Լրահոս

2024-11-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նախագահը ստորագրել է 2025թ. բյուջեի մասին օրենքը
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 21-ին ստորագրել է ««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը:
    11:26
    22.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում
    Մամուլի ազատության ոլորտում Հայաստանի գրանցած հաջողություններն ու առաջընթացն ակնհայտորեն ողջունելի են, իսկ այդ ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը կարևոր են և ցույց են տալիս, որ, չնայած ոլորտում դեռևս առկա զգալի մարտահրավերներին, երկիրը լրագրողների անվտանգությանն առնչվող հարցերում համապարփակ մոտեցում է ցուցաբերում։
    11:15
    22.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նարեկ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար. «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է,մեր երկրում վարչապետ աշխատող Փաշինյանըօրերս թրաշվելուց հետո որոշեց «թրաշել» նաեւնախարարական կազմը եւ վեց նախարարներհրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին։
    11:00
    22.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    3 միլիոն դրամը փող չէ՞. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է նորաստեղծ գվարդիայի ղեկավար դառնալ, շուրջ 4 տարի` 2015-2019 թթ., պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը:
    10:52
    22.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը, որը պատերազմի ժամանակ «Իմ քայլի» պատգամավոր էր, պատերազմից հետո մանդատը վայր դրեց:
    10:43
    22.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել  Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
    10:36
    22.11.24
    Ավելին
  • Հասարակական
    Ամեն ինչ կորցրած արցախցիների փողը կտրում է ՀՀ կառավարությունը. «շատ լավ»՝ ասում է Փաշինյանը
    Տուն ու տեղ կորցրած ու Հայաստանում վարձով ապրող արցախցիները հաջորդ տարվա մարտից հնարավոր է կանգնեն սոցիալական լուրջ խնդրի առաջ: Հայաստանի կառավարությունը քայլ առ քայլ հրաժարվում է Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության ծրագրից: Վերանայվել է 40 հազար+10 հազար աջակցության չափն ու շահառուների ցանկը: Ավելի քիչ արցախցի կօգտվի գործադիրի ծրագրից, ընդ որում՝ ապրիլից 40 հազար կկազմի օգնության չափը, իսկ հուլիսին կնվազի ևս 10 հազարով:
    10:30
    22.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջին կուրսի ուսանողներն ու մագիստրանտները կստանան 70 հազար դրամ կրթաթոշակ: Կառավարության նիստում վարչապետի այն հարցին՝ ուսանողները սեպտեմբերի՞, թե՞ հոկտեմբերի 1-ից կստանան կրթաթոշակը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ սեպտեմբերի համար առաջին կրթաթոշակը կստանան հոկտեմբերին: 
    10:17
    22.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Աղազարյանը «ուլտիմատում» է դնում ՔՊ վերնախավի առաջ. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական խառնաշփոթ է ստեղծել թիմում:
    10:13
    22.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը. «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաեւ նրա զբաղեցրած ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Չնայած Զեյնալյանի հրաժարականի դիմումը դեռ չի հաստատվել` նա 15 օրում կարող է այն հետ վերցնել, սակայն այս օրերին ՔՊ-ում արդեն բուռն քննարկումներ են ընթանում, թե ում է բաժին հասնելու այդ բաղձալի պաշտոնը` ծառայողական մեքենայով, աշխատավարձի հավելումով հանդերձ։
    10:10
    22.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔԿ նախագահ կնշանակվի ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը վերջնական որոշում է կայացրել եւ քննչական կոմիտեի նախագահ կնշանակվի ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։
    10:04
    22.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։
    10:00
    22.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հերթը մարզպետներինն է. «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «Այլեւս ՔՊ-ականներին պարզ է, որ անմորուս Նիկոլ Փաշինյանը գզրոցից հանել է «հեղափոխական մուրճն» ու մտել պետական կառույցներ։ Այժմ, ըստ ՔՊ-ին մոտ աղբյուրների, հերթը մարզպետներինն է, այլ կերպ ասած՝ հաջորդիվ հրաժարականներ են լինելու նաեւ մարզպետների շրջանում: 
    09:50
    22.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Չավին չի գլխավորի Ինտեր Մայամին
    «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին, որը ի սկզբանե համարվում էր «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու գլխավոր թեկնածուն, չի գլխավորի MLS-ը նեկայացնող ակումբը: Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sport.es-ը։ Աղբյուրի համաձայն՝ ակումբը որոշել է հրաժարվել Չավիի թեկնածությունից՝ կապված «Բարսելոնայի» նախկին թիմակիցների՝ մասնավորապես Մեսիի և Ալբայի հետ ունեցած նրա լարված հարաբերությունների պատճառով։ Նշվում է, որ նրա հարաբերությունները Լիոնել Մեսսիի հետ ավելի սառն են դարձել, չնայած մինչ այդ լավ էին։ ժորդի Ալբայի հետ հարաբերությունները շատ ավելի վատն են՝ նախկին թիմակիցները խզել են բոլոր կապերը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի պաշտոնի մեկ այլ առաջնահերթ թեկնածու է համարվում Խավիեր Մասկերանոն։
    09:45
    22.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    22.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:
    09:25
    22.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա․ ՀԺ
    Հարցազրույց է տալու Հանրային հեռուստաընկերությանը, այն կհեռարձակվի եթերով:
    01:00
    22.11.24
    Ավելին
2024-11-21
  • Img default alt hy
    Հասարակական
    Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության երկրորդ օրվա եզրափակիչ գոտեմարտերին
    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է Երևանում անցկացվող ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության երկրորդ օրվա՝ նոյեմբերի 21-ի եզրափակիչ գոտեմարտերին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Առաջնության երկրորդ օրվա գոտեմարտերի արդյունքում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Մասնավորապես, Տիգրան Մինասյանը (55 կգ) նվաճել է արծաթե, Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ)՝ բրոնզե մեդալներ։
    23:58
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Պատմության մեծագույն ակումբը. Անչելոտին՝ Ռեալի մասին
    Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու է Մադրիդի «Ռեալին» համարում աշխարհի մեծագույն ակումբը. «Մադրիդի «Ռեալն» իր պատմության ընթացքում շատ է հաղթել և շարունակում է հաղթել, քանի որ չի սիրում պարտվել կամ ոչ-ոքի խաղալ: Կան ակումբներ, որոնք տարբեր կերպ են ընդունում պարտությունը, քան «Ռեալը»։ Սա մեծացնում է պահանջներն ու պատասխանատվությունը այն մարդկանց համար, ովքեր աշխատում են այս ակումբում։ Ես աշխատել եմ շատ բարձր մակարդակի ակումբներում, և «Ռեալը» աշխարհում ամենամեծն է պատմության, կազմակերպման և պահանջների առումով… Դուք հասկանում եք, որ այստեղ ամենակարևորը սպորտային մակարդակում հաջողության հասնելն է։ Նախագահի աշխատանքը տպավորիչ է, ակումբը հաղթում է նրա կատարած աշխատանքի շնորհիվ»,- Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչը։
    23:45
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատարվել Արմավիրում (տեսանյութ)․ ArmLur
    Հանրապետությունում գրանցվել է հերթական մահվան դեպքը՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով։ Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Սովետական-Էջմիածին հատվածում, չհսկվող անցումում, BMW մակնիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել երկաթուղու գծերի վրա, ինչի հետևանքով բախվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող ջերմաքարշին: Վարորդը տեղում մահացել է։ ArmLur.am-ը դեպքի վայրից ներկայացնում է տեսանյութեր։ Մանրամասները՝ տեսանյութում։
    23:30
    21.11.24
    Ավելին