Լրահոս

2024-10-31
  • Img default alt hy
    Իրավական
    Էլ «գործ կարելը» ո՞նց է լինում. Ռուբեն Մելիքյան
    «Զենք պահելու մասին ֆեյք «օպերատիվ տվյալների» հիման վրա լուսաբացին ձերբակալվել է ևս 4 քաղաքացի։ Վերջին 2 օրերին մեզ հայտնի դեպքերի թիվը հասավ 9-ի։
    14:00
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով
    Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում ավելի քան 40 տարի շահագործվող վերելակները փոխարինվում են նորերով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից. 2024 թվականի բյուջեով նախատեսված է փոխարինել 500 վերելակ, որոնցից 260-ը հանձնվել են բնակիչներին, իսկ մյուս հասցեների հին և մաշված վերելակները դեկտեմբերին արդեն ամբողջությամբ փոխարինված կլինեն:
    13:53
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել
    Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։ Ըստ Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի՝ արձակումն իրականացվել է Ճապոնական ծովի ուղղությամբ։ Հյուսիսային Կորեան հաստատել է հրթիռի արձակումը։ Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը ցույց է տալիս երկրի կամքը՝ հակազդելու մրցակիցներին, որոնց նա մեղադրում է տարածաշրջանում իրավիճակը սրելու մեջ։ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը նշել է, որ արձակման կարևորությունն այն է, որ թարմացվել է ռազմավարական հրթիռների հզորության ռեկորդը։ Ճապոնիայի ռազմական գերատեսչությունն իր հերթին հայտնել է, որ նախնական գնահատումների համաձայն՝ հրթիռի անկման շրջանը պետք է գտնվի Օկուսիրի կղզուց 300 կմ դեպի արևմուտք՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս: Սա Հյուսիսային Կորեայի 12-րդ հրթիռային արձակումն է 2024 թվականին։ Իսկ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ Փհենյանը վերջին անգամ փորձարկել էր 2023 թվականի դեկտեմբերին:
    13:45
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Եվրոպական դատարան գանգատների համար ունիվերսալ հիմնավորում է տվել Արայիկ Հարությունյանը. Վարոսյան
    Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպես կոչված ապօրինի ծագում ունեցող գույքի իբր բռնագանձման գործընթացներում ներգրավված հարգելի կոլեգաներ, ձեր ապագա եվրոպական դատարան գանգատների համար ունիվերսալ հիմնավորում է տվել այս աշխատակազմի ղեկավարը։ Տարիներ անց չմոռանաք իրեն շնորհակալություն ասել»:
    13:32
    31.10.24
    Ավելին
  • Միջազգային
    Առնվազն 95 զոհ, աննախադեպ ավերածություններ. սարսափելի ջրհեղեղ՝ Իսպանիայում
    Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել՝ Վալենսիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվածների հիշատակին: Առնվազն 90 մարդ է մահացել մի քանի օր անդադար տեղացած անձրևից առաջացած հեղեղների հետևանքով: Զոհեր կան նաև Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքում և Անդալուզիայում: Վնասվել են ճանապարհներ:
    13:24
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՆԳ նախարարը և Կատարի ՆԳՆ պետնախարարը քննարկել են գործակցության զարգացման հնարավոր ուղիները
    ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Կատարի Պետություն այցի շրջանակում հանդիպել է Ներքին գործերի նախարարության պետնախարար Շեյխ Աբդուլազիզ բին Ֆայսալ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Վահե Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ բարձր է գնահատում Կատարի Պետության հետ բարեկամական հարաբերությունները, որոնք առավել բարելավվել են 2022 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կատարի Պետություն այցից հետո։ Վահե Ղազարյանը Շեյխ Աբդուլազիզ բին Ֆայսալ բին Մուհամմադ Ալ Թանիին է ներկայացրել ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումները: Նա, մասնավորապես, կարևորել է Ոստիկանության չորս հենասյունային ուղղությունների կայացման գործում Կատարի Պետության աջակցությունը թե՛ նյութատեխնիկական, թե՛ կադրերի վերապատրաստման առումով: ՆԳ նախարարն ընդգծել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում Կառավարության մոտեցումը՝ ներկայացնելով Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ․ ռազմավարությունը և 2023-2026 թթ․ գործողությունների ծրագիրը, ինչպես նաև Փրկարար ծառայությունում իրականացվող աշխատանքները: Աղետներին արդյունավետ և օպերատիվ արձագանքող ծառայություն ունենալու հարցում Վահե Ղազարյանը կարևորել է նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությունը։ Կատարի Պետության ՆԳՆ պետնախարարը համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նաև նշելով, որ կուսումնասիրվեն քննարկվող հարցերը: Քննարկվել են բարեկամ երկրների միջև համագործակցության զարգացման հնարավոր ուղիներն ու դրանց շարունակականությունը։
    13:15
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական ավտովթար՝ Երևանում․ կան տուժածներ
    Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Վաղարշյան փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտւց, բախվել կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է «Infiniti» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն: Փրկարարները վիրավորներից 2-ին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներին, բժիշկներն էլ վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել 2-ի գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ է պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
    13:00
    31.10.24
    Ավելին
  • Քաղաքական
    Երևանն ու Բաքուն 1-2 ձևակերպման շուրջ կաշխատեն. Ցեղասպանության ճանաչումը թիվ 1 առաջնահերթություն չէ
    Հայաստանի արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները առանձին ստորագրելու հայկական առաջարկը վերջնական մերժել է Բաքուն և, Հայաստանն ու Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, Կազանում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ, պայմանավորվել են շարունակել աշխատանքները ևս 1-2 ձևակերպում համաձայնեցնելու շուրջ:
    12:50
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրահանձնաժողովը Վրաստանի իշխանությունների գործողությունները համարում է խոչընդոտ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
    Եվրահանձնաժողովը ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրների առաջընթացի վերաբերյալ իր տարեկան հաշվետվության մեջ հայտարարել է, որ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը «գործնականում դադարեցվել է Վրաստանի կառավարության գործողությունների պատճառով», տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Թեև 2023 թվականի դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեց, սակայն ԵՄ-ին նրա անդամակցության գործընթացը դե ֆակտո դադարեցված է այն գործողությունների պատճառով, որոնք Վրաստանի կառավարությունը ձեռնարկել է 2024 թվականի գարնանից», - ասվում է Եվրահանձնաժողովի կողմից հոկտեմբերի 30-ին հրապարակված կոմյունիկեում: Փաստաթղթում անդրադարձ է կատարվում հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացված ընտրություններին, որոնց ընթացքում, ըստ Եվրահանձնաժողովի, արձանագրվել են «որոշ թերություններ»: «Թերությունները ներառում են, այդ թվում, ընտրական գործընթացի վերջին օրենսդրական փոփոխությունները, հաճախակի փոխզիջումներ քվեարկության գաղտնիության հարցում, ընթացակարգային անհամապատասխանություններ, ահաբեկումներ և ընտրողների վրա ճնշումներ, որոնք բացասաբար են ազդել գործընթացի նկատմամբ հասարակության վստահության վրա», - նշել են Բրյուսելում։ Եվրահանձնաժողովը կարծում է, որ Վրաստանին հարկավոր է «համապարփակ ընտրական բարեփոխում, ինչն արդեն ընդգծվել է անցյալ հիմնական հանձնարարականներում»։ Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 30-ին հավանություն է տվել իր ամենամյա «ընդլայնման փաթեթին»։ Այս հաշվետվության մեջ հանգամանորեն գնահատվում են այն իրավիճակը և առաջընթացը, որին հասել են Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կոսովոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Թուրքիան ԵՄ-ին անդամակցության իրենց ճանապարհին։
    12:46
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՀԾԿՀ նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ. ՔՊ-ն ոլորտը բարձիթողի վիճակում է պահում. «Ժողովուրդ»
    Ահա ճնշումների արդյունքում տարբեր պաշտոնյաներ հրաժարական տվեցին. հոկտեմբերի 10-ին հրաժարական էր ներկայացրել նաև ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը, և ՔՊ-ն մինչ օրս փոխարինող չի գտել Ազգային ժողով ուղարկելու համար, որ թեկնածուն ընտրվի, նշանակվի այդ պաշտոնում:
    12:40
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Գրանդ Քենդի»-ի վարորդ-առաքիչը յուրացրել է իրեն վստահված մոտ 1,5 մլն դրամի պաղպաղակը
    Տեղում «Գրանդ Քենդի» ՍՊԸ տնօրեն Արմեն Բ․-ն հայտնել է, որ ընկերության վարորդ-առաքիչ Արտակ Ա․-ն օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում յուրացրել է առաքելու նպատակով ընկերության կողմից իրեն վստահված 1 մլն 455 հազար 581 դրամի պաղպաղակը:
    12:35
    31.10.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Անսպասելի հայտարարություն ԱԺ-ում. 1-2 ձևակերպում պետք է համաձայնեցնեն Երևանն ու Բաքուն
    Հայլուր 12։30 Անսպասելի հայտարարություն ԱԺ-ում. 1-2 ձևակերպում պետք է համաձայնեցնեն Երևանն ու Բաքուն
    12:30
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լուսինե Գևորգյանը նշանակվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Լուսինե Գևորգյանին նշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,-նշված է որոշման մեջ։
    12:15
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քրեական վարույթի շրջանակում պետբյուջե են վճարել չվճարված 100 մլն դրամ հարկ
    ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերության հիմնադիրը և գործունեությունը փաստացի ղեկավարող անձը, այդ կազմակերպության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, հարկեր չվճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները, 2019թ․ մարտից մինչև 2023թ․ հունվար ընկած ժամանակահատվածում թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը. վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ ու դուրս չի գրել հարկային հաշիվներ։ Իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ։ Դրանց հետևանքով պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր։ Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ընկերության հիմնադիրի և տնօրենի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հարուցվել են քրեական հետապնդումներ, և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։ Նախաքննության ընթացքում ընկերության պատասխանատու անձինք հարկային մարմին են ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ, հայտարարագրել նախկինում թաքցված շրջանառությունը և պետական բյուջե վճարել 100.000.000 ՀՀ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    12:06
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ Իջևան քաղաքում. կան տուժածներ
    Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 09:30-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Porsche» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Մ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել եզրաքարերին: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ Հ. Ե.-ն (ծնված 1996 թ.), Գ. Ե.-ն (ծնված 1970 թ.) և Ժ. Ե.-ն (ծնված 1974 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից: Գ. Ե.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ժ. Ե.-ին պատգարակով մոտեցրել շտապօգնությանը:
    12:00
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավշարում կատվին տանջամահ անելու դեպքով անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը․ նա ազատ է արձակվել
    Ավելի վաղ սոցցացներում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես է Արարատի մարզի Ավշար համայնքում տղամարդը տանջամահ անում վանդակում պահվող կատվին։ Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ տվյալ անձին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ մասերով (Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1․ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2․ առանձին դաժանությամբ)։ «Վերջինս ընդունել է իր կողմից կատարվածը, զղջացել կատարածի համար։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և նա ազատ է արձակվել արգելանքից։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում այլ հնարավոր անձանց մասնակցության, վերջիններիս գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ»,-հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
    11:50
    31.10.24
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 31.10.2024
    Մամուլի տեսություն 31.10.2024
    11:45
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պաշտոններից ազատման դիմումներ են ներկայացրել Գյումրիի համայնքապետարանի հայեցողական պաշտոններ զբաղեցնողները
    «Բալասանյան դաշինք»-ի ավագանու 14 անդամի մանդատները վայր դնելուց անմիջապես հետո աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել Գյումրիի համայնքապետարանի հայեցողական պաշտոններ զբաղեցնողները։ Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Մենուա Մկրտչյանը, համայնքի ղեկավարի օգնականներ Արամ Շաբոյանը, Ռոբերտ Եգորյանը, Ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետ Լյովա Սիմոնյանը, «Գյումրու բնակարանների սպասարկում» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը: Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը։ Հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ն իր բացակայությամբ տապալել էր Գյումրիի ավագանու նիստը։ Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետև վերադարձել աշխատանքի և հրաժարական ներկայացրել:
    11:40
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.02 դրամ:
    11:30
    31.10.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ այս տարի շոշափելի արդյունք է գրանցվել․ Միրզոյան
    Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ 2024 թվականին այդ ուղղությամբ եղել է շատ շոշափելի արդյունք՝ առաջին հերթին միջպետական սահմանի սահմանազատման ուղղությամբ։
    11:18
    31.10.24
    Ավելին