Լրահոս

2024-11-12
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը
    Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի հայտարարությունը․ «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռը, որով Դատարանը ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով: Դատարանը մասնավորապես գտել է, որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են: Մասնավորապես՝ Հայաստանը բանակցել է բարեխղճորեն, բանակցվող հարցերի նկատմամբ կիրառելի է եղել կոնվենցիան և Հայաստանի կողմից գանգատ ներկայացնելու դրությամբ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, բանակցությունները ձախողված են եղել: Դատարանը նաև ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի նախնական առարկությունները, որոնք վերաբերում էին դատարանի առարկայան իրավազորությանը (ratione materiae): Մասնավորապես դատարանն արձանագրեց, որ Հայաստանի պահանջները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի սպանություններին, խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև ազատազկումներին և բռնի անհետացումներին, բխում են կոնվենցիայից»:
    21:42
    12.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հրդեհ է բռնկվել «Opel Zafira»-ում. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
    Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթի փողոցում՝ «Դոմուս» առևտրի կենտրոնի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել են պայքարել վարորդը՝ Երևանի բնակիչ 51-ամյա Դավիթ Հ.-ն, և քաղաքացիները։ Ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Թե ինչն է եղել ավտոմեքենայում բռնկված կրակի պատճառը, պարզվում է։
    21:34
    12.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ազգային խայտառակություն. Հայաստանի խորհրդարանը չի համարձակվում Ալիևի վրա ճնշում գործադրելու կոչ անել
    Հայաստանի խորհրդարանը կոչ չի անում Ադրբեջանում COP29-ի մասնակիցներին ճնշում գործադրել Բաքվի վրա՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար: Այդ մասին ընդդիմության առաջարկած նախագիծը այսօր է քննարկվել Ազգային ժողովում և ՔՊ–ականները տապալել են հայտարարության ընդունումը: Նիստին ներկա 69 ՔՊ-ականները չեն մասնակցել քվեարկությանը՝ պատճառաբանելով, թե ընդդիմությունը ընդամենը քաղաքական կապիտալն է լրացնում:
    21:30
    12.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրենին
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: «Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է ՎԶԵԲ տնօրենին նշանակման կապակցությամբ և ներկայացրել Կառավարության գերակայությունները և բարեփոխումների օրակարգը: Փոխվարչապետը կարևորել է Հայաստանում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը, հատկապես ընդգծելով մասնավոր հատվածի մրցունակության աճը խթանող միջոցառումների կարևորությունը: Զրուցակիցները քննարկել ենՀայաստանում կապիտալ շուկայի զարգացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերին և դրանցում Հայաստանի մասնակցության կարևորությանը: Այս համատեքստում շեշտվել է Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության կարևորությունը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ՎԶԵԲ Հայաստանի համար 2025-2030 թվականների ռազմավարության նախագծի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
    21:25
    12.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիգրան Գևորգյանը՝ Կատարի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
    «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
    21:15
    12.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Բռնապետական բարքերը թափ են հավաքում. նամակ-պահանջ ԱՄՆ-ին և ԵՄ-ին՝ «դադարեցրե՛ք դերասանությունը»
    Ոստիկանական բռնաճնշումների մասին են ընդդիմադիր ակտիվիստները ահազանգել Երևանում ԱՄՆ և Եվրամիության դիվանագիտական ներկայացուցչություններ: Նրանք այսօր երթ են արել մայրաքաղաքում, նամակներ փոխանցել Միացյալ նահանգների դեսպանատուն ու Եվրամիության պատվիրակության գրասենյակ: Ակցիայի մասնակիցները արևմտյան գործիչներից պահանջում են դատապարտել Հայաստանի իշխանության ավտորիտար գործելաոճը:
    21:06
    12.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոլդովայի ԱԳՆ-ն կանչել է Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին
    Քիշնևում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մոլդովայի ԱԳՆ՝ տեղի նախագահական ընտրությունները հետաքննելու՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի կոչերի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Մոլդովայում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Բոչորիշվիլին կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ կապված Մոլդովայի վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի վերջին հայտարարությունների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Դիվանագետին հայտնել են մոլդովական կողմի խորը դժգոհության մասին՝ շեշտելով խեղաթյուրված և անհետևողական ձևը, որով վրացի քաղաքական գործիչը հրապարակայնորեն մեկնաբանում է Մոլդովայում ընտրական գործընթացները և եվրաինտեգրման ճանապարհը։ ԱԳՆ-ն նշել է, որ երկու երկրների հարաբերություններում պետք է գերակայի համագործակցությունն ու բարեկամությունը։ Քիշնևն այսպես արձագանքեց Կոբախիձեի այն խոսքերին, որ եթե անհրաժեշտ է հետաքննել ընտրությունների անցկացումը, ապա պետք է սկսել Մոլդովայից, ոչ թե Վրաստանից։ Այդ մասին նա հայտարարել է ի պատասխան ընդդիմության պահանջին՝ միջազգային հետաքննություն անցկացնել խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որոնցում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
    21:00
    12.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժպիտով կարդացի իմ կողմից չասված, բայց ինձ վերագրված խոսքի առնչությամբ հումորային հրապարակումները․ ՄԻՊ
    ՄԻՊ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ աշխատանքային այցով Սյունիքի մարզում է, այնուհետև անդրադարձել «Ես Հայաստանի լավագույն իրավաբանն եմ» արտահայտությունը․ «Նոր ինձ ուղարկեցին, ես էլ ժպիտով կարդացի իմ կողմից չասված, բայց ինձ վերագրված` «Ես Հայաստանի լավագույն իրավաբանն եմ» խոսքի առնչությամբ հումորային հրապարակումները: Իսկ այդ ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում Սյունիքի մարզի մեր երիտասարդների հետ քննարկել ենք այն հարցը, թե ինչքան կարևոր է արժեքներ ստեղծել ու դրանք տարածել, անկախ գտնվելու միջավայրից, պաշտոնից ու այլ հանգամանքներից` առաջին հերթին ազնիվ մարդ լինել, մշտապես աշխատել սեփական պրոֆեսիոնալիզմի ու անձի զարգացման վրա, լինել հոգատար, ապրումակցող ու կարեկցող: Զրուցել ենք նաև այն մասին, թե ինչքան կարևոր է սեփական նվիրված աշխատանքի միջոցով մեր միջավայրում ու մարդկանց կյանքում որևէ դրական փոփոխություն կատարելը: Ուրախալի փաստն այն է, որ կան այսպես ապրող մարդիկ, այդ թվում` այսօրվա հանդիպման մասնակիցները: Մեր առաքելությունն այն պետք է լինի, որ այս արժեքները գերակայող դառնան մեր իրականությունում: Հպարտանում եմ մեր երիտասարդներով: Հանդիպումը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում անմահացած Էդգար Մարգարյանի մայր Արսինե Սահակյանի նախաձեռնությամբ: Մասնակցել է շուրջ 60 երիտասարդ՝ Սիսիանի տարբեր գյուղական բնակավայրերից»։
    20:45
    12.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը Շվեդիայի խորհրդարանականներին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հիմնական զարգացումները
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի և խորհրդարանի անդամների հետ։ Հանդիպումը կայացել է առանձնազրույցի, իսկ հաջորդիվ ընդլայնված կազմով քննարկման ձևաչափով՝ խորհրդարանի փոխնախագահների և տարբեր կուսակցություններ ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ «Ուրախ եմ վերադառնալ Ստոկհոլմ և շարունակել մեր քննարկումները Հայաստան-Շվեդիա քաղաքական օրակարգի ընդլայնման, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման ուղղությամբ մեր երկխոսությունը, ինչպես նաև տեսնել համատեղ մշակված ծրագրերի արդյունքները և նախանշել նոր հեռանկարներ», - հանդիպման մեկնարկին ընդգծել է նախարար Միրզոյանը։ Այս նպատակով կարևորվել են նաև միջխորհրդարանական ակտիվ շփումները, այդ թվում՝ Հայաստան-Շվեդիա միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով։ Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին, այս գործընթացում Շվեդիայի ակտիվ ներգրավվածությանը՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, ընդհանուր արժեքների և ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու փոխադարձ հետաքրքրության վրա։ Պատասխանելով ներկաների հարցերին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները, այդ թվում՝ սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ։ Ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման համատեքստում Արարատ Միրզոյանը նշել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման կարևորությունը՝ որպես տնտեսական զարգացման, հետևաբար, նաև կայունության ապահովման գրավական։ Նշվում է, որ, անդրադառնալով տարատեսակ մարտահրավերների հաղթահարման նպատակով ՀՀ կողմից գործադրվող ջանքերին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը, ինստիտուտների շարունակական ամրապնդման ուղղությամբ համախոհ գործընկերների հետ սերտ համագործակցության կարևորությունը։
    20:35
    12.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Ադրբեջանը նորից հարված է ստանում Հաագայից. ի՞նչ կփոխեն միջազգայի դատարանի նոր վճիռները
    Հայլուր 20։30 Ադրբեջանը նորից հարված է ստանում Հաագայից. ի՞նչ կփոխեն միջազգայի դատարանի նոր վճիռները
    20:30
    12.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սննդամթերքի արտադրությունը նման պայմաններում անթույլատրելի է. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգուման արդյուքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վերանյանին պատկանող կաթմամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Արեշ, 43 փողոց): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Ի մասնավորի՝ արտադրամասը նախագծված, կառուցված ու, դասավորված չի եղել անպես, որ բացառվի կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը, չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, արտադրամասում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր, արտադրական շինությունների հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղն ապահով չի եղել, չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, չի եղել հանդերձարան անձնակազմի համար, սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն: Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
    20:15
    12.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական ելքով վթար՝ Ճամբարակում․ վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից 4 մետր հեռավորության վրա
    Նոյեմբերի 12-ին, ժամը 14:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Մ., ծնված 1975 թ․) և «GAZ» (վարորդ՝ Ս. Լ., ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել, վերջինիս վարորդը տեղում մահացել է. դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 4 մետր հեռավորության վրա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։08-ին, մարվել՝ 15:15-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
    20:00
    12.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անդրեասյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը քննարկել են համագործակցության ծրագրերը
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին: ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը, որն առնչվում է ոլորտային ծրագրերին և տարբեր խնդիրներով պայմանավորված մարտահրավերներին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է կազմակերպության դերը ՀՀ կրթության` մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի մշակման և իրականացման գործում: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԿԳՄՍՆ վստահելի գործընկերներից է երեխաների իրավունքներին ուղղված առանցքային ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ մասնավորապես կարևորելով համընդհանուր ներառականությանն ուղղված համատեղ աշխատանքը: Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության թիրախային ծրագրերից մեկի՝ մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրի ընթացքը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարությունը հաստատել է ծրագրում ընդգրկված հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց մի մասում աշխատանքներն ավարտվել են, իսկ մյուս մասում շինարարական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կառավարության կարևոր թիրախներից է բոլոր բնակավայրերի համար նախադպրոցական ծառայության հասանելիության ապահովումը, այդ իսկ պատճառով արդեն իսկ քարտեզագրվել են նախադպրոցական ծառայություն չունեցող բնակավայրերը: Այն բնակավայրերում, որոնցում ապրում են մինչև 10 նախադպրոցական տարիքի երեխաներ, նախատեսվում է այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մոդելի կիրառում կամ տրանսպորտային ծառայության ապահովում՝ հարևան բնակավայրում գործող մանկապարտեզ հաճախելու համար։ Նշված տարիքի 10-50 երեխա ունեցող բնակավայրերում նախատեսվում է հիմնել նախակրթարաններ, իսկ 50-ից ավելի երեխաներ ունեցող բնակավայրերում կկառուցվեն մանկապարտեզներ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և նրանց կրթական համակարգ վերադարձնելու կարևորությանն ու քննարկել համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև նոր չափորոշչի շրջանակում հանրակրթական դպրոցներում գործող «Առողջ ապրելակերպ» խմբակին, մենթորների վերապատրաստումներին և այլ հարցերի: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շարունակական համագործակցության համար՝ կարևորելով նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման շուրջ կատարված համատեղ աշխատանքը: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու երիտասարդության ոլորտին ցուցաբերվող աջակցությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
    19:45
    12.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Սաֆարիի աղջիկները և պատգամավորի չափահաս կինը հաշվետու չեն ոչ մեկին
    Ու՞մ համար են առաջին տիկնոջ ինսթագրամյան սթորիները, եթե ընտանիքը դրանցով հետաքրքրված չէ: Երկրի առաջին աներորդին այսօր խորհդարանում պնդել է, թե չի տեսել Աննա Հակոբյանի՝ ազգային ողբերգության տարելիցի օրն արված հրապարակումները:
    19:35
    12.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը Թրամփին կոչ է անում վերանայել Թեհրանի վրա «առավելագույն ճնշման քաղաքականությունը»
    Իրանն ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում հրաժարվել Թեհրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից, որը նա վարել է պետության ղեկավարի պաշտոնում առաջին ժամկետի ժամանակ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։ «Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունը, որը վարել է Դոնալդ Թրամփը, լիովին ձախողում է կրել: Մենք Թրամփի կառավարությանն առաջարկում ենք վերանայել իր սխալ քաղաքականությունը: Կառավարությունը մշակում է տնտեսական արձագանքման տարբեր ռազմավարություններ և ձգտում է լիովին ապահովել ազգային շահերը՝ Իսլամական հեղափոխության բարձր իդեալներին համապատասխան», - ասել է նա։ Պատասխանելով ամերիկյան նոր վարչակազմի հետ բանակցություններ սկսելու հնարավորության մասին հարցին՝ Մոհաջերանին նշել է, որ Իրանը Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավորությամբ «կանի ամեն բան Իրանի ժողովրդի շահերն ապահովելու համար»։ Հանրապետության կառավարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Իրանի միջուկային գործարքի շուրջ համաձայնությունների տապալման պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Թրամփի վրա։ Նոյեմբերի 11-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիզ Ստեֆանիկը հայտարարել էր, որ Թրամփը կշարունակի Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը։ Ըստ CNN հեռուստաալիքի տեղեկատվության՝ Թրամփը Ստեֆանիկին առաջարկել է դառնալ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ:
    19:25
    12.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
    Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 13-ին` ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության մեջ։
    19:15
    12.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում
    «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է իր վճիռը:
    19:05
    12.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    35 զոհ, 43 վիրավոր․ Չինաստանում վարորդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ
    Չինաստանի Չժուհայ քաղաքում 35 մարդ զոհվել է, ևս 43-ը՝ վնասվածքներ ստացել, երբ վարորդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չժուհայի հանրային անվտանգության վարչությունը։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ի երեկոյան. բազմության մեջ մխրճված արտաճանապարհային ավտոմեքենան հայտնվել է մայթին՝ մարզահամալիրի մոտ։ 62-ամյա վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից, բայց ձերբակալվել է ոստիկանների կողմից։ Մինչ այս զոհերի մասին տեղեկություններ չէին տրամադրվել։ Կատարվում է հետաքննություն։
    19:00
    12.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ի և Հունգարիայի ԱԳ նախարարությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո տեղի է ունեցել առաջին քաղաքական խորհրդակցությունը
    Տեղի են ունեցել Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին քաղաքական խորհրդակցությունները: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Խորհրդակցություններում հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, հունգարականը՝ Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության պետական քարտուղար Պետեր Ստարայը: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հետագա զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, ընդգծել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերության խորացմանն ուղղված ջանքերին և այդ ուղղությամբ, մասնավորապես, Հունգարիայի գործընկերների հետ համագործակցության հարցերի։
    18:45
    12.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՛չ տրանսպորտի թանկացմանը. «Մայր Հայաստան»
    Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես է գալիս «Մայր Հայաստան» շարժումը։ ««Մայր Հայաստանը» դեմ է տրանսպորտի թանկացմանը։ Մենք ամիսներ առաջ նախագիծ ու փաթեթ էինք առաջարկել։ Մենք հիմա նախաձեռնում ենք քաղաքացիական ակցիա, ձեզանից յուրաքանչյուրը կարող է միանալ դրան իր ստորագրությամբ, սա պաշտոնական ակցիա է։ Մենք հնարավարություն ունենք այդ նախագիծը ներկայացնել քաղաքացիական նախաձեռնությամբ։ Սա պաշտոնական գործընթաց է, որի նախադեպը չի եղել։ Ավագանու նիստում պետք է քննարկվի այդ նախագիծը»,-հրապարակած տեսանյութում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Նրա խոսքով, նախագիծը Երևանի ավագանու նիստում քննարկվելու համար անհրաժեշտ է Երևանի՝ ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 8 հազար բնակչի ստորագրություն։ Թևանյանն ասաց, եթե նիստում նախագիծը մերժվի, ապա հարցը դնելու են հանրաքվեի։ Մանրամասները՝ տեսանյութում։
    18:35
    12.11.24
    Ավելին