Լրահոս
2024-11-12
-
ՀասարակականՍննդամթերքի արտադրությունը նման պայմաններում անթույլատրելի է. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգուման արդյուքնում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Հովհաննես Վերանյանին պատկանող կաթմամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Արեշ, 43 փողոց): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Ի մասնավորի՝ արտադրամասը նախագծված, կառուցված ու, դասավորված չի եղել անպես, որ բացառվի կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը, չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, արտադրամասում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր, արտադրական շինությունների հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղն ապահով չի եղել, չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, չի եղել հանդերձարան անձնակազմի համար, սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն: Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:Ավելին20:1512.11.24 -
ՀասարակականՈղբերգական ելքով վթար՝ Ճամբարակում․ վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից 4 մետր հեռավորության վրաՆոյեմբերի 12-ին, ժամը 14:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Մ., ծնված 1975 թ․) և «GAZ» (վարորդ՝ Ս. Լ., ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել, վերջինիս վարորդը տեղում մահացել է. դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 4 մետր հեռավորության վրա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։08-ին, մարվել՝ 15:15-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։Ավելին20:0012.11.24 -
ՀասարակականԱնդրեասյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը քննարկել են համագործակցության ծրագրերըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին: ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը, որն առնչվում է ոլորտային ծրագրերին և տարբեր խնդիրներով պայմանավորված մարտահրավերներին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է կազմակերպության դերը ՀՀ կրթության` մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի մշակման և իրականացման գործում: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ԿԳՄՍՆ վստահելի գործընկերներից է երեխաների իրավունքներին ուղղված առանցքային ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ մասնավորապես կարևորելով համընդհանուր ներառականությանն ուղղված համատեղ աշխատանքը: Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության թիրախային ծրագրերից մեկի՝ մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ծրագրի ընթացքը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարությունը հաստատել է ծրագրում ընդգրկված հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց մի մասում աշխատանքներն ավարտվել են, իսկ մյուս մասում շինարարական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կառավարության կարևոր թիրախներից է բոլոր բնակավայրերի համար նախադպրոցական ծառայության հասանելիության ապահովումը, այդ իսկ պատճառով արդեն իսկ քարտեզագրվել են նախադպրոցական ծառայություն չունեցող բնակավայրերը: Այն բնակավայրերում, որոնցում ապրում են մինչև 10 նախադպրոցական տարիքի երեխաներ, նախատեսվում է այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մոդելի կիրառում կամ տրանսպորտային ծառայության ապահովում՝ հարևան բնակավայրում գործող մանկապարտեզ հաճախելու համար։ Նշված տարիքի 10-50 երեխա ունեցող բնակավայրերում նախատեսվում է հիմնել նախակրթարաններ, իսկ 50-ից ավելի երեխաներ ունեցող բնակավայրերում կկառուցվեն մանկապարտեզներ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և նրանց կրթական համակարգ վերադարձնելու կարևորությանն ու քննարկել համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև նոր չափորոշչի շրջանակում հանրակրթական դպրոցներում գործող «Առողջ ապրելակերպ» խմբակին, մենթորների վերապատրաստումներին և այլ հարցերի: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շարունակական համագործակցության համար՝ կարևորելով նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման շուրջ կատարված համատեղ աշխատանքը: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու երիտասարդության ոլորտին ցուցաբերվող աջակցությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել ընթացիկ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին19:4512.11.24 -
ՔաղաքականՍաֆարիի աղջիկները և պատգամավորի չափահաս կինը հաշվետու չեն ոչ մեկինՈւ՞մ համար են առաջին տիկնոջ ինսթագրամյան սթորիները, եթե ընտանիքը դրանցով հետաքրքրված չէ: Երկրի առաջին աներորդին այսօր խորհդարանում պնդել է, թե չի տեսել Աննա Հակոբյանի՝ ազգային ողբերգության տարելիցի օրն արված հրապարակումները:Ավելին19:3512.11.24 -
ՄիջազգայինԻրանը Թրամփին կոչ է անում վերանայել Թեհրանի վրա «առավելագույն ճնշման քաղաքականությունը»Իրանն ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում հրաժարվել Թեհրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից, որը նա վարել է պետության ղեկավարի պաշտոնում առաջին ժամկետի ժամանակ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։ «Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունը, որը վարել է Դոնալդ Թրամփը, լիովին ձախողում է կրել: Մենք Թրամփի կառավարությանն առաջարկում ենք վերանայել իր սխալ քաղաքականությունը: Կառավարությունը մշակում է տնտեսական արձագանքման տարբեր ռազմավարություններ և ձգտում է լիովին ապահովել ազգային շահերը՝ Իսլամական հեղափոխության բարձր իդեալներին համապատասխան», - ասել է նա։ Պատասխանելով ամերիկյան նոր վարչակազմի հետ բանակցություններ սկսելու հնարավորության մասին հարցին՝ Մոհաջերանին նշել է, որ Իրանը Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի գլխավորությամբ «կանի ամեն բան Իրանի ժողովրդի շահերն ապահովելու համար»։ Հանրապետության կառավարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Իրանի միջուկային գործարքի շուրջ համաձայնությունների տապալման պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Թրամփի վրա։ Նոյեմբերի 11-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիզ Ստեֆանիկը հայտարարել էր, որ Թրամփը կշարունակի Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը։ Ըստ CNN հեռուստաալիքի տեղեկատվության՝ Թրամփը Ստեֆանիկին առաջարկել է դառնալ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ:Ավելին19:2512.11.24 -
ՀասարակականԻրականացվելու են պայթեցման աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 13-ին` ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին19:1512.11.24 -
ԻրավականՀաագայի դատարանը մերժեց Բաքվի ներկայացրած նախնական առարկությունները՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է իր վճիռը:Ավելին19:0512.11.24 -
Աշխարհ35 զոհ, 43 վիրավոր․ Չինաստանում վարորդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջՉինաստանի Չժուհայ քաղաքում 35 մարդ զոհվել է, ևս 43-ը՝ վնասվածքներ ստացել, երբ վարորդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չժուհայի հանրային անվտանգության վարչությունը։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ի երեկոյան. բազմության մեջ մխրճված արտաճանապարհային ավտոմեքենան հայտնվել է մայթին՝ մարզահամալիրի մոտ։ 62-ամյա վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից, բայց ձերբակալվել է ոստիկանների կողմից։ Մինչ այս զոհերի մասին տեղեկություններ չէին տրամադրվել։ Կատարվում է հետաքննություն։Ավելին19:0012.11.24 -
ՔաղաքականՀՀ-ի և Հունգարիայի ԱԳ նախարարությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո տեղի է ունեցել առաջին քաղաքական խորհրդակցությունըՏեղի են ունեցել Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին քաղաքական խորհրդակցությունները: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Խորհրդակցություններում հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, հունգարականը՝ Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության պետական քարտուղար Պետեր Ստարայը: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հետագա զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, ընդգծել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերության խորացմանն ուղղված ջանքերին և այդ ուղղությամբ, մասնավորապես, Հունգարիայի գործընկերների հետ համագործակցության հարցերի։Ավելին18:4512.11.24 -
ՔաղաքականՈ՛չ տրանսպորտի թանկացմանը. «Մայր Հայաստան»Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես է գալիս «Մայր Հայաստան» շարժումը։ ««Մայր Հայաստանը» դեմ է տրանսպորտի թանկացմանը։ Մենք ամիսներ առաջ նախագիծ ու փաթեթ էինք առաջարկել։ Մենք հիմա նախաձեռնում ենք քաղաքացիական ակցիա, ձեզանից յուրաքանչյուրը կարող է միանալ դրան իր ստորագրությամբ, սա պաշտոնական ակցիա է։ Մենք հնարավարություն ունենք այդ նախագիծը ներկայացնել քաղաքացիական նախաձեռնությամբ։ Սա պաշտոնական գործընթաց է, որի նախադեպը չի եղել։ Ավագանու նիստում պետք է քննարկվի այդ նախագիծը»,-հրապարակած տեսանյութում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Նրա խոսքով, նախագիծը Երևանի ավագանու նիստում քննարկվելու համար անհրաժեշտ է Երևանի՝ ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 8 հազար բնակչի ստորագրություն։ Թևանյանն ասաց, եթե նիստում նախագիծը մերժվի, ապա հարցը դնելու են հանրաքվեի։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին18:3512.11.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սկանդալ և ինտրիգներ՝ Բաքվում. Ալիևը սեփական մեծարման հանդիսությունն է կազմակերպելՀայլուր 18։30 Սկանդալ և ինտրիգներ՝ Բաքվում. Ալիևը սեփական մեծարման հանդիսությունն է կազմակերպելԱվելին18:3012.11.24 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատարՆոյեմբերի 12-ին, ժամը 12:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար, իսկ խցանումից դուրս են եկել մոտ 50 մարդատար և 200 բեռնատար ավտոմեքենա: Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։Ավելին18:2312.11.24 -
ՀասարակականՇտապ անհրաժեշտ է երկրորդ դրական կարգի արյունՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնից հայտնում են, որ շտապ անհրաժեշտ է A (ll) RH + (երկրորդ դրական) կարգի արյուն: «Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձանց մոտենալ Յոլյան կենտրոնի Արյան բանկ․ Ձեր արյունը խիստ անհրաժեշտ է այս պահին։ Դոնորների ընդունումն իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09։00-ից 12։30, անձնագրով։ Հասցե՝ Հրաչյա Ներսիսյան 7 Հեռ.010 28 38 23, 033 28 38 23»:Ավելին18:1512.11.24 -
ՀասարակականԱննա Հակոբյանը զոհված Գևորգ Արշակյանի անվան դպրոցում ներկա է եղել նրա ծննդյան առթիվ կազմակերպված միջոցառմանը (տեսանյութ)ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գևորգ Արշակյանի անվան հ. 22 հիմնական դպրոցում ներկա է եղել 44-օրյա պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանի ծննդյան առթիվ կազմակերպված միջոցառմանը: Այդ մասին սոցցանցերի էջում հայտնել է Աննա Հակոբյանը և տեսանյութ հրապարակել:Ավելին18:0012.11.24 -
ՔաղաքականՍա քաղաքական ամոթ է. Արծվիկ ՄինասյանՍա քաղաքական ամոթ է: Այս մասին Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի կողմից ընդդիմության հասցեին հնչեցված մեղադրանքներին: «Այս կարևոր նախաձեռնությանը մենք բոլորս պետք է միավորվեինք և ասեինք՝ այո՛, սա մեր ազգի արժանապատվության հարցն է»,- նշեց նա: Մանրամասն՝ տեսանյութում:Ավելին17:5212.11.24 -
ՀասարակականՄանկապարտեզից գազի կաթսաներ են գողացելՆոյեմբերի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գողացել են թիվ 19 մանկապարտեզի ջեռուցման համակարգերը, հայտնում է Shamshyan.com-ը: Արդեն տեղում մանկապարտեզի տնօրեն, Լոռու մարզի բնակի 39-ամյա Արփինե Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 8-ի ժամը 17։30-ից մինչև նոյեմբերի 9-ը՝ ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Վանաձոր քաղաքի Սուխումի փողոց 5 հասցեում գործող թիվ 19 մանկապարտեզի ՀՈԱԿ շենքի առաջին հարկի մետաղապլաստե դուռը և գողացել շենքի առաջին և երկրորդ հարկում գտնվող երկու հատ «Մերկուրի» տեսակի գազի կաթսաները: Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին17:4512.11.24 -
ՏարածաշրջանԱղմկարար շվեդուհին՝ ընդդեմ օկուպացիոն Ադրբեջանի և հանուն վրացական ընդդիմության. թեժ է ԹբիլիսիումՀայտնի բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը բոյկոտում է COP29-ը: Նա Թբիլիսիում առաջնորդում է COP29-ը Ադրբեջանում անցկացնելու դեմ բողոքի ակցիաները: Նրա կողքին նաև ադրբեջանցիներ են հայտնվել կադրերում՝ «Ադրբեջանցիներս Ղարաբաղի հայերի կողքին ենք» գրությամբ պաստառներով:Ավելին17:3012.11.24 -
ՀասարակականՆորագավիթում բախվել են թիվ 51 երթուղու ավտոբուսը, «Mercedes»-ն ու «Volkswagen»-ըԱյսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ Նորագավիթի նախկին Ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի մոտ բախվել են Տավուշի մարզի բնակիչ 21-ամյա Նարեկ Ս.-ի արած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 56-ամյա Տիգրան Վ.-ի վարած «Volkswagen» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Վարուժան Ա.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:Ավելին17:2512.11.24 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Շվեդիայի Ռիկսդագի խոսնակն առանձնազրույց են ունեցելՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի առանձնազրույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։Ավելին17:1512.11.24 -
ՄիջազգայինՈւկրաինայի ծանր կորուստների մասին է հայտնում ՌԴ ՊՆ-ն. «կարևոր նորություն» է հայտնում ԶելենսկինԳիշերը ուկրաինական 13 ԱԹՍ է ոչնչացրել ռուսական բանակը, հայտնում է Դաշնության պաշտպանության նախարարությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ անօդաչուների մի մասը գրոհել են Բելգորոդի ուղղությամբ: Բելգորոդի նահանգապետը հայտնել է, որ Ուկրաինական անօդաչուն հարվածել է մարզի Ստարի Օսկոլ քաղաքի մոտ գտնվող նավթային բազային: Նա զոհերի ու վիրավորների մասին չի հայտնել:Ավելին17:0512.11.24