Լրահոս
2024-10-24
-
ՏարածաշրջանԹուրքիայում վախեցած են ահաբեկչությունից հետո. «Տղայիս վրա կրակել են, գցել բեռնախցիկը»Թուրքիայի օդուժը Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների 32 թիրախ է ոչնչացրել՝ Անկարայում ռազմական ինքնաթիռների արտադրության գործարանում ահաբեկչությունից հետո: Եվրոպական մամուլը 12 խաղաղ բնակչի, այդ թվում՝ 2 երեխայի մահվան մասին է հայտնում: Ըստ «Անադոլու» գործակալության՝ ոչնչացված թիրախներից մեկն էլ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության»-ն է պատկանել:Ավելին13:2624.10.24 -
ՔաղաքականԶարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրենը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԶարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրեն Նիշա Բիսվալը, որը Հայաստանում է՝ ուսումնասիրելու ՀՀ զարգացմանն ուղղված ներդրումային հնարավորությունները, իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:Ավելին13:1524.10.24 -
Արտաքին քաղաքականությունՀարիսը ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով բռնի տեղահանվեցին Արցախից. Թրամփ«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120.000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը»,- Truth-ում գրառում է արել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը: Նա նաև ասել է, որ կրկին ընտրվելու դեպքում ինքը կպաշտպանի հալածված քրիստոնյաներին, կաշխատի դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը և խաղաղություն կհաստատի Հայաստանի ու Ադրբեջանի միջև:Ավելին13:1024.10.24 -
ՄիջազգայինԳնալով նկատելի է դառնում չին-իրանական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը․ Չինաստանի նախագահՉինաստանը ողջունում է Իրանի լիիրավ մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գործունեությանը և պատրաստ է համատեղ ջանքերով նպաստելու ավելի արդար աշխարհակարգի հաստատմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որը հոկտեմբերի 23-ին Կազանում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։Ավելին13:0024.10.24 -
ՀասարակականԳործարկվելու է էլեկտրական շչակ. խնդրում ենք չանհանգստանալՀոկտեմբերի 25-ին Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:Ավելին12:4524.10.24 -
ՔաղաքականՀնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի քաղաքացիների մուտքը Հայաստան կխստացվիՀայաստանի կառավարությունը Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար ՀՀ տարածք մուտք գործելու ընթացակարգերը խստացնելու որոշում է ընդունել։ Հարցն ընդգրկված էր ՀՀ կառավարության հոկտեմբերի 24-ի նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում։ Նախագծով առաջարկվում է Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիներին էլեկտրոնային վիզաներ տրամադրել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կորեայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ռուսաստանի Դաշնության, Ճապոնիայի, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի կամ վավեր մուտքի վիզայի առկայության պարագայում։ Կամ վերոնշյալ երկրների քաղաքացի հանդիսացող և ՀՀ մուտքի վիզա ստանալու համար դիմող անձը պետք է ներկայացնի ինքնաթիռի տոմս (վերադարձով) մուտքի վիզայի դիմումների ուսումնասիրության փուլում․ որպես գնահատման չափանիշ՝ կարևոր է ոչ թե միակողմանի, այլ վերադարձով ինքնաթիռի տոմսի առկայությունը, որպես նախանշված ժամկետում վերադառնալու մտադրության ապացույց։ Հաջորդ պահանջը տվյալ օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետություն այցելությամբ հետաքրքրված կողմի՝ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավաբանական անձի, պետական մարմնի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ միջազգային կազմակերպության հրավերն է (հայտագիր, նամակ, միջնորդություն)։ Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ E-VISA համակարգում կցվում է ոչ թե տուրիստական ընկերության հրավեր, այլ տվյալ օտարերկրացու ՀՀ այցելությամբ հետաքրքրված կողմի հրավերը, որն այցելության իրական նպատակի արժանահավատությունը գնահատելու համար ոչ պակաս կարևոր և օժանդակ փաստաթուղթ է։ Առաջարկվում է նշված երկրների քաղաքացիների կողմից որպես E-VISA համակարգով դիմելու համար անհրաժեշտ պայման սահմանել ֆինանսական միջոցների առկայության մասին հիմքերի ներկայացումը (բանկային քաղվածք, այլ ապացույցներ), որը ոչ միայն միջազգային պրակտիկայում ընդունված մոտեցում է, այլև տվյալ դեպքում էական նշանակություն է ունենալու, քանի որ խնդրահարույց դիմումների պարագայում նման ապացույցներ ներկայացնելը հիմնականում հնարավոր չի լինելու, ինչը դիմումների արժանահավատությունը գնահատելու համար որոշիչ չափանիշ է։ Առաջարկվում է նաև որպես էլեկտրոնային վիզա ստանալու նախապայման սահմանել նաև առողջապահական (ճամփորդական) ապահովագրության առկայությունը։ Այս խնդիրն առավել արդիական է, քանի որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից Հնդկաստանի մի շարք քաղաքացիների մոտ արձանագրվել են տուբերկուլյոզի հաստատված դեպքեր։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունում է պայմանավորված է դեպի ՀՀ ուղղված իմիգրացիոն հոսքերի կանոնակարգման և անօրինական միգրացիոն հոսքերի կանխարգելման անհրաժեշտությամբ։ Նշվում է, որ վերջին երկու տարիներին կտրուկ աճել է էլեկտրոնային մուտքի վիզա (E-VISA) ստանալու ճանապարհով ՀՀ մուտք գործող Հնդկաստանի քաղաքացիների թիվը, ովքեր վիզայի ժամկետի ավարտից հետո շարունակում են մնալ ՀՀ տարածքում՝ առանց օրինականացնելու իրենց բնակությունը: Որոշակի աճ է արձանագրվել նաև Եգիպտոսի քաղաքացիների մուտքերի դեպքում։ Խնդրահարույց են նաև Իրաքի քաղաքացիների մուտքերի ծավալները։ Չնայած նրան, որ այս դեպքում մուտքի ծավալները չեն աճել՝ աճել է այս երկրի քաղաքացիների կողմից ներկայացվող ապաստանի հայցերի թիվը։ Վիզայի ժամկետի խախտման միջինացված ժամանակահատվածը կազմում է 90 օրից ավելի։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տրված վիզայի ժամկետը խախտած Հնդկաստանի քաղաքացիների 70%-ը իրենց վիզաները ստացել են հայկական տուրիստական գործակալությունների հրավեր-երաշխավորագրերի հիման վրա: Չնայած նրան, որ տուրիստական գործակալությունների կողմից ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչություն ներկայացվող հրավեր-երաշխավորագրերում, որպես կանոն, առկա է հավաստիացում, որ հրավիրյալ անձը չի դիմի կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության համար, նախանշված ժամկետում կմեկնի ՀՀ-ից, իրականության մեջ պատկերը բոլորովին այլ է, և փաստորեն վիզաների հաստատման համար միայն տուրիստական գործակալությունների հրավերների առկայությունը չի կարող համարվել բավարար հիմք, քանի որ դրանք, 70% դեպքերում, փաստորեն չեն երաշխավորում տուրիստական այցելության իրական նպատակը և սահմանված ժամկետում ՀՀ-ից մեկնելը: Նշվում է, որ խնդիր է Հնդկաստանի, Եգիպտոսի և Իրաքի հետ ռեադմիսիոն համաձայնագրի բացակայությունը, ինչը խոչընդոտում է հետվերադարձի ինստիտուտի լիարժեք իրականացմանը «ՀՀ-ում սկսում են կուտակվել անօրինական միգրանտների խմբեր, ինչը բերում է մի շարք բացասական հետևանքների, մասնավորապես, մեծանում է անօրինական միգրանտների կողմից հանցագործությունների կատարման, ինչպես նաև նրանց՝ թրաֆիքինգի ենթարկվելու ռիսկը։ Մյուս կողմից էլ մեծանում է անօրինական միգրանտների՝ ՀՀ տարածքը դեպի եվրոպական երկրներ տեղաշարժվելու համար տարանցիկ գոտու վերածվելու հավանականությունը, ինչը խիստ բացասաբար կարող է անդրադառնալ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի վրա: Ներկայում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ստացվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միգրացիոն հոսքերի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրության արդյունքները։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 01.01.2024թ-ից մինչև 22.08.2024թ-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ են ժամանել և ներկայումս ՀՀ-ում անօրինական բնակվում են Հնդկաստանի թվով 11965, Եգիպտոսի թվով 658 և Իրաքի թվով 255 քաղաքացիներ»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։Ավելին12:3524.10.24 -
ՀայլուրՀայլուր 12։30 Թուրքիան կատաղել է. 5 մարդու կյանք խլած հարձակումից հետո քրդական թիրախներ են խոցվելՀայլուր 12։30 Թուրքիան կատաղել է. 5 մարդու կյանք խլած հարձակումից հետո քրդական թիրախներ են խոցվելԱվելին12:3024.10.24 -
ՄշակույթՀատուկ մրցանակ «Պապա»-ի համար՝ Տաթև Մկրտչյանին. առաջին «Եվրասիա-կինոֆեստը»՝ ՄոսկվայումՄոսկվայում կայացել է «Եվրասիա-Կինոֆեստ» առաջին միջազգային կինոփառատոնը: Ավելի քան 5 հազար մարդ է մասնակցել կինոֆեստին, կազմակերպիչները տպավորիչ են համարում այդ թիվը:Ավելին12:2524.10.24 -
ՔաղաքականԶինծառայողների նկատմամբ վերաբերմունքը պետք է ուղիղ համեմատական լինի նրանց մատուցած ծառայություններին. ԱբրահամյանԶինծառայողները մեր երկրում ամենակարևոր առաքելություն ստանձնած մարդիկ են ու նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է ուղիղ համեմատական լինի նրանց մատուցած ծառայություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «ՊՆ-ին գրություն էի ուղարկել, որտեղ մտահոգություն էի հայտնել հիփոթեքային վարկավորման՝ եկամտային հարկի վերադարձի մասին օրենքի փոփոխությունից հետո, զինծառայողների համար ստեղծվող խնդիրների մասին։ Ինչպես հայտնի է՝ 2025 թվականի հունվարի 1-ից այն արդեն չի գործելու Երևան քաղաքի համար, 2027-ից՝ Երևանի հարակից մարզերում, իսկ 2029-ից՝ մյուս մարզերում։ Բացառություն են կազմելու սահմանամերձ բնակավայրերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս զինված ուժերը որակյալ կադրերով համալրելու խիստ անհրաժեշտություն կա, իսկ այս օրենքում զինծառայողների համար բացառություն սահմանելն այս առումով խիստ կարևոր է, ՊՆ-ին առաջարկել էի քննարկել եկամտահարկի վերադարձի մասին օրենքում բացառություններ սահմանելու անհրաժեշտությունը և այն կառավարության առաջնային օրակարգ բերելը։ Սա հնարավորություն կտա մեր մեծ թվով զինծառայողներին, ովքեր դեռևս բնակարանային խնդիր չեն լուծել, այն ձեռք բերել՝ օգտվելով ծրագրի լայն հնարավորություններից։ ՊՆ-ի պատասխան գրությունը խիստ ապշեցնող է, որովհետև հենց առաջին նախադասությամբ նշվում է, որ «եկամտահարկի վերադարձի իրավասու գերատեսչություն է հանդիսանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն»։ Այսինքն զինծառայողների համալրման կամ նրանց համար արտոնություններ սահմանելու հարցը ՊԵԿ-ի խնդիրն է, և թեմայի առաջին շահառուն, ըստ ՊՆ-ի՝ ՊԵԿ-ն է։ Անիմաստ է երկար գրել, թե այսօր, ադրբեջանական սպառնալիքների և չավարտված պատերազմի պայմաններում, ինչպիսի կարևորություն ունի բանակի համալրման խնդիրը ու այս իրավիճակում ՊՆ-ի այսպիսի դիրքորոշումն իրականում խոսում է կառավարության ներսում առկա առավել խորը խնդիրների մասին՝ զինծառայողների նկատմամբ վերաբերմունքից մինչև գաղափարական։ Զինծառայողները մեր երկրում ամենակարևոր առաքելություն ստանձնած մարդիկ են ու նրանց նկատմամբ կառավարության, հասարակության վերաբերմունքը պետք է ուղիղ համեմատական լինի նրանց մատուցած ծառայություններին»,- գրել է նա:Ավելին12:2024.10.24 -
ՄիջազգայինԹուրքիան Սիրիայում և Իրաքում ոչնչացրել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» 32 օբյեկտԹուրքիան հարվածներ է հասցրել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսում և Սիրիայի հյուսիսում՝ հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ «Իրաքի և Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների թիրախների դեմ օդային գործողություն է իրականացվել…. Ընդհանուր առմամբ, հաջողությամբ ոչնչացվել է ահաբեկիչներին պատկանող 32 թիրախ», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունից հավելել են, որ գործողությունները շարունակվում են։ Ավելի վաղ թուրքական Sabah թերթը, հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայային, հայտնել էր, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը կարող է ներգրավված լինել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը»: Ահաբեկչությանը PKK-ի հնարավոր մասնակցության մասին հայտարարել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Հոկտեմբերի 23-ին ահաբեկչություն է իրականացվել Անկարայում թուրքական Tusaş ավիատիեզերական ընկերության օբյեկտի վրա։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 5 մարդ, ևս 22-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։Ավելին12:1524.10.24 -
ՀասարակականՀրդեհ՝ Վաղարշապատում. ծուխը տեսանելի է մի քանի հարյուր մետրիցԱյսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի «Տնկարաններ» կոչվող տարածքում անասնագոմի մոտ կացարան է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։ Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտ Ավագյանի անասնոգոմերի մոտ եղած փայտե տնակում: Ըստ Ա. Ավագյանի՝ հրդեհի պատճառը հնարավոր է եղած լինի հոսանքալարերից: Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:Ավելին12:0024.10.24 -
Մամուլի տեսությունՔՊ-ում այլևս կասկած չունեն, որ Փաշինյանը դեմոկրատիա է խաղում․ «Հրապարակ»Իսկ երբ պահը գա, իր թեկնածուին կբերի ու կհորդորի, որ քվեարկեն նրա օգտին։ Նախօրեին վարչությունը մերժեց չորս թեկնածուներից երկուսին՝ Արմեն Խաչատրյանին, Ալեքսանդր Սիրունյանին, իսկ Նազելի Բաղդասարյանն ու Սուրեն Գրիգորյանը բացարկ էին հայտնել։ Սիրունյանին ոչ մեկը կողմ չի քվեարկել, Արմեն Խաչատրյանին կողմ են եղել Արփի Դավոյանը, Վահագն Ալեքսանյանը, ևս մեկ վարչության անդամ։ Նիստի ժամանակ ասվել է, որ կսպասեն նոր առաջադրումների։Ավելին11:5424.10.24 -
ԻրավականՕտարերկրյա քաղաքացին կալանավորվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքովՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2024 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի պարեկները, Շենգավիթ վարչական շրջանի Շենգավիթ փողոցում ծառայություն իրականացնելիս, Երևանյան լճի հարևանությամբ, նկատել են կասկածելի վարքագծով երկու երիտասարդի: «Ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով վերջիններս տեղափոխվել են Ոստիկանության Շենqшվիթի բաժին։ Պարզվել է, որ նշված անձինք Կուբայի Հանրապետության քաղաքացիներ են: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեկ հատ ծալովի դանակ, իսկ մյուսի մոտ՝ տարբեր գույների կպչուն ժապավեններով փաթեթավորված, 46.44 գրամ քաշով, ընդհանուր 34 փաթեթ սպիտակ բյուրեղանման զանգված, որի կապակցությամբ վերջինս հայտարարել է, որ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Հայտնաբերվածի ճշգրիտ քաշը և բաղադրությունը պարզելու նպատակով վարույթի շրջանակներում նշանակվել են դատաքիմիական, իսկ սառը գենքի մասով՝ քրեագիտական փորձաքննություններ, որոնց կատարումը հանձնարարվել է «ՀՀ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱկ-ի փորձագետներին: Առանձին փաթեթներից վերցված սպիտակավուն փոշեբյուրեղանման զանգվածի փորձաքննությամբ պարզվել է, որ այն «a-PVP» տեսակի թմրամիջոց է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով նշված անձանցից մեկը թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան կայքի միջոցով՝ անհայտ անձից, որի համար վճարումը կատարել է վճարային տերմինալի միջոցով: Նշված անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3֊րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել և ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:Միջոցներ են ձեռնարկվում՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ իրացման հնարավոր այլ դեպքերը բացահայտելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:5024.10.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 24.10.2024Մամուլի տեսություն 24.10.2024Ավելին11:4724.10.24 -
Մամուլի տեսությունՔՊ-ն չի կարողանում Գրիգոր Մինասյանին փոխարինող գտնել. «Ժողովուրդ»Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ելույթներից հետո ինքնաբացարկ են հայտնել, արդյունքում՝ վարչության նիստում քննարկումներն ընթացել են ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունների շուրջ, ով ևս ՔՊ կուսակցության անդամ է։ ՔՊ վարչության անդամներից միայն 3-ն է քվեարկել Արմեն Խաչատրյանի թեկնածության օգտին, իսկ Ալեքսանդր Սիրունյանն առհասարակ քվե չի ստացել։ Հետաքրքիր է՝ այդ դեպքում ինչու են նրան առաջարկել՝ որպես թեկնածու ներկայանալու:Ավելին11:4524.10.24 -
Մամուլի տեսությունԱրփի Դավոյանի արդեն պաշտոնյա քրոջ դեմ հայցեր կան երկրի շատ կազմակերպությունների կողմից. «Ժողովուրդ»Բայց քանի որ կա հեղափոխությունից հետո ձևավորված «բարի ավանդույթը»` ՔՊ-ականների պարտքերը «ջրելը» և հայցերը «կարճելը», Լուսինե Դավոյանը ևս անհոգ պաշտոնավարում է Ստեփանավանի քաղաքապետարանում:Ավելին11:3424.10.24 -
Մամուլի տեսությունԿարեն Անդրեասյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ հանդիպելու նպատակահարմարություն չի ունեցել․ «Ժողովուրդ»Ավելի վաղ անդրադարձել էինք այս թեմային, և պարզվել էր, որ Լարիսա Ալավերդյանին և Արման Թաթոյանին հրավեր չի եղել, սակայն առաջիկայում Պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված այլ միջոցառումներ են լինելու, այդ թվում` նախատեսված ինչպես ներկայիս աշխատակազմի, այնպես էլ նախկին աշխատակիցների և տարբեր ժամանակահատվածների Պաշտպանների համար: Իսկ ինչու ներկա չէր Կարեն Անդրեասյանը, ով նույնպես եղել է օմբուդսմեն և այժմ ԲԴԽ նախագահ է:Ավելին11:3024.10.24 -
ՔաղաքականԻ՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահըԿազանում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ կառավարության համար առաջնահերթություններից է: Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի ոլորտներում: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Հայաստանի և Իրանի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր և խոր հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը:Ավելին11:2124.10.24 -
ԻրավականՄեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 2 մարդ զոհվել էԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 23-24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: «Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 34, թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 5-ական, ֆիզիկական ներգործության` 4, հոգեկան ներգործության՝ 3, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու՝ 2-ական, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու, անառակաբարո արարք կատարելու և պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է այլ հանցագործության՝ 2, բնակարանային գողության՝ 1 դեպք։ Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար․ 2 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին11:1424.10.24 -
ՔաղաքականՓաշինյանը Կազանում հանդիպել է Իրանի նախագահի հետՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։Ավելին11:0524.10.24