Լրահոս
2024-11-21
-
ԻրավականԲացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին էՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ, տաք հետքերով ստացված օպերատիվ տեղեկություններով բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը, որը ձևակերպվել էր՝ իբրև անզգույշ վրաերթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի փողոցի թիվ 48/2 հասցեի մոտ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել մի քաղաքացի։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ։ Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 34-ամյա Արմեն Խաչատրյանն է։ Մինչ դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՊՀ բաժնում քննություն էր իրականացվում՝ հայտնաբերելու անհայտ մակնիշի ավտոմեքենան և վարորդին, ոստիկանության Էրեբունու բաժնում ստացվում են օպերատիվ տեղեկություններ, որ տեղի ունեցածը ոչ թե վրաերթ է, այլ վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ էլ նշված անձին վրաերթի են ենթարկել։ Էրեբունու համայնքային ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում ժամերի ընթացքում պարզել են ամբողջ եղելությունը։ Ըստ օպերատիվ տվյալների՝ այդ օրը ժամը 00։30-ի սահմաններում Երևանում հաշվառված 23-ամյա Կարեն Օսիպյանը իր կողմից վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Վարդաշեն թաղամասից ուղևորվել է դեպի Այվազովսկի փողոց, որի ժամանակ նա վազանց է կատարել Երևանի բնակիչ 34-ամյա Արմեն Խաչատրյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային, ապա իր ավտոմեքենան կայանել է Այվազովսկի փողոցի վրա գործող «CPS» բենզալցակայանի դիմաց։ Արդեն կայանելուց հետո Ա․ Խաչատրյանը «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով ժամանում է «CPS» բենզալցակայանի մոտ և փակում է Կ․ Օսիպյանի ավտոմեքենայի առջևի հատվածը, ինչից հետո նրանց միջև վիճաբանություն է առաջանում ու այդ ընթացքում Ա․ Խաչատրյանը զանգահարում է իր հորեղբոր տղաներ, Երևանի բնակիչներ 37-ամյա Դավիթ Խաչատրյանին և 41-ամյա Կարեն Խաչատարյանին, ապա իրենց մոտ եղած փայտյա մահակներով հարձակվում և ծեծի են ենթարկում Կ․ Օսիպյանին, ինչից հետո վերջինս հաջողացնում է դիմել փախուստի և նստում է իր կողմից վարվող ավտոմեքենան և փախուստի դիմելու դիտավորությամբ ավտոմեքենան վարում է նրանց ուղղությամբ ու այդ ժամանակ էլ վրաերթի է ենթարկում Ա․ Խաչատրյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոցում նրանք փորձել են ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել, որ տեղի է ունեցել վրաերթ, սակայն Էրեբունու բաժնի ծառայողները նրանց ասածները «հալած յուղի» տեղ չեն ընդունել ու ժամերի ընթացքում պարզել են ողջ եղելությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ․ Օսիպյանը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է, իսկ վիրավոր Կ․ Խաչատրյանը ավելի շատ հայտնի է «Կյաժ Կարեն» մականվամբ։ Էրեբունու ոստիկանները նաև պարզել են վիճաբանության ականատես եղած քաղաքացու ինքնությունը, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում, բայց որ ոստիկանության համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները ցուցաբերել են պրոֆեսիոնալիզմ, դա անհերքելի ապացույց է և հնարավոր է՝ դեպքի փաստով ձևակերպված փաստաթղթերը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնից փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին19:4021.11.24 -
ՍպորտԱրման Ավագյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Արման Ավագյանը (79 կգ) հաղթեց Իտալիայի Հանրապետության մասնակցին 7։4 հաշվով և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին19:3021.11.24 -
ՔաղաքականՀակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել․ «Հետք»2024թ. հոկտեմբերին յոթ պաշտոնյա նվերների ռեեստրում հաշվառել է պաշտոնական միջոցառումների ժամանակ ստացած նվերները, որոնց արժեքը գերազանցել է 40 հազար դրամը, գրում է «Հետք»-ը: Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր է ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման 3-րդ տարեդարձի առթիվ, հոկտեմբերի 23-ին, մի խումբ աշխատակիցներ Կոմիտեից ստացել են թանկարժեք նվերներ: Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեփան Նազարյանը Կոմիտեից ստացել է թանկարժեք ժամացույց, որի արժեքը 172 հազ. դրամ է: «Գնոմոն» ֆիրմայի ոսկեպատ, 25,6 գրամ արծաթյա ժամացույց նվեր է ստացել Հակակոռուպցիոն կոմիտեի հինգերորդ բաժնի պետ Սերգեյ Առաքելյանը: Ժամացույցի գինը դարձյալ 172 հազ. դրամ է: Հակակոռուպցիոն կոմիտեի արդեն նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը կոմիտեի ձևավորման 3-րդ տարեդարձի առթիվ դարձյալ արծաթյա ժամացույց է նվեր ստացել, սակայն՝ Գլխավոր դատախազությունից: Այս ժամացույցն ավելի «համեստ» է, ունի 7,23 գրամ քաշ, իսկ արժեքը 94 հազ. դրամ է: Ազգային անվտանգության ծառայությունն էլ 125 հազ. դրամ արժողությամբ ժամացույց նվիրել է Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետի տեղակալ Արսեն Մարտիրոսյանին: Ժամացույցն ինքնալարվող մեխանիզմ ունի, որի հետնամասում կա «ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից» գրառումը: Կոմիտեի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Գայանե Բաբայանը ստացել է 85 հազ. դրամ արժողությամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի տարբերանշանով սեղանադիր հուշանվեր: Նույն առիթով վարդագույն ոսկու ծածկույթով քվարցային մեխանիզմով ձեռքի ժամացույց նվեր է ստացել Կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ Բագրատ Ադամյանը: Նրա ժամացույցի արժեքը 77 հազ. դրամ է: Հոկտեմբեր ամսվա ընթացքում 7 տարբեր նվեր է ստացել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որոնց ընդհանուր արժեքը 420 հազ․ դրամ է: Մասնավորապես, Վարդապետյանին հուշանվերներ են հանձնել Ռուսաստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի Հանրապետությունների գլխավոր դատախազություններից՝ Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում: Նշենք, որ 40 հազ․ դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման՝ բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 և ավելի) բնույթ կրող դեպքերի։ «Հանրային ծառայության մասին» օրենքով «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը, կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները, կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձը ստանում է օգուտ կամ առավելություն։ Սակայն պետք է լինի կապ, որ այն տրամադրվում է պայմանավորված անձի (այդ թվում՝ փոխկապակցված անձի) պաշտոն զբաղեցնելու հանգամանքով։ Թույլատրվում է ստանալ պետական կամ պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները, սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը։ Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով: Նշենք, որ եթե պետական, պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում տրվող նվերների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերների արժեքը գերազանցում է 60 հազ. դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին: Այս դեպքում յոթ պաշտոնյայի ստացած նվերները համարվում են պետական սեփականություն:Ավելին19:1521.11.24 -
ՍպորտՀրայր Ալիխանյանը նվաճել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին հաղթեց 12։2 հաշվով և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Այս պահին ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, ազատ ոճում՝ 4-րդը:Ավելին19:0221.11.24 -
ՏնտեսականԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաքար վերամշակող ընկերությունումԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինից հայտնում են, որ Արարատի մարզի Դարակերտ բնակավայրում գործող «ԱՍՍԱԹ-Մ» ՍՊԸ-ում արձանագրվել է մի շարք խախտումներ։ Մասնավորապես, հանքաքարի վերամշակման ընթացքում ընկերությունը տարածքում առկա խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության կատարել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Ընկերության տնօրենը ենթարկվել է 2․800․000 դրամ վարչական տուգանքի: Ներկայացվել 3.500․000 դրամ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։Ավելին18:5421.11.24 -
ՄշակույթՊատին ամրացված բանանը Նյու Յորքում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. գնորդը պատրաստվում է ուտել այնԻտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի «Երգիծաբանը» խորագրով գործը, որն իրենից ներկայացնում է կպչուն ժապավենով պատին փակցված թարմ բանան, ևս մեկ անգամ գերել է շատերին՝ Նյու Յորքի Sotheby’s աճուրդի տանը վաճառվելով 6,2 միլիոն դոլարով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Sotheby’s-ը X սոցիալական հարթակում։ Պատին փակցված բանանը գնել է ծագումով չինացի կրիպտո միլիոնատեր Ջասթին Սունը։ France24-ը հիշեցնում է, որ «Երգիծաբան»-ի դեբյուտը կայացել է Մայամի Բիչում 2019 թվականին․ այն լուրջ հակասություններ էր առաջացրել և հարցեր բարձրացրել՝ արդյոք դա պետք է համարվի արվեստի գործ։ 5 տարի առաջ արծաթագույն կպչուն ժապավենով պատին փակցված բանանը վաճառվել էր 120 000 դոլարով։ «Սա պարզապես արվեստի գործ չէ, այն ներկայացնում է մշակութային երևույթ, որը կամրջում է արվեստի աշխարհները, մեմերը և կրիպտոարժույթների հանրությունը։ Կարծում եմ, որ այս ստեղծագործությունն ապագայում ավելի շատ մտքեր ու քննարկումներ կներշնչի և կդառնա պատմության մի մասը», - ասել է Սունը: Կատելանի աշխատանքը կարող էր հասնել 7 հավանական գնորդի։ Աճուրդի տունը գերազանցել է բոլոր սպասելիքները, քանի որ ակնկալվում էր, որ «Երգիծաբան»-ը կվաճառվի 1-1,5 միլիոն դոլարով։ Ջասթին Սունին տրվելու է գնման վկայագիր, որ աշխատանքը ստեղծվել է Մաուրիցիո Կատելանի կողմից։ Բացի այդ, նա կստանա ցուցումներ՝ ինչպես փոխարինել միրգը, երբ այն փչանա։ Սունը հայտնել է, որ մտադիր է ուտել բանանը։ «Առաջիկա օրերին ես անձամբ կուտեմ բանանը՝ որպես եզակի գեղարվեստական փորձառության մաս՝ հարգելով դրա տեղը թե՛ արվեստի պատմության, թե՛ ժողովրդական մշակույթի մեջ», - ասել է նա։ Ըստ The New York Times-ի՝ նոյեմբերի 20-ին 6,2 միլիոն դոլարով վաճառված բանանը գնվել է 35 ցենտով բանգլադեշցի մրգավաճառից։Ավելին18:4521.11.24 -
ԻրավականԽափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել ենԽափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի։ Ասված է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ․ «ՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների կիրառման պրակտիկան։ Արդյունքում արձանագրվել է, որ հարուցված հանրային քրեական հետապնդումների հետ համադրության մեջ խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են, իսկ այլ և այլընտրանքային խափանման միջոցների կիրառման դեպքերը՝ ավելացել։ Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննվել է ընդհանուր 190.185 քրեական վարույթ, որը 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ (166.032 քրեական վարույթ) ավելի է 34․6%-ով։ Աճը հիմնականում պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ նախկին տարիներին քննված՝ վարույթը կասեցված քրեական գործերի վերսկսմամբ, որոնք, անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողությունները կատարվելուց հետո, պասիվացվում են՝ փոխանցվելով հաջորդ տարվան։ Առանց պասիվացված վարույթների` 2024թ․ առաջին ինը ամիսներին ՀՀ ՔԿ-ում քննվել է 69.830 քրեական վարույթ, որոնց շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 8163 անձի նկատմամբ, այն դեպքում, երբ 2023թ․ նույն ժամանակահատվածում քննված 72.376 քրեական վարույթի պայմաններում քրեական հետապնդում է հարուցվել 5245 անձի նկատմամբ։ Այսինքն՝ եթե 2024թ․ տվյալներով քննված քրեական վարույթների համեմատությամբ հարուցված քրեական հետապնդումների հարաբերակցությունը կազմել է 11․7%, ապա 2023թ․ ընթացքում՝ 7,2%, ինչը վկայում է 2024թ․ նախորդ տարվա համեմատ ավելի քիչ քննված քրեական վարույթների պայմաններում հանրային քրեական հետապնդումների ավելի քան 4 տոկոսային կետով աճի մասին։ Վերջինս իր հերթին հիմնականում պայմանավորված է նրանով, որ ավելացել է քննված միջին, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով քրեական վարույթների քանակը։ 2024թ․ ինն ամիսների ընթացքում հարուցված 8163 քրեական հետապնդումների պայմաններում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու 2544 միջնորդություն է ներկայացվել դատարան, որից 2048-ը՝ բավարարվել է ամբողջությամբ։ Այսինքն կալանքի միջնորդությունները կազմում են քրեական հետապնդման ենթարկված անձանց 31․1%-ը, բավարարված միջնորդությունները՝ 25 %-ը։ Իսկ 2023թ․ ինն ամիսների ընթացքում հարուցված 5245 քրեական հետապնդումների պայմաններում դատարան է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու 1951 միջնորդություն, որից բավարարվել է 1641-ը։ Այսինքն՝ այդ ընթացքում ներկայացված կալանքի միջնորդությունները կազմել են քրեական հետապնդման ենթարկված անձանց 37․2%-ը, իսկ բավարարված միջնորդությունները՝ 31․3%-ը։ Համեմատությունը փաստում է, որ քրեական հետապնդումների հետ համադրության մեջ նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ խափանման միջոց կալանքի միջնորդություններն իրականում նվազել են շուրջ 6, իսկ բավարարված միջնորդությունների քանակը՝ շուրջ 7 տոկոսային կետով։ Այս պայմաններում օրինաչափորեն ավելացել են կիրառված այլ խափանման միջոցները։ Մասնավորապես՝ 2023թ․ 9 ամիսների ընթացքում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննված քրեական վարույթներով դատարան է ներկայացվել խափանման միջոց տնային կալանք կիրառելու մասին 126 միջնորդություն, որից 101-ը բավարարվել է, իսկ 25-ը՝ մերժվել: 84 դեպքում էլ տնային կալանք կիրառվել է դատարանի կողմից՝ կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մասնակի մերժելու արդյունքում: Այսինքն՝ անձանց նկատմամբ տնային կալանք խափանման միջոց կիրառելու դեպքերը (185) կազմել են նույն ժամանակահատվածում հարուցված քրեական հետապնդումների 3,5 %-ը։ Մինչդեռ 2024թ․ ինն ամիսներին 161 դեպքում միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոց տնային կալանք կիրառելու մասին, որից 139-ը բավարարվել է, իսկ 22-ը՝ մերժվել: 274 դեպքում տնային կալանք կիրառվել է դատարանի կողմից: Զուտ բացարձակ թվերով փաստացի 2024թ․ տնային կալանք խափանման միջոցների կիրառման (թվով 413) դեպքերը, որոնք կազմում են նույն ժամանակահատվածում հարուցված հանրային քրեական հետապնդումների 5%-ը, 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 2,2 անգամ։ Գրեթե նույն պատկերն է նաև մյուս խափանման միջոցների պարագայում։ Այսպես՝ 2023թ․ արձանագրվել է նախաքննական մարմնի և դատարանների որոշումներով «վարչական հսկողություն» խափանման միջոցի կիրառման 26, «պաշտոնավարման կասեցում» խափանման միջոցի 20 և «գրավ»-ի 107 դեպք (ընդհանուր՝ 153, ինչը հարուցված հանրային քրեական հետապնդումների 2,9%-ն է: Մինչդեռ 2024թ․ նույն ժամանակահատվածում արձանագրվել է նախաքննական մարմնի և դատարանների որոշումներով «վարչական հսկողություն» խափանման միջոցի կիրառման 35, «պաշտոնավարման կասեցում» խափանման միջոցի 32 և «գրավ»-ի 150 դեպք (ընդհանուր՝ 317), ինչը, կազմելով քրեական հետապնդումների 3․8 տոկոսը, 2023թ․ համեմատ ավելի է կրկնակի։ Ներկայացված վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից շարունակվել է խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայի բարելավման գործընթացը»։Ավելին18:3621.11.24 -
ՀայլուրՀայլուր 18։30 Խայտառակություն հենց առաջին օրը. հունից հանել է Փաշինյանին սանիկ-նախարարըՀայլուր 18։30 Խայտառակություն հենց առաջին օրը. հունից հանել է Փաշինյանին սանիկ-նախարարըԱվելին18:3021.11.24 -
ՍպորտՍամվել Գրիգորյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Այս պահին ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, ազատ ոճում՝ 4-րդը:Ավելին18:2721.11.24 -
ՔաղաքականՓաշինյանն ու Բունդեսթագի ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և դրանց զարգացմանը վերաբերող հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում կրում է ինտենսիվ բնույթ: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և դրանց զարգացմանը, ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքին, այդ համատեքստում ՀՀ դիրքորոշումներին, սահմանազատման գործընթացին: Տարածաշրջանային կայունության ապահովման առումով կարևորվել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:Ավելին18:1821.11.24 -
ՍպորտՇանթ Խաչատրյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալըՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Շանթ Խաչատրյանը (72 կգ) նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:Ավելին18:1021.11.24 -
ՏարածաշրջանՌուսաստանը ձգտում է կանխել միջուկային հակամարտությունը և ակնկալում է նմանատիպ վարքագիծ այլ երկրներից․ ՊեսկովՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է կանխել միջուկային հակամարտությունը և ակնկալում է նմանատիպ վարքագիծ այլ երկրներից։ Այդպես է նա մեկնաբանել Պենտագոնի ներկայացուցչի հայտարարությունը, որը չէր բացառել միջուկային հարվածների փոխանակումը, եթե ԱՄՆ-ն պահպանի իր զինանոցի մի մասը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։ «Մեր միջուկային դոկտրինի համատեքստում մենք ընդգծել ենք, որ Ռուսաստանը պատասխանատու դիրք է գրավում նման հակամարտությունը կանխելու համար բոլոր ջանքերը գործադրելու առումով։ Մենք ակնկալում ենք, որ մյուս երկրները նույնպիսի պատասխանատու դիրքորոշում կունենան», - լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պենտագոնի ռազմավարական հրամանատարության խոսնակ Թոմաս Բյուքենենը նոյեմբերի 20-ին ասել էր, որ ԱՄՆ-ն թույլատրում է միջուկային հարվածների փոխանակման հնարավորությունը։ Նա նաև նշել է, որ ըստ Վաշինգտոնի՝ հարկավոր է «առարկայական երկխոսություն վարել» Մոսկվայի և Պեկինի հետ։ Նոյեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել միջուկային թարմացված դոկտրինը հաստատելու մասին։ Ըստ դոկտրինի՝ ագրեսիան ցանկացած ոչ միջուկային պետության կողմից, բայց միջուկային երկրի մասնակցությամբ կամ աջակցությամբ, կհամարվի նրանց համատեղ հարձակումը Ռուսաստանի վրա։ Փաստաթղթում նաև ներառվել են դրույթներ, որոնք թույլ են տալիս Ռուսաստանին միջուկային զսպում կիրառել նույնիսկ Մոսկվայի դաշնակիցների դեմ հարձակումների դեպքում։Ավելին18:0021.11.24 -
ՍպորտՏիգրան Մինասյանը՝ ըմբշամարտի զինվորականների ԱԱ արծաթե մեդալակիր55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության արծաթե մեդալ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։:Ավելին17:5021.11.24 -
ՏնտեսականԱրտածին դրական գործոնները թուլանում են, կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «Լույս» հիմնադրամ«Լույս» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ «Այսպիսով՝ 2024թ. 9 ամիսների ճշտված պլանի համեմատ բյուջեի ընդհանուր և հարկային եկամուտները թերակատարվել են՝ համապատասխանաբար 6.4 և 7.8 տոկոսով։ Ավելին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց աճն էականորեն դանդաղել է։ Այս երևույթի վտանգավորությունը, թերևս, կառավարությունը նույնպես գիտակցում է, և, ամենայն հավանականությամբ, նաև այդ է պատճառը, որ դեռևս անցյալ տարվանից զգալիորեն խստացվում է հարկային դաշտը։ Մասնավորապես, էապես նեղացվել է միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկով հարկման համակարգերում ընդգրկվելու առումով թույլատրվող գործունեության տեսակների շրջանակը՝ գործունեության մի շարք տեսակներ «տեղափոխվել են» հարկման ընդհանուր համակարգ, ինչն անխուսափելիորեն լուրջ խնդիրներ է հարուցելու փոքր և միջին ձեռնարկատիրության համար: 2024թ. 9 ամիսներին թերակատարվել են պետական բյուջեի՝ թե՛ ընթացիկ և թե՛ կապիտալ ծախսերը։ Ընդ որում, կապիտալ ծախսերի թերակատարման տոկոսը 3.2 անգամ գերազանցում է ընթացիկ ծախսերի թերակատարման տոկոսին։ Այս հանգամանքը բավական մտահոգիչ է, քանզի նշանակում է, որ կառավարությունը, բացի այն, որ չի կարողացել ապահովել բյուջեով պլանավորված ծախսերի կատարումը և դրանով իսկ՝ պետական ապարատի արդյունավետ գործունեությունը, այլ նաև թերացել է տնտեսական աճի պոտենցիալի ավելացմանը նպաստելու առումով, ինչը հետագայում չի կարող բացասաբար չանդրադառնալ տնտեսության զարգացման վրա։ Ինչպես և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, այս տարվա ինն ամիսներին նույնպես թերակատարում է արձանագրվել պետական բյուջեի կատարման հաշվետվությունում ներկայացված բոլոր մարմինների պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով։ Ի դեպ, պետական որոշ մարմինների (օրինակ՝ քաղաքաշինության կոմիտեի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, շրջակա միջավայրի նախարարության և այլն) պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով թերակատարումը չափազանց մեծ է (մինչև 69 տոկոս)։ Մեծ է նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով թերակատարումը։ Ի դեպ, 9 ամիսների համար պլանավորված բոլոր 171 պետական ծրագրերի մեջ դրամական արտահայտությամբ ամենամեծ թերակատարումն արձանագրվել է հենց այս նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերից մեկի՝ «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի գծով՝ ինն ամիսների ճշտված պլանով նախատեսված 46.9 մլրդ դրամի փոխարեն կատարվել են 6.1 անգամ պակաս՝ շուրջ 7.7 մլրդ դրամի ծախսեր։ Ավելին, ինն ամիսներին փաստացի կատարված ծախսերը 11.8 անգամ պակաս են ճշտված պլանով այս ծրագրի իրականացման համար նախատեսված տարեկան ծախսերի պլանային մեծությունից՝ 90.2 մլրդ դրամից։ Այս պարագայում, ավելի ու ավելի հիմնավոր են դառնում պետական բյուջեի միջոցների շրջանակներում առնվազն 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման թիրախի իրատեսականության վերաբերյալ կասկածները։ Որոշ ծրագրեր, որոնց կարևորությունն անհնար է թերագնահատել, կա՛մ ընդհանրապես չեն իրականացվել, կա՛մ դրանց կատարողականները շատ ցածր են։ Մասնավորապես, օրինակ, «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագիրն ընդհանրապես չի իրականացվել, իսկ «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագիրը կատարվել է ընդամենը 2.6%-ով։ ՀՀ պետական պարտքը 2024թ. 9 ամիսներին աճել է 5.5%-ով և սեպտեմբերի 30-ի դրությամբ անցել է 12.5 մլրդ ԱՄՆ դոլարից։ 6.1%-ով աճել է նաև կառավարության պարտքը, որի կառուցվածքում շարունակում է աճել ներքին պարտքի տեսակարար կշիռը. այն սեպտեմբերի վերջի դրությամբ հասել է ռեկորդային 51.8%-ի։ Դա անխուսափելիորեն կհանգեցնի պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի, քանի որ ներքին պարտքն արտաքին պարտքից անհամեմատ ավելի «թանկ» է։ Զուգահեռաբար պետք է հաշվի առնել նաև, որ ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով ի հայտ եկած դրական արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը զգալիորեն թուլացել է, ինչի պատճառով նաև դանդաղել է տնտեսական աճը։ Այսպես, 2024թ. առաջին եռամսյակում այն կազմել է 6.6%՝ 2023-ի նույն ժամանակահատվածի 11.8%-ի դիմաց, երկրորդ եռամսյակում այն 6.4% է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.3%-ի դիմաց, իսկ երրորդ եռամսյակում նախնական տվյալների համաձայն` 5.2% է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.4%-ի դիմաց։ Այս դանդաղումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ մեծ է հավանականությունը, որ այդ արտածին գործոնների բարենպաստ ազդեցությունը մոտ ապագայում ամբողջությամբ կչեզոքանա, և տնտեսության զարգացումը կհենվի միայն աճի պոտենցիալի վրա։ Իսկ այդ պարագայում պետությունից ակնկալվում է տնտեսությանն «օգնելուն» միտված արդյունավետ միջոցառումների իրականացում, մինչդեռ ներկայումս դրանք տեսանելի չեն»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:Ավելին17:4521.11.24 -
ՔաղաքականՌոմանոս Պետրոսյանը պնդում է՝ ՊԵԿ-ը ղեկավարելու առաջարկ չի ստացել․ «Ազատություն»Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ այս պահին չի ստացել, և նման քննարկում չկա: Մամուլում տեղեկություն կա, որ հենց նա էլ կփոխարինի արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին, որը ևս շաբաթասկզբին աշխատանքից ազատման դիմում գրեց առանց բացատրությունների: «Ազատության» հարցին՝ եթե առաջարկն ամեն դեպքում լինի, պատրա՞ստ է ստանձել ՊԵԿ նախագահի պաշտոնը, ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, վարչապետը որտեղ, ինչ խնդիր դնի, կգնամ լուծելու»: Այս պահին թափուր են նաև Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների նախագահների, ինչպես նաև ԲԴԽ նախագահի պաշտոնները: Նրանց ղեկավարները ևս ազատման դիմումներ էին գրել։Ավելին17:3021.11.24 -
ՔաղաքականՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն․ ArmLurԳլխավոր դատախազությունում այդ տեղեկությունը բոլորին հայտնի է և նրանք ներքին կարգով այս պահին հրաժեշտ են տալիս Արթուր Պողոսյանին և լավ աշխատանք մաղթում հետագա պաշտոնում։Ավելին17:1521.11.24 -
ՀասարակականԿասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Ասիական համ» ընկերության խմորեղենի արտադրամասի գործունեությունը: Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ արտադրությունը կազմակերպվում է բնակելի տան պայմաններում՝ առանց սննդամթերքի անվտանգության պահանջներին համապատասխանության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: «Ընկերությանը տրամադրվել է ժամանակ խախտումները շտկելու և անհրաժեշտ նորմերին համապատասխանելու համար: Հիշեցնում ենք՝ սննդամթերքի արտադրության բոլոր փուլերում անհրաժեշտ է պահպանել անվտանգությանը ներկայացվող պահանջները»,- հայտնում են ՍԱՏՄ-ից:Ավելին17:0021.11.24 -
ՀասարակականՀռոմի պապի մաղթանքները ստանալու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա ՀակոբյանԵրեք օրվա ընթացքում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու և նրա մաղթանքները ստանալու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում: Այս մասին գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը Վատիկանում մասնակցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի անցկացրած հրապարակային գլխավոր ունկնդրությանը, այցելել մանկական հիվանդանոց, որտեղ բուժվում են ուկրաինացի երեխաները։ Նա փոքրիկներին է փոխանցել պատերազմից տուժած հայ երեխաների պատրաստած նվերները: Այցի շրջանակում Աննա Հակոբյանը Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել է նաև նախագահական պալատում:Ավելին16:4521.11.24 -
ՏարածաշրջանԻրակլի Կոբախիձեն կրկին առաջադրվել է վարչապետի պաշտոնումԻրակլի Կոբախիձեն կրկին առաջադրվել է Վրաստանի վարչապետի թեկնածու՝ երկրում հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը՝ վկայակոչելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեին։ «Ինչպես գիտեք, մեր կանոնադրության համաձայն՝ կուսակցության պատվավոր նախագահն ունի վարչապետի թեկնածու առաջադրելու լիազորություն։ Հավանաբար, առանձնակի անակնկալ չի լինի, որ Բիձինա Իվանիշվիլին որպես վարչապետի թեկնածու ներկայացրեց Իրակլի Կոբախիձեին։ Բնականաբար, դրան լիովին աջակցեց Քաղաքական խորհուրդը», - նշել է Մդինարաձեն քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։ Հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93%-ը և խորհրդարանում ստանալով 150 մանդատից 89։ Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, բայց նրանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են պատգամավորական տեղերից։Ավելին16:3021.11.24 -
ԻրավականՈչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվելՇիրակի մարզի պարեկները նոյեմբերի 20-ի գիշերը՝ ժամը 1.20-ի սահմաններում, Ղարիբջանյան բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան: Ակնհայտ ոչ սթափ վարորդը և երկու ուղևորները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, հնչեցրել են հայհոյանքներ: Գյումրի քաղաքի բնակիչ 43-ամյա վարորդը և Հոռոմ բնակավայրի 36 և 32 տարեկան ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին: Անձնական խուզարկությամբ գյումրեցու մոտ հայտնաբերվել է 3 դանակ: Ստուգվել է նաև նրա սթափության աստիճանը և հաստատվել ոչ սթափ լինելը:Ավելին16:1521.11.24