Լրահոս
2024-11-13
-
Մամուլի տեսությունԳյումրիում ուզում են կրկնել Երևանի փորձը. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած քաղաքական շրջանակներում արդեն խոսում են, որ, նախնական հաշվարկով, դեկտեմբերի 29-ին Գյումրիում արտահերթ ընտրություններ կանցկացվեն (կգործի ՏԻՄ օրենքի այն նորմը, որ եթե նիստ է գումարվում, եւ երկու անգամ քաղաքապետ չի ընտրվում, ավագանին լուծարվում է, ու 30 օր անց ընտրություն է նշանակվում), սակայն տեղի քաղաքական դաշտում, մասնավորապես` ընդդիմադիրների մոտ, դեռ ցաքուցրիվ վիճակ է։Ավելին09:5613.11.24 -
Մամուլի տեսությունԵրկարացվում են իշխանության յուրացման գործով կալանավորվածների կալանքի ժամկետները․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մեկը մյուսի հետեւից երկարեցնում է իշխանության յուրացման գործով կալանավորվածների կալանքի ժամկետը, բայց աշխատանքի արդյունավետությունը չի երեւում:Ավելին09:5013.11.24 -
ԱրցախԱդրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը2023 թվականին՝ արցախահայերի բռնի տեղահանումից հետո, ադրբեջանական ագրեսիան ուղղվեց Ստեփանակերտի հայկական ժառանգության ու հետքի ոչնչացմանը։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված լուսանկարներից երևում է, որ ոչնչացվել է նաև Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների պանթեոնը։ Հայտնում են «Գեղարդ» հիմնադրամից: «Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը թիրախավորված պղծում և ոչնչացնում է Արցախի եղբայրական գերեզմանոցներն ու արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները»,-ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում։Ավելին09:4513.11.24 -
ՀասարակականԴավիթ Անհաղթի փողոցում ավտոմեքենա է այրվելՆոյեմբերի 12-ին, ժամը 19:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։46-ին, մարվել՝ 20։00-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան:Ավելին09:3013.11.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:Ավելին09:2513.11.24 -
ՔաղաքականԵվ այս տրանսպորտային համակարգը ներկայացնում են որպես բարեփոխած․ Կարեն ՎրթանեսյանՌազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ երեկոյան ժամը յոթի կողմերը մի կերպ խցկվեցի ավտոբուսի մեջ։ Հաջորդ կանգառում նույն ավտոբուսը նստել ուղեցողների կեսից շատն արդեն չկարողացան խցկվել։ Վարորդի տեղի կողքն էի, առաջ գնալու տեղ ֆիզիկապես չկար։ Մեկ էլ մի սիմպատիչնի երիտասարդ աղջիկ ձեռքը պարզեց ու իր հեռախոսն է տալիս ինձ... Մի պահ, ինչ մեղքս թաքցնեմ, ինձ լավ զգացի, «Յաա, փաստորեն ջահել աղջկեքը դեռ ինձ նկատում են, հաաա՞» զգացողությունը մոտս առաջացավ, էն էլ հաջորդ վայրկյանին լսեցի. «Կվճարե՞ք»։ Հասկացա, որ ուզում է, որ Թելսելի սարքով վճարեմ իր համար։ Հեռախոսը վերցրի, պահեցի սարքի տակից։ Էկրանին գրեց, որ մի րոպե սպասեմ... Մի րոպեն անցավ, հետո էլի րոպեներ անցան, սարքն այդպես էլ լռված մնաց։ Հեռախոսը վերադարձրի աղջկան, ասացի, որ լռվել է սարքը։ Մի քանի կանգառ անցանք։ Ընթացքում մեջտեղի դռան մոտ ինչ-որ մեկը ուշագնաց եղավ (չէր երևում, թե ով է)։ Ուղևորները գոռգռացին, վարորդը, ով ամբողջ ճանապարհին հեռախոսազրույցի մեջ էր, դժգոհությամբ կտրվեց զրույցից ու ավտոբուսը կանգնեցրեց, դռները բացեց։ Մի րոպե սպասեց, հարցրեց հը՞, ինչ եղավ, էլի կրկնեցին, որ մարդ է վատացել։ Մի րոպե էլ սպասեց, հետո ասաց, որ չի կարող այս տեղում մնալ (իսկապես շատ անհարմար տեղ էր, ամբողջ երթևեկությունը կանգնեցրել էր), դուռը փակեց, քշեց։ Չիմացանք էլ, թե ինչ եղավ վատացած մարդուն, իջեցրին, չիջեցրին, մնաց դուրսը, թե ավտոբուսում... Հեռախոսը տված աղջիկը բարձրաձայն ասաց վարորդին. - Ձեր սարքը չի աշխատում։ - Կապի խնդիր է, - պատասխանեց վարորդը, չնայած աղջիկը չէր հարցրել, թե ինչ պատճառով չի աշխատում սարքը։ - Բա ո՞նց վճարեմ, ես արդեն պետք է իջնեմ այս կանգառում, - մի քիչ ջղայնացած ասաց աղջիկը։ Մտածեցի, որ նա դպրոցում երևի գերազանցիկ է եղել ու կյանքում դասից չի փախել։ - Իջնում ես՝ իջիր, - նեղացած տոնով ասաց վարորդը։ Ինձ էլ մի կանգառ էր մնում, համենայն դեպս ես էլ իջա, մտածեցի, որ ոտքով ավելի ապահով ու արագ տեղ կհասնեմ։ (Ի դեպ, չսխալվեցի)։ * * * Ոչ մի բառ գեղարվեստական չէ։ Եվ այս տրանսպորտային համակարգը ներկայացնում են՝ որպես բարեփոխած, և դրա համար հունվարի 1-ից մեզնից 2–3 անգամ ավելի փող են քերելու։Ավելին00:0613.11.24
2024-11-12
-
ՀասարակականՎանաձորում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford Transit»-ը․ կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Տարոն 2» թաղամասի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։Ավելին23:5912.11.24 -
ՔաղաքականՔՊ վարչության նիստում քննարկվել է Գյումրիում առաջացած կառավարման ճգնաժամը․ ՓաշինյանՔՊ Վարչության այսօրվա նիստում քննարկեցինք Գյումրիում առաջացած կառավարման ճգնաժամը և ներկուսակցական հարցեր։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ է հրապարակել։Ավելին23:4512.11.24 -
ՄիջազգայինՀեզբոլլահը հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան գրոհելու մասին«Հեզբոլլահի» կործանիչները մի շարք հրթիռներ են արձակել Թել Ավիվի հարավում գտնվող Իսրայելի ռազմաօդային ուժերի ռազմակայանի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է շարժման մամուլի ծառայությունը: Ավելի վաղ «Հեզբոլլահի» մամուլի ծառայությունը հայտարարել էր Ակրե քաղաքի հյուսիսում գտնվող Շարագա բազայի և Նևե Զիվ շրջանում իսրայելական բանակի հրետանային դիրքերի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին։Ավելին23:3012.11.24 -
Իրավական«Օպելում» հայտնաբերվել են մեքենաներից գողացված կողային հայելիներՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 11-ին, ժամը 13.20-ին, Հալաբյան փողոցում, գողություն կատարելու, ինչպես նաև ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել երեք երևանցու` մեկի վարած «Օպելով» հանդերձ: 37-ամյա վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա կաթուցիչ: Մեքենայի սրահում նկատելի էր թղթե տոպրակ` լցված տարատեսակ մեքենաների կողային հայելիներով, որոնք, ըստ նախնական տեղեկության, գողացվել էին մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված տրանսպորտային միջոցներից: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին23:1512.11.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Kia Forte»-ն ու «Opel Astra»-ն․ կան տուժածներԱյսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Սեբաստիայի փողոցում՝ թիվ 26 շենքի դիմաց, բախվել են «Kia Forte» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին23:0012.11.24 -
ՄիջազգայինԿատաղի մարտեր՝ ռուս-ուկրաինական ճակատում և պատերազմի մոտալուտ ավարտի կանխատեսումներՄինչ աշխարհը քննարկում է, թե Թրամփի վերադարձը Սպիտակ տուն նշանակում է, որ մոտ է ռուս-ուկրաինական պատերազմի վերջը, թեժ մարտեր են ճակատի ամբողջ գծով: Երկու կողմերն էլ պնդում են, թե ծանր կորուստներ են պատճառել հակառակորդին: Փորձագետների մոտ տպավորություն է, թե Պուտինը ամեն գնով փորձում է Կուրսկը հետ բերել՝ մինչ իրականություն կդառնան կանխատեսումները, թե Ամերիկայի նորընտիր նախագահը, ի վերջո, կկարողանա հրադադարի հասնել ուկրաինական հակամարտությունում:Ավելին22:5112.11.24 -
ԱռողջապահականՀայաստանում առաջին անգամ չափահաս պացիենտի արվել է ոսկրածուծի ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստումՀայաստանում առաջին անգամ չափահաս պացիենտի արվել է ոսկրածուծի ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստում: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Պացիենտը Լալա Բախտիկյանն է: 44-օրյա պատերազմում որդու զոհվելուց 3 տարի անց նորից պետք է մայրանար. հղիության 34 շաբաթականում էր, երբ ախտորոշվեց սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Թեև այս փոխպատվաստման 20 տոկոս դեպքերում ելքն անբարեհաջող է լինում, իսկ 15-20 տոկոս դեպքերում փոխպատվաստումից հետո հիվանդությունը կրկնվում է, միևնույնն է ալոգեն փոխպատվաստումը սուր լիմֆոբլաստային լեյկոզի բուժման միակ հնարավորությունն է, շատ երկրների առողջապահական համակարգերի համար անհասանելի բարդագույն բժշկական միջամտություն:Ավելին22:4512.11.24 -
ՔաղաքականԱնձնուրաց թալան՝ սուպեր քողի տակ. շատ պարտք, քիչ թոշակ և մի սուպեր համակարգիչ«Բյուջե 2025-ի» նախագծում ռազմական ծախսերի ավելացումը եզակի կետ է, որը Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը չի քննադատում: Խորհրդարանում կրքերը թեժացել են, երբ ֆինանսների նախարարը հայտնել է խնայողությունների մասին: Դրա պատճառով՝ 2025-ին Հայաստանում թոշակ չի բարձանա: Ընդդիմադիրները պահանջում են խնայողություն անել ոչ թե թոշակառուների, այլ սեփական պարգևավճարների ու վոյաժների հաշվին:Ավելին22:4012.11.24 -
ՄիջազգայինԼոնդոնում բերման է ենթարկվել խորհրդարանի շենքի մոտ դանակներով զինված տղամարդըԼոնդոնի իրավապահները հայտնել են, որ բրիտանական խորհրդարանի շենքի մոտ դանակներով զինված տղամարդ է բերման ենթարկվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել 34-ամյա մի տղամարդու՝ հասարակական վայրում հարձակողական զենք պահելու կասկածանքով»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զոհեր և վիրավորներ չկան։ Լրացուցիչ տեղեկություններ չեն հաղորդվում։ Երկու օր առաջ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հարավ-արևելքում գտնվող շուկայում դանակով հարձակման հետևանքով զոհվել էր մեկ մարդ, ևս երկուսը վիրավորվել էին։Ավելին22:3012.11.24 -
ՏարածաշրջանCOP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումըԲաքվում մեկնարկած ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է Ermenihaber.am-ը։ Հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահները փոխադարձաբար վերահաստատել են երկկողմ հարաբերություններն ավելի առաջ մղելու կամքը։ Նշվում է, որ հանդիպումն ընթացել է մամուլի համար դռնփակ ռեժիմով։ Թուրքական կողմից հանդիպմանը մասնակցել են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը։Ավելին22:2512.11.24 -
ՀասարակականԵրևանում փեսան դանակահարել է աներոջը. նրան տեղափոխել են հիվանդանոցԱյսօր՝ նոյեմբերի 12-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի Թաղում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել ու կա վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։ Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվում ժամը 10։15-ի սահմաններում, որ Երևանի 103 շտապօգնության 05 բժիշկների խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու՝ «կրծքավանդակի ձախ կեսի դանակահարում» ախտորոշմամբ։ Էրեբունու համայնքային ոստիկանության բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 54-ամյա Տիգրան Սարգսյանն է, իսկ ըստ բժիշկների նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են նաև, որ ժամը 09:30-ի սահմաններում Տ. Սարգսյանի և վերջինիս փեսայի՝ Երևանի բնակիչ 24-ամյա Էրիկ Երվանդյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Է. Երվանդյանն իր մոտ գտնվող խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել է Տ. Սարգսյանին: Նշված տեղեկությունը Էրեբունու համայնքային ոստիկանությունից փոխանցում է նաև ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժին, և քրեական ու համայնքային ոստիկանության համագործակցության արդյունքում, տաք հետքերով, Սայաթ-Նովա պողոտայում ոստիկանները հայտնաբերում են Է. Երվանդյանին և տեղափոխում ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով, վիճաբանությանը ներկա են եղել նաև կանայք, ու եթե Էրեբունու համայնքային ոստիկանները օպերատիվ չգործեին, վիրավորների թիվը կհասներ 2-ի կամ 3-ի։ Այդ մասին դեպքի վայրում ասում էին հարևանները, սակայն հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։ Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում։Ավելին22:2112.11.24 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Շվեդիայի ԵՄ հարցերով նախարարը պայմանավորվել են դիտարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը խթանող նախաձեռնություններըՆոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որն արտացոլվել է համագործակցության տարբեր ոլորտներում և ներկայումս բանակցվող Գործընկերության նոր օրակարգի նախագծում։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է վարչապետ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում արված հայտարարությունն առ այն, որ ՀՀ-ն պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։ Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է նաև Հայաստանի հասարակության շրջանում ԵՄ հետ գործընկերության խորացման շուրջ ակտիվ քննարկումների մասին։ Հայաստանի և Շվեդիայի նախարարները պայմանավորվել են դիտարկել երկու երկրների միջև փոխգործակցության նոր հնարավորություններ, նախաձեռնություններ, որոնք կարող են լրացուցիչ խթանել ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով։ Տարածաշրջանային անվտանգային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները։Ավելին22:1512.11.24 -
Արցախ«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել. Monument Watch2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի լուսանկարները, տեսանյութերը: Այս մասին գրել է Monument Watch-ը։ Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի ետնամասը պատված է մեծաքանակ գրություններով՝ հիմնականում հուշարձան այցելած ադրբեջանցիների անուններ, ազգանուններ, բնակավայրերը ցուցող տեղանուններ, հայերին և Հայաստանը ծաղրող գրառումներ (https://t.me/bez_tor/56684?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR020wZXNdTj9Ysb2LnMxXetEhX_ppf0ytX8plmsg7Wbr4Frymo-szD2O3w_aem_uzmJO9TurxtNvujCjmIz7Q): Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի շրջակա տարածքը վնասված է: Միևնույն ժամանակ նկատելի է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նոր թեզ է առաջ քաշում, որ թեպետ հուշարձանը կառուցված է խորհրդային տարիներին ադրբեջանական գումարներով, սակայն այն ‹‹դարձել է հայկական անջատողականության խորհրդանիշ››, ուստի պետք է ապամոնտաժվի: Կարող ենք հավաստել, որ ադրբեջանական իշխանությունը չի արգելում Ստեփանակերտ այցելող իր բնակիչներին տարբեր գրություններով պատել հուշարձանը, ինչպես նաև կրկին խրախուսում է հուշարձանը քանդելուն ուղղված քննարկումները: Մեր արձագանքը ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի հետ կատարված վանդալիզմի և պղծման գործողություններն արգելված են Հաագայի 1954 թ. Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի 4-րդ հոդվածով․ «Պետությունները պարտավոր են հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ զերծ մնալով թշնամանքի, պղծման, ոչնչացման և հաշվեհարդարի գործողություններից» (Hague Convention for the Protection of Cultural Property in the Event of Armed Conflict. The Hague, 14 May 1954, article 4)։ Եվրոպայի խորհրդի «Ճարտարապետական ժառանգության մասին» կոնվենցիան, որին 2010 թվականից անդամակցում է նաև Ադրբեջանը՝ պարտավորեցնում է պաշտպանել ու պահպանել աշխարհի ճարտարապետական ժառանգությունը (Full list - Treaty Office (coe.int)), իր 4-րդ հոդվածով կողմերից պահանջում է խուսափել ճարտարապետական ժառանգության արժեքներն աղավաղելուց կամ քանդելուց: Հայկական հուշարձանների պղծումն արգելել է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն իր 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։ Համաձայն վերջինիս, Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության դեմ՝ ներառելով, բայց և չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։ Բացի այդ, Եվրոպական Խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը, որն իր 19-րդ կետով դատապարտում է հայկական բազմադարյա ներկայությունը փաստող բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը (https://oeil.secure.europarl.europa.eu/oeil/popups/ficheprocedure.do?lang=en&reference=2024/2580(RS))։ 2024 թվականի հունվարի 17-ի Ֆրանսիայի սենատի բանաձևը նույնպես դատապարտել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը (https://westernarmeniatv.com/en/politics_wa/the-text-of-the-resolution-of-the-french-senate-on-artsakh/ )։ Իսկ 2024 թվականի փետրվարի 28-ին Եվրոպական խորհրդարանի «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ 2023 թվականի հաշվետվությունը» իր 77-րդ կետով պահանջում է պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան (https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2024-0104_EN.html)։Ավելին22:0012.11.24 -
Արտաքին քաղաքականությունԱլիևի աստեղային ժամի թշվառությունը. նավթային բռնապետը դաժան քննադատության է արժանանումCOP29 կլիմայական համաժողովը Ադրբեջանի նախագահը վերածել է իր մեծարման համաշխարհային հանդիսության՝ իրեն հաղթանակած ղեկավար անվանելով: Կլիմայական հարցերի արանքում՝ Ալիևը հիշել է 44-օրյա պատերազմի մասին, արդյունքն էլ պատմական հաղթանակ անվանել:Ավելին21:5012.11.24