Լրահոս
2024-10-23
-
ՔաղաքականԱմերիկյան առաջարկ՝ հայ-ադրբեջանական խաղաղության կամ Բայդենի նամակները՝ Փաշինյանին ու ԱլիևինԻ՞նչ է ակնարկում Բայդենը Փաշինյանին ուղարկած նամակում՝ գրելով, թե խաղաղության համաձայնագրի վերջնականացումը փոխզիջում կպահանջի: Երեկ էր ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը Փաշինյանին փոխանցել Բայդենի նամակը: Էլ ի՞նչ ունի զիջելու Հայաստանը, որի տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրն օկուպացված են պահում ադրբեջանական զորքերը: Խորհդարանում իշխանականները չեն գաղտնազերծում նաև տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան տեսլականը:Ավելին22:2523.10.24 -
ԻրավականՀարվարդի համալսարանում ներկայացվել է Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքները՝ փաստերովՀարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցում դասախոսության ընթացքում Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց քաղաքականությունը քննարկել ենք այն տեսանկյունից, որ դրանք լիարժեք վկայում են հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության [առկա] շարունակվող ցեղասպան մտադրության (genocidal intent) ու պատասխանատվության պարտադիր անհրաժեշտության մասին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․Ավելին22:1323.10.24 -
ՄիջազգայինՊուտինն ու BRICS-ի ընկերները խաղի նոր կանոններ են մշակում. պատմական հավաք՝ ԿազանումԶարգացող 9 պետություններ միավորող ԲՐԻԿՍ-ը արդյո՞ք հակակշիռ է դառնում աշխարհի ամենազարգացած երկրների ակումբին՝ «Մեծ յոթնյակին»: Վերլուծաբանները զգուշանում են այսպիսի համարձակ եզրակացություն անել, սակայն ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթնաժողովում ակնհայտ այդպիսի հավակնություն են ցույց տալիս Ռուսաստանը, Չինաստանը և այս դաշինքի մյուս անդամները: Այդ երկրները հայտարարում են՝ աշխարհաքաղաքական նպատակներով, որպես զենք օգտագործվող դոլարից անկախանալու, նոր՝ ավելի արդար ֆինանսական համակարգ հիմնելու, ներդրումային նոր հարթակ ու հացահատկի բորսա ստեղծելու մասին:Ավելին21:5623.10.24 -
ՔաղաքականԱհաբեկչությունը և անմեղ մարդկանց վնաս հասցնելը արդարացում չունեն. ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայում կատարվածըՀայաստանի արտգործնախարարությունը X-ի էջում դատապարտել է Թուրքիայում կատարված ահաբեկչությունը:Ավելին21:5023.10.24 -
ԻրավականԳողության համար պատժի կրումից ազատված տղամարդը Երևանում երկու տուն է կողոպտել և կրկին հայտնվել բանտումՈստիկանությունից հայտնում են՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 18։06-ին, Մալաթիայի բաժնում Շահումյան 2-րդ փողոցի բնակչից ստացվել է ահազանգ, որ իր տնից գողություն է եղել. գողացել էին 760 հազար դրամի ոսկյա զարդեր Հաջորդ ահազանգը ստացվել է 11 րոպե անց. Նահապետ Քուչակի փողոցի բնակիչը հայտնել է, որ առանձնատնից գողացել են 300 հազար դրամի զարդեր:Ավելին21:4123.10.24 -
ՏարածաշրջանՄահացու հարձակում՝ Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա. վերջին նորություններն՝ ԱնկարայիցԱնկարայի հյուիսային արվարձաններից մեկում այսօր տեղի ունեցած ահաբեկչության պատճառով 4 մարդ է զոհվել, 14-ը վիրավորվել են: X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը՝ զոհերին անվանելով «նահատակներ»: Սովորաբար, նահատակ են անվանում զինվորականներին: Ավելի վաղ, նույն նախարարը երեք զոհի մասին էր հայտնել: Չնայած նույն ժամին Կազանում` Պուտինի հետ հանդիպման ժամանակ, ընդունելով Ռուսաստանի նախագահի ցավակցությունը, Թուրքիայի նախագահը ասել էր, որ չորս զոհ կա: Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ «վնասազերծվել են հարձակումն իրականացրած երկու ահաբեկիչները, նրանից մեկը՝ կին»:Ավելին21:3023.10.24 -
Կրթություն և գիտությունԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել՝ Եգիպտոսի քաղաքացիները կնախընտրեն բարձրագույն կրթություն ստանալ ՀՀ-ումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին:Ավելին21:1423.10.24 -
ՔաղաքականԲա որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չունեք, Հովիկ Աղազարյանն այստեղ ինչ գործ ունի. Խամոյանը՝ ՓաշինյանինՊարոն Փաշինյան դու չեք նեղսրտում, որ Գառնիկ Դանիելյանի հարցը Կիրանցի մասին չէ, դուք նեղսրտում եք, որ կոռուպցիայի մասին է հարցնում, որովհետև համարում եք, որ քարոզչական դաշտում դա ձեր ամենաուժեղ կողմն է։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ վարչապետ Փաշինյանին:Ավելին20:5023.10.24 -
ՀասարակականԽոշոր ավտովթար` Արմավիրի մարզում, մարդատար «ԳԱԶել»-ը կողաշրջվել է․ վիրավորներ կանԱրմավիրի մարզում այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ կամրջի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Երևանի բնակիչ 46-ամյա Սևակ Մ․-ի վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արթուր Ա․-ի վարած մարդատար «ԳԱԶել»-ը։Ավելին20:3923.10.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 | 4 զոհ, 14 վիրավոր. նոր մանրամասներ՝ Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունիցՀայլուր 20։30 | 4 զոհ, 14 վիրավոր. նոր մանրամասներ՝ Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունիցԱվելին20:3023.10.24 -
ՔաղաքականԿոռուպցիան ոչ մի տեղ չի անհետացել, ավելի է խորանում․ Դանիելյանը՝ ՓաշինյանինԱյսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին․Ավելին20:2223.10.24 -
ՔաղաքականԹումանյանը կկվի մասին պատմություն էլ ունի, որ սպառնալիքի տակ հերթով ձագերին տալիս է. Գեղամ Մանուկյան«Նիկոլ Փաշինյանն ամեն տեղ քարտեզի ուրվագծով է ման գալիս, ես էլ որոշել եմ ամեն անգամ դատարկաձեռն չգալ։ Ինձ հետ բերել եմ ահա այս վայրի նուռը։ 2010թ․-ին Արցախի Տիգրանակերտի պեղումներից մի քանի այսպիսի նուռ էի բերել։ Չէի մտածում, որ հետո այդ գաղափարը պետք է պաշտպանեմ Հայաստանի իշխանավորներից։ Չե՛մ ուրացել այս նուռը, չե՛մ ուրացել հայրենիք Տիգրանակերտը, չե՛մ ուրացել այս ամենը»,- ասաց Մանուկյանը։Ավելին20:0823.10.24 -
ՄիջազգայինԼուկաշենկոն կառաջադրվի 2025-ի նախագահական ընտրություններումԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ կառաջադրվի 2025 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բելառուսի ղեկավարը հայտարարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդաշարի եթերում։ «Այո, ես մասնակցելու եմ», - ասել Լուկաշենկոն հարցազրույցում: Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են 2025 թվականի հունվարի 26-ին։ Լուկաշենկոն երկիրն անընդմեջ ղեկավարում է 30 տարի: Նա առաջին անգամ նախագահ է ընտրվել 1994-ին:Ավելին20:0023.10.24 -
ՀասարակականՍյունիքում բախվել են «Mitsubishi» ավտոբուսը, «Mazda»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներԱյսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 16:50-ի սահմաններում Սյունիք գյուղից դեպի Խոտանան տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mitsubishi» մակնիշի ավտոբուսը, «Mazda», և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին19:5123.10.24 -
ՔաղաքականՉի թքել, սովորական սպառնացել է. կեղտոտ լեզվակռիվներ՝ Ազգային ժողովումՀերթական անգամ է թքոտ սկանդալի կենտրոնում հայտնվել Ալեն Սիմոնյանը, և չի պատրաստվում ներողություն խնդրել: Երեքշաբթի նա ընդդիմության հասցեին վիրավորական արտահայտություն է արել, ասել՝ «ես հասկանում եմ, որ ձեր վրա թքող չկա»: Սիմոնյանի վիրավորանքը թեժ քննարկման պատճառ է դարձել խորհրդարանում:Ավելին19:4223.10.24 -
ՄիջազգայինԿազանում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումըԿազանում մեկնարկել են ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցությունները։Ավելին19:3923.10.24 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Խորհրդարանի մամուլի ծառայությունը․Ավելին19:3523.10.24 -
ՏարածաշրջանԱհաբեկչական պայթյուն, կրակոցներ Թուրքիայում. զոհեր ու պատանդներ կանԱհաբեկչական պայթյուն է որոտացել Անկարայում՝ օդատիեզերական և պաշտպանական արդյունաբերության կենտրոնակայանի մոտ: Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ զոհեր և վիրավորներ կան: «ՍիԷնԷն Թուրք»-ի տվյալով՝ առնվազն երկու մարդ է զոհվել: Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես են զինված ահաբեկիչները տաքսիից դուրս գալիս ու քայլում դեպի ռազմավարական նշանակության այդ կենտրոնի ուղղությամբ: Հնարավոր է՝ պայթյունի հեղինակը մահապարտ ահաբեկիչ է: Ըստ ականատեսների՝ պայթյունից հետո հրաձգություն է եղել: Թուրքական որոշ լրատվամիջոցներ հայտնում են, թե առնվազն երկու ահաբեկիչ էլ մտել է շենք, պատանդ վերցրել աշխատակիցներին: Մյուսները կրակ են բացել շենքի բակում: Այլ աղբյուններ հայտնում են, որ կենտրոնի աշխատակիցներին տարհանել են ապահով վայր: Թուրքիայի զինված ուժերի ուղղաթիռ է նկատվել դեպքի վայրում:Ավելին19:2223.10.24 -
ՏարածաշրջանՀակամարտությունների կարգավորման գործում Արևմուտքի մոտեցումը միայն վատացնում է իրավիճակը. ՓեզեշքյանՀամաշխարհային հակամարտությունների լուծման հարցում արևմտյան երկրների մոտեցումը միայն սրում է իրավիճակը և նպաստում դրանց աճին։ Այս մասին ԲՐԻՍԿ-ի ընդլայնված կազմով գագաթնաժողովի նիստում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։Ավելին19:1423.10.24 -
ՀասարակականՏավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ«Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ»:Ավելին19:0023.10.24