Լրահոս
2024-10-29
-
ՀայլուրՀայլուր 20։30 Մութ ամպեր են կուտակվում էքսցենտրիկ ՔՊ-ականներից մեկի գլխին. պաշտոնանկություն՝ ԱԺ-ո՞ւմՀայլուր 20։30 Մութ ամպեր են կուտակվում էքսցենտրիկ ՔՊ-ականներից մեկի գլխին. պաշտոնանկություն՝ ԱԺ-ո՞ւմԱվելին20:3029.10.24 -
ՄիջազգայինՏիղմի ու ջրի մեջ խեղդվում են բաքվեցիները. Ալիևը փայլեցնում է կենտրոնն ու իր կոշիկներըԱլիևը ցնցող հյուրընկալության է պատրաստում Բաքուն, իսկ քաղաքի հետնախորշերում մարդիկ տառապում են անձրևաջրերի ու կոյուղաջրերի մեջ:Ավելին20:1529.10.24 -
ՄիջազգայինԼիբանանում իսրայելական հարվածներից զոհվել է առնվազն 60 մարդ, այդ թվում՝ երեխաներԼիբանանի արևելքում գտնվող Բեքաայի հովտում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա։ Այս մասին հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Ըստ գերատեսչության՝ ևս 58 մարդ վիրավորվել է։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ BBC-ն իր հերթին հաղորդում է, որ Բեքաայի հովտում գտնվող Բաալբեկ քաղաքի ղեկավար Բաչի Խոդրն այդ հարվածներն անվանել է «ամենադաժանը» սեպտեմբերի վերջին իսրայելական ինտենսիվ հարվածների մեկնարկից ի վեր։ Հոկտեմբերի 28-ին Իսրայելը հարվածել էր նաև լիբանանյան ծովափնյա Տյուրոս քաղաքին, որի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, 17-ը՝ վիրավորվել։ Հարվածներից առաջ Իսրայելը քաղաքի մի մասի բնակիչներին տարհանման հրահանգ էր տվել։ Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ հոկտեմբերի 28-ին լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումն Իսրայելի վրա է արձակել շուրջ 150 արկ։ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև սահմանային բախումներ են սկսվել 2023 թ. հոկտեմբերի 8-ից՝ Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայել ներթափանցումից հետո, որը սկիզբ դրեց պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների։ Իսրայելը սեպտեմբերի վերջին սկսել է ավիահարվածներ հասցնել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին, իսկ հոկտեմբերի 1-ից սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել Իսրայելում՝ նշելով, որ ցանկանում է անվտանգ պայմաններ ստեղծել Իսրայելի հյուսիսից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ տարում Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 2600 մարդ է զոհվել, ավելի քան 12 400-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը՝ վերջին ամսվա ընթացքում։ Բացի այդ, հակամարտության ընթացքում տեղահանվել է շուրջ 1,3 միլիոն մարդ։Ավելին20:0029.10.24 -
ՀասարակականՀրդեհ` Երևանի բնակարաններից մեկում. տուժածը հոսպիտալացվել էՀոկտեմբերի 29-ին՝ ժամը 15:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 62/2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 7-րդ հարկի միջանցքում գտնվող խորդանոցում. կա տուժած։ Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել են խորդանոցի գույքը և կենցաղային իրեր։ Փրկարարները քաղաքացի Գ. Զ.-ին (ծնված 1935 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:Ավելին19:4529.10.24 -
ՔաղաքականԱլիևը վախենում է խայտառակվելուց. ռազմագերիների նոր սպասում՝ ՀայաստանումԱդրբեջանում պահվող հայ գերիների համար բախտորոշ կարող է լինել նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 համաժողովը: Հայաստանի ԱԱԾ տնօրենի այն հայտարարությունից հետո, թե առաջիկայում գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում է լինելու ադրբեջանական կողմի հետ, մեր երկրում սպասումներ են առաջացել, որ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովից առաջ Ադրբեջանը ազատ կարձակի մի քանի հայ ռազմագերիների:Ավելին19:3029.10.24 -
ՀասարակականՇղթայական ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորԱյսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «ԶԻԼ 130», «Kia», «Opel», «BMW» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է, իսկ վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մյուս ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենաները, բացի «ԶԻԼ»-ից, եղել են կայանված:Ավելին19:1529.10.24 -
ՏնտեսականՍեպտեմբեր ամսվա ցուցանիշներով ՀՀ տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ. «Լույս» հիմնադրամ- Տնտեսական ակտիվության աճի տեմպը հունվար-սեպտեմբերին շարունակել է դանդաղել` հունվար-օգոստոսի համեմատ ցածր լինելով 0.3 տոկոսային կետով: Սեպտեմբերին ՏԱՑ-ը փոքր-ինչ արագացել է, սակայն բավական ցածր է մնում տարեսկզբի աճերից, քանի որ բարձր աճ ապահովող գործոններն աստիճանաբար չեզոքանում են։ Ավելին, քանի որ ոսկերչական արտադրատեսակների վերաարտահանման գործընթացը սկսվել էր նախորդ տարվա վերջին ամիսներին և մեծացրել այդ ժամանակահատվածի ցուցանիշները` ընթացիկ տարվա վերջում բարձր բազայի էֆեկտի հետևանքով կնկատվի աճի տեմպերի էական դանդաղում։Ավելին19:0029.10.24 -
ԻրավականԿաթնամթերքի արտադրությամբ, կաթի փոշու մեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունը բյուջե է վերականգնել 100 մլն դրամՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողություններով պարզվել են ընկերության գործունեությամբ պետությանը պատճառված վնասի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վնասի չափը, ինչպես նաև՝ հափշտակության մեխանիզմը: ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել, որ կաթնամթերքի արտադրության, կաթի փոշու ներմուծման և մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության կողմից պետբյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների, ինչպես նաև կատարված մի շարք ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում փաստվել է, որ ընկերության կողմից թերհայտարարագրվել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում մտցվել են շրջանառության իրական ծավալներին չհամապատասխանող խեղաթյուրված տվյալներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 304.000.000 ՀՀ դրամի վնաս։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա որոշումներ են կայացվել՝ ընկերության հիմնադիր-տնօրենի և հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի առցանց լիազոր և օգտվող հանդիսացող, ընկերությունում գանձապահի պաշտոնը զբաղեցնող անձի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Ընկերության հիմնադիր-տնօրենի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված ՍՊ ընկերության կողմից հարկային մարմին են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ, որի արդյունքում արդեն իսկ պետական բյուջե է վերականգնվել 100.000.000 ՀՀ դրամ։ Նախաքննությունը շարունակվում է։ Պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ կատարվում են վարույթից բխող անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողություններ։Ավելին18:4529.10.24 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԿոլումբիաՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 29-31-ը աշխատանքային այցով լինելու է Կոլումբիայում 2024 թ. ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով (COP16)։ Համաժողովի ընթացքում նախագահը հանդես կգա ելույթով, հանդիպում կունենա Կոլումբիայի նախագահի և գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Համաժողովը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ երկրների հերթական կոնֆերանսն է, որն անցկացվում է 2024 թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 1-ը Կոլումբիայի Սանտիագո դե Կալի քաղաքում: Համաժողի նպատակն է քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի փոխկապակցված ճգնաժամերը լուծելու համար:Ավելին18:3529.10.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Պուտինը նոր հայտարարություն արեց. ՌԴ-ն պետք է մարտական վիճակում պահի միջուկային ուժերըՀայլուր 18։30 Պուտինը նոր հայտարարություն արեց. ՌԴ-ն պետք է մարտական վիճակում պահի միջուկային ուժերըԱվելին18:3029.10.24 -
ՄշակույթԳյումրու դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել Արամ Կարապետյանը: Լուրը հրապարակվել է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։ «Թատրոնի ողջ անձնակազմի կողմից սրտանց և ջերմորեն շնորհավորում ենք մեր նորընտիր տնօրենին՝ մաղթելով աշխատանքային բեղմնավոր գործունեություն և խաղաղ ընթացք»,-ասվում է տեքստում։Ավելին18:1629.10.24 -
ՀասարակականՀրապարակվել են ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման հոկտեմբերի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերըՆախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2024 թվականի հոկտեմբեր ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով: Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից:Ավելին18:0529.10.24 -
ՔաղաքականՓաշինյանը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բուդապեշտում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։Ավելին17:5729.10.24 -
ՄշակույթՀայկական մշակույթը ներկայացվում է ԹուրքմենստանումԹուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցկացվում է «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագիրը: Հայաստանի մշակութային պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Հոկտեմբերի 28-ին մշակույթի օրերի մերկնարկն ազդարարվել է «Ալթունյան» պետական անսամբլի համերգով և Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսով: Մշակույթի օրերի բացումը տեղի է ունեցել Թուրքմենստանի պետական մշակութային կենտրոնի «Մուղամլար» համերգասրահում: Վերոնշյալ կենտրոնի ճեմասրահում արվեստասեր հանրությանն է ներկայացվել նաև լուսանկարչական ցուցահանդեսը: Մշակույթի օրերի բացման հանդիսավոր համերգին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Թուրքմենստանի մշակույթի նախարարի տեղակալ Նուրսախեթ Շիրիմովը: Անդրադառնալով հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացմանը՝ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի մշակույթի նախարարությանը ջերմ ընդունելության և Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերը հյուրընկալելու համար: Նրա նշմամբ՝ այս հիշարժան առիթը կարող է դիտվել նաև որպես մեր մշակութային փոխգործակցության վերագնահատմանը միտված ջանք՝ ազգերի միջև ամուր կապեր հաստատելու և ազգային մշակույթն առավել լայն շրջանակներին ներկայացնելու: Մշակույթի օրերի շրջանակում «Աշխաբադ» և «Վաթան» կինոթատրոններում կկայանան հայկական կինոյի օրեր, որի ընթացքում կցուցադրվեն «Կտոր մը երկինք», «Հայրիկ» և «Բաղդասարը բաժանվում է կնոջից» խաղարկային լիամետրաժ ֆիլմերը, ինչպես նաև «Շունն ու կատուն», «Կապույտ ծովում սպիտակ փրփուրի մեջ», «Մի կաթիլ մեղրը», «Եվ ամեն երեկո», «Կախարդական ծիածանը» մուլտֆիլմերը: Թուրքմենստան այցի ընթացքում Դանիել Դանիելյանը կհանդիպի նաև Թուրքմենստանի մշակույթի նախարար Աթագելդի Շամուրադովի հետ: Նշենք նաև, որ Հայաստանի մշակութային պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորությամբ, այցելել է մշակութային վայրեր, այդ թվում՝ «Մախտումկուլի Փրագի» համալիր, «Հին Նիսա» ամրոց, Թուրքմենստանի պետական և Գորգերի ազգային թանգարաններ, ինչպես նաև Թորքմենստանի կերպարվեստի թանգարան:Ավելին17:4529.10.24 -
ՏարածաշրջանՄեծ պառակտում Վրաստանում. «Եվրոպայում թող լավ մնան, իսկ մեզ՝ առողջություն»Ի՞նչ են մտածում պարզ մարդիկ Վրաստանում՝ իրենց երկրի ապագայի մասին: Քաղաքական լրահոսից տպավորություն է, որ Վրաստանը բաժանված է արևմտամետների ու ռուսամետների երկու թշնամական բանակների: Մինչդեռ լրագրողական հարցախույզները ցույց են տալիս, որ վրացիների մեջ շատ են նրանք, ովքեր անվերապահ աջակցություն չեն հայտնում արտաքին քաղաքական որևէ կուրսի:Ավելին17:3729.10.24 -
ԱշխարհԵվրոպայում արգելվել է Աթաթուրքի մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունըԵվրոպայում արգելափակվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մանկության մասին պատմող առաջին անիմացիոն «Mustafa» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նախատեսվում էր ցուցադրել հոկտեմբերի 25-ին՝ ուրբաթ օրը, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ այն հանվել է ցուցակից, հայտնում է Ermenihaber.am-ը։ Ֆիլմի պրոդյուսերներից մեկի՝ Քամուրան Այնայի խոսքով՝ ցուցադրման արգելքն իբրև թե կապված է «հայկական լոբբիի» հետ: Նա նշել է, որ Եվրոպայում ապրող միլիոնավոր թուրք քաղաքացիներ ունեն իրենց երկրի հիմնադրի՝ Աթաթուրքի մասին տեղեկանալու իրավունք, և սկզբում ստացված աջակցությունը հետագայում փոխվել է հակառակ ուղղությամբ, երբ ցուցադրման ժամկետը մոտեցել է: Այնան հավելել է, որ Եվրոպայում նախնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո ցուցադրման խոչընդոտների մասին տեղեկություն ստացվել է մի շարք երկրներից, և այժմ ֆիլմի ցուցադրությունը Եվրոպայում դադարեցված է:Ավելին17:3229.10.24 -
ԻրավականՈստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերովՈստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով. «Հարգելի´ վարորդներ, հանրապետության որոշ տարածքներում՝ հատկապես լեռնային գոտիներում, ժամանակ առ ժամանակ լինում են ձյան տեսքով տեղումներ: Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»։Ավելին17:2529.10.24 -
ՀասարակականՄանրամասներ՝ Հրազդանի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի դեպքիցՀոկտեմբերի 29-ին՝ ժամը 13։44-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտակայքում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանատուր թաղամասի օղակաձև խաչմերուկում՝ գազալցակայանում, Opel մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնային համակարգի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել տարածքում թափված վառելիքի լվացման աշխատանքներ:Ավելին17:1529.10.24 -
ԱշխարհՍոչիում գտել են շրթունքների ծավալով ռեկորդակիր կնոջ դինՍոչիում գտել են որպես անհետ կորած որոնվող Քրիստինա Ռեյի դին։ Panorama-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ Կնոջ որոնողա-փրկարարական աշխատանքները մեկնարկելու մասին հայտարարվել է հոկտեմբերի 9-ին։ Պարզվել է, որ կինը անհետ կորած է սեպտեմբերի վերջից։ Քրիստինա Ռեյը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենամեծ շուրթեր ունեցող կին։ «Սոչիի Խոստինսկի շրջանում հայտնաբերվել է կնոջ դի։ Այս պահին այն ուղարկվել է փորձաքննության՝ պարզելու մահվան պատճառներն ու նրա ինքնությունը»,-նշում է աղբյուրը։Ավելին17:0029.10.24 -
ԱռողջապահականԱմենամեծ ռիսկի գործոնը զարկերակային գերճնշումն է․ որո՞նք են կաթվածի ախտանշաններըԿաթվածը գլխուղեղի արյան մատակարարման հանկարծակի ընդհատումն է, աշխարհում մահվան և հաշմանդամության հանգեցնող հիմնական պատճառը: Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ կաթվածի զարգացման ամենամեծ ռիսկի գործոնը զարկերակային գերճնշումն է: Հիմնական ախտանշաններն են` - հանկարծակի ծռվածություն դեմքի շրջանում, - թուլություն ձեռքի կամ ոտքի շրջանում` առավել հաճախ մարմնի մի կողմում, - գիտակցության հանկարծակի մթագնում, - խոսքի կամ խոսքի ըմբռնման հետ կապված խնդիրներ, - տեսողության հանկարծակի խանգարում մեկ կամ երկու աչքերում, - քայլքի և հավասարակշռության հանկարծակի խանգարում, - գլխապտույտ, - սուր գլխացավ առանց պատճառի: «Կարևոր է կաթվածի առաջին նշանների ի հայտ գալու պես հնարավորինս արագ դիմել շտապօգնության ծառայությանը, ինչն էլ կապահովի բուժման և վերականգնման արդյունավետությունը», - ասվում է հաղորդագրությունում։Ավելին16:5029.10.24