Լրահոս

2024-10-22
  • Հայաստան
    Երևանում պղծել են 44-օրյա պատերազմի զոհերի նկարները. վատ կանխազգացում ունեն մարդիկ
    Երևանում պղծել են 44-օրյա պատերազմի զոհերի նկարները: Մի կին ջնջել է տղաների նկարները պատերից: Ականատեսները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն: Պատահածը սովորական վանդալիզմ չէ՝ ըստ երևանցիների: Մարդկանց վատ կանխազգացումներն են պատել, երբ ջնջված են տեսել «Հիշենք մեր հերոսներին» գրառումը:
    19:45
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գրիգորյանն ու ԱՄՆ նախագահի օգնականն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին
    Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններն ընդգրկող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և նախանշել հետագա համագործակցության ուղիները: Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին: ՀՀ ԱԽ քարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման պատրաստակամությունը:
    19:30
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խորհրդարանից դուրս մնացած ԼՀԿ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը հոխորտում է ընդդիմության հասցեին․ Armlur
    «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որի գլխավորած ուժը 2021 թ-ի ԱԺ ընտրություններում բավարար ձայներ չհավաքելու արդյունքում դուրս մնաց խորհրդարանից, այսօր խորհրդարանական ընդդիմությանը հորդորում է ԱԺ նիստերը բոյկոտելու փոխարեն վայր դնել մանդատները:
    19:15
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Աշտարակ քաղաքում սպանության փորձ կատարելու դեպքից
    Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել է սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն պահելու մեջ մեղադրվող Ա.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2023 թվականի օգոստոսի 8-ին Ա.Ս.-ն, տեղեկանալով, որ իր հորը՝ Ռ.Ս.-ին, տարիներ առաջ սպանած Վ.Գ.-ն Աշտարակ քաղաքում գտնվող սրճարաններից մեկում է, նրան սպանելու նպատակով նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, գնացել է նշված սրճարանի ավտոկայանատեղի ու թաքնվել: Երբ Վ.Գ.-ն ժամը 22:00-ի սահմաններում մոտեցել ու նստել է ավտոմեքենան, Ա.Ս.-ն իր մոտ ապօրինի պահվող ու դեռևս չհայտնաբերված հրազենով չորս անգամ կրակել է Վ.Գ.-ի ուղղությամբ: Հանցագործությունն ավարտին չի հասցվել: Կրակված գնդակներն աննշան շեղությամբ չեն դիպել Վ.Գ.-ին: Ա.Ս.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի: Դատախազը 2024 հոկտեմբերի 3-ին Ա.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, փամփուշտ ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղադրյալ Ա.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ էին կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Դատախազի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը 2024 թվականի հոկտեմբերի 10-ին բավարարվել է: Ա.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը: 2024 թվականի հոկտեմբերի 17-ին վարույթի նյութերը հաստատված մեղադրական եզրակացությամբ հանձնվել են իրավասու դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:00
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձեզ հարց տվե՞լ եք, Ալեն Սիմոնյան, ձեր փաստարկները ինչո՞ւ Ալիևի մտքով մի անգամ չի անցել. պատգամավոր
    Այս 3 տարի այս դահլիճից կրկնում եք՝ սրանով է ճանաչվել, վարչատարածքային բաժանման օրենքով է ճանաչվել, ներքին օրենքով է ճանաչվել։ Դա այնքան հիմարություն է, որ ոչ ոք, ձեզնից բացի, դա չի կրկնում: Մտածե՞լ եք այդ մասին: Ոնց է, որ Ադրբեջանի վերնախավը բացառապես ձեր հայտարարություններն ու ստորագրություններն է վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության հիմք:
    18:56
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Եվրոպայի առաջնությունից բռնցքամարտիկները հայրենիք են բերել 5 մեդալ
    Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամանեց Երևան։ Մեր ընտրանին մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից հայրենիք է բերել 5 մեդալ` 2 ոսկի և 3 արծաթ: Այս մասին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
    18:45
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը և ԱՄՆ նախագահի օգնականը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ
    Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության զարգացմանը միտված ընթացիկ ծրագրերը, դրական դինամիկան ու հետագա հեռանկարները։ «Հայաստանը շահագրգիռ է շարունակել զարգացնել հարաբերություններն ԱՄՆ հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ համագործակցությունը կառուցելով ընդհանուր արժեքների, արդեն իսկ արձանագրված ձեռքբերումների վրա, ուսումնասիրելով նաև ոլորտային համագործակցության լրացուցիչ հնարավորությունները»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը: Արարատ Միրզոյանը և Մայքլ Քարփենթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից գործադրվող ջանքերը, և անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու գործում ՀՀ շահագրգռվածությունը՝ հավելելով, որ վերջինս իր հստակ արտահայտումն է գտել հնարավորինս սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված ՀՀ տեսլականում:
    18:42
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մայա Սանդուն Նիկոլ Փաշինյան չէ, չկեղտոտված, պինդ և գաղափարական կին է. Արմեն Աշոտյան
    «Մոլդովական հանրաքվեն և նախագահական ընտրությունները հասկանալիորեն դարձան նաև հայկական քննարկումների թեմա։ Սակայն տպավորություն ունեմ, որ այդ դիսկուրսում կրկին գերակա են դարձել ոչ թե բուն հայկական աշտարակից դիտարկումները, այլ պարզապես գեոպոլիտիկ ճաշակով թելադրված կլիշեները։ Հայաստանի արևմտամետները տանում են Euronews-ի և CNN-ի գիծը, իսկ ռուսամետները Սոլովյով-Կիսելյով գաղափարաքարոզչական շրջանակներում են:
    18:37
    22.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Պուտինի հակահարվածը՝ ՌԴ-ն մեկուսացնելու ջանքերին. BRICS-ը տպավորիչ կազմով Կազանում է
    Հայլուր 18։30 Պուտինի հակահարվածը՝ ՌԴ-ն մեկուսացնելու ջանքերին. BRICS-ը տպավորիչ կազմով Կազանում է
    18:30
    22.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանից ադրբեջանական զորքի դուրսբերման հարցը՝ մանրո՞ւք. մեծ գործով է զբաղվում Փաշինյանի թիմը
    Ազգային ժողովի՝ այսօր սկսված նստաշրջանում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման կանոնակարգի վավերացման հարցը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտել են քննարկումը՝ հայտարարելով, որ իրենց մասնակցությունը կնշանակի մաս դառնալ անօրինական գործընթացին:
    18:15
    22.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Արցախի վրա հարձակվելու՝ Ադրբեջանի «լեգիտիմ իրավունքը» կրքոտ պաշտպանող հայը «զենքը վայր չի դնում»
    Սիմոնյանի աղմկահարույց հարցազրույցից հետո թեժ բանավեճով է քառօրյա նստաշրջանը սկսել Ազգային ժողովը: Հայաստանի Ազգային ժողովի նախագահը ուրբաթ հարցազրույցում ասել էր՝ «Ադրբեջանը Ղարաբաղում արել է մի գործողություն, որի «տակ ուներ ՄԱԿ-ի առնվազն 3-4 բանաձև»։ Ընդդիմությունը «դավաճանական» է բնութագրում Սիմոնյանի այս հայտարարությունը: Դա Ալեն Սիմոնյանին չի կաշկանդել այսօր նորից կրկնել ասածը:
    18:11
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Երևան-Երասխ ճանապարհին․ կան տուժածներ
    Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:13-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 43-րդ կմ-ին՝ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում, բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1989 թ․) և Hyundai (վարորդ` Ռ. Գ., ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Hyundai մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ք․ Ս․-ն (ծնված 1989 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 1991թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
    18:00
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արարատի մարզում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պատճառված 15 միլիոն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
    Երևան քաղաքի բնակիչը 2017 թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում ձեռք է բերել 0,5 հա արտադրական նշանակության տարածք, հիմնել է փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն) և 2019 թվականի վերջին սկսել օղիների արտադրություն՝ առանց Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության: 2020 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 15 միլիոն դրամի վնաս: 2020 թվականի հուլիսի 24-ին հարուցվել է քրեական գործ (վարույթ)՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, որը զուգորդվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով): Ընկերության տնօրենի նկատմամբ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը դատարան է ուղարկվել 2022 թվականի ապրիլի 4-ին: 2024 թվականի հոկտեմբերի 16-ին մեղադրյալը հանցագործության հետևանքով պետությանը պատճառված 15 միլիոն դրամ վնասը վերականգնել է: 2024 թվականի հոկտեմբերի 17-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ գործող Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով (անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը և հաշվարկված տույժերը):
    17:45
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին
    Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։ «Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ հաստատելով, որ վերապատրաստման դասընթացները հնարավորություն են տալիս աղոթական մթնոլորտի մեջ զորացնելու հոգևոր կյանքը, նոր գիտելիքներ ձեռքբերելու, անձնապես շփվելու և փոխանակվելու միմյանց փորձառությամբ, ինչը կնպաստի իրենց հովվական ծառայության և Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը։ Նորին Սրբությունը հորդորեց եկեղեցականներին իրենց գովարժան ու անսակարկ ծառայությամբ, ըստ ամենայնի, աջակցել հայրենական ու հոգևոր կյանքում ծառացած մարտահրավերների հաղթահարմանը՝ հետամուտ լինելով նաև հոգևոր, ազգային արժեքների պահպանմանն ու զորացմանը և այդ արժեքներով ազգի զավակների կրթությանը։ Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց հոգևորականների հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու կանոնական, ծիսական և հովվական կյանքի հիմնախնդիրներին»,-ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:
    17:30
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի տեղադրված խեցգետնաորսիչներ և ձկնորսական ցանցեր
    ՇՄՆ էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկված հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Հայրավանք բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 25 հատ խեցգետնաորսիչ և 6 հատ ձկնորսական ցանց: Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ: Հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառման ընթացքում մարզային վարչության Վանաձորի տեղամասի ծառայողները հայտնաբերել են «Գազ-31» մակնիշի մեքենա՝ բեռնված է մոտ 0,7 խմ բոխի և հաճարենի տեսակի փայտանյութով: Մեքենայի վարորդ Ա.Մ.-ն փայտանյութի օրիանականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել: Փայտանյութը տեղափոխվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահեստ: Իրավախախտման վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության կողմից իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
    17:15
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կուբայի արևելքում «Օսկար» փոթորկի հետևանքով կան զոհեր
    Առնվազն վեց մարդ է զոհվել Կուբայի արևելքում «Օսկար» փոթորկի հետևանքով, հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի նախագահ Միգել Դիաս Կանելի խոսքերը: «Նախնական տվյալներով զոհվել է վեց մարդ»,- հայտարարել է նախագահը։ Դիաս Կանելը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են: ԱՄՆ-ի Փոթորիկների հետազոտման ազգային կենտրոնը նախազգուշացրել էր հոկտեմբերի 22-ին Կուբայի արևելքում հեղեղումների և սողանքների, ինչպես նաև Բահամյան կղզիների հարավ-արևելքում հնարավոր հեղեղումների վտանգի մասին:
    17:00
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հսկայական եղևնիով բարձված բեռնատարը բախվել է գազախողովակներին ու գազասյուներին. ստեղծվել է գազի արտահոսք
    Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ակունք գյուղում «Dongfeng» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին և կա գազի արտահոսք, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Տարածքը սահմանազատել են պարեկները: Տեղում պարզվել է, որ հսկայական եղևնիով բարձված բեռնատարը բախվել է 8-րդ փողոցով անցնող գազատար խողովակներին, մի քանիսը կոտրել, ինչի հետևանքով էլ առաջացել է գազի արտահոսք: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Ժամանակավորապես նշված հատվածում գազամատակարարումը դադարեցվել է:
    16:45
    22.10.24
    Ավելին
  • Հասարակական
    Փոխե՛ք անվադողերը. ձյուն՝ Սևան-Գավառ ճանապարհին
    Առավոտյան Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է եկել: «Ճանապարհային դեպարտամենտը» հայտնել է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ են արվել:
    16:42
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մենք չենք քննարկել այդ մանրուքը»․ Ալեն Սիմոնյանը Հայաստանում ադրբեջանական զորքերի ներկայությունը մանրուք է համարում
    Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում կանոնակարգը, չի անում այդ գործընթացը մեր արած գործընթացը որևէ իրավական ուժ չի ստանում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ իրականում ինքը այդպիսի մտավախություն չունի, որ Բաքուն կարող է չվավերացնել: «Վերջիվերջո մենք բոլոր կետերը համաձայնեցրել ենք, այնպես չէ, որ մենք նստեցինք, որոշեցինք ինչ-որ փաստաթուղթ վավերացնենք, տեսնենք Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է, թե՝ չէ և բերել ԱԺ: Այսինքն մենք իրենց հետ քննարկել ենք: Իրավական առումով որևիցե ռիսկ իր մեջ չի պարունակում, քանի որ օրինական ուժ չի ստանում մինչև չփոխանակենք»,- ասաց Սիմոնյանը: Հարցին՝ հավաստիացումներ եղե՞լ են, որ ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-երը դուրս են գալու, նա պատասխանեց. «Մենք չենք քննարկել այդ մանրուքը, մենք քննարկել ենք, որ սկզբունքներ ենք սահմանում, որի հետևանքով իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք այն վայրերից, որտեղ մենք ենք առաջ»: Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այս պահին ինչ քննարկում են Ադրբեջանի հետ դա վերջնական փաստաթուղթ է, որը համաձայնեցված է նրանց հետ:
    16:37
    22.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նարեկ Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին
    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին տարիներին ընթանում են սերտ համագործակցությամբ։ Նախարարն ընդգծել է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ՝ լիահույս լինելով, որ այն հնարավոր կլինի էլ ավելի զարգացնել։ Անդրադառնալով ԱՍՀ նախարարության կողմից սահմանված ոլորտային առաջնահերթություններին ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում կարևորել է նաև միջազգային գործընկերների դերը։ Այս համատեքստում նախարարը նշել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ ունեցած արդյունավետ համագործակցության փորձի մասին՝ հատկապես ոլորտային բարեփոխումների և գենդերային հավասարության ապահովման ուղղություններով։ Կողմերը դիտարկել են նաև լավագույն փորձի փոխանակման հնարավորությունը․ շեշտվել է փոխադարձ այցերի դերը, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ ոլորտային քաղաքականություններին և բարեփոխումներին, ուսումնասիրել դրանք, և, ըստ անհրաժեշտության, տեղայնացնել։ Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալների և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ԼՂ-ից տեղահանվածների ինտեգրմանը, սոցիալական աջակցությանն ու զբաղվածությանն առնչվող մի շարք հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում գենդերային քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքները․ նախարար Մկրտչյանը ներկայացրել է Գենդերային ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերը, ինչպես նաև Ժողովրդագրության ռազմավարությամբ ամրագրված գերակայությունները։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված ծրագրերին։
    16:30
    22.10.24
    Ավելին