Լրահոս

2024-11-21
  • Img default alt hy
    Իրավական
    ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար դոլար արժեքով, առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը (տեսանյութ)
    ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) փոխգործակցության շրջանակում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից օդային ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու առանձնապես խոշոր չափի «կոկաին» տեսակի թմրամիջոց։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, վերլուծական աշխատանքների արդյունքում, պարզել են թմրամիջոց տեղափոխող անձի հնարավոր ինքնությունը: Մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացի Ջ․ Մ․-ն: Վերջինս ենթարկվել է ռենտգեն սկանավորման, արդյունքում անձի որովայնի շրջանում նկատվել են օտար մարմիններ։ Նշված օտար մարմինները քաղաքացու մարմնից հեռացնելու նպատակով վերջինս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Նրա մարմնից դուրս Է բերվել «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգվածների պարունակությամբ 117 գլանաձև փաթեթավորմամբ պարկ: Դրանց ընդհանուր քաշը կազմել է 1620 գրամ: Նշված պատիճների զանգվածները ստուգվել են համապատասխան սարքով և պարզվել է, որ հայտնաբերված զանգվածներն իրենցից ներկայացնում են «կոկաին» տեսակի թմրամիջոց։ Հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների զանգվածների շուկայական արժեքը գերազանցում է ավելի քան 550,000 ԱՄՆ դոլարը: Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից Ջ․Մ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ ՀՀ տարածքում հիշյալ թմրամիջոցները ստացող հնարավոր անձանց պարզելու նպատակով որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Իսակովի պողոտայի հասցեներից մեկում գործող հյուրանոցից, թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացի: Վերջիններս ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում բոլոր քաղաքացիները ձերբակալվել են։ Քրեական վարույթի շրջանակում, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով: Դատարանի որոշումների համաձայն հիշյալ երեք քաղաքացիներն էլ կալանավորվել են։
    16:00
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ավստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
    Ավստրալիայի կառավարությունը ներկայացրել է օրենսդրություն, որով անօրինական է համարվում մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանիզի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Առցանց անվտանգության փոփոխության (Սոցիալական մեդիայի նվազագույն տարիքի) օրինագիծ 2024»-ը ավելի մեծ պաշտպանություն կապահովի երիտասարդ ավստրալացիների համար նրանց զարգացման կարևոր փուլերի ընթացքում», - նշված է հաղորդագրության մեջ: Սոցիալական հարթակներից կպահանջվի ողջամիտ քայլեր ձեռնարկել՝ կանխելու սահմանված տարիքից ցածր անձանց կողմից օգտահաշիվների ստեղծումը: Տարիքային սահմանափակումներ կկիրառվեն այնպիսի սոցիալական հարթակների վրա, ինչպիսիք են Snapchat-ը, TikTok-ը, Instagram-ը, X-ը և այլն։ Միևնույն ժամանակ օրինագիծը կապահովի, որ երիտասարդ ավստրալացիները շարունակական հասանելիություն ունենան հաղորդագրությունների և առցանց խաղերի հավելվածներին, ինչպես նաև այնպիսի ծառայությունների, որոնք կապված են առողջության և կրթության հետ, ինչպիսիք են Headspace-ը, Kids Helpline-ը, Google Classroom-ը և YouTube-ը։ Համացանցում անվտանգության խախտման համար Ավստրալիայի կառավարությունն ավելի խիստ տույժեր կսահմանի. առցանց հարթակները պարբերաբար թույլ տրվող խախտումների համար կարող են տուգանվել մինչև 49,5 միլիոն ավստրալական դոլարով։ «Սա դարակազմիկ բարեփոխում է։ Մենք գիտենք, որ որոշ երեխաներ շրջանցելու ճանապարհներ կգտնեն, բայց մենք ուղերձ ենք հղում սոցիալական մեդիա ընկերություններին, որ նրանք բարելավեն իրենց գործելակերպը», - ասել է Ալբանիզը: Վարչապետ Ալբանիզի կայքում տարածված հաղորդագրության համաձայն՝ օրինագիծը մշակվել է երիտասարդ ավստրալացիների, ծնողների, փորձագետների, արդյունաբերության, համայնքային կազմակերպությունների և նահանգների ու տարածքների կառավարությունների լայնածավալ արձագանքներից հետո:
    15:45
    21.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Սարսափելի ծանր հարվածներ ռուս-ուկրաինական պատերազմում. լարվածությունը պիկին է
    Հայլուր 15։30 Սարսափելի ծանր հարվածներ ռուս-ուկրաինական պատերազմում. լարվածությունը պիկին է
    15:30
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանը Հռոմում ներկա է գտնվել պատերազմում զոհվածների և խաղաղության համար մատուցված Սուրբ պատարագին (տեսանյութ)
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին՝ Աննա Հակոբյանը Հռոմի Սանտա Մարիա ին Տրաստևերե բազիլիկայում ներկա է գտնվել պատերազմում զոհվածների և խաղաղության համար մատուցվող Սուրբ պատարագին: Նա այդ մասին հայտնել է սոցցանցի իր էջերում․ «Հռոմի Սանտա Մարիա ին Տրաստևերե բազիլիկայում ներկա գտնվեցի պատերազմում զոհվածների և խաղաղության համար մատուցվող Սուրբ պատարագին»,-տեսանյութին կից գրել է նա։ Հիշեցնենք՝ վերջին օրերին Հակոբյանը գտնվում է Իտալիայում:
    15:15
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կնվազի
    Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում` մինչև 17-20մ/վ։
    15:00
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Մասիս համայնքում․ Armlur
    Արտուշ Փաշոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Աշոտ Արամի Գևորգյանի հետ խմբի կազմում կատարել են խուլիգանություն, որի ընթացքում խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, հարվածներ են հասցրել Էդուարդ Ներսեսի Կարապետյանի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Այսպես.
    14:45
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Նադալի հորեղբայրը դժգոհ էմնացել թենիսիստի կարիերայի ավարտին նվիրված միջոցառումից
    «Մեծ սաղավարտի» 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալի հորեղբայր և նախկին մարզիչ Տոնի Նադալը գնահատել է իսպանացի թենիսիստի կարիերայի ավարտին նվիրված արարողությունը։ «Դա զգացմունքային էր՝ հանրության աջակցությամբ: Բայց ես կցանկանայի տեսնել Ռաֆայելի Դևիսի գավաթը Սևիլիայում, Ռաֆայելի՝ Մադրիդի, Ռոլան Գարոսի կամ Ուիմբլդոնի մրցաշարերի լուսանկարները, քանի որ դա ավելի շատ էմոցիաներ է առաջացնում: Ես չեմ պատրաստվում որեւէ մեկին քննադատել. Ես այլ բան կուզենայի։ Ես շնորհակալ եմ որպես ընտանիքի անդամ և որպես Ռաֆայելի նախկին մարզիչ մանրամասների և բարի մտադրությունների համար։ Բայց ես ավելին կցանկանայի։ Մեր օրերում դուք կարող եք ավելի զգացմունքային արարողություններ ստեղծել՝ միախառնելով երաժշտությունը պատկերների հետ: Ռաֆայելը խաղացող է, ում լուսանկարները փոխանցում են կիրք և զգացմունքներ: Եթե ​​նրանք դա անեին, ես երջանիկ կլինեի»,- Տոնի Նադալի խոսքերն է մեջբերում Punto de Break-ը: Դեռևս հոկտեմբերի 10-ին Ռաֆայել Նադալը հայտարարել էր, որ 2024 թվականի Դևիսի գավաթի եզրափակիչ փուլի հանդիպումներից հետո կհեռանա սպորտից։ Իր կարիերայի վերջին խաղում իսպանացին 4։6, 4:6 հաշվով պարտվեց Բոտիկ վան դե Զանդշուլպին Դեւիսի գավաթի քառորդ եզրափակիչում, փոխանցում է Armsport-ը։
    14:30
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ
    Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
    14:15
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նազելի Բաղդասարյանի հետ մտերիմ ենք, բայց առաջարկ չի եղել. Քնարիկ Հարությունյանի պարզաբանումը. Oragir.News
    «Այն, որ ինձ առաջարկվել է դառնալ Գյումրիի համայնքապետ, չի համապատասխանում իրականությանը։ Ես չեմ հաստատում այդ տեղեկությունը, դա բացարձակ սուտ է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։
    14:09
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Տիգրան Մինասյանը կպայքարի ոսկե մեդալի համար
    Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում այսօր ՀՀ ԶՈՒ հավաքականի մարզիկ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը (55 կգ) հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Եզրափակիչ գոտեմարտում մեր ըմբիշը կպայքարի ոսկե մեդալի համար:
    14:00
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ փակ կլինեն
    Նոյեմբերի 21-ին`ժամը 13:00-ից մինչև 24:00-ն, փակ է լինելու Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան-Հովսեփյան խաչմերուկից մինչև Իսաբեկյան-Սաֆարյան խաչմերուկը եղած ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
    13:52
    21.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինան առաջին անգամ բրիտանական հեռահար հրթիռներ է արձակել Ռուսաստանի վրա
    Ուկրաինան առաջին անգամ բրիտանական արտադրության «Սթորմ Շադոու» հեռահար հրթիռներ է արձակել Ռուսաստանի վրա: Այս մասին հայտնել է բրիտանական մամուլը: Դա տեղի է ունեցել ամերիկյան «Աթաքըմս» հրթիռներով Ռուսաստանին հարվածելու հաջորդ իսկ օրը՝ նոյեմբերի 20-ին: Բրիտանական մեդիայի կարծիքով՝ «Սթորմ Շադոու» հրթիռների առաջին թրիախներից մեկը հնարավոր է՝ եղել է Կուրսկի շրջանի Մարինո գյուղում գտնվող Ռուսաստանի նախագահի աշխատակազմի առողջարանը։
    13:48
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
    Նոյեմբերի 20-ին, ժամը 6-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 20-րդ կմ-ին «Լադա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը՝ 33-ամյա Արթուր Խ.-ն, մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
    13:45
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. փրկարարները հայտնաբերել են այրված դի
    Նոյեմբերի 21-ին, ժամը 10:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտաշար գյուղում` գնացնքերի կայանման մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:20-ին, մարվել՝ 11:40-ին: Փրկարարները հայտնաբերել են այրված դի:
    13:30
    21.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային
    Ռուսաստանն այսօր առավոտյան հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինային: Այդ երկրի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ մի քանի հրթիռ է ուղարկվել Կիևի, Դնեպրի և Պոլտավայի շրջանների վրա: Ուկրաինացիները ենթադրում են, որ «Խա-101» թևավոր հրթիռները Ռուսաստանի էնգելսի շրջանից արձակել են Տու-95 օդանավերը: Ըստ ուկրաինական կողմի՝ առաջին հրթիռները Ուկրաինայի օդային տարածք են հասել Երևանի ժամանակով՝ 8-ն անց 30-ին:
    13:20
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախյան պատերազմում զոհված զինվորի շենքի նկուղները լցվել են կեղտաջրերով. շենքը դառնում է վթարային
    Արդեն մի քանի օր է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 31 շենքի բնակիչներն ահազանգում են, որ Երևանի քաղաքապետարանը, Ավանի թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը ցուցաբերում են քար անտարբերություն և նրանց անգործության պատճառով 9-հարկանի շենքի նկուղները ողողված են կեղտաջրով, և տարածքում տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ, ինչի պատճառով էլ խարխլվում է նաև շենքի հիմքը, հայտնում է Shamshyan.com-ը։ Շենքի բակում է տեղադրված նաև արցախյան պատերազմում նահատակված հերոս Շանթ Նավոյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուրը. անգամ բացման օրը թաղապետարանից խոստացել են, որ խնդիրը կլուծեն, բայց առ այսօր ոչինչ չի արվել այդ ուղղությամբ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
    13:15
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ հարցեր են քննարկել Ալեն Սիմոնյանն ու Վիետնամի նախագահը
    ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Լըն Կընի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել վիետնամական կողմին ջերմ ընդունելության համար և հավելել, որ Վիետնամ կատարած այցը գնահատում է շատ արդյունավետ: Վիետնամի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին այցի համար ու նշել, որ նոր էջ է բացվում երկկողմ հարաբերություններում: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ներդրումային հարցերին և ընդգծել, որ չնայած առևտրի աճող տեմպերին՝ դեռևս առկա են չիրացված ռեսուրսներ: Քննարկումների առանցքում են եղել կրթական ոլորտում համագործակցություն սկսելու հարցերը ևս` հիմնված պատմական հաջողված փորձի վրա:
    13:05
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել. Փաշինյանը ներկայացրել է ՆԳ նորանշանակ նախարարին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վահե Ղազարյանին՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի և ներդրման համար: «Պիտի արձանագրեմ, որ պարոն Ղազարյանի դերը Ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անուրանալի է: Եվ նա, ըստ էության, լինելով Ոստիկանության երկարամյա ծառայող, շատ ուղիղ և մեծ ներդրում է ունեցել Ոստիկանության բարեփոխումների և հետագայում նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացում: Պիտի արձանագրեմ նաև, որ պարոն Ղազարյանի պաշտոնավարումը, ըստ էության, համընկել է շատ բարդ մի ժամանակաշրջանի հետ. նա նշանակվել է Ոստիկանության պետի պաշտոնում քովիդի համավարակի շրջանում, հետո պատերազմական շրջանը, դրանից հետևող բարդ իրադրությունները և իրավիճակը: Եվ այս ընթացքում նրա կատարած աշխատանքը, իհարկե, բարձր գնահատանքի է արժանի»,-նշել է վարչապետը: Երկրի ղեկավարը հավելել է, որ, ընդհանուր առմամբ, այս բարդ ժամանակահատվածում Ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարությունը Վահե Ղազարյանի առաջնորդությամբ ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը: «Միևնույն ժամանակ, բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել: Ըստ էության, մեր հանրապետության գոյության ընթացքում թերևս վերջին տարիներին ամենամեծ ներդրումներն են արվել Ոստիկանության, Ներքին գործերի նախարարության համակարգի վրա: Ըստ էության, 90-ականների սկզբից հետո ամենամեծ, ամենամասշտաբային փոփոխությունն է տեղի ունեցել: Եվ այդ բոլոր աշխատանքներն առաջնորդելու համար ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Ղազարյանին»,- իր խոսքն ամփոփել է վարչապետը: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին: Վարչապետի խոսքով՝ Արփինե Սարգսյանը նույնպես Ոստիկանության բարեփոխումների և Ներքին գործերի նախարարության ձևավորման գործում շատ էական ներդրում ունի: «Դեռևս Արդարադատության նախարարի տեղակալ եղած ժամանակներում նա, ըստ էության, բարեփոխումների բովանդակային աշխատանքում շատ մեծ ներդրում և մասնակցություն է ունեցել: Արդեն նախարարության ձևավորման հենց առաջին օրից զբաղեցրել է նախարարի տեղակալի պաշտոնը և այս ընթացքում, իհարկե, այս պրոցեսի ակտիվ մասնակիցներից է եղել, մարդ, ով, ըստ էության, ամբողջությամբ տիրապետում է բովանդակությանը»,-ասել է երկրի ղեկավարը և համոզմունք հայտնել, որ Արփինե Սարգսյանն այս ընթացքում համակարգում դարձել է յուրային: Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը, Ներքին գործերի նախարարության մյուս ստորաբաժանումները նույն տեմպով և ջերմեռանդությամբ ներգրավված կլինեն բարեփոխումների գործընթացին: Վահե Ղազարյանն իր հերթին խորին շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար, Ոստիկանապետի պաշտոնում և Ներքին գործերի նախարարի պաշտոնում իրեն նշանակելու համար: «Ուզում եմ շնորհավորել տիկին Սարգսյանին այս պաշտոնին նշանակվելու համար և շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարության ամբողջ անձնակազմին՝ իմ պաշտոնավարման տարիներին Հայաստանի Հանրապետությանը ծառայելուն անվերապահորեն նվիրված լինելու համար»,-ասել է Վահե Ղազարյանը: Արփինե Սարգսյանը նույնպես շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության համար և նշել, որ համակարգում իր ունեցած փորձառությունը և Վահե Ղազարյանի գլխավորությամբ իրականացված հսկայածավալ աշխատանքի արդյունքները թույլ կտան արդյունավետ աշխատել և նոր նվաճումներ արձանագրել ներքին անվտանգության ոլորտում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության՝ պահպանելով Կառավարության կողմից որդեգրված սկզբունքներն ու այդ սկզբունքների հիմքում դրված ոգին: «Այս երեք ծառայությունները, որոնք նախարարության ենթակայության տակ են գործում, թերևս հանրության հետ շփման ամենամեծ ազդեցության գոտին ունեն և հետևապես՝ հանրային վստահության տեսանկյունից հանրության ակնկալիքը շատ ավելի շոշափելի է, շատ ավելի տեսանելի է: Պետք է նկատենք, որ վերջին շուրջ երկու տարիների ընթացքում մենք ունենք հանրային վստահության աճ Ներքին գործերի նախարարության նկատմամբ, և ուզում եմ համոզմունք հայտնել, որ նախարարության պրոֆեսիոնալ թիմը՝ իմ գլխավորությամբ, իհարկե, պարոն վարչապետ Ձեր աջակցությամբ, Ձեր վստահությամբ, շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել այս վստահությունն ավելի ամրապնդելու, հանրային անվտանգության էլ ավելի բարձր մակարդակ երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար: Ձեր գլխավորությամբ, Ձեր առաջնորդությամբ նախարարությունը բավական ծանր և մարտահրավերային փուլ է անցել, և ես վստահ եմ, որ ունենալով Ձեր վստահությունը՝ մենք կշարունակենք թիմի հետ նորանոր նվաճումներ ունենալ»,-ասել է Արփինե Սարգսյանը:
    12:56
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը շնորհակալություն հայտնեց պաշտոնաթող պաշտոնյաներին և հաջողություն մաղթեց նորանշանակներին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ վերջին շրջանում տեղի ունեցած կադրային փոփոխություններին՝ շնորհակալություն հայտնելով պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաներին և հաջողություն մաղթելով նորանշանակներին։ «Տեղյակ եք, որ մեր նախորդ նիստից ի վեր կադրային որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել, և ես նախ ուզում եմ մեր գործընկերներին, ովքեր թողել են իրենց պաշտոնը, կրկին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար։ Խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի մասին է»,- ասաց վարչապետը։ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախարարություններում արդեն ներկայացրել է նորանշանակ նախարարներին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին։ Վարչապետը շնորհավորեց նրանց պաշտոնները ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ։ «Այսօր առավոտյան արդեն նախարարությունում ներկայացրել եմ նորանշանակ նախարարներին՝ Արփինե Սարգսյանին և Դավիթ Խուդաթյանին, որոնք արդեն կառավարության նիստին մասնակցում են։ Շնորհավորում եմ նրանց և հաջողություններ եմ մաղթում։ Նաև կառավարության նիստին առաջին անգամ մասնակցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Նրան նույնպես շնորհավորում եմ ընտրվելու առիթով և հաջողություն եմ մաղթում»,- նշեց վարչապետը։
    12:48
    21.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
    Նոյեմբերի 20-ին, ժամը 21:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում ձին արգելափակվել է խրամափոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները կենդանուն դուրս են բերել արգելափակումից:
    12:45
    21.11.24
    Ավելին