Լրահոս
2024-10-24
-
Մամուլի տեսությունԱրփի Դավոյանի արդեն պաշտոնյա քրոջ դեմ հայցեր կան երկրի շատ կազմակերպությունների կողմից. «Ժողովուրդ»Բայց քանի որ կա հեղափոխությունից հետո ձևավորված «բարի ավանդույթը»` ՔՊ-ականների պարտքերը «ջրելը» և հայցերը «կարճելը», Լուսինե Դավոյանը ևս անհոգ պաշտոնավարում է Ստեփանավանի քաղաքապետարանում:Ավելին11:3424.10.24 -
Մամուլի տեսությունԿարեն Անդրեասյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ հանդիպելու նպատակահարմարություն չի ունեցել․ «Ժողովուրդ»Ավելի վաղ անդրադարձել էինք այս թեմային, և պարզվել էր, որ Լարիսա Ալավերդյանին և Արման Թաթոյանին հրավեր չի եղել, սակայն առաջիկայում Պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված այլ միջոցառումներ են լինելու, այդ թվում` նախատեսված ինչպես ներկայիս աշխատակազմի, այնպես էլ նախկին աշխատակիցների և տարբեր ժամանակահատվածների Պաշտպանների համար: Իսկ ինչու ներկա չէր Կարեն Անդրեասյանը, ով նույնպես եղել է օմբուդսմեն և այժմ ԲԴԽ նախագահ է:Ավելին11:3024.10.24 -
ՔաղաքականԻ՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահըԿազանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ կառավարության համար առաջնահերթություններից է: Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի ոլորտներում: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Հայաստանի և Իրանի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր և խոր հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը:Ավելին11:2124.10.24 -
ԻրավականՄեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 2 մարդ զոհվել էԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: «Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 34, թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 5-ական, ֆիզիկական ներգործության` 4, հոգեկան ներգործության՝ 3, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 2-ական, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու, անառակաբարո արարք կատարելու և պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է այլ հանցագործության՝ 2, բնակարանային գողության՝ 1 դեպք։ Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար․ 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին11:1424.10.24 -
ՔաղաքականՓաշինյանը Կազանում հանդիպել է Իրանի նախագահի հետՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։Ավելին11:0524.10.24 -
ՔաղաքականԱրցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում. նման ձևակերպումները կարող են ազդեցություն ունենալ. Սուրեն ՍարգսյանԱրցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում. նման ձևակերպումները կարող են ազդեցություն ունենալ: Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր, ընտրություններից շուրջ 2 շաբաթ առաջ Թրամփն այսպիսի գրառում է արել Արցախի վերաբերյալ. «Քամալա Հարիսը ՈՉԻՆՉ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»: Արցախ անունը ԱՄՆ-ում քիչ են կիրառում: Այդ կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասվամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը: Այսօր նրանք բոլորը Թրամփի թիմից են և չեմ բացառում, որ նման ձևակերպումների վրա նրանք կարող էին ազդեցություն ունենալ»:Ավելին11:0024.10.24 -
ՔաղաքականՓաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղել է ԿատարՈրոշման մեջ ասվում է. « Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝Ավելին10:5524.10.24 -
ՀասարակականՀոկտեմբերի 21-ից նոյեմբերի 30-ը առաջին QR ուղետոմսը գնած ուղևորները 10 անվճար ուղետոմս կստանանՆոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է, որից հետո ուղևորներին կառաջարկվեն մշտական օգտագործման քարտեր, բանկային քարտեր, բջջային հավելվածով վճարումներ: Հավելենք նաև, որ այն ուղևորները, ովքեր երբեք չեն գնել QR ուղետոմս Telcell Wallet-ով, ապա հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում գնելով առաջին QR ուղետոմսը Telcell Wallet հավելվածում կստանան 10 անվճար QR ուղետոմս (ավտոբուս/մետրո): Նվերը միանվագ է ու հասանելի է միայն առաջին անգամ QR ուղետոմս գնած օգտատերերի համար»,- հայտնում են քաղաքապետարանից։Ավելին10:4524.10.24 -
ՀասարակականԵրևանում 26-ամյա վարորդը «BMW»-ով գլխիվայր շրջվել էՀոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վիգեն Հ.-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Վաթյանն ու Եփրեմ Տոնոյանը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Ավելին10:3024.10.24 -
ՔաղաքականՓաշինյանը ժամանել է Կազան, չակ-չակ համտեսելՓաշինյանը ժամանել է Կազան, չակ-չակ համտեսելԱվելին10:2524.10.24 -
Մամուլի տեսությունԳուրգեն Արսենյանը տագնապ է զգացել․ «Ժողովուրդ»Դեռևս փետրվարի 20-ին ՔՊ գրասենյակի, ինչպես նաև ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին և Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված, ու գործը դատարանում է ։Ավելին10:2124.10.24 -
Հասարակական«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 10 ամսական երեխան մահացել էՈստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 10 ամսական Հ․ Ո․-ն է:Ավելին10:1824.10.24 -
ԻրավականՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել 44-օրյա պատերազմում զոհվածների նկարները ներկելու դեպքիցՀանցագործությունը բացահայտելու գործում Կենտրոնականի քրեական հետախույզներին օգնության եկան ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերները: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց հայտնաբերել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել մայրաքաղաքի բնակիչ 62-ամյա կնոջը: Ոստիկանները կարողացան փաստական տվյալներ ձեռք բերել նաև կնոջ արարքին նախորդող և հաջորդող գործողությունների վերաբերյալ: Մասնավորապես, առգրավվել և մշակվել են հսկող սարքերի նկարահանումներ, որոնցում երևում է, թե կինն ինչպես է երկու երիտասարդի խնդրում բացել ներկող նյութի տարան, ինչպես է մոտենում շենքին, ներկով ծածկում նկարը և հեռանում:Ավելին10:1524.10.24 -
ՀասարակականԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0024.10.24 -
ՀասարակականՈրոշ հասցեներում ջրանջատումներ կլինենԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին09:5024.10.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին09:4524.10.24 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» DN500 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 24-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 25-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Գրիբոյեդով, Ակնաշեն, Գայ, Լուսագյուղ, Ջրառատ, Ջրարբի, Ապագա, Պտղունք, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Բաղրամյան, Նորակերտ, Արևաշատ, Ոսկեհատ, Արտիմետ, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Մրգաստան, Շահումյան, Դաշտ, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ բնակավայրերի գազասպառողների, «Վարսամ և ընկերներ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ջի Բի Ար» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ստեփան Շիշիկյան» ԱՁ ԱԳԼՃԿ-ի, «Լի Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ա.Միրզոյան» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ա.Միրզոյան-2» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արտսոլեի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Առաջին Ծիծեռնակ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Էյ ընդ Ջի Գրուպ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մելինե Էմիլյա Աշտարակ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մելինե Էմիլյա Զվարթնոց» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԲՈւԱՏ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մանիգրանտ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԳԳ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Միսակյան Ներսես» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Քոչարյան Կարինե» ԱՁ ԱԳԼՃԿ-ի, «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Դավլեքս» ՍՊԸ-ի, «Ա. Կազումյան» ՍՊԸ-ի, «Արատտա Դիսթիլերի» ՍՊԸ-ի, «Արմեն Ալկո» ՍՊԸ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձեյի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, Կալինինի 1-ից 130 հասցեների, Գետափնյա փողոցի թիվ 8, 10, 12 բազմաբնակարան շենքերի, Կալինինի 1-ին նրբանցքի, Արցախյան 1-ին փողոցի, Իվանովոյի, Ուսանողական, Մյասնիկյան փողոցների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Արագածավան, Արտենի բնակավայրերի, «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ի, «Հիդդեն գոլդ» ՍՊԸ-ի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-3 «Առդա» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի, Կուրթան, Վարդաբլուր, Հոբարձի, Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Պուշկինո, Լոռի Բերդ, Ագարակ, Լեջան, Յաղդան, Կողես, Բովաձոր, Ուռուտ, Սվերդլով բնակավայրերի, Տաշիր քաղաքի, Սարատովկա, Կաթնառատ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Լեռնահովիտ, Պրիվոլնոյե, Մեծավան, Միխայելովկա, Նորաշեն, Պետրովկա, Արծնի, Սարչապետ բնակավայրերի, Անտառամուտ, Վահագնի, Վահագնաձոր, Եղեգնուտ բնակավայրերի, Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Վեսնա» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ի, «Վահան և Ինգա Գրիգորյաններ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Գազօիլ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Լեռանուն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մերարա» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԳՊՄ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ստեպշին» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սարիգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սարգիս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ձաղիձոր» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, ՔՈԱՖ ԱՄԱՐԹ կենտրոն-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 18։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու առանձնատների, «Խնձորուտ» թաղամասի 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների, 1-ին փողոցի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» DN500 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 21:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան, Նորապատ, Հայկավան, Արմավիր, Խանջյան, Ձերժինսկի, Նոր-Ամասիա, Լուկաշին, Արաքս, Տանձուտ, Այգեշատ, Նոր Արտագերս, Արգավանդ, Մրգաշատ, Հուշակերտ, Նալբանդյան, Հոկտեմբեր, Նոր Կեսարիա, Նոր Արմավիր, Լենուղի, Բամբակաշատ, Արևիկ, Մայիսյան, Ջրաշեն, ՋանՖիդա, Փշատավան, Շենավան, Գետաշեն, Բերքաշատ, Մյասնիկյան, Բաղրամյան, Արևադաշտ, Տալվորիկ, Վանանդ, Շենիկ, Հացիկ, Ալաշկերտ, Արտամետ բնակավայրերի գազասպառողների, «Ալֆեն», «Անուլ-Հ», «Գուգա Տեխնո», «Գևորգյան-Էքիզյան բարեկամություն», «Դեր-Նոն», «Երվանդ և Սամսոն», «Էդո Վրացի», «Թեմ-Արմ-Կար», «Դետրոիտ» («Դեպրոտ»), «Նարենար», «Պետրոս-Զախար», «Ռավանա», «ԴավՆար», «ՀԿԽ», «Վեգաս», «Վովա և Սամսոն», «Քաջ», «Քաջ Սարդարապատցի», «Քինգ գազ» ՍՊԸ-ների, «Մկրտչյան Գագիկ», «Շահինյան Դավիթ», «Գրիգորյան Սերյոժա» ԱՁ-ների ԱԳԼՃԿ-ների, «Առ Ալլոյս Թրեյդինգ», «Պետրոսյան Արտավազդ», «Ալվան», «Պրոշյանի կոնյակի գործարան», «Տիեռաս դե Արմենիա» ՍՊԸ-ների, «Սևանի հացի գործարան», «ՄԱՊ», «Եվրոթերմ» ՓԲԸ-ների, «Աբրահամյան Թագուշ», «Հակոբյան Գարիկ» ԱՁ-ների, սեփականատերեր Մկրտչյան Երեմի, Թադևոսյան Արտյոմի, Պարսամյան Ծառուկի, Հովսեփյան Կարենի, Հերիքյան Արտակի, Հերիքյան Լևոնի, Ներսիսյան Ավետիքի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպույունների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերի, Գ.Նժդեհի փողոցի նրբանցքների, Ա.Մանուկյան փողոցի թիվ 1, Ռ.Մելիքյան փողոցի թիվ 6, Չարենցի փողոցի թիվ 2, 4, Մ.Ստեփանյան, Ազատամարտիկների փողոցների բազմաբնակարան շենքերի, առանձնատների, «Վաչագան», «Բաղաբուրջ» թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ (Ջերմուկ-Վայք DN300 մայրուղային գազատարի նորոգում) իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 30-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքների, Ագարակաձոր, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Մալիշկա, Արին, Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Հեր Հեր բնակավայրերի գազասպառողների, «Թամսար», «Ռոբեն Յ.Հ», «Մելինե Էմիլիա», «Գլաձոր ՄԳՀ», «Վահ Գալ», «Վայք Գազ», «Ս. Ավետյան և ընկերներ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Ավելին09:4024.10.24 -
ՔաղաքականԱշխատանքային այցով ժամանեցի Կազան․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Կազանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը: Վարչապետը Կազանում կմասնակցի «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին: Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ընդունելությունից՝ կից գրելով․ «Աշխատանքային այցով ժամանեցի Կազան»։Ավելին09:3524.10.24 -
ՀասարակականԵրևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը տեղափոխվել է հիվանդանոցՀոկտեմբերի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 68-ամյա Ալբերտ Բազեյանը, հայտնում է SHAMSHYAN.com-ը։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ՝ Երևանի 103 շտապօգնության բժիշկների «03» խմբի կողմից։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ, որտեղ էլ պարզվել է, որ Ա. Բազեյանը թունավորումը ստացել է հոկտեմբերի 8-ին, Կորյունի փողոցի շենքերից մեկի բնակարանում՝ ալկոհոլ օգտագործելու հետևանքով։ Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխված Ա. Բազեյանը Երևանի նախկին քաղաքապետն է։Ավելին09:3024.10.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՎարդան Օսկանյանի փոխանցած տեղեկությունները մի կողմից լավատեսական տրամադրություններ են առաջացրել արցախյան շրջանակներում, հույս ներշնչել, որ հարցը փակված չէ, մյուս կողմից՝ ամաչեցրել նրանց, քանի որ Օսկանյանն ասել է, որ հանձնախումբը տիտանական աշխատանք է կատարում, իսկ իրենք անգործության ենԱվելին09:2024.10.24