Լրահոս

2024-10-29
  • Img default alt hy
    Ժամանց
    Եվրոպայում պահածոյացված թյուննոս ձուկը աղտոտված է սնդիկով
    Եվրոպական շատ երկրներում պահածոյացված թյուննոսը աղտոտված է սնդիկի վտանգավոր չափաբաժնով, ասում են բնապահպան Foodwatch և Bloom խմբերը, որոնք մանրածախ առևտրականներին և կառավարություններին կոչ են արել «հրատապ» միջոցներ ձեռնարկել: Բնապահպանները Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Իսպանիայից պատահականորեն ընտրել են պահածոյացված թյուննոսի 148 տուփ, որոնք փորձարկվել են անկախ լաբորատորիայի կողմից։ Բոլորը «աղտոտված են եղել սնդիկով»: Խմբերը նշել են, որ Եվրահանձնաժողովը պետք է խստացնի թյուննոսում սնդիկի թույլատրելի մակարդակը՝ այն համապատասխանեցնելու այլ ձկներին՝ 0,3 միլիգրամ մեկ կիլոգրամի համար: «Սնդիկը պակաս թունավոր չի դառնում, եթե այն ուտում ես ձկան միջոցով, կարևոր է միայն սնդիկի չափաբաժինն է»,-Shantnews-ի փոխանցմամբ՝ ասել են նրանք:
    23:45
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել են Ներքին Հանդի բնակիչների հետ
    ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն անդրադարձել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ Ներքին Հանդ կատարած այցին։ «Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական մարտական դիրքերի կողմից, որոնք գտնվում են Հայաստանի տարածքի մի մասի վրա։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու դեսպան Օլիվիե Դըկոտինյին մտքեր փոխանակեցին այս իրավիճակում գտնվող բնակիչների հետ»,- հայտնում են դեսպանությունից։
    23:38
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը աղետալի վիճակում է հայտնվել Նիկոլի պատճառով և իր այս գործիքների միջոցով. Բորիս Մուրազի
    «Նիկոլի ջեբի ստյոպա սաֆարյան Էդմոն Մարուքյանը 2022 թվականի Պրահայի հանդիպումից հետո հերքում էր ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը և ասում էր, որ Արևմտյան նախագիծ չկա Արցախի մասով։ Իսկ ահա արդեն 2024-ին հայտարարում է, թե Արևմուտքը քցել է Հայաստանին։ Հայաստանը աղետալի վիճակում է հայտնվել Նիկոլի պատճառով և իր այս գործիքների միջոցով»։
    23:30
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կարեն Ասլանյանը՝ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
    Տիրանայում շարունակվում է ընթանալ ոչ օլիմպիական քաշերի 2024 թվականի Աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձավ ԱԱ-ի մեդալակիր։ Նա 30 վայրկյանում հաղթեց մրցակցին 9-0 հաշվով և նվաճեց բրոնզե մեդալ։ Մանվել Խաչատրյանը (55 կգ) զիջեց մրցակցին բրոնզե մեդալի համար գոտեմարտում, փոխանցում է Armsport-ը։
    23:15
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    38-ամյա տղամարդը հողամասում կանեփ է աճեցրել, պահել ու օգտագործել թմրամիջոց
    Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ էջմիածինցի 38-ամյա տղամարդը հողամասում և կից օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրամիջոց: Ոստիկանները այցելել են Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցի նշված հասցե։ Տանտերը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 60 գրամ զանգված։ Նա հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման համար: Տնամերձ հողամասում կանեփ աճեցնելու և թմրանյութ օգտագործելու վերաբերյալ հաջորդ տվյալը ստուգելու նպատակով Վաղարշապատի բաժնի ոստիկանները մեկնեցին Բաղրամյան գյուղ: 57-ամյա տղամարդը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 28 գրամից ավելի զանգված: Հայտնել է, որ թմրամիջոցը պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման համար: Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    23:00
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Honda»-ն ու մոպեդը․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան» բժշկական կենտրոնի մոտ, բախվել են ռուսական համարանիշներով «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը:
    22:45
    29.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսական բանակը Դոնբասում նոր բնակավայրեր է մտել. Զելենսկին պնդում է՝ «պատերազմը միջազգայնացվում է»
    Դոնեցկում ևս մեկ քաղաք է կորցրել Ուկրաինան: Ռուսական զորքը մտել է Սելիդովո: Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, Սելիդովոյից առաջին կադրերը հրապարակած «Ռիա նովոստին» հայտնում է, որ քաղաքային մարտերով են ռուսները վերցրել քաղաքը: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություն չեն հայտնում ո՛չ ռուսական, ո՛չ ուկրաինական կողմերը:
    22:35
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վայքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամի ընկերության հետ 22,5 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել. «Հետք»
    Վայք համայնքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Կառլեն Մինասյանին պատկանող «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն 15 դպրոցի կառուցման 12 պայմանագիր է կնքել Տարածքային զարգացման հիմնադրամի և Քաղաքաշինության կոմիտեի հետ, գրում է «Հետք»-ը։ «Եվս երկու պայմանագիր ընկերությունը կնքել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ Պայմանագրերով նախատեսվում է ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Այս 14 պայմանագրերի ընդհանուր արժեքը 22 մլրդ 500 մլն դրամ է։ 2024 թվականի հունվարի 29-ին Տարածքային զարգացման հիմնադրամը պայմանագիր կնքեց «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ի հետ Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում դպրոց կառուցելու համար։ Պայմանագրի ընդհանուր գումարը 1 մլրդ 736 մլն դրամ էր։ Պայմանագրով նախատեսված է դպրոցի շինարարությունն ավարտել 760 օրվա (2 տարի 1 ամիս) ընթացքում։ «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերության հիմնադիրներն են՝ Արամ Մինասյանը և Կարինե Խաչատրյանը։ 2022 թվականից բաժնետոմսերի 100%-ն անցել է Արամ Մինասյանի որդուն՝ Կառլեն Մինասյանին։ Վերջինս Վայքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ է, 2021 թվականին «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրվել էր Վայքի համայնքապետի թեկնածու։ Կառլեն Մինասյանը Վայքի ավագանու ընտրություններից առաջ նույնպես ակտիվ է եղել ընտրական գործընթացներում։ 2018-ի արտահերթ խարհրդարանական ընտրությունների ժամանակ նա պատգամավորի թեկնածու էր Խաչատուր Քոքոբելյանի և Արամ Սարգսյանի գլխավորած «Մենք» դաշինքի ցուցակով։ Իսկ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մինասյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 20-րդ համարն էր։ Թեև քաղաքական դաշտում Մինասյանի բախտն այնքան էլ չբերեց, սակայն բիզնես գործունեության մեջ կարծես ամեն ինչ ավելի հարթ է ընթանում։ Միայն 2024 թվականի ընթացքում «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ի հետ Քաղաքաշինության կոմիտեն, ՏԿԵՆ-ը և Տարածքային զարգացման հիմնադրամը 14 պայմանագիր են կնքել։ Բացի Շինուհայրի դպրոցից, Կառլեն Մինասյանին պատկանող ընկերութjունը դպրոցներ և կրթահամալիրներ պետք է կառուցի Սյունիքի մարզի Խոտ, Գորայք, Սառնակունք, Հարթաշեն, Քարաշեն, Բռնակոթ, Կոռնիձոր, Անգեղակոթ, Ույծ և Նորավան բնակավայրերում, Արագածոտնի մարզի Ռյա Թազա, Վարդենուտ և Կարին բնակավայրերում և Վայոց ձորի Արենի բնակավայրում։ Այս 15 դպրոցների կառուցման համար «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ն ստացել է 17 մլրդ 660 մլն դրամ։ Մինասյանի ընկերությունը նաև 2 ճանապարհաշինական մրցույթում է հաղթել։ 2024-ի սեպտեմբերի 11-ին կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է 728 մլն 899 հազար դրամով միջին նորոգման աշխատանքներ իրականացնել Մ-4 մայրուղի- Ճամբարակ ճանապարհահատվածում։ Իսկ Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հատվածի հիմնանորոգման համար «Էկո բիլդինգը» ստացել է 4 մլրդ 157 մլն դրամ։ Կառլեն Մինասյանի գործունեության մասին նախկինում էլ ենք գրել։ «Հետքը» պարզել էր, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրը՝ Վահե Մակունցը, սկսել է զբաղվել ավազի արդյունահանմամբ։ Նա բաժնետեր էր դարձել «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ներում։ Հոդվածի հրապարակաման հաջորդ օրը Մակունցը երկու ընկերություններում իր բաժնեմասերը վաճառեց Կառլեն Մինասյանին։ Բացի «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ից, Կառլեն Մինասյանը բաժնեմասեր ունի նաև «Արփա Լույս», «Էդմ լոլար», «Դուստր սոլար», «Արմ սոլար», «Վայք ռեսուրսիս», «Լայմ սթոուն», «Մալիշկա ռեսուրսիս», «Պրեմիում քոնսթրաքշն», «Այսոլար», «Սքայ ռեզորթս», Վոլֆ մայնինգ», «Ֆրստ քոնսթրաքշն քոմփանի», «Բազալտ բրոկեն» ընկերություններում։ Նա նաև տնօրենի պաշտոն է զբաղեցնում «Մարի դենտ», «Նյու Բիլդինգ», «Օլ քլինինգ», «Սուն սոլար» ընկերություններում։ «Հետքի» հետ զրույցում Կառլեն Մինասյանն ասաց, որ իր ունեցած քաղաքական կապերը որևէ կերպ չեն ազդել մրցույթներում հաղթելու վրա, «Էկո Բիլդինգը» սահմանված կարգով մասնակցել է մրցույթներին և հաղթել։ «Դեռ իրենք են խնդրում, որ մասնակցենք, հաճախ մասնակիցներ չեն լինում։ Ասեմ ավելին՝ ներկայացված նախագծերը շատ թերի են։ Պետության բախտը պարզապես բերել է, որ մեր ընկերության պես մեծ ընկերություն է մասնակցել մրցույթին։ Մենք մեր ռեսուրսները օգտագործում ենք այդ նախագծերի թերությունները շտկելու համար»,- ասաց Մինասյանը։ Մենք հարցում ուղարկեցինք Քաղաքաշինության կոմիտե՝ պարզելու, թե արդյոք Կոմիտեն խնդրել է «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ին մասնակցել դպրոցների շինարարության համար հայտարարված գնումների մրցույթներին։ Քաղաքաշինության կոմիտեից պատասխանեցին. «Կոմիտեն որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ մրցույթներին մասնակցության վերաբերյալ բանակցություններ չի վարել, առավել ևս խնդրանքներով հանդես չի եկել»։ Իսկ նախագծերում առկա հնարավոր թերությունների մասին հարցին Կոմիտեից պատասխանել են, որ «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն պետք է մշակի դպրոցների տեղակապման նախագծեր և իրականացնի դրանք։ «Տեղակապման նախագծերում թերությունների արձանագրման դեպքում պատասխանատվությունը վերապահված է «Էկո ԲԻլդինգ» ՍՊԸ-ին»,- նշված էր Կոմիտեի պատասխանում։ Այսպիսով, «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն առաջիկա երկու տարում պիտի հասցնի կառուցել 15 դպրոց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում և երկու ճանապարհ Տավուշում և Գեղարքունիքում։ Իսկ թե ինչպես է ընկերությունը իրականացնելու նման մեծածավալ աշխատանքը, և արդյոք չեն խախտվի պայմանագրով նախատեսված ժամկետները՝ ցույց կտա ժամանակը»,–գրում է լրատվամիջոցը։
    22:30
    29.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Վրաստանը երկրորդ Ուկրաինա չի դառնա. արևմտյան սպառնալիքներ ևհունգարական աջակցություն՝ Վրաստանին
    Հարևան Վրաստանում ներքաղաքական լարվածությունը պահպանվում է: Արևմուտքը բացահայտ աջակցում է ընտրություններում պարտված ընդդիմադիրներին: Վաշինգտոնը վրացական իշխանությանը կոչ է անում վերադառնալ եվրատլանտյան ուղի: Շվեդիան ու Կանադան էլ հայտարարում են Վրաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին:
    22:20
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սոցհարցումը ցույց է տվել, որ Հարիսը Թրամփից առաջ է անցել մեկ տոկոսով
    ԱՄՆ-ի Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը իր հանրապետական ​​մրցակից Դոնալդ Թրամփից առաջ է անցել ընդամենը մեկ տոկոսով։ Հարիսին աջակցում է հարցված ամերիկացիների 44%-ը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին են վկայում Reuters-ի հարցման արդյունքները։ «Քամալա Հարիսի առավելությունը Դոնալդ Թրամփի նկատմամբ կրճատվել է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վերջին փուլում, թեև դեմոկրատն առաջ է անցել հանրապետականից մեկ տոկոսով», - նշված է հաղորդագրության մեջ։ Հրապարակված հարցումը ցույց է տվել, որ Թրամփն առավելություն ունի Հարիսի նկատմամբ որոշակի հարցերում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում տնտեսությանն ու զբաղվածության խնդրին առնչվող թեկնածուների մոտեցումներին, ապա Թրամփին նախընտրել է հարցվածների 47%-ը, իսկ Հարիսին՝ 37%-ը։ Հարցման համաձայն՝ ընտրողների մոտ 48%-ը կարծում է, որ Թրամփի մոտեցումը ներգաղթի հարցում լավագույնն է, մինչդեռ Հարիսին ընտրել է 33%-ը: Հարցումը նաև ցույց է տվել, որ Հարիսն առավելություն ունի քաղաքական ծայրահեղականության դեմ պայքարի խնդրում: Հարցմանը մասնակցած ընտրողների մոտ 40%-ն ասել է, որ նա ավելի լավ է պատկերացնում քաղաքական ծայրահեղականությանն ու ժողովրդավարությանն առնչվող մարտահրավերները, մինչդեռ Թրամփին տվյալ հարցում նախապատվություն է տվել 38%-ը: Հարցումն անցկացվել է երեք օրվա ընթացքում։ Մասնակցել է 1150 չափահաս ամերիկացի, այդ թվում՝ 975 գրանցված ընտրող։ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։
    22:15
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել է Սրբուհի Գալյանի թեկնածությունը
    Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության գրասենյակից հայտնում են, որ վարչությունը որոշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
    22:11
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հունգարիան պաշտպանում է երկիրը չքանդելու և անիմաստ պատերազմի մեջ չմտնելու ձեր ցանկությունը․ Օրբանը՝ Կոբախիձեին
    Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և նրա կառավարությունը թույլ չեն տվել, որ Վրաստանը վերածվի «2-րդ Ուկրաինայի»։ «Ցանկանում եմ շնորհավորել վարչապետին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ. Հունգարիան պաշտպանում է երկիրը չքանդելու և անիմաստ պատերազմի մեջ չմտնելու ձեր ցանկությունը։ Ողջունում ենք այն, որ վրաց ժողովուրդն ընտրեց խաղաղությունը, իսկ կառավարությունը, եվրոինտեգրման ցանկության պայմաններում, թույլ չտվեց, որ երկիրը վերածվի երկրորդ Ուկրաինայի: Ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը կշարունակվեն, բայց դրան չպետք է լուրջ ուշադրություն դարձնեք»,- Sputnik Грузия-ի փոխանցմամբ, ասել է Օրբանը:
    22:00
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրապետության հրապարակը՝ խավարի մեջ
    Վերջին շրջանում հաճախ ենք ականատես լինում, երբ Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները խավարի մեջ են հայտնվում, մարդիկ մթության մեջ են տեղաշարժվում։ Երևանի քաղաքապետարանը խնայողությո՞ւն է անում լուսավորման հաշվին։
    21:50
    29.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Իրանում ռուսական S-300-ներ չեն վնասվել. Թեհրանում հերքում են և սպառնում Իսրայելին
    Թեհրանում հերքում են, թե իսրայելական վերջին գրոհի ժամանակ ռուսական արտադրության S-300 հակաօդային պաշտպանության համակարգեր է կորցրել Իրանի բանակը: Ռուսական այդ համակարգը աշխարհի լավագույն ՀՕՊ համակարգերի թվում է: Փորձագետները չեն բացառում, որ հնարավոր է Արևմուտքը պարզապես փորձում է ստվերել դրանց արդյունավետությունը:
    21:45
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր
    Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, Եվրոպայի մեծահասակների չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Պոկում վարժությունում Սահակյանը մեկ հաջող մոտեցում է կատարել և գլխավերևում պահելով 140 կգ կշռող ծանրաձողը՝ նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում հայ ծանրորդը երկու հաջող մոտեցում է կատարել և բարձրացնելով նախ 175, ապա 180 կգ կշռող ծանրաձողը՝ փոքր ոսկե մեդալ նվաճել: Ավելի վաղ Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էին Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Ժորա Գրիգորյանը (55 կգ): Պատանիների 61 կգ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը, երկամարտում ցույց տալով 264 կգ արդյունք, դարձել էր արծաթե մեդալակիր (119 + 145 կգ): Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել էր նաև 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Երկամարտում հայ ծանրորդը ցույց էր տվել 275 կգ արդյունք (125+150 կգ):
    21:30
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում առաջին անգամ կանցկացվի Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը
    Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանում առաջին անգամ կանցկացվի Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը։ Այն իրականացվում է հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։ Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն հայտնի լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնը կներկայացնի Երևանի մասին այնպիսի լուսանկարներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել այստեղ։ Կանցկացվեն ցուցահանդեսներ, քննարկումներ, սեմինարներ, արվեստագետների հետ զրույցներ, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ ցուցադրություններ։ Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 19։00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում։ Բացման արարողությանը ներկա կլինեն և իրենց աշխատանքները կներկայացնեն Magnum Photos աշխարհահռչակ գործակալության լուսանկարիչներ Գեորգի Պինխասովը և Անդրեա Հոլցհերը, ինչպես նաև լուսանկարիչ Պատրիկ Բիներտը։
    21:20
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
    Հոկտեմբերի 29-ին, ժամը 17։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին դուրս է եկել Ավազան գյուղից ու մոլորվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները տեղորոշված տարածքում հայտնաբերել են Մ․ Մ․-ին (ծնված 1994 թ․) և ուղեկցել պարեկային ծառայության աշխատակիցների մոտ։
    21:12
    29.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Թարս չափում է, տոնը բարձրացնում, երբ պարզ հարց են տալիս
    ԿԳՄՍ նախարարն այսօր հունից դուրս է եկել, երբ «Հայլուր»-ի թղթակիցը դպրոցում դասագրքերի պակասի մասին հարց է տվել: Ուսումնական տարին սկսել էր 13 առարկայի դասագրքերի խնդիրներով, մինչդեռ Ժաննա Անդրեասյանը մինչև ուսումնական տարվա սկիզբը կառավարության նիստին վարչապետին վստահեցրել էր, թե խոչընդոտներ չկան:
    21:00
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
    ԱԺ խորհուրդը հոկտեմբերի 29-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
    20:45
    29.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդարադատության նախարարի թեկնածուների հերթական քառյակը. 168.am
    Այսօր երեքշաբթի է, ինչը նշանակում է, որ տեղի կունենա ՔՊ վարչության նիստ, և արդեն ավանդույթ է, որ երեկոյան կքվեարկվի արդարադատության նախարարի թեկնածուների հերթական քառյակը։ Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանին պարտադրված հրաժարականից հետո ՀՀ-ն արդեն մեկ ամիս է` արդարադատության նախարար չունի։ Երեկոյան ՔՊ վարչության անդամներն ընտրություն կկատարեն Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Լիանա Ղալթախչյանի, ՆԳՆ փոխնախարար Արփի Սարգսյանի և արդարադատության գործող փոխնախարար Արմենուհի Հարությունյանի միջև։ Եղիշե Կիրակոսյանին ավելի վաղ նույնպես առաջարկվել է նախարարական պորտֆել, սակայն վերջինս հրաժարվել է։ 168.am-ի տեղեկություններով՝ այս անգամ Եղիշե Կիրակոսյանը պայման է դրել, որն ընդունվել է։ Պայմանն այն է որ Միջազգային իրավական հարցերվ գրասենյակը գործի ՀՀ արդարադատության նախարարության կազմում, ինչպես եղել է ժամանակին։ Այսինքն` Եղիշե Կիրակոսյանը ցանկանում է ավարտին հասցնել միջազգային դատական ատյաններում ՀՀ հայցերն Ադրբեջանի դեմ, ուր, ինչպես մասնագետներն են նշում, մենք հաջողություն գրանցելու բավականին լավ հնարավորություններ ունենք։ Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Եղիշե Կիրակոսյանին կհասցնեն ՔՊ վարչության նիստին ու չեն քվեարկի, ու այդ առումով թերևս կարելի էր համարել, որ արդարադատության նախարար հենց նա էլ կլինի, բայց Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի պարագայում ամեն բան հնարավոր է: Լիանա Ղալթախչյանն Արսեն Թորոսյանի թեկնածուն է, ում թեկնածության օգտին, սակայն, դեմ է արտահայտվել Փաշինյանի աշխատակազմի գործող ղեկավար Արայիկ Հարությունյանը, ում հետ կոնֆլիկտից հետո էլ հենց աշխատանքից ազատվել է Լիանա Ղալթախչյանը։ Լիանա Ղալթախչյանին աշխատանքի է ընդունել Էդուարդ Աղաջանյանը, պահել է Արսեն Թորոսյանը, և միայն Արայիկ Հարությունյանի հետ է նա խնդիր ունեցել: Արփի Սարգսյանը, ինչպես ավելի վաղ գրել ենք, հակառուսական թևի` արդարադատության նախարարի թեկնածուն է։ Արմենուհի Հարությունյանին արդարադատության նախարար է ուզում տեսնել Անդրանիկ Քոչարյանը։ Նկատենք, որ բոլոր 4 թեկնածուներն էլ ՆԱԽԿԻՆ են, ինչպես Գրիգոր Մինասյանն էր նախկին։
    20:34
    29.10.24
    Ավելին