Լրահոս

2024-11-21
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, Կարմիր կամուրջն իր պատմությամբ և ճարտարապետական արժեքով մեր քաղաքի մշակութային ժառանգության կարևոր մասերից է։ Աշխատանքները կատարվում են մասնագիտական մոտեցմամբ՝ փորձելով վերականգնել կամրջի բնօրինակ տեսքը և առանձնահատկությունները»:
    23:15
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
    Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը։ Այն կրում էր «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական» խորագիրը («Sacred Grounds, Shared Vision»), հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։ «Համաժողովը կազմակերպվել է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և Անգելիկումի էկումենիկ հետազոտությունների ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությամբ: Համաժողովին իր մասնակցությունն է բերել Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով իր ողջույնի խոսքն է փոխանցել համաժողովի մասնակիցներին։ Վրթանես Սրբազանը անդրադարձ է կատարել տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմին և բռնի տեղահանությանը, ինչը խախտել է այն հազարամյա ներդաշնակությունը, որը տիրում էր տարածաշրջանում՝ արցախցիների տեղաբնակությամբ պայմանավորված: Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրել է, որ ներկայումս պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը, ինչը ստեղծվել է նվիրական հավատքի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ` հիշեցնելով և կոչ անելով, որ գիտական միտքը պիտի դառնա գերիշխող քաղաքական մտքի նկատմամբ, որպեսզի օբյեկտիվ արդարությունը տեսանելի լինի։ Վրթանես Սրբազանը նաև կոչ է արել քրիստոնյա աշխարհին՝ աղոթել և գործել տարածաշրջանում խաղաղության պահպանման համար։ Ամփոփելով իր խոսքը` Սրբազան Հայրը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին, մասնավորաբար, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, որից հետո ընթերցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը։ Համաժողովին ելույթ է ունեցել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Համաժողովին ներկա հոգևորականները ընթերցել են Կարդինալ Կուրտ Քոխի, Կարդինալ Կլաուդիո Գուջերոտտիի և Կարդինալ Խոսե Տոլենտինո դե Մենդոնսայի ողջույնի խոսքերը: Ելույթով հանդես են եկել Արցախի թեմի թեմական խորհրդի անդամ Արմինե Ալեքսանյանը՝ «Հակամարտության գոտիներում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության դիվանագիտական և այլ միջոցներ. ի՞նչ կարելի է անել դրանք ընդլայնելու համար» թեմայով և պ․գ․դ․, պրոֆ․, ԵՊՀ, ՀԱԻ Համլետ Պետրոսյանը «Հուշարձանների ներկայիս վիճակը Արցախում» թեմայով։ Համաժողովում զեկույցներով են հանդես եկել նաև մի շարք այլ փորձագետներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Հայաստանից և Մերձավոր Արևելքից»։
    23:00
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի հարվածից մահացածը Զվարթնոցից էր․ Oragir.News
    «Մեր գյուղում աշխատելու էր եկել։ Ռեմոնտչիկ տղա էր։ Ինքը Զվարթնոցից էր, գիտեմ, որ ամուսնացած էր։ Երեխա էլ ուներ, 40-ն անց մարդ էր։ Չգիտեմ ինչ ասել։ Դժբախտ դեպք է։ Գնացքը մի քանի անգամ ազդանշան է տվել, սակայն չի կարողացնել անցնել, ավելին, տեսանյութից պարզ է, դառնում, որ դանդաղեցրել է ընթացքը, կարծես չի կարողացել անցնել, երևի շփոթվել է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Արտաշար գյուղի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Կարապետյանը։
    22:45
    21.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Գերժամանակակից զենքեր՝ ուկրաինական ճակատում. Ռուսաստանն 1-ին անգամ միջմայրցամաքային հրթի՞ռ է արձակել
    Ռուս-ուկրաինական պատերազմում անկանխատեսելի էսկալացիայի վտանգը ժամ առ ժամ մեծանում է: Թեև Մոսկվան չի մեկնաբանում ուկրաինական կողմի պնդումը, թե Ռուսաստանը միջմայրցամքային բալիստիկ հրթիռներ է արձակել Ուկրաինայի վրա, Արևմուտքում դա ընդունում են որպես իրողություն ու ավելի դաժանաբար քննադատում Պուտինին:
    22:40
    21.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Թմրամո՞լ է, թե՞ չէ. նարկոսկանդալի կենտրոնում հայտնված պատգամավորը անհասանելի է
    Սկանդալների պակաս չկա ՔՊ-ում: Գյումրիի ավագանիում ճգնաժամ է հասունանում՝ ՔՊ թեկնածու Կարեն Սարուխանյանի նարկոթեստի դրական արդյունքից հետո: Մամուլ արտահոսած տեղեկությունը, որ Փաշինյանի պահանջով է Սարուխանյանը թմրանյութի թեստ հանձնել, «Հայլուր»-ը այսօր փորձել է պարզել պատգամավորից, սակայն նրա հեռախոսն անհասանելի է:
    22:30
    21.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Պուտին. հակառակորդները չեն հասել իրենց նպատակներին
    Պուտին. հակառակորդները չեն հասել իրենց նպատակներին
    22:18
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ): Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «Հացառատ» ապրանքանիշի «Չանախ» պանրի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Մածուն» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանել անվտանգության սահմանված նորմերին: Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից ետկանչի և ոչնչացման կարգադրագիր: Խախտումների վերացման վերջնաժամկետ է սահմանվել:
    22:15
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ․ Գրիգորյան
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից։ Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ: Մհեր Գրիգորյանը կառավարության անունից ցավակցություններ է հայտնել Իսպանիայի արևելյան շրջաններում ավերիչ ջրհեղեղի հետևանքով հարյուրավոր զոհերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով անհրաժեշտ աշխատանքների շուրջ՝ անդրադառնալով հնարավոր նոր ուղիղ չվերթների քանակի ավելացմանը: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
    22:00
    21.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ադրբեջանին դուր է գալիս Փաշինյանի «զանգեզուրյան» առաջարկը. Թուրքիան սկսել է գործը
    Տևական ժամանակ երկրորդ պլան է մղվել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը: Չի բացառվում, որ այդ ֆրոնտում կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ պայմանավորվածություներ են հասունանում: Ապաշրջափակմանն առնչվող Փաշինյանի նոր առաջարկից հետո Բաքուն և Անկարան հայտարարում են, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը շինարարական փուլ է մտել: Քաղաքագետների կարծիքով՝ ծուխն առանց կրակ չէ:
    21:50
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը վճռական և հայելային պատասխան կտա․ Պուտինը հանդես է եկել կոչով
    Նա ասել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իր զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ։
    21:45
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բորելը Նեթանյահուին կալանավորելու ՄՔԴ որոշումը պարտադիր է համարում
    Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդերների տրամադրումը պարտադիր որոշում էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին նոյեմբերի 21-ին Հորդանանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բորելը` պատասխանելով ՄՔԴ-ի որոշումը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին։ «Սա քաղաքական որոշում չէ։ Սա ՄՔԴ-ի դատական, իրավական որոշումն է։ Եվ դատարանի որոշումը պետք է հարգվի և կատարվի», - նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
    21:30
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
    Իտալիայի առաջին տիկին Լաուրա Մատարելլայի հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում։ Սոցցանցի իր էջերում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին՝ Աննա Հակոբյանը։
    21:20
    21.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Շեֆին դուր չի եկել աշխատաոճը. անկանխատեսելի Փաշինյանի «ռեբրենդինգը»
    Նորանշանակ նախարարներին աշխատակազմերին է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը: Ի տարբերություն արդարադատության նախարարի՝ ներքին գործերի և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարներներին շատ արագ փոխարինողներ գտավ վարչապետը: Բայց արդյո՞ք չի շտապել: Քաղտեխնոլոգները կարծում են, որ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե հեշտությամբ է փոխարինողներ գտնում՝ համակարգային խնդիր ստեղծողներին:
    21:15
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են. «Հրապարակ»
    Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տևած հարցաքննությունից հետո քննիչները, «Հրապարակ»-ի տեղեկություններով, առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը ` դրանում առկա տեղեկատվությունն ուսումնասիրելու համար: Հովիկ Աղազարյանին այսօր հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե` հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված վարույթով: ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդարանում հայտարարել էր, որ ինչ որ մարդիկ երկու անգամ դիմել են իրեն՝ Հովիկ Աղազարյանի որդու հարցով:
    21:00
    21.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Փողոցային մարտեր, արնաքամ լինող վիրավորներ՝ դիպուկահարի թիրախում. սարսափելի վկայություններ՝ Դոնեցկից
    Դոնեցկի Կուրախովո քաղաքի համար մղվող թեժ մարտերը հումանիտար ճգնաժամ են առաջացնում: Այդ շրջանի 5 բնակավայրից տարհանել են քաղաքացիներին: Նրանցից ոմանք պատմում են, որ ջրով ու բահերով իրենք էին մարում հրթիռակոծությունից առաջացած հրդեհները: Բնակիչների պնդմամբ՝ ուկրաինացի դիպուկահարները թիրախավորում էին խաղաղ բնակիչներին, երբ իրենք փորձում էին օգնության հասնել վիրավոր զինվորներին:
    20:50
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին
    Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին
    20:45
    21.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 «Զանգեզուրի միջանցքում» պրոցեսն արագանում է. Ալիևի սրտո՞վ է Փաշինյանի վերջին առաջարկը
    Հայլուր 20։30 «Զանգեզուրի միջանցքում» պրոցեսն արագանում է. Ալիևի սրտո՞վ է Փաշինյանի վերջին առաջարկը
    20:30
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
    Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում: Երկկողմ գործընկերության օրակարգի հետագա ընդլայնման համատեքստում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ զրուցակիցները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացումը և դրան նպաստող միջխորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման մտադրությանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ կողմից իրականացվող բարեփոխումների շարունակական ընթացքը: Ընդգծվել է ՀՀ դիմակայունության հետագա ամրապնդման ուղղությամբ համագործակցության կարևորությունը: Արարատ Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները:
    20:15
    21.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    Նոր նախարարի աղմկոտ մուտքը կառավարություն. նորից լկտի ստո՞ւմ են Փաշինյանին
    Երկու նոր նախարարի մասնակցությամբ է սկսել այսօր նիստը Հայաստանի կառավարությունը ու հենց առաջին րոպեներից Փաշինյանը պարզել է, որ միայն նախկին նախարարները չէին խաբում կամ, ինչպես վարչապետն էր ասել սկանդալային պաշտոնանկություններից առաջ, ծաղրում իրեն՝ չարած գործը արած ներկայացնում: Պարզվում է իր՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարարը՝ Դավիթ Խուդաթյանը, որն օտար մարդ չէ փաշինյանների տանը, սանիկն է, նույնպես լապշաներ է կախել վարչապետի ականջներին:
    20:00
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը որոշում ունի․ 168․am
    Ծառայության գործող ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին ավելի վաղ մամուլը գործուղել էր Պետական եկամուտների կոմիտե՝ փոխարինելու Ռուստամ Բադասյանին:
    19:49
    21.11.24
    Ավելին