Լրահոս
2024-11-13
-
ԻրավականԱնահիտ Մանասյանն աշխատանքային այցով Սյունիքում էՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ շարունակվում է: Պաշտպանը նոյեմբերի 13-ին Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված խնդիրներն ու քննարկել համատեղ աշխատանքի ուղղությունները։Ավելին15:4213.11.24 -
ՄիջազգայինԿոտորած և զանգվածային թաղում՝ Լիբանանում. Իսրայելում խոսում են հրադադարի մասինԼիբանանում հրադադար հաստատելու՝ Իսրայելի արտգործնախարարի լավատեսությունը չի արդարանում: Երկու օր առաջ նրա արած այն հայտարարությունից հետո, թե հրադադարի հարցում «որոշակի առաջըթաց» կա, Լիբանանի տարբեր շրջաններում տասնյակ մարդիկ են զոհվել իսրայելական ավիահարվածներից: Գրեթե ամեն օր թաղումներ են Լիբանանի գյուղերում ու քաղաքներում:Ավելին15:3513.11.24 -
ՀայլուրՀայլուր 15։30 Մեն մենակ դիրք է պահել՝ ավելի քան 3 շաբաթ. ռուսական լեգենդ՝ ուկրաինական ճակատիցՀայլուր 15։30 Մեն մենակ դիրք է պահել՝ ավելի քան 3 շաբաթ. ռուսական լեգենդ՝ ուկրաինական ճակատիցԱվելին15:3013.11.24 -
ՀասարակականՀայաստանի երեխաներն ավելի շատ քաղցրավենիք են օգտագործում, քան աշխարհի 51 երկրումԵրեխաների շրջանում քաղցրավենիք օգտագործելու ցուցանիշով աշխարհի 51 երկրի ցանկում Հայաստանն առաջնային դիրքերում է։ Այս մասին է վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԿԳՄՍ-ի հետ Արաբկիր բժշկական համալիրի կատարած հետազոտությունը։ Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտությունը կատարվում է յուրաքանչյուր 4 տարին մեկ աշխարհի 51 երկրում։ Հայաստանում վերջին հետազոտությունը կատարվել է 2022 թվականին, որի արդյունքներն ամփոփվել են, առաջիկա ամիսներին կներկայացվի ամբողջական տարբերակը։ Մինչ այդ, Արաբկիր բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հետազոտությունից առանձնացրեց մի քանի ցուցանիշներ, որոնք համարում է մտահոգիչ։Ավելին15:2313.11.24 -
ԻրավականՄարաշում հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբՆոյեմբերի 12-ին, ժամը 19.30-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել 1-ին համալսարանական հիվանդանոցից և հայտնել, որ Չայլախյան փողոցում ծառից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 53-ամյա մի տղամարդ:Ավելին15:1113.11.24 -
ԻրավականԿենտրոն վարչական շրջանի ձերբակալված աշխատակիցները կալանավորվել ենԿենտրոն վարչական շրջանի աշխատակազմի՝ երեկ ձերբակալված 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել են: Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:Ավելին14:5613.11.24 -
ՀասարակականՀրդեհ` Ապարանում. այրվել է անասնագոմի տանիքը և 1,400 հակ անասնակերՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։Ավելին14:4813.11.24 -
ՔաղաքականՍադիստական հակվածության թեստ՝ կարմիր և սև բերետավորների համար. ընդդիմության պահանջըԽորհրդարանական ընդդիմությունը շարունակում է պնդել, որ ոստիկանները, հատկապես՝ կարմիր ու սև բերետավորները, ծառայության անցնելուց առաջ պետք է բռնության հակվածության ստուգում անցնեն: Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ են «Հայաստան» խմբակցության անդամները խոսել ոստիկանների հոգեկան առողջությունը ստուգելու անհրաժեշտության մասին: Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը համաձայն է՝ կան օղակներ, որտեղ ոստիկանության ծառայողները պետք է անցնեն որոշակի ստուգումներ, բայց որպեսզի բարեփոխումները կյանքի կոչվեն, պետք է կայանա Հայաստանի ոստիկանական գվարդիան: Հայաստանը ոստիկանական գվարդիա է ունենալու մեկ տարի հետո՝ 2025-ի նոյեմբերին:Ավելին14:3513.11.24 -
ՀասարակականԱրմենակյան փողոցում գիշերային ժամերին միջին նորոգման աշխատանքներ են. տրանսպորտային միջոցները չկայանել երթևեկելի մասումԱրմենակյան փողոցում շարունակվում են միջին նորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել սույն թվականի նոյեմբերի 25-ին: Աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին` 22:00-ից մինչև 07:00-ը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:Ավելին14:2713.11.24 -
ՀասարակականՈ՞նց թե քո Մասիս սարը. Արարատի նկարն ունեցող ՀՀ քաղաքացիները պրոբլե՞մ են ունենալու«Այն քաղաքացիները, որոնք իրենց տանը ունեն Արարատ լեռան նկարը, պրոբլեմ են ունենալու, որովհետև Արարատը պետք է փոխարինվի Արագածով»,- այսպիսի տպավորություն է ստացել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ֆինանսների նախարարի երեկվա ելույթից: Բյուջեի քննարկման ժամանակ պարզվել էր, որ նա ակտիվ պաշտպանում է վարչապետի թեզերը՝ «այստեղ հաց, այստեղ կաց»-ի, «Իրական Հայաստան»-ի մասին: Ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը նկատել է՝ Հայաստանի իշխանությունը Հայաստանի քաղաքացու ինչ-որ նոր կատեգորիա է առաջ բերում: Ռուստամյանը հարցրել է՝ Հայաստանի ո՞ր քաղաքացիներն են կառավարության համար համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ, որոնք՝ ոչ։ Ի վերջո, ըստ պատգամավորի, ժողովուրդը պետք է կողմնորոշվի, թե որ Հայաստանի քաղաքացին է ուզում լինել:Ավելին14:1813.11.24 -
ՏնտեսականՊետական բյուջեի ծախսերը թերակատարվել են շուրջ 13 տոկոսով կամ 290 միլիարդ դրամով. Թադևոս ԱվետիսյանԱզգային ժողովում քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Քննարկման ամփոփ պատկերը նույնն է․ օրվա իշխանությունը նորից խոստանում է՝ երջանկություն, արժանապատիվ կյանք ու բարեկեցություն, երկրի դիմակայունություն, մակրոտնտեսական կայունություն ու զարգացում։ Այս մասին ԱԺ-ի իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:Ավելին14:1513.11.24 -
ՔաղաքականՄիրզոյանն ու Օլլե Բուրելը քննարկել են Երևանի և Ստոկհոլմի միջև համագործակցության հաստատման հնարավորություններըՆոյեմբերի 12-ին Շվեդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահ Օլլե Բուրելի հետ։Ավելին14:0713.11.24 -
ՔաղաքականՎրաստանը պատրաստ է ակտիվ դեր խաղալ Ադրբեջան-Հայաստան բանակցություններում. Իրակլի ԿոբախիձեՎրաստանը պատրաստ է ավելի ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների դյուրացման գործում, եթե դրա անհրաժեշտությունը առաջանա: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Բաքվում ընթացող COP29-ի շրջանակներում:Ավելին14:0113.11.24 -
ՏնտեսականԵրկրների միջև փոխանակվող հաշվետվությունը հասանելի կլինի նաև ՀՀ-ի հարկային մարմնին. ՊԵԿ (Տեսանյութ)Պետական եկամուտների կոմիտեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժ» (BEPS) ծրագրի ևս մեկ ստանդարտ է ներդրել։ Նոր կարգավորմամբ` երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև մեր երկրի հարկային մարմնին։Ավելին13:5613.11.24 -
ՀասարակականԵրևանում ԱՄՆ դեսպանատան մոտ տղամարդու ինքնազգացությունը վատացել է․ նրա կյանքը հաջողվել է փրկելԱյսօր՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, դեսպանատան անվտանգության աշխատակիցները, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հայկ Քոչարյանը և Արա Ենոքյանը, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մոտ 10 րոպե բուժօգնութուն էին ցուցաբերում մի քաղաքացու:Ավելին13:4813.11.24 -
ՀասարակականՄաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոց հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվիՄաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի, հայտոնւմ են Երևանի քաղաքապետարանից:Ավելին13:3713.11.24 -
ԻրավականՃամբարակում վթարի հետևանքով 49-ամյա տղամարդը մահացել էՆոյեմբերի 12-ին, ժամը 14.50-ի սահմաններում, Ճամբարակի բնակիչ 49-ամյա Գեղամ Մ.-ն, վարելով «Մերսեդեսը», Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի մի մեքենայի, այնուհետև` ճամփեզրի մետաղյա ճաղերին, ինչի հետևանքով մահացել է:Ավելին13:2513.11.24 -
ՀասարակականԿասեցվել է «Ռագմակ» ընկերության տոմատի մածուկի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ռագմակ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների գործարանում (ք․Երևան, Արին Բերդ փ․), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:Ավելին13:1913.11.24 -
ՔաղաքականԲաքուն պաուզա է վերցնում. նոր գործընթաց են ուզում սկսել ադրբեջանցիներըԲաքուն դադար է վերցնում խաղաղության գործընթացում: «Դեկտեմբերին հավանաբար կլինի հայ-ադրբեջանական բանակցային նոր գործընթաց»,- ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Ադրբեջանի օրակարգում մինչև նոյեմբերի վերջ, հիմնականում, COP29-ն է լինելու»,- ասել է Հաջիևը: Նրա խոսքով՝ դեկտեմբերից սկսած նոր գործընթաց կսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև. կշարունակվեն խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները: Հաջիևը նշել է, որ այդ տեքստում կան որոշակի հարցեր, որոնց քննարկումները շարունակվում են փորձագետների մակարդակով:Ավելին13:1213.11.24 -
ՀասարակականՊետք է ավելի շատ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա․ Ռուբեն Վարդանյանի որդիՄենք պետք է ավելի շատ խոսենք քաղբանտարկյալների մասին, պետք է ավելի շատ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Մենք բոլորս գիտենք, որ այն, ինչ տեղի է ունենում, ամբողջովին հակասում է միջազգային նորմերին և չափանիշներին, և մենք պետք է ցույց տանք Ադրբեջանին, որ նման պահվածքը չի կարելի հանդուրժել, հատկապես, եթե այդ երկիրը ցանկանում է դիրքավորվել միջազգային հարթակում։ Սա գործողության կոչ է, որին պետք է արձագանքենք: Այս մասին TheArmenianReport-ին ասել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը:Ավելին13:0213.11.24