Լրահոս
2024-10-24
-
ՀասարակականԲախվել են «Mazda 6»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը, 2 ծառ և հայտնվել հանդիպակաց գոտումԱյսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արմեն Մնացականյանի վարած «Mazda 6» մակնիշի և Երևանի բնակիչ 46-ամյա Կարեն Վոլկովի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցնելով բաժանարար հատվածով կոտրել 2 ծառ ու հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:Ավելին16:1524.10.24 -
ՔաղաքականՍիսիանը նոր քաղաքապետ ունիՍիսիանի ավագանին այսօր համայնքապետ է ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովսեփ Առաքելյանին։ Ավագանու 14 անդամ նրա օգտին է քվեարկել։ Նշենք, որ ՔՊ-ն Սիսիան համայնքում ունի 13 ավագանի, ինչը նշանակում է՝ Առաքելյանի ստացած 14 ձայներից մեկը ընդդիմադիր ավագանիների կողմից է։ Սիսիանի նորընտիր համայնքապետ Հովսեփ Առաքելյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային կենտրոնի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը։Ավելին16:0024.10.24 -
ՔաղաքականՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցԱվելի վաղ հայտնել էինք՝ Կազանում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին:Ավելին15:5024.10.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.03 դրամ:Ավելին15:4524.10.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Փաշինյան-Ալիև նոր հանդիպում իրար ականջին փսփսալուց հետո. կազանյան ինտրիգներՀայլուր 15։30 Փաշինյան-Ալիև նոր հանդիպում իրար ականջին փսփսալուց հետո. կազանյան ինտրիգներԱվելին15:3024.10.24 -
Արտաքին քաղաքականությունԲՐԻԿՍ-ի երկրների ղեկավարները որոշել են առայժմ նոր անդամներ չընդունել միավորման կազմումԱրաղչին նշել է, որ Կազանի գագաթնաժողովում ԲՐԻԿՍ-ի երկրները դրույթ են մշակել այն մասին, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի պետությունը գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար։ Իրանցի դիվանագետն ընդգծել է, որ միավորման կազմ երկրի ընդունվելու համար անհրաժեշտ է կոնսենսուս դրա բոլոր մասնակիցների միջև։Ավելին15:2424.10.24 -
ՄիջազգայինՀյուսիսկորեացի 3000 զինվորական Վլադիվոստոկում է. ԱՄՆ անվտանգության խորհրդի խոսնակՊենտագոնի ղեկավարի այն հայտարարութունից հետո, որ Վաշինգտոնն ապացույցներ ունի հյուսիս-կորեական զորքերի՝ Ռուսաստանում տեղակայվելու մասին, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին է խոսել դրա մասին: Ըստ նրա՝ 3000 հյուսկորեացի զինվորական է տեղափոխվել Վլադիվոստոկ:Ավելին15:1524.10.24 -
ՔաղաքականՄեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԿազանում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը:Ավելին15:0524.10.24 -
ՄիջազգայինՎենեսուելան Մադուրոյի ղեկավարությամբ ամրապնդում է իր ինքնիշխանությունը. ՊուտինՎենեսուելան՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի գլխավորությամբ, ամրապնդում է իր ինքնիշխանությունը և ցուցադրում է զարգացման լավ տեմպեր, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Վենեսուելան Ձեր ղեկավարությամբ շարունակում է կոմանդանտե Չավեսի քաղաքականությունը՝ երկրի ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ, ցույց է տալիս զարգացման լավ տեմպեր »,- ասել է ՌԴ ղեկավարը՝ դիմելով Մադուրոյին BRICS-ի գագաթնաժողովի եզրափակիչ հանդիպմանը BRICS plus/outreach ձևաչափով։ BRICS-ի գագաթնաժողովը Կազանում տեղի կունենա հոկտեմբերի 22-ից 24-ը։ BRICS-ը միջպետական ասոցիացիա է, որը ստեղծվել է 2006թ., Ռուսաստանը կազմակերպության նախագահի պաշտոնը զբաղեցնում է հունվարի 1-ից։ Բացի Ռուսաստանի Դաշնությունից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից և Հարավային Աֆրիկայից, 2024 թվականի սկզբից BRICS-ին միացել են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։ Ռուսաստանի BRICS-ի նախագահությունն անցկացվում է բազմակողմանիության ամրապնդման կարգախոսով՝ հանուն համաշխարհային արդար զարգացման և անվտանգության: Իր նախագահության շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունը կազմակերպել է ավելի քան 200 քաղաքական, տնտեսական և սոցիալական միջոցառումներ։Ավելին15:0024.10.24 -
ՄիջազգայինԻսրայելական հարվածների պատճառով 809 հազար լիբանանցի է լքել տները մեկ ամսում809 հազարի է հասել իրենց տները լքած լիբանանցիների թիվը՝ Իսրայելի սանձազերծած պատերազմի հետևանքով: Տվյալը Լիբանանում ՄԱԿ-ի գրասենյակն է հայտնել: Լիբանանից Սիրիա է տեղափոխվել 425 հազար մարդ։Ավելին14:5524.10.24 -
ՀասարակականՍուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետՀոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներին։ Տեղի է ունեցել նախարար Պապիկյանի և լրագրողների՝ ԶՈՒ գործունեության վերաբերյալ հարցուպատասխանի ձևաչափով քննարկում:Ավելին14:4524.10.24 -
Միջազգային«Տրամի» արևադարձային փոթորիկը Ֆիլիպիններում առնվազն 26 մարդու կյանք է խլել«Տրամի» արևադարձային փոթորիկը Ֆիլիպիններում առնվազն 26 մարդու կյանք է խլել և շուրջ 160 000 մարդու ստիպել է հեռանալ տներից։ «Արմենպրես»-ի փոխանցամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ «Տրամի»-ն, որը տեղացիները կոչում են «Քրիստինե», հորդառատ անձրևներ, հեղեղումներ և սողանքներ է առաջացրել Ֆիլիպինյան կղզեխմբի ամենամեծ Լուսոն կղզում։ Ֆիլիպինների կառավարությունը փոթորկի ճանապարհին ընկած շրջաններում փակել է դպրոցները և գրասենյակները։ Ավելի քան 163 000 մարդ գտնվում է տարհանման կենտրոններում։ Տասնյակ չվերթեր չեղարկվել են։ Ֆիլիպիններում տարեկան միջինը 20 արևադարձային փոթորիկ է լինում, որոնք ուղեկցվում են հորդառատ անձրևներով, ուժգին քամիներով և սողանքներով։Ավելին14:3024.10.24 -
ՔաղաքականԳյումրին գրավում են քրեա-քաղաքական գրոհով. քաղաքի իշխանության աղմկոտ տապալումըԳյումրիի ավագանիում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը՝ «Բալասանյան» դաշինքը, թողնում է քաղաքի կառավարումը ու վայր դնում մանդատները՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավոր շրջապատի դեմ քրեական հետապնդումների ֆոնին: Հանրապետության երկրորդ քաղաքում խոսակցություններ կան, որ քրեական գործերի տակ՝ թաքնված է Գյումրիում իշխանությունը զավթելու՝ ՔՊ-ականների նպատակը:Ավելին14:2724.10.24 -
ՔաղաքականՓաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետԿազանում տեղի ունեցող «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Մասնավորապես, վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ: Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության հարցերի:Ավելին14:2324.10.24 -
ՀասարակականՍպասվում է առանց տեղումների եղանակՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին14:1524.10.24 -
ՀասարակականՎանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Opel Zafira»-ն. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՀոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան-Մովսես Խորենացի փողոցների հատման խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 28-ամյա Ժորա Այվազյանի վարած «Mercedes» և 34-ամյա Սամվել Նավասարդյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժ. Այվազյանը, նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Արփինե Իշխանյանը և «Opel»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 53-ամյա Անժելա Բալայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:Ավելին14:0024.10.24 -
ԻրավականՎրաերթի ենթարկված 87-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել էՀոկտեմբերի 23-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Լոռու մարզի Բազում գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 87-ամյա Արսեն Դ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին13:4524.10.24 -
ՔաղաքականՆիկոլի հերթական անամոթ սուտը․ Գագիկ ՀամբարյանՔաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Մարդասպաններին Բաքվին նվիրող Նիկոլի հերթական անամոթ սուտը։ Պատասխանելով ԱԺ պատգամավորներց մեկի այն հարցին, թե Բաքվում կայանալիք COP29-ի գագաթաժողովում ինքը՝ Նիկոլ Անհողը, պատրաստվո՞ւմ է բարձրաձայնել Ադրբեջանում պահվող մեր գերիների մասին, ՀՀ վարչապետի պաշտոնում զմռսված հակահայը երկար-բարակ մի անիմաստ ճառ արտասանեց՝ թե բա «իրենք COP29-ի գագաթաժողովը Բաքվին զիջելու դիմաց են անցյալ տարվա դեկտեմբերին վերադարձրել 32 հայ գերիներին և որ «32 գերիները վերադարձան, քանի որ հրապարակային չէինք խոսում»։ Սա բացահայտ կեղծիք և մանիպուլյացիա է։ Հատուկ նշեմ, որ մինչև այդ 32 գերիների վերադարձը, մինչ այդ հայրենիք վերադարձած որևէ գերիի ազատության համար Նիկոլ Անհողը որևէ բան չի արել, քանի որ Ալիևը նրան բանի տեղ չի դնում և գերիների վերադարձի հարցը ևս լուծվել է ՌԴ, ԱՄՆ, ԵՄ և Վրաստանի ամնիջական մասնակցության արդյունքում։ Նիկոլի բարձրաձայնած COP29-ի գագաթաժողովը Բաքվում անցկացնելու համար Ալիևը երբեք 32 հայ գերիի չէր ազատի։ Ալիևը 32 հայ գերիների ազատման դիմաց Հայաստանից ստացավ երկու ադրբեջանցի մարդասպան-դիվերսանտների, որոնցից մեկը՝ Հուսեյն Ախունդովը 2023 թ-ի ապրիլի 12-ին իր ընկերոջ հետ մտել էին ՀՀ Սյունիքի մարզ և նա սպանել էր ԶՊՄԿ-ի պահնորդ Հարություն Մելիքսեթյանին, իսկ հետո հեռախոսով ուղիղ եթեր մտել և սպառնացել էր ոչնչացնել հայերին։ ՀՀ իշխանությունների կողմից 2023 թ-ի դեկտեմբերի սկզբին տարածած հայտարարությունը, թե 32 հայ գերիների դիմաց Հայաստանն Ադրբեջանին վերադարձրել է 2 ազերի զինվորի բացահայտ մանիպուլյացիա է, քանի որ այդ զինվորները մարդասպաններ են։ Ավելորդ եմ համարում մանրամասնել, որ ազերի հայասպան դիվերսանտները Բաքվում ընդունվեցին որպես հերոսներ։ Այսպիսի փոխանակումը շատ նվաստացուցիչ և ստորացուցիչ է և ամեն ոք պետք է ամոթ անի իր քայլերից, այլ ոչ թե Նիկոլի նման հպարտանա ու իր պրիմիտիվ հալով մտածի, որ ոչ ոք չի հասկացել, թե ինքը այդ 32 գերիներին ինչի՛ և ու՛մ դիմաց է ազատ արձակել։ 32 հայ գերիները հայրենիք են վերադարձել ԶՊՄԿ-ի պահնորդ Հարություն Մելիքսեթյանի կյանքի գնով։ Նիկոլը «ճիշտ» է՝ ինքը կատարել է Ալիևի հերթական պահանջը, նվիրել է Բաքվին Հայրապետ Մելիքսեթյանին սպանած ազերի դիվերսանտներին, որի դիմաց ստացել է 32 գերիների՝ այն ներկայացնելով, իբր, հրապարակային չխոսելու արդյունք։ Մարդասպանին գերիների հետ փոխանակել նույնիսկ մեր թաղի 5-6 տարեկան երեխաներն են կարող, ու դա Նիկոլ Անհողի կողմից որպես «ԽԵՌոսություն» ներկայացնելն ուղղակի զավեշտ է»։Ավելին13:4524.10.24 -
ՔաղաքականՓաշինյանն ու Ալիևը կարճ զրույց են ունեցելԿլոր սեղանի շուրջ վարչպետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նստած են եղել կողք կողքի։Ավելին13:3824.10.24 -
ԻրավականՀետապնդել են անչափահաս աղջկան, նրա դիմադրությունները անտեսելով տեղափոխել այլ վայր, համոզել են մնալ այնտեղԳարիկ Ս․-ն մեղադրվում է Հռիփսիմե Ս․-ին առևանգելու համար։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գարիկ Ս․-ն, նախապես տեղեկացված լինելով Հռիփսիմե Ս․-ի անչափահաս՝ 17 տարեկան լինելու մասին, որոշել է ամունության նպատակով առևանգել նրան։ Նախապես համաձայնության գալով համագյուղացի ընկերներ՝ Գոռ Հ․-ի և Արսեն Ե․-ի հետ, 2024 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, վերջինիս վարած ավտոմեքենայով եկել են Արմավիր քաղաք, տեսել են Հռիփսիմե Ս․-ին, նրա հորեղբոր աղջկան՝ Անահիտ Ս․-ին և ընկերուհի՝ Դիանա Փ․-ին, հետապնդել են վերջիններիս՝ մինչև Արմավիր քաղաքի փողոցներից մեկը։ Այնտեղ Գարիկ Ս․-ն հետևի կողմից գրկել է Հռիփսիմե Ս․-ին և նրա կամքին հակառակ տեղափոխել ավտոմեքենայի կողմը, իսկ Գոռ Հ․-ն բացել է ավտոմեքենայի վարորդի հետևի նստատեղի դուռը և Գարիկ Հ․-ն հակառակ աղջկա դիմադրություններին, նրան նստեցրել է ավտոմեքենայի հետևի նստատեղին ու նստել նրա կողքին։ Դրանից հետո աղջկա կամքն անտեսելով, Արսեն Ե․-ն վարելով ավտոմեքենան, նրան տեղափոխել են Դիլիջան։ Այնտեղ վարձակալել տուն, որտեղ մնացել են շուրջ 2 ժամ, որի ընթացքում փորձել են Հռիփսիմե Ս․-ին համոզել մնան այնտեղ, բայց վերջինս չի համաձայնել և հորդորել է իրեն հետ տանել։ Այնուհետև նշված երիտասարդները դրսում հեռախոսազրույց են ունեցել, որից հետո աղջկան տեղափոխել են Աշտարակ, որտեղ նրան դիմավորել է մորեղբայրը, վերադարձրել է տուն: Գործը դատարան է ստացվել հուլիսի 4-ին և մակագրվել դատավոր Կարինե Դավթյանին։ Գարիկ Ս․-ի, Գոռ Հ․-ի և Արսեն Ե․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը։ Կիրառվել է համաձայնեցման վարույթ։ Դատարանը վճռել է Գարիկ Ս․-ին, Արսեն Ե․-ին և Գոռ Հ․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ և նրանց նկատմամբ նշանակել ազատազրկում պատժատեսակը՝ պատժաչափը սահմանելով 4 տարի ժամկետով, և այն պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով՝ մեղադրյալների վրա դնելով պարտականություն՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության ՀՀ տարածքը չլքել և բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իրենց նոր բնակության վայրի հասցեն հայտնել: Դատական ակտը հրապարակվել է սեպտեմբերի 26-ին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:3024.10.24