Լրահոս
2024-11-12
-
ՔաղաքականՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է ԱՄՆ նախագահական ընտրություններըՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, կազմում՝ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, անդամներ Ժիրայր Կարապետյանն ու Արուսյակ Տերչանյանը, դիտարկել են ԱՄՆ նախագահական ընտրությունները։ ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը գործուղվել է Transparencia Electoral միջազգային կազմակերպության հրավերով։ ԿԸՀ նախագահը տարբեր հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսի շրջանի հիմնական ընտրական պաշտոնյաների հետ, ծանոթացել Լոս Անջելեսի ընտրական համակարգին, այցելել է քվեարկության արդյունքների ամփոփման կենտրոններ։ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է նաև Ընտրական համակարգերի միջազգային կազմակերպությունը (IFES): ՀՀ ԿԸՀ անդամները IFES-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ նոյեմբերի 3-6-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել են ԱՄՆ ընտրությունների ծրագրին (USEP): Այն համախմբում է ողջ աշխարհից ժամանած 60 երկրների ընտրական մարմինների պաշտոնյաներին, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներին՝ ուսումնասիրելու ԱՄՆ ընտրական համակարգը։Ավելին17:0012.11.24 -
ՄիջազգայինՀայիթիի միջազգային օդանավակայանը փակվել է հանցախմբերի հարձակումների պատճառովՀայիթիի միջազգային օդանավակայանը նոյեմբերի 11-ին փակվել է այն բանից հետո, երբ հանցախմբերը կրակ են բացել Պորտ-օ-Պրենսում վայրէջք կատարող կոմերցիոն ինքնաթիռի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ Spirit Airlines-ի ինքնաթիռը, որը Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքից մեկնում էր Պորտ-օ-Պրենս, թռիչքուղուց մի քանի հարյուր մետր բարձրության վրա է եղել, երբ հանցախմբերը կրակել են ինքնաթիռի վրա։ Ուղեկցորդը թեթև վնասվածքներ է ստացել, ինքնաթիռը փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել Դոմինիկյան Հանրապետությունում։ Միջադեպից հետո մի քանի ավիաընկերություններ դադարեցրել են չվերթերը Հայիթիից և դեպի Հայիթի։ Երկրի մայրաքաղաքի այլ հատվածներում հանցախմբերի և իրավապահների միջև փոխհրաձգություններ են տեղի ունեցել։ Քաղաքի ավելի հարուստ թաղամասերում հանցախմբերի անդամները հրկիզել են տները։ Դպրոցները փակվել են խուճապի պատճառով։ Այս ամենին նախորդել էր Հայիթիում ժողովրդավարական կարգ հաստատելու համար ստեղծված խորհրդի կողմից վարչապետի պաշտոնակատար Գարի Կոնիլի պաշտոնանկությունը։ Կոնիլի փոխարեն ժամանակավոր վարչապետ է նշանակվել գործարար Ալիքս Դիդիե Ֆիլս-Էմին։ Երդմնակալության ժամանակ Ֆիլս-Էմին հայտարարել է, որ իր առաջնահերթություններն են խաղաղության վերականգնումը և ընտրությունների անցկացումը։ Հայիթիում ընտրություններ չեն անցկացվել 2016 թվականից ի վեր։ 2021 թվականին Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից ի վեր երկրում քաոս է տիրում։ Ըստ ՄԱԿ-ի գնահատումների՝ հանցախմբերը վերահսկում են Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի 85 %-ը։Ավելին16:4512.11.24 -
Իրավական3,5 կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում. հանցավոր շղթայում ներգրավված 5 անձ կալանավորվել է. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչների, ՀՀ ԱԱԾ Սյունիքի և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ համակարգված և համագործակցված աշխատանքի արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ 2024 թ. նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Մեղրի համայնքի տարածքում, ժամը 12:30-ի սահմաններում, նշված վարչության և ՆԳՆ պարեկային ծառայության ծառայողների կողմից կանգնեցվել է դեպի Երևան ուղևորվող ավտոքարշակ և փաստաթղթերը ստուգելու նպատակով տեղափոխվել Ոստիկանության Մեղրիի բաժին: Այդ ընթացքում ավտոքարշակի վրա գտնվող ավտոմեքենայում թաքնված անձանցից մեկը ավտոմեքենայի պատուհանից նետել է թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ, ինչը նկատվել է և ավտոքարշակը կանգնեցվել է։ Փաթեթները նետող անձը դուրս է եկել ավտոմեքենայից և փորձել դիմել փախուստի, ինչը, սակայն կանխվել է։ Արարատի մարզի 38-ամյա և 33-ամյա երկու բնակիչ տեղափոխվել են ԱԱԾ Սյունիքի մարզային վարչություն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի 38-ամյա բնակիչն ԻԻՀ-ում բնակվող, ինքնությունը դեռևս չպարզված անձանց նախապես խոստացել է պայմանավորված վայր տեղափոխել նրանց կողմից ՀՀ տարածք փոխանցված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ ԻԻՀ քաղաքացիներն առանց մաքսային հսկողության՝ նետելու միջոցով պետական սահմանով ապօրինի ՀՀ են տեղափոխել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով լցված չորս փաթեթ։ 38-ամյա տղամարդը, 33-ամյա իր համագյուղացու հետ, 2024թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Մեղրի քաղաքի համապատասխան տարածքից, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 3,5կգ հաստատուն քաշով թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված հիշյալ չորս փաթեթները և ապօրինի պահել 33-ամյա համագյուղացուն պատկանող «LADA GRANATA» մակնիշի ավտոմեքենայում: Այնուհետև նշված ավտոմեքենան բեռնել են Սյունիքի մարզի բնակչին պատկանող «Mersedes-Benz 612D» ավտոքարշակի վրա և, ԻԻՀ քաղաքացիների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, թմրամիջոցով լցված փաթեթները Արարատի մարզի տարածքում գտնվող թաքստոցում թողնելու նպատակով, ուղևորվել են Արտաշատ քաղաք: Սակայն Մեղրի-Երևան ավտոճանապարհին նշված ավտոքարշակը կանգնեցվել է Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի աշխատակիցների կողմից, իսկ վերոհիշյալ անձինք ձերբակալվել են։ Բացի այդ, իրավապահների կողմից իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, Արարատի մարզում գտնվող թաքստոցից թմրամիջոցի պարունակությամբ փաթեթներ վերցնելու պահին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է Երևան քաղաքի երկու բնակիչ, որոնց հիշյալ վայր է տեղափոխել Ապարան համայնքի բնակիչը: Նշված անձանց ձերբակալման ընթացքում վերջինս անձնական օգտագործման «NISSAN» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի, որի ընթացքում ավտոմեքենայի պատուհանից նետել է անհայտ նյութի պարունակությամբ պոլիէթիլենային պարկ և նոթատետր, սակայն Արտաշատ քաղաքի մոտակայքում իրավապահների կողմից ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչություն: Քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի և Արարատի մարզային քննչական վարչությունների քննիչների կողմից իրականացվել են անհրաժեշտ ծավալուն քննչական և վարութային այլ գործողություններ։ Մեղրի-Երևան ավտոճանապարհին կատարված դեպքի վայրի զննության ժամանակ, ճանապարհին հարակից ձորակում, հայտնաբերվել է պոլիէթիլենով և թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված 4 փաթեթը: Նշանակված դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ փաթեթներում առկա զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Արարատի մարզի 38 և 33-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Երևան քաղաքի երկու և Ապարան քաղաքի բնակիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված հինգ անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում հնարավոր այլ անձանց ներգրավվածությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները) պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:3912.11.24 -
ՔաղաքականԵրկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն. Բաքոյանը՝ Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարինՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը շուրջ մեկ տարի թափուր էր: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ընտրություններից հետո Ներկայացուցիչների պալատն ունի նախագահ: Շնորհավորելով Իրաքի ժողովրդին այս կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության, զարգացման և ամրապնդման նոր հնարավորություններ կան: Նա համոզմունք է հայտնել, որ ժամանակավոր հավատարմատարն իր հեղինակությամբ և փորձով կնպաստի երկու երկրների միջև միջխորհրդարանական դիվանագիտության խորացմանը: Նշվել է, որ երկու երկրները համագործակցության լայն հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն, և հատկապես՝ առկա է չօգտագործված մեծ ներուժ տնտեսական, առևտրաշրջանառության ոլորտում: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի:Ավելին16:3112.11.24 -
Հասարակական«Հերթական քցոցին ա». փորձագետն ահազանգում էՏեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է հերթական խաբեության մասին. «Ուրեմն, հերթական քցոցին ա։ Իբր իրական բրենդի անունից նվեր են առաջարկում։ Էս դեպքում մեքենա։ Մենակ թե տակը քոմենթ գրես։ Դե հետո էլ հետդ կապնում են, քարտի տվյալները վերցնում ու թալանում։ Էրեկ երկու հազարից քիչ մեկնաբանություն էր, էսօր 3 հազարը հատեց։ Ես սրա մասին մի 8 տարի է գրում եմ, արդեն թութակ եմ ինձ ընկալում։ Բայց նույն բանը շարունակվում է։ Ու խնդիրը նաև սոցիալական է։ Շատերի դեպքում չես էլ կարող ասել, որ մի անգամ կվառվի, կյանքը կսովորեցնի։ Մարդիկ աղքատ են, գումար էլ չունեն քարտի վրա։ Ու սենց հ մասնակցում են էս նվեր ստանալուն ու չեն ջոգում, որ մի բան էն չի»։Ավելին16:2512.11.24 -
ՔաղաքականՆոր տեղեկություն՝ հնդկական զենքից. Հայաստանի ՊՆ-ն չի մեկնաբանումԸստ The New Indian Express կայքի՝ Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Ակաշ» զենիթա-հրթիռային համալիրի առաջին մարտկոցը: Հայաստանի պաշտպանության նախարարությունից դեռ մեկնաբանություն չկա: Այն, որ Հայաստանը հետաքրքրված էր «Ակաշ» զենիթահրթիռային համալիրներով հայտնի էր դեռ 2022-ի աշնանը:Ավելին16:1812.11.24 -
ԻրավականԱրձանագրվել է 13 վթար․ 1 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվելԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 11-12-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 96 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 15, թմրանյութի հայտնաբերման՝ 11, ֆիզիկական ներգործության` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և փաստաթղթեր կեղծելու՝ 6-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 5, հոգեկան ներգործության ու թմրանյութի իրացման՝ 4, ծառերը-թփերը ապօրինի հատելու՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, մարդու առևանգման, կողոպուտի, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու, հողը փչացնելու, դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար․ 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին16:1512.11.24 -
ՔաղաքականՔՊ-ն մերժեց հայ ռազմագերիներին վերադարձնելու մասին հայտարարություն ընդունելու ընդդիմության նախագիծը․ Քոչարյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Բազմաթիվ երկրների պատգամավորներ և հեղինակավոր կառույցներ պահանջել են Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, իսկ ՔՊ-ն քիչ առաջ մերժեց հայ ռազմագերիներին վերադարձնելու մասին հայտարարություն ընդունելու ընդդիմության նախագիծը»:Ավելին16:0812.11.24 -
ՀասարակականՎթար՝ հրդեհի բռնկմամբՆոյեմբերի 12-ին, ժամը 14:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:15-ին:Ավելին16:0012.11.24 -
ՀասարակականԿդադարեցվի Մատենադարանի հարակից տարածքից մինչև Ֆրանսիայի հրապարակ ընկած հատվածի երթևեկությունըԵրևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 13-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանի հարակից տարածքից մինչև Ֆրանսիայի հրապարակ ընկած հատվածի երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին15:4512.11.24 -
ՔաղաքականԲաքվում մեկնարկած COP29 համաժողովին զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքի լեզով խոսել Հայաստանի հետ․ Տիգրան ԱբրահամյանԱդրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները պետության ու պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար առաջացնում են միջազգային պատասխանատվություն: Ազգային ժողովում «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» թեմայով քննարկմանն այս մասին շեշտեց քննարկումը նախաձեռնած պատգամավորների ներկայացուցիչ, խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ացը: Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Բաքվում մեկնարկած COP29 համաժողովին զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքի լեզով խոսել Հայաստանի հետ: Նա ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հայերի դեմ իրականացված հանցագործությունն էթնիկ զտման դասագրքային օրինակ է, իսկ այն ամրագրված է Հայաստանի և COP-29 մասնակից մի շարք պետությունների կողմից վավերացված Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մեջ՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության տարր: «Ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հետևանքով այս պահին Ադրբեջանի պաշտոնական տեղեկություններով և հաստատմամբ Բաքվի բանտերում են գտնվում 23 հայեր, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարները: Ուզում եմ Ադրբեջանի ղեկավարությանը հիշեցնել, որ, ելնելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար դրույթներից, Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերիներին: Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներն ինչպես պետության, այնպես էլ պետության ռազմաքաղաքական ղեկավարության համար անվերապահորեն առաջացնում են միջազգային պատասխանատվություն՝ առանց վաղեմության ժամկետի»,-ասաց Աբրահամյանը: Նա շեշտեց՝ միջազգային պրակտիկան նաև սահմանում է, որ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումը ենթադրում է, որ տեղի է ունեցել գերիների, ռազմագերիների վերադարձ, ավելին՝ դա համարվում է խաղաղության հասնելու առաջին քայլը: Պատգամավորը հիշեցրեց, որ այս ընթացքում բազմաթիվ երկրների խորհրդարանականներ բարձրացրել են իրենց ձայնը՝ ի պաշտպանություն Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և ռազմագերիների: Եվրոպական խորհրդարանը նույնիսկ առանձին ձևակերպումներով բանաձև է ընդունել: Աբրահամյանը կարևորեց COP-29-ի օրերին նման քննարկման անցկացումը Հայաստանի խորհրդարանում: Նա շեշտեց՝ խորհրդարանը պետք է միջազգային դերակատարների ուշադրությունը կենտրոնացնի գերիների, ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ: «COP29-ի շրջանակում Ադրբեջանի նկատմամբ ուղղակի և անուղղակի ճնշումների գործադրումն առավել արդյունավետ է: Եվ, եթե պետությունն ակտիվ չգործի, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում, հետո ավելի բարդ է լինելու»,–նշեց նա: Նշենք, որ հրատապ քննարկումը նախաձեռնել են ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:Ավելին15:3612.11.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ալիևը վատ նորություն ունի Հայաստանի և COP29-ին չմեկնած այլ երկրների համարՀայլուր 15։30 Ալիևը վատ նորություն ունի Հայաստանի և COP29-ին չմեկնած այլ երկրների համարԱվելին15:3012.11.24 -
Սպորտ«Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը լքում է իր պաշտոնըԵրկուսուկես տարվա աշխատանքից հետո «Ուրարտու» ՖԱ-ի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանը լքում է իր պաշտոնը։ Այս մասին հայտնում են ֆուտբոլային ակումից։ Գոհար Վարդանյանը այս պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի հուլիսին։ Նրա ղեկավարման առաջին իսկ մրցաշրջանում ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է«Ոսկե Դուբլի» հեղինակ։ Գոհար Վարդանյանը ակումբին միացել էր 2015 թվականին և տարբեր ժամանակաշրջանում զբաղեցրել տարբեր պաշտոններ։ «Նա աշխատում էր ի շահ ակումբին և դառնում բարձր մակարդակի մասնագետ։ «Ուրարտուի» ամբողջ անձնակազմը շնորհակալ է Գոհար Վարդանյանին աշխատանքի և ժամանակի համար, որը նա տվել է ակումբին և մաղթում հաջողություն հետագա գործունեության մեջ»,- նշված է «Ուրարտու» ՖԱ-ի հայտարարության մեջ։Ավելին15:2012.11.24 -
Իրավական41-ամյա բնակիչն անտառում ապօրինի հատել է բարդի և սոճի տեսակի ծառերՀամայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին ձեռք էին բերել տվյալներ, որ Գոգարան գյուղի մի բնակիչ անտառում ապօրինի հատել է բարդի և սոճի տեսակի ծառեր: Նույն օրը տվյալները ստուգվել են: Հաստատվել է, որ հոկտեմբերի երկրորդ կեսին 41-ամյա գոգարանցին հատել է շուրջ 25 ծառ և փայտանյութը տեղափոխել տան բակ`որպես վառելափայտ օգտագործելու համար: Փայտանյութը հայտնաբերվել է: Վնասի չափը պարզվում է: Ի դեպ, ստուգման ընթացքում բակի պահեստարանի տեսանելի վայրում նաև հայտնաբերվել է երկփողանի հրացան, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէր: Տղամարդը հրավիրվել է բաժին, ինչից հետո կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել Սպիտակի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:Ավելին15:1512.11.24 -
ՔաղաքականՄեր կյանքի ու մեր մեկնումի միջև մեկ րոպեի տարբերություն է, ցանկանում եմ այս կյանքից օրհնված մեկնել. Բագրատ ՍրբազանՍրբազան պայքար ֆեյսբուքյան էջը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը. «Մեր կյանքի ու մեր մեկնումի միջև ընդամենը մեկ րոպեի տարբերություն է, և մեր ապրածի ողջ ճշմարտությունն այդ մեկ րոպեի մեջ է։ Մահվանից վախենալ պետք չէ, բայց ինչպե՞ս ենք այն դիմավորելու։ Կրկնում եմ, որ անձնապես, ես ցանկանում եմ այս կյանքից օրհնված մեկնել, որ այդ մեկ րոպեն ինձ համար այն ժամը դառնա, որ ձեռքերս մեկնեմ ու ասեմ՝ Տեր, ինչ-որ տվել ես, ուզեցի, որ ավելիով Քեզ վերադարձնեմ, Քոնը՝ Քեզ»։Ավելին15:0012.11.24 -
ՄիջազգայինԱմեն ինչ քանդվում է մեր երկրում. կոռուպցիան փլուզում է Սերբիան, Բելգրադում փողոց են դուրս եկելՀազարավոր մարդիկ Բելգրադի փողոցներ են դուրս եկել և պահանջում են պատասխանատվության ենթարկել կաշառակերներին: Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզում էր եղել նոյեմբերի մեկին: 14 մարդու մահվան պատասխանատվությունը կաշառակեր պաշտոնյաների խղճին է, համոզված են բողոքի ակցիայի մասնակիցները:Ավելին14:5012.11.24 -
Քաղաքական«Դեմ եմ կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը»․ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը՝ ձերբակալությունների մասինԿենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանն իր էջում անդրադարձել է Կոնտրոն վարչական շրջանի աշխատակազմում ձերբակալությունների թեմային: Նա, մասնավորապես, գրել է. «Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ Ըստ այդմ կան ձերբակալվածներ։ Հետևելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ հավաստիացնում եմ, որ դեմ եմ աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը։ Հավաստիացնում եմ, որ հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելու և այն արմատախիլ անելու համար։ Թեմայի հետ կապված այլ տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»։Ավելին14:4512.11.24 -
ՀասարակականՀյուսիս-հարավի Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում կառուցվում են գաբիոնային պատերՀյուսիս-հարավի Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ ճանապարհի ժայռային հատվածներում երթևեկելի մասը քարաթափումից պաշտպանելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով կառուցվում են գաբիոնային պատեր։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:Ավելին14:3212.11.24 -
Քաղաքական4,5 միլիարդով կրճատվել է համայնքներին տրամադրվող սուբվենցիաները․ օգնելու կարի՞քն է նվազել, թե՞ գումար չկա․ Նազարյանը՝ ՀովհաննիսյանինԱԺ-ում քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեն։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին. «4,5 միլիարդով կրճատվել է համայնքներին տրամադրվող սուբվենցիաները։ Ո՞րն է պատճառը․ համայնքները արդեն լավ զարգացել են, որ էլ օգնելու կարի՞քն է նվազել, թե՞ գումար չկա համայնքներին օգնելու համար»։ Նազարյանը անդրադարձավ նաև տուգանքներին՝ հետաքրքրվելով, թե դրանց նախատեսված ավելացումն ի՞նչ նպատակ է հետապնդում․ «Խնդիրը ո՞րն է, թիրախավորել և այնպես անել, որ տուգանքները շատանա՞ն, թե՞՝ նվազեն, ո՞րն է կառավարության դիրքորոշումը»,- հարցրեց Նազարյանը։ «Նպատակ ունենք այնպիսի միջավայր ստեղծել, որ մարդիկ խախտում չանեն։ Տուգանքը նրա համար չի, որ փող հավաքենք, այլ նրա համար է, որ մարդիկ խախտում չանեն։ Եթե տուգանքը ցածր է, մարդիկ խախտում են անում, վճարում, և մեր նպատակին չենք հասնում»,- պատասխանեց Վահե Հովհաննիսյանը։Ավելին14:2512.11.24 -
ՀասարակականԱրտաշատում բախվել են «Mercedes»-ը և «Toyota»-ն. կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 39-ամյա Արսեն Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 24-ամյա Էմիլ Կ.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, քանի որ բախման հետևանքով «Mercedes»-ից վառելիքի արտահոսք է սկսվել, տեղում հերթապահություն են իրականացրել: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին14:1512.11.24