Լրահոս
2024-10-29
-
ՄիջազգայինՊետական դավաճանության մեղադրանքով IT մասնագետն ազատազրկվել է ՌուսաստանումՊետական դավաճանության մեղադրանքով՝ IT մասնագետի է ազատազրկման դատապարտել Մոսկվայի դատարանը: Ֆիրուզ Դադոբոևը 13 ու կես տարի կանցկացնի ճաղերի հետևում: Ըստ մեղադրանքի՝ նա պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է ձեռք բերել և պատրաստվել դրանք փոխանցել ամերիկյան հետախուզությանը: IT մասնագետը պատիժը կրելու է խիստ ռեժիմի գաղութում և 300 հազար ռուբլի տուգանք է վճարելու:Ավելին16:4529.10.24 -
ՔաղաքականԳլխավոր դատախազությունը բանակում մահվան դեպքերի վերաբերյալ 2 անգամ սխալ տվյալներ է ներկայացրել. 168․amԵվ երեկ ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի հայտարարությունից հետո, թե՝ «2023 թվականի նկատմամբ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են», «Փաստերի ստուգման հարթակը», հիմնվելով Գլխավոր դատախազի հոկտեմբերի 15-ին խորհրդարանում ներկայացրած տվյալների վրա, որ՝ «2023 թվականի ընթացքում ունենք զինծառայողների մահվան 22 դեպք», պնդել է, որ ՊՆ խոսնակը սխալ թիվ է ներկայացրել:Ավելին16:3929.10.24 -
ՄիջազգայինՌուսները ևս մեկ քաղաք են վերահսկողության տակ վերցրել ԴոնեցկումՌուաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հաստատել է, որ Դոնեցկի Սելիդովո քաղաքը անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ: Ըստ ռուսական պաշտոնական ձևակերպման՝ «ամբողջությամբ ազատագրվել է»: Մարտական գործողություններից մանրամասներ չի հաղորդել պաշտպանական գերատեսչությունը:Ավելին16:3529.10.24 -
ՍպորտԱրարատ-Արմենիան հայտարարություն է տարածել Նոայի դեմ կատարված տհաճ միջադեպի վերաբերյալՀայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» հայտարարություն է տարածել Հայաստանի առաջնության 13-րդ տուրի «Նոայի» դեմ խաղում (0:1) տեղի ունեցած տհաճ միջադեպի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Երեկ «Արարատ-Արմենիա» – «Նոա» հանդիպման ընթացքում տեղի է ունեցել տհաճ միջադեպ: «Արարատ-Արմենիա» ակումբը ցավում է տեղի ունեցածի համար և հույս հայտնում, որ միջադեպը կհարթվի: Հաջողություն ենք մաղթում «Նոային» Կոնֆերենցիաների լիգայում և բոլորիս մաղթում դիտարժան ֆուտբոլ Հայաստանի Պրեմիեր լիգայում»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։ Նշենք, որ ակումբը չի մանրամասնում, թե ինչ տհաճ միջադեպ է գրանցվել հանդիպման ընթացքում։ Սակայն՝ ինչպես նշել էինք ավելի վաղ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան հայտնել էր, որ մրցակից թիմի երկրորդ մարզիչը հարվածել է իրեն։Ավելին16:3029.10.24 -
ՄիջազգայինԿադիրովը հայտնել է Չեչնիայում ԱԹՍ-ի հարձակման մասինՉեչնիայում Ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։ «Այսօր առավոտյան ժամը 06:30-ին Գուդերմեսում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի տարածքում բռնկվել է դատարկ շենքի տանիքը», - սոցցանցում Կադիրովի գրառումից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Չեչնիայի ղեկավարը հայտնել է, որ ոչ ոք չի տուժել։ Հրդեհը մարվել է։ Կադիրովի խոսքով՝ քննիչները հետաքննություն են անցկացնում, որի ընթացքում կբացահայտվեն հանցագործության մեջ ներգրավված անձինք։ «Համալսարանի գործունեությունը չի դադարեցվել, բոլոր ծառայություններն աշխատում են սովորական ռեժիմով», - հավելել է Կադիրովը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ Ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանը գտնվում է Գուդերմեսում և իրենից ներկայացնում է 95 շենքից ու շինությունից բաղկացած բազմաֆունկցիոնալ համալիր՝ հագեցած նորագույն հատուկ տեղեկատվական-տեխնոլոգիական լուծումներով։ Համալսարանն ընդգրկում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կրակային, հատուկ մարտավարական, օդադեսանտային, լեռնային պատրաստությունը, ինչպես նաև թիկնապահների և ռազմական լրագրողների պատրաստումը: Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր համալսարանի բազայում պատրաստություն է անցել ավելի քան 19 000 կամավոր՝ ռազմական գործողությունների գոտի մեկնելու համար։Ավելին16:1529.10.24 -
ՍպորտԱնչելոտին խախտել է լռությունը Ոսկե գնդակի մրցանակաբաշխությունից հետոԵրեկ՝ հոկտեմբերի 28-ին Փարիզի «Շատլե» թատրոնում կայացավ «Ոսկե գնդակի» 68-րդ մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխության արդյունքում տարվա լավագույն թիմ ճանաչվեց Մադրիդի «Ռեալը», իսկ լավագույն մարզիչ՝ Կարլո Անչելոտին։ Իտալացի մասնագետը խախտել է մադրիդյան կողմի լռությունը ու խոսել իր մրցանակի մասին։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս, նախագահիս, ակումբիս, խաղացողներիս և առաջին հերթին Վինիսիուսին ու Կարվախալին»,- գրել է Անչելոտին։ Հիշեցնենք, որ գլխավոր մրցանակը բաժին հասավ «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիին, փոխանցում է Armsport-ը։Ավելին16:0029.10.24 -
ՔաղաքականՓաշինյանի իշխանազավթման օպերացիան Գյումրիում. Դերենիկ ՄալխասյանՔաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման օպերացիան Գյումրիում ՔՊ-ականներն իրենց «վոժդի» գլխավորությամբ Գյումրիում իշխանության դասական բռնազավթում են իրականացնում։ Ուժային կառույցների ռեպրեսիվ մեթոդներով քաղաքի արդեն նախկին ղեկավարությանը ստիպեցին հրաժարական տալ։ Նպատակը ՔՊ-ի միանձնյա իշխանությունն է հանրապետության երկրորդ քաղաքում։ Սա ոչ այլ ինչ է, քան ոտքերը սրբել տեղական ինքնակառավարման սկզբունքների ու օրինականության վրա։ Հատկանշական է, որ այս առումով Վենետիկի հանձնաժողով կոչվածը, ՏԻՄ-երի զարգացման թեմայով միլիոնավոր դոլարներով գրանդ ստացած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու իրավապաշտպան կոչվածները ձկան նման լուռ են։ Դե հո արևմտյան փողերով ռուսների դեմ զազրախոսել չէ, որ ջանասիրաբար անեն։ Մյուս կողմից, ՔՊ-ականների՝ Գյումրիում իշխանազավթման օպերացիան իսկական արհամարհանք ու անհարգալից դրսևորում է գյումրեցիների նկատմամբ։ 2021թ․-ի աշնանը գյումրեցիներն իրենց քաղաքում հրաժարվել էին իշխանություն վստահել ՔՊ-ական խմբակին, բայց 3 տարի անց ՔՊ-ականները զոռբայությամբ իրենց իշխանությունն են պարտադրում է գյումրեցիներին։ Գյումրեցիների նկատմամբ անհարգալից վերբերմունք ցույց տվեց նաև «Բալասանյան դաշինքը», որն առանց հոդաբաշխ բացատրության քաղաքը հանձնում է ՔՊ-ին։ Երբ ԱԺ-ում մի քանի օր առաջ Գյումրու թեմայով հարց են տալիս Նիկոլ Փաշինյանին, հրապարակային չքմեղանում է, հարցին հարցով պատասխանում, թե «Գյումրիում ի՞նչ է եղել որ»։ Ու սա հենց նույն ժամանակ, երբ իր գլխավորությամբ ՔՊ-ականների իշխանազավթման օպերացիան եռուն շրջանում էր։ Այսինքն Նիկոլը գյումրեցիներին ասում է, որ ինքն ընդհանրապես բացատրություն չունի տալու, ինչ ուզենա՝ այն էլ կանի, ընտրությունների ժամանակ էլ՝ ինչքան ուզեն, այդքան կխփեն (կկեղծեն)։ Իսկ որ ՔՊ-ն դատապարտված է Գյումրու հաջորդ ընտրություններն ամենախայտառակ ձևով կեղծելու, կասկածից վեր է։ Նիկոլ Փաշինյանի գահավիժող վարկանիշով ու Գյումրիում տեղի ՔՊ-ականների որակներով ընտրություններում հաղթելն իրենց համար հրաշքի նման մի բան կլինի։ Բայց ինչքան էլ կեղծեն, ինչքան էլ ռեպրեսիաներ կիրառեն, միևնույն է, գյումրեցիների շրջանում հարգանք վայելող թիմի՝ ընտրապայքարի մեջ մտնելու դեպքում ՔՊ-ական խմբակը Հայաստանի թասիբի, մշակույթի մայրաքաղաքում ականջի ետևը կտեսնի՝ իշխանություն չի տեսնի»։Ավելին15:5729.10.24 -
ՔաղաքականԱրա Եղոյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արա Եղոյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արա Եղոյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:Ավելին15:5429.10.24 -
Իրավական«Օրենքով գողը» ստանձնել է պարտքերի վերադարձման և այլ հարցերի լուծումը. հինգ անձի մեղադրանք է ներկայացվելՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալու, խմբավորումը ղեկավարելու և մասնակցելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին (օրենքով գող-խմբ.) դիմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 5 մեղադրյալի մասով: ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Խ.-ն, ստանալով «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ», հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման, ինչպես նաև՝ այլ խնդիրներին վերաբերող վեճերն իրեն դիմած անձանց օգտին լուծելու հարցեր: Քննությամբ հիմնավորվել է, որ տարբեր անձինք իրենց հերթին, այդ թվում՝ Պ.Ս.-ն, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը: Տարբեր քաղաքացիներ իրենց հերթին, իրենց ենթադրյալ իրավունքներն իրացնելու, մասնավոր հարցերին առնչվող վեճերն անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու համար, դիմել են քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող վերոհիշյալ անձին: Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ Հ.Խ.-ն 2023թ․ դեկտեմբերի 25-ին հանդիպել է իրեն դիմած մի կնոջ, ով ներկայացնելով իր խնդիրը՝ հայտնել է, որ նախկին ընկերը, ավտոմեքենաներ գնելու և վարձակալության հանձնելու պատճառաբանությամբ իր սեփական միջոցներից և տարբեր բանկերից ստացած մոտ 10.000.000 ՀՀ դրամը, բնակարանի վաճառքից ստացված 39.000 ԱՄՆ դոլար գումարը և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան իրենից վերցրել և չի վերադարձրել: Հ.Խ.-ն, օգտագործելով իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, ձեռնամուխ է եղել իրեն դիմած կնոջ օգտին խնդիրը լուծելու ուղղությամբ գործողությունների կատարմանը և տված հրահանգների կատարման միջոցով պարզելով գումարներն ու գույքը հափշտակած անձի ինքնությունը, ֆինանսական դրությունը, սոցիալական կարգավիճակը, իրեն դիմած անձին հայտնել է, որ նրա նախկին ընկերը չունի բավարար ֆինանսական միջոցներ՝ տրված գումարները վերադարձնելու համար՝ այդ կերպ հարցը համարելով լուծված: Բացի այդ, 2023թ․ դեկտեմբերի 26-ին որպես քրեական հեղինակության՝ Հ.Խ.-ին դիմել է վերջինիս ծանոթը՝ որդու և նրա ընկերոջ մտերիմների վեճը լուծելու խնդրանքով: Հ.Խ.-ն ընդունել է իրեն դիմած անձի որդուն և վերջինիս ընկերոջը և առաջացած մասնավոր վեճը լուծելու նպատակով քննարկել վիճաբանության մասնակից անձի կողմից մեկ այլ՝ «Մասիվցի Ժիրո» մականվամբ անձին դիմելու և նշված անձի օգտին մասնավոր հարցին լուծում տալու հետ կապված հարցերը։ Դրա ընթացքում Հ.Խ.-ն, պարզաբանելով քրեական աշխարհում ընդունված ավանդույթներով և կանոններով գործելու անհրաժեշտությունը, պատրաստակամություն է հայտնել տվյալ հարցի հետ կապված զրուցել «Մասիվցի Ժիրոյի» հետ և անօրինական ճանապարհով, օգտագործելով իր քրեական հեղինակությունը, իրեն դիմած նշված երկու անձանց օգտին լուծել վեճը: Դրանից հետո, մեկ այլ դրվագով, Հ․Խ․-ն 2024թ․ հունվարի 23-ին ընդունել է իրեն դիմած կնոջն ու նրա դստերը: Վերջիններիս օգտին, այն է՝ 2010թ․ կնոջ ընկերուհուն 10.000 ԱՄՆ դոլար պարտք տված գումարը ստանալու կապակցությամբ առաջացած վեճը լուծելու ուղղությամբ խոստացել և ձեռնամուխ է եղել իր քրեական հեղինակությունն օգտագործելով հարցի լուծմանը: Այդ նպատակով կապ է հաստատել կնոջ հիշյալ ընկերուհու որդու հետ և առաջարկել պարտք տված 10.000 ԱՄՆ դոլար գումարի փոխարեն ստանալ 4.000 ԱՄՆ դոլար գումար և հարցը համարել լուծված: Սակայն չգոհանալով հարցի լուծման այդ տարբերակով՝ կինը և նրա դուստրը հրաժարվել են Հ.Խ.-ի միջոցով հարցի լուծումից: Այնուհետև Հ.Խ.-ն, Պ.Ս.-ի, Ա.Մ-ի, Ռ.Ն.-ի և Լ.Ն.-ի հետ 2024թ․ հունվարի 17-ին քննարկել են 2023թ․ նոյեմբերի 16-ին Երևան քաղաքի Ջրվեժ Մայակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության և դրան մասնակից անձանց հետագա գործողությունները՝ պարզաբանելով դրանք խմբավորման սահմանած կանոններին համապատասխան գործելու անհրաժեշտությունը։ Դրանից օրեր անց նա ընդունել է վիճաբանության մասնակիցներին, պարզաբանել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած կանոններով գործելու անհրաժեշտությունը և լուծել է նրանց միջև առաջացած տարաձայնությունները՝ այդ կերպ իրագործելով խմբավորման հետապնդած նպատակները: 2024թ․ փետրվարի 2-ին Հ.Խ.-ն Պ.Ս.-ի հետ քննարկել է մեկ այլ վիճաբանության և ծեծկռտուքի հանգամանքները և լուծել դրա մասնակիցների միջև վիճաբանության պատճառով առաջացած տարաձայնությունները: 2024թ․ փետրվարի 18-ին Հ.Խ.-ն Պ.Ս.-ի հետ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման նպատակով, քննարկել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական տարածքում մի քանի անձանց ծեծի ենթարկելու միջոցով իրենց դիրքը պահպանելու, դրամական միջոցներ հավաքագրելու հանգամանքները: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, համակցված կիրառվել է տնային կալանք, գրավ՝ 5.000.000 ՀՀ դրամ և բացակայելու արգելք: Պ.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց համակցված կիրառվել է վարչական հսկողությունը, գրավ՝ 15.000.000 ՀՀ դրամ և բացակայելու արգելք: Վերջիններիս դիմած երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք, իսկ մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք: Հինգ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակից, քննությամբ դեռևս չպարզված անդամների մասով նախաքննությունը շարունակվում է:Ավելին15:4529.10.24 -
ՔաղաքականՔՊ-ականները մտադիր են բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցըԱզգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ նախատեսված նիստում պատրաստվում էին բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։ «Ազատության» աղբյուրի փոխանցմամբ, խմբակցությունից շատերը, այդ թվում՝ առանցքային անդամներ, կողմ են Քոչարյանին պաշտոնանկ անելուն, բայց դեռ այդ հարցը պետք է քննարկվի Փաշինյանի հետ։ Քոչարյանը ևս տեղյակ է թիմակիցների մտադրության մասին։ Այս պահին նրան հեռացնելու հիմնավորումները դեռ հստակ ձևակերպված չեն, կհաջողե՞ն ՔՊ-ականներն իրենց թիմակցին հեռացնելու հարցում, թե՞ ոչ, դեռ պարզ չէ։ «Ազատության»-ը փոխանցեցին, որ որոշումն, ըստ էության, կախված է վարչապետից։ Երեկ ժամը 19։00-ին նախատեսված վարչության նիստը տեղի չունեցավ ԱԺ-ում 2025-ի բյուջե քննարկումների պատճառով։ Թե երբ տեղի կունենա նիստը, դեռ հստակ չէ։Ավելին15:4129.10.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ռուսները ևս մեկ քաղաք են գրավել Դոնեցկում. պետական դավաճանի են բռնել ՄոսկվայումՀայլուր 15։30 Ռուսները ևս մեկ քաղաք են գրավել Դոնեցկում. պետական դավաճանի են բռնել ՄոսկվայումԱվելին15:3029.10.24 -
ՀասարակականԳյումրիում «Mercedes»-ով ու «BMW»-ով դրիֆթ անող երիտասարդ վարորդները հայտնաբերվել ենԱյսօր՝ հոկտեմբեի 29-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչութան ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ Գյումրիում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Ընկեր Մարգոյի չարաճճի երեխաները դրիֆթ են անում» օպերացիան: Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրակի մարզի գումարտակում երեկ՝ հոկտեմբերի 28-ին, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի օր առաջ Գյումրի քաղաքում՝ Մայր Հայաստանի մոտ, «BMW» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և մեկ այլ մակնիշի ավտոմեքենա խուլիգանություն են կատարել նշված հատվածում՝ իրականացնելով դրիֆթ, ինչը անհանգստություն է պատճառել քաղաքացիներին: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի պարեկները պարզում են նշված ավտոմեքենաների համարանիշները, ու այսօր արդեն այդ ավտոմեքենաներից «BMW»-ն ու «Mercedes»-ը պարեկները հայտնաբերում ու տեղափոխում են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «BMW»-ն վարել է Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Արամայիս Զ-ն, իսկ «Mercedes»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Մհեր Մ.-ն: Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:Ավելին15:1529.10.24 -
ՏարածաշրջանԵվրախորհրդարանին զրպարտության մեջ է մեղադրել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակըԱդրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան ԱԺ լիագումար նիստում Եվրախորհրդարանին մեղադրել է Բաքվի դեմ զրպարտչական արշավ վարելու մեջ: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանում կազմակերպվել է հերթական քաղաքական ակցիան՝ ուղղված Ադրբեջանի դեմ։ Ընդունվել է կողմնակալ բանաձև մեր երկրի դեմ, որը կառուցված է զրպարտության, ստի ու կեղծ տեղեկատվության վրա: Ցավալի է, որ Եվրախորհրդարանը գործիք է դարձել Ադրբեջանի դեմ թշնամական և զրպարտչական արշավ իրականացնող սև ուժերի ձեռքում», — նշել է նա: Գաֆարովայի խոսքով՝ նման «անարդար և ոչ օբյեկտիվ պատճառների ի հայտ գալը ևս մեկ անգամ բացահայտ ցույց է տալիս այն ուժերի չար մտադրությունները, որոնք չեն կարողանում հաշտվել Հարավային Կովկասի տարածաշրջանում պատմական արդարության և միջազգային իրավունքի վերականգնման հետ»: «Կարծում եմ, որ այս բանաձևով Եվրախորհրդարանը ոչ միայն կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում մեր տարածաշրջանի պատմական և ժամանակակից իրողությունների նկատմամբ, այլև մարտահրավեր է նետում մեր պետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», — հայտարարել է նա: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը հոկտեմբերի 24-ին բանաձև է ընդունել՝ կոչ անելով ԵՄ առաջնորդներին Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթաժողովն օգտագործել որպես Ադրբեջանի իշխանություններին քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչ անելու առիթ: Բացի այդ, ԵԽ-ն դիմել է ԵՄ ղեկավարությանը՝ խնդրելով անել հնարավորը, որպեսզի այսուհետ ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովները չանցկացվեն մարդու իրավունքների ոլորտում վատ համբավ ունեցող երկրներում:Ավելին15:0029.10.24 -
ՀասարակականՊայթյուն՝ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հարազատին պատկանող գազալցակայանումԱյսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում՝ շրջանաձև խաչմերուկում գործող գազալցակայանում, ավտոմեքենա է պայթել:Ավելին14:4929.10.24 -
ՏարածաշրջանՎրացական դրամա. 4 հավանական սցենարՀարևան Վրաստանում ներքաղաքական լարվածությունը պահպանվում է: Արևմուտքը բացահայտ աջակցում է ընտրություններում պարտված ընդդիմադիրներին: Վաշինգտոնը վրացական իշխանությանը կոչ է անում վերադառնալ եվրատլանտյան ուղի: Շվեդիան ու Կանադան էլ հայտարարում են Վրաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին: Ընտրությունների արդյունքները մերժող արևմտամետ ընդդիմությունը պահաջում է նոր ընտրություններ անցկացնել:Ավելին14:4529.10.24 -
Միջազգային«Հեզբոլլահ»-ի նոր ղեկավար է ընտրվել Նայիմ ՔասեմըԼիբանանյան «Հեզբոլլահ»-ի նոր ղեկավար է ընտրվել խմբավորման գլխավոր քարտուղարի տեղակալ շեյխ Նայիմ Քասեմը, որն ավելի քան 30 տարի եղել է շարժման բարձրաստիճան պաշտոնյա, հաղորդում է Reuters գործակալությունը։ Քասեմը «Հեզբոլլահ»-ի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 1991 թվականին՝ զինված խմբավորման այն ժամանակվա գլխավոր քարտուղար Աբբաս ալ Մուսավիի կողմից, որն իսրայելական հարվածից սպանվել էր հաջորդ տարի։ Երբ «Հեզբոլլահ»-ի ղեկավար էր դարձել Հասան Նասրալլահը, Նայիմ Քասեմը պահպանել էր իր պաշտոնը։ Նա «Հեզբոլլահ»-ի հիմնական խոսնակներից է և հարցազրույցներ է տվել արտասահմանյան տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ Իսրայելի հետ հակամարտության վերջին մեկ տարվա ընթացքում։ «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահը սպանվել էր սեպտեմբերի վերջին Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով։ Նասրալլահի մահից հետո տեղեկություններ էին տարածվել, որ նրան կփոխարինի Հաշեմ Սաֆիեդդինը, որը զբաղեցնում էր շարժման գործադիր խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Սակայն հոկտեմբերի 23-ին «Հեզբոլլահ»-ը հաստատել էր, որ իսրայելական հարվածից սպանվել է նաև Սաֆիեդդինը։Ավելին14:3029.10.24 -
ՄիջազգայինԲրիտանիայի և Լիբանանի վարչապետները քննարկել են հրադադարը և երկկողմ հարաբերությունների խորացումըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հոկտեմբերի 28-ի երեկոյան Դաունինգ Սթրիթում ընդունել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Բրիտանիայի կառավարության մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետը ցավակցություն է հայտնել լիբանանցի իր պաշտոնակցին երկրում շարունակվող հակամարտության հետևանքով քաղաքացիական զոհերի համար։ Ըստ հաղորդագրության՝ երկու ղեկավարները համաձայնել են, որ հարկավոր է Լիբանանում անհապաղ հրադադար հաստատել և հակամարտության խաղաղ լուծման ուղիներ գտնել։ Նրանք ընդգծել են քաղաքացիական բնակչության և Լիբանանի կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու կարևորությունը։ Կողմերը նաև քննարկել են Մեծ Բրիտանիա-Լիբանան երկկողմ հարաբերությունները։ Իր հերթին լիբանանյան LBCI News պարբերականը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում Քիր Սթարմերը բարձր է գնահատել բրիտանական և լիբանանյան զինված ուժերի կառուցողական հարաբերությունները՝ հայտնելով Միացյալ Թագավորության պատրաստակամությունն՝ այս ընթացքում աջակցելու Լիբանանին բոլոր մակարդակներում։ Իր հերթին Նաջիբ Միքաթին երախտագիտություն է հայտնել Միացյալ Թագավորությանը «հրադադարի և դիվանագիտական լուծման հարցում իր աջակցող դիրքորոշման» և «Լիբանանին, հատկապես երկրի բանակին աջակցության համար»։ «Մեր երկու երկրների հարաբերությունները շատ խորն են, և մենք անհամբեր սպասում ենք հետագա զարգացմանը ձեր կառավարության օրոք», - Միքաթիի խոսքերն է մեջբերում LBCI News-ը։Ավելին14:1529.10.24 -
ՔաղաքականԲյուջեի մսխման դասական օրինակ. Գրիգոր ԻսկանդարյանԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Երևանի չբարեկարգված բակերը․ գումարները դուրս են գրում, խնդիրները չեն լուծում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այցելում են բոլոր այն բակերը, որտեղ կատարվել են «բարեկարգման» աշխատանքներ և վեր են հանում խնդիրները։ Այս անգամ այցելել ենք Դավթաշեն 4 թաղամասի 45,46,47 շենքերի բակեր։ Խնդիրները շատ են` սկսած ոռոգման համակարգից, մինչև լուսավորություն։ Այս ամենի համար քաղաքային իշխանությունները բյուջեից ծախսել են 55.000.000 դրամ։ Սա բյուջեի մսխման դասական օրինակ է»:Ավելին14:0029.10.24 -
ԻրավականԲնակարանային գողության փորձ կատարողը ձերբակալվեց դեպքի վայրումՀոկտեմբերի 27-ին, ժամը 13.27-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց ։ Օտարերկրացի կինը հայտնում էր, որ Ազատության պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում փորձում են բացել դիմացի բնակարանի դուռը, իր բնակարանի դուռը ևս փորձել էին բացել։ Ահազանգով նշված հասցե մեկնած Արաբկիրի ոստիկանները նկատել ենք երկու երիտասարդի, որոնք տեսնելով ոստիկաններին՝ դիմել են փախուստի։ Ոստիկանները նրանցից մեկին բռնել, ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։ 26-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։Ավելին13:3029.10.24