալանավորներին պահելու վայրում իրականացվող գործունեությանը խոչընդոտելու և ալիմենտ չվճարելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ 11 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին14:3022.10.24 -
ՏարածաշրջանՀեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվելԲաքվի Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում հոկտեմբերի 22-ին հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Կրակի մարման աշխատանքներին մասնակցում է երկու ուղղաթիռ։ Գործարանի աշխատակիցներին տարհանել են։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։Ավելին14:1822.10.24 -
ՔաղաքականՓաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովինՆիկոլ Փաշինյանը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Հիշեցնենք՝ Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։ Դրան կմասնակցի ավելի քան 30 երկրի ներկայացուցիչ: Գագաթնաժողովի օրակարգում են ճգնաժամերը, բազմաբևեռության ձևավորումն ու BRICS-ին նոր պետությունների անդամակցության հարցը: Գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա:Ավելին14:1022.10.24 -
ՄիջազգայինԻրանի օգտին լրտեսության մեղադրանքով 7 ադրբեջանցի է ձերբակալվել Իսրայելում. 2-ը անչափահաս ենԻսրայելի դաշնակից Ադրբեջանի քաղաքացիները լրտեսություն են արել Իրանի համար: Իսրայելի ազգային անվտանգության ծառայությունը լրտեսական ցանց է բացահայտել, որի 7 անդամները, ըստ տեղի լրատվամիջոցների, Ադրբեջանից են Իսրայել գաղթել:Ավելին14:0022.10.24 -
ՍփյուռքԲրյուսելի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով 2 հայ կդառնա ավագանու անդամԲրյուսելում հոկտեմբերի 13-ին կայացած ՏԻՄ ընտրություններին առաջադրված մոտ չորս տասնյակ հայ թեկնածուներից երկուսն ընտրվել են իրենց համայնքի ավագանու անդամ՝ Աննա Հովսեփյանը՝ Ժետում, Տոնի Տարոն Օքմենը՝ Զավենթեմում։Ավելին13:5622.10.24 -
ԱշխարհՆորածին երեխային թողել է Անթալիայի օդանավակայանի զուգարանում18 ամյա ռուս ուսանողուհին, որ մեկ շաբաթ առաջ նորածին դստերը թողել էր Անթալիայի օդանավակայանում, հայտարարել է, որ ուզում է պահել նրան: Եկատերինա Բուռնա-սկինային ձերբակալել են, երբ նա ծննդաբերությունից հետո երեխային թողել է օդակայանի զուգարանում: Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է 18-ամյա աղջիկը սպիտակ վերնաշապիկով մտնում օդակայանի զուգարան, հետո այլ շորերով ու տոպրակներով դուրս գալիս այնտեղից: Ոստիկանները հենց անցակետում էլ բռնել են նրան:Ավելին13:4522.10.24 -
ԻրավականԵրևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարանՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատախազը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան «Փ.Յ.-ն, 2008 թվականից մինչև 2019 թվականը զբաղեցնելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Մետրոպոլիտեն) տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ: Մասնավորապես՝ - Փ.Յ.-ն իր որդու հետ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին կնքել է աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա՝ որդին զբաղեցրել է Մետրոպոլիտենի «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի պետի տեղակալի, իսկ 2014 թվականի օգոստոսի 4-ից՝ «Ազդանշանման և կապի» մասնաճյուղի պետի պաշտոնները: Փ.Յ.-ն Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահի օժանդակությամբ ստացել է Խորհրդի անդամների միաձայն հավանությունը՝ Մետրոպոլիտենի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 76 շենքի (կապի տան) 944,5 քմ մակերեսով նկուղային հարկն օտարելու վերաբերյալ: Ընկերության տնօրենների խորհրդի գրության հիման վրա՝ Երևանի քաղաքապետը 2013 թվականի օգոստոսի 20-ին գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ առաջարկելով հանձնարարել համապատասխան գերատեսչությանը՝ հրապարակային սակարկությունների միջոցով նշված տարածքը ներկայացնել օտարման: «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի գնահատողը 2013 թվականի հոկտեմբերի 23-ին կազմել է գնահատման կեղծ հաշվետվություն: Հաշվետվության համաձայն՝ 944,5 քմ մակերեսով տարածքի շուկայական արժեքը 2013 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ կազմել է 106 մլն 850 հազար դրամ: Գնահատողը վերոնշյալ փաստաթղթում դիտավորությամբ չի ներառել շենքի նկուղային հարկաբաժնի տարածքի համար հատկացված՝ 0.19459 հա և 0.0038736 հա մակերեսներով հողամասերն ու դրանց շուկայական արժեքները: Արդյունքում՝ գույքը, որի իրական շուկայական արժեքը 2013 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ կազմել է 194 մլն 880 հազար դրամ, գնահատվել է 106 մլն 850 հազար դրամ: 2013 դեկտեմբերի 4-ին անշարժ գույքն աճուրդի է դրվել, մեկնարկային գին է սահմանվել 106 մլն 850 հազար դրամը: 2013 թվականի դեկտեմբերի 4-ին կայացած առաջին և նույն թվականի դեկտեմբերի 16-ին կայացած երկրորդ աճուրդներին որևէ անձ (այդ թվում՝ Մետրոպոլիտենի տնօրենի որդին) չի մասնակցել, գույքն աճուրդով չի վաճառվել: Մետրոպոլիտենի տնօրենի որդին անշարժ գույքը գնել է երրորդ աճուրդի ժամանակ՝ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին՝ 75 մլն 393 հազար դրամով: - Մետրոպոլիտենի տնօրենն իր որդու օժանդակությամբ հափշտակել է 7 մլն 104 հազար դրամ, մեկ այլ դեպքում՝ որդու և Մետրոպոլիտենում աշխատող որդու ընկերոջ օժանդակությամբ՝ 38 մլն 505 հազար դրամ: - Մետրոպոլիտենի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի նախկին տեղակալի խնդրանքով, աշխատանքի է ընդունել երեք վարորդի, ովքեր ընկերությունում փաստացի չեն աշխատել, փոխարենը՝ տարիներ շարունակ որպես վարորդ՝ սպասարկել են Քաղաքապետարանի վերոնշյալ պաշտոնյային ու նրա ընտանիքի անդամներին: Մետրոպոլիտենի բյուջեից 2012 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում երեք վարորդներին վճարվել է 11 մլն 147 հազար դրամ աշխատավարձ, հատկացվել է 11 մլն 887 հազար դրամի բենզին, ավտոմեքենաների տեխսպասարկման համար՝ 5 մլն դրամ: Արդյունքում՝ Մետրոպոլիտենի տնօրենը վատնել է շուրջ 28 մլն դրամ: - Մետրոպոլիտենի տնօրենը ընկերության կարիքների համար ձեռք բերված բենզինից, 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս տարբեր խմբաքանակներով հափշտակել է 39 մլն 963 հազար դրամի 110 հազար լիտր բենզին: - Մետրոպոլիտենի տնօրենը 2015 թվականի հուլիսի 1-ին աշխատանքի է ընդունել քաղաքացու, ով աշխատանքի չի հաճախել, չի կատարել իր աշխատանքային պարտականությունները, սակայն Մետրոպոլիտենի բյուջեից 2015-2018 թվականներին ստացել է 7 մլն 120 հազար դրամ աշխատավարձ: - Մետրոպոլիտենի տնօրենը 2011 թվականի մայիսի 27-ին կնքած պայմանագրով աշխատանքի է ընդունել մեկ այլ քաղաքացու, ով նույնպես աշխատանքի չի հաճախել, սակայն ընկերության բյուջեից 2011-2014 թվականներին ստացել է 4 մլն դրամ աշխատավարձ: - Մետրոպոլիտենի տնօրենը, խախտելով «Գնումների մասին» օրենքի պահանջը, առանց մրցույթ հայտարարելու և անցկացնելու, 2017 թվականի օգոստոսի 4-ին Մետրոպոլիտենի անունից ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքել է պայմանագիր, որը նույնական է եղել նախորդ տարում կնքած պայմանագրի առարկային, սակայն պայմանագրի արժեքը 220 հազար եվրոյով ավելի է եղել: Դատախազը 2024 թվականի 2024 թվականի սեպտեմբերի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Մետրոպոլիտենի տնօրենի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը) (7 դրվագ), գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝վստահված խոշոր չափի գույքը հափշտակելը), Մետրոպոլիտենի տնօրենի որդու նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելուն օժանդակելը) (երկու դրվագ): Հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել ևս հինգ անձի նկատմամբ: Մետրոպոլիտենի տնօրենի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը, Մետրոպոլիտենի տնօրենի որդու նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: 2024 թվականի հոկտեմբերի 15-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Նախնական դատալսումների ընթացքում կներկայացվի գույքային հայց»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:3022.10.24 -
ԻրավականՏանիքում թաքնված երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել էՀոկտեմբերի 21-ի գիշերը՝ ժամը 2.50-ի սահմաններում, ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ նախորդ օրը փորձել են մտնել հարևանի բնակարան, տվյալ պահին ևս փորձում են մուտք գործել նույն բնակարան: Ահազանգով նշված հասցե ոստիկանության Տարոնի բաժնից օպերատիվ խումբ և պարեկային կարգախումբ են մեկնել: Ոստիկանները շրջափակել են շենքը, ապա բարձրանալով տանիք՝ մուտքի մոտակայքում հայտնաբերել են բջջային հեռախոս, լինգ, մետաղ կտրելու մկրատ, շինարարական ձեռնոցներ: Շարունակելով որոնողական աշխատանքները՝ ոստիկանները տանիքում հայտնաբերել են ծխատարի մոտ թաքնված մի երիտասարդի: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին: Վանաձորի բնակիչ 32-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն:Ավելին13:1522.10.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.05 դրամ:Ավելին13:0022.10.24 -
ՀասարակականԲախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը. 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Հնաբերդ-Գեղաձոր հատվածում բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ԶԻԼ 130»-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Գազել»-ը սպասարկում է Արթիկ-Ապարան-Երևան թիվ 355 երթուղին: Դեպքի վայրում փրկարարներն ու պարեկները հայտնաբերել են դաշտամիջյան հատվածում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ նախնական տեղեկությունների, նույնպես մասնակցություն ունի նշված վթարում:Ավելին12:4522.10.24 -
Արտաքին քաղաքականությունԿազանում մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովըԿազանում մեկնարկում է ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահության ընթացքում առանցքային իրադարձությունը՝ միավորման 16-րդ գագաթնաժողովը։ Անդամ երկրների ղեկավարները կքննարկեն մոլորակի ամենասուր ճգնաժամերը, բազմաբևեռության ձևավորումը և նոր պետությունների ընդգրկումը ԲՐԻԿՍ-ի կազմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Առաջին անգամ խմբի գագաթնաժողովը կկայանա «տասնյակի» ձևաչափով՝ հաշվի առնելով 2023 թվականին ընդունված հինգ նոր անդամներին։ Բացի ԲՐԻԿՍ-ի «տասնյակից» (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Եթովպիա), Կազան կժամանեն նաև գլոբալ Հարավի և Արևելքի երկրների այլ ներկայացուցիչներ, որոնք շահագրգռված են միավորման հետ համագործակցության հարցում։ Ընդհանուր առմամբ, ակնկալվում է 36 երկրների և 6 միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի մասնակցությունը։ Միջոցառումը կսկսվի հոկտեմբերի 22-ի երեկոյան Կազանի քաղաքապետարանում ընկերական ճաշկերույթով:Ավելին12:3522.10.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Բոյկոտ՝ խորհրդարանում. ընդդիմությունը չի մասնակցում «հակաօրինական գործընթացին»Հայլուր 12։30 Բոյկոտ՝ խորհրդարանում. ընդդիմությունը չի մասնակցում «հակաօրինական գործընթացին»Ավելին12:3022.10.24 -
ՔաղաքականԴուք հերթական անգամ կեղծեցիք և ստեցիք, Արծվիկ Մինասյանը՝ Ալեն ՍիմոնյանինԴուք հերթական անգամ կեղծեցիք և ստեցիք՝ մեղադրելով Դաշնակցությանը Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելու մեջ և այն էլ ոչ ավել, ոչ պակաս «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վրա հղում կատարելով: Այս մասին ԱԺ-ում՝ դիմելով Ալեն Սիմոնյանին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ Արձագանքելով ԱԺ նախագահի այն մեղադրանքին, թե ՀՅԴ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում՝ կողմ քվերակելով «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին։ «Թողնեք նման վարքագիծը և ԱԺ ամբիոնից մի ասեք այնպիսի բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն։ Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ պետք է եզրակացությունը ներկայացներ մինչև ժամը12-ը և բոլորն են դրա մասին տեղյակ։ Նշեք թե, այսօր ի՞նչ հիմքով եք բերել»,- հարցրեց Մինասյանը։ Մանրամասն՝ տեսանյութում:Ավելին12:2522.10.24 -
ՀասարակականՎերաօծվել է Վահագնի համայքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցինԼոռու մարզի Վահագնի համայնքի նոր եկեղեցին կառուցվել է 2017 թվականին Փարեմուզյան ընտանիքի բարերարությամբ, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Մինչև այդ համայնքում գործող եկեղեցի չի եղել: Խոնարհված միակ սրբավայրը 1988-ի երկրաշարժից հետո ավերվել ու չի վերականգնվել: Նորակառույց եկեղեցին նորոգվել ու բարեզարդվել է, եկեղեցում այժմ նաև մկրտության ավազան կա:Ավելին12:2122.10.24 -
ԻրավականԿինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով միջին ծանրության վնաս. գործն ուղարկվել է դատարանՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2022 թվականի դեկտեմբերին Արագածոտնի մարզի Թալին համայնքի բնակավայրերից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Կ.Մ.-ն փայտով դիտավորությամբ հարվածել է իր ամուսնու՝ Ռ.Մ.-ի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ կողոսկրերի կոտրվածքների ձևով: «Դատախազը 2023 թվականի մայիսի 15-ին Կ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): 2024 թվականի հոկտեմբերի 17-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին12:1022.10.24 -
ՀասարակականԵրևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում էԵրևանը նախապատվություն է տալիս և առանձնացված գծեր հատկացնում հանրային տրանսպորտին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Առաջնային փուլում իրագործվում է միասնական միջանցքի գաղափարը, որով կապվում են մի քանի վարչական շրջաններ՝ հանրային փոխադրամիջոցի համար ստեղծելով անխոչընդոտ երթևեկություն: Առաջիկայում դիտարկվում է Կենտրոն վարչական շրջանից միջանցք ավելացնել դեպի Արշակունյաց, Գարեգին Նժդեհի, Բագրատունյաց փողոցներ: Քննարկվում է նաև Նոր Նորք վարչական շրջանն Արաբկիր վարչական շրջանին կապելու և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան հասնելու տարբերակը:Ավելին12:0022.10.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 22.10.2024Մամուլի տեսություն 22.10.2024Ավելին11:5022.10.24