Լրահոս
2024-12-01
-
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․89 դրամ:Ավելին13:3001.12.24 -
ՔաղաքականԴիլիջանի «արու» համայնքապետը Դիլիջանում 972.2քմ հողամասն օտարել է ընդամենը 6,6 մլն դրամով․ ՍարգսյանԴիլիջանի համայնքապետը Դիլիջանում 972.2քմ հողամասն օտարել է ընդամենը 6,6 մլն դրամով: Այս մասին գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը: «Նիկոլ Փաշինյանը խոսքերով պայքարում է կոռուպցիայի դեմ, մինչդեռ իսկական կոռուպցիան իր թիմակիցների , իշխանավորների մեջ է, Դրա վառ օրինակը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, այժմ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն է։ Վերջինս իր անձնական գործում սեռի վերաբերյալ գրառել է՝ «արու»։ Ինչպես տեղեկանում եմ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 38/13 հասցեի ավտոտնակը 5715․0քմ սպասարկման հողամասով պատկանում է «Հաղարծին» փակ բաժնետիրական ընկերությանը: Վերջինիս լիազորված անձ Գուրգեն Մանթաշյանը դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 38/14 հասցեի 972.2քմ հողամասն ընդլայնման կարգով «Հաղարծին» ՓԲԸ-ին օտարելու խնդրանքով: Համայնքի ավագանին 2024թ. նոյեմբերի 15-ի թիվ 801-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 972․2քմ հողամասն ընդլայնման կարգով «Հաղարծին» ՓԲԸ-ին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը նոյեմբերի 29-ին որոշել է Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճղ․ թիվ 38/13 հասցեի ավտոտնակի սպասարկման 5715․0քմ հողամասին կից գտնվող, Թբիլիսյան խճղ․ թիվ 38/14 հասցեի 972․2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով /ընդլայնման կարգով/ օտարել «Հաղարծին» ՓԲԸ-ին : Հողամասի օտարման արժեքը կազմել է ընդամենը 6 միլիոն 644 հազար 307 դրամ: Դիլիջան քաղաքի Թբիլիսիյան խճուղում 972 քմ հողամասի շուկայական գինը մի քանի անգամ գերազանցում է 6,6 միլիոն դրամը։ «Հաղարծին» ՓԲԸ-ն Դիլիջանի ճանապարհաշինական ընկերությունն է, որը վերջին տարիներին ճանապարհների շինարարություն և սպասարկում չի իրականացնում, Սևան -Դիլիջան թունելից մինչև միջպետական ավտոճանապարհի Ճամբարակի խաչմերուկ ճանապարհի սպասարկումն իրականացնում է «Քյավառ սերվիս» ՍՊԸ-ն։ Համացանցում այդ ընկերության մասին որոնում իրականացնելիս ցույց է տրվում azdarar. am կայքում 2021թ․ հունիսի 28-ին ՊԵԿ-ի ծանուցումը «Հաղարծին» ՓԲԸ-ի կողմից չկատարված հարկային պարտավորությունների մասին»,- գրել է նա։Ավելին13:0001.12.24 -
ՄիջազգայինՌումինիայում խորհրդարանական ընտրություններ ենՌումինիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Ռումինիայի քաղաքացիները դեկտեմբերի 1-ին ընտրում են պատգամավորներ և սենատորներ չորս տարի ժամկետով։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ քվեարկության համար բացվել են շուրջ 19 հազար ընտրատեղամասեր: Ընտրություններին մասնակցում են, ընդհանուր առմամբ, 50 դաշինք ու կուսակցություններ: Պատգամավորների և սենատորների պաշտոնների համար հավակնում է մոտ 10 հազար թեկնածու, սակայն խորհրդարան կանցնի միայն 456-ը։Ավելին12:5001.12.24 -
ՄիջազգայինՄահվան հոտ՝ հացի հերթում և ամենուրեք. կյանքը հեռացել է ԳազայիցԳազայում հումանիտար ճգնաժամ է: Դեյր Էլ Բազահում 3 կին է մահացել հացի հերթում: Կատաղի մարտերից հետո փլատակներ, փողոցներում ընկած դիակներ, ավերված հիվանդանոցներ ու դպրոցներ են այնտեղ:Ավելին12:4601.12.24 -
ՍպորտՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչՇախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է դեկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 70-րդ հորիզոնականում է, Շանթ Սարգսյանը` 85-րդ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 11-րդն է: Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 48-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 58-րդ, Աննա Սարգսյանը` 84-րդ:Ավելին12:3001.12.24 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 28.02.2025Մամուլի տեսություն 28.02.2025Ավելին12:0301.12.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են 2 Mercedes-ներ, որոնցից մեկն էլ կոտրել է ծառը, բախվել գազատար խողովակի հենասյուներինԱյսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:00-ի սահմաններում Սասունցի Դավիթ - Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 36-ամյա Եկատերինա Կ.-ի վարած «Mercedes» մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Մարատ Պ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Իսկ Մարատ Պ.-ի «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա գազատար խողովակի հենասյանը ու հայտնվել բնակչի տան մոտ։Ավելին12:0001.12.24 -
ՏարածաշրջանԹբիլիսիի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու համարՇաբաթ օրը Թբիլիսիում վերսկսվել է եվրաինտեգրումը դադարեցնելու Վրաստանի կառավարության որոշման դեմ ցույցը։ Կադրերում ցուցարարները հրավառ նյութեր են կիրառում ոստիկանական շղթայի ուղղությամբ և ճայթրուկներ նետում խորհրդարանի շենքի պատուհաններից։ Իրավապահներն ակցիայի մասնակիցներին ցրելու համար օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում վիրավորների մասին։ «Ոստիկանությունը բերման է ենթարկել 107 մարդու, երկու օրվա ընթացքում ցուցարարների բռնի գործողությունների արդյունքում ծանր վիրավորվել է ՆԳՆ 42 աշխատակից»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Կիրակի օրը ՆԳՆ-ն հավելել է, որ ցուցարարների կողմից պիրոտեխնիկայի կիրառման պատճառով այրվածքներ է ստացել վարչության մեկ աշխատակից։Ավելին11:4501.12.24 -
ՀասարակականԼույս չի լինելու․ հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:3001.12.24 -
ՀայաստանԱրամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններինԱրամ Ա Վեհափառ Հայրապետը հետևում է Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին. այս մասին հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից: «Այսօր ամբողջ օրվա ընթացքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարունակել է մոտիկից հետևել Հալեպում զինված խմբավորւմների հարձակման հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակին։ Վեհափառ Հայրապետը, մշտական կապի մեջ լինելով առաջնորդ սրբազանի և համայնքի պատասխանատուների հետ, իր բարձր գնահատանքն է հայտնել նրանց, որ բարձրագույն աստիճանի պատասխանատու ոգով են հետևում հայ համայնքի բարօրությանը։ Հայտնենք, որ զինված բախումները ընդհանրապես հեռու են հայկական թաղամասերից։ Ընդդիմադիր զինյալներին ներկայացնող անհատները, այցելելով հայ և քրիստոնյա համայնքներին պատկանող բնակարաններ ու կենտրոններ, հայտնել են, թե պատրաստ են առօրյա կենցաղային կարիքների ապահովման գծով հարկ եղած օժանդակությունը ցուցաբերել կամ որևէ դժվարության պարագայում օգտակար դառնալ։ Նշենք նաև, որ առաջնորդ սրբազանը և հայ համայնքի պատասխանատուները, թէ՛ Հալեպում և թէ՛ Քեսաբում, մեր ժողովրդի զավակներին կարգադրել են տանը մնալ և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ազգային առաջնորդարանի կամ համայնքային կենտրոնների հետ», - ասված է հաղորդագրությունում։Ավելին11:0001.12.24 -
ԱշխարհՈղբերգությունների մեջ թաթախված աշխարհում սպասում են հրաշքի. Ամանորի լույսերը Ավստրալիայից՝ ԳերմանիաԱմանորյա հրաշքի սպասումով են Ավստրալիայում և Գերմանիայում տոնական տրամադրությունը փողոց դուրս բերել: Հարյուր հազարավոր լուսադիոդներ, խաղալիքներով են զարդարել Սիդնեյի ամենամեծ տոնածառը: Գերմանիայում էլ ավանդույթի համաձայն սուրբծննդյան տոնավաճառներն են բացվել: Սուրբ Ծննդի և Ամանորի տոնին ընդառաջ երկրագնդի բոլոր բնակիչների ցանկությունը նույնն է` խաղաղություն են տենչում:Ավելին10:4001.12.24 -
ՀասարակականՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին10:3001.12.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։Ավելին10:2001.12.24 -
ԱռողջապահականՊնևմակոկային վարակը` ժամանակակից բժշկության լուրջ խնդիրՊնևմակոկային վարակը մարդու վարակիչ հիվանդությունների խումբ է, որն առաջանում է պնևմակոկով, որը հիմնականում ազդում է երեխաների վրա։ Պնևմակոկը կարող է առաջացնել սինուսիտ, բրոնխիտ, էնդոկարդիտ, արթրիտ, սեպսիս և այլ վտանգավոր հիվանդություններ: Պնևմակոկային վարակի ծանր ձևերի հաճախականությունը բարձր է։ Ամենից հաճախ 6 ամսականից մինչև 6 տարեկան երեխաները տառապում են պնևմակոկային վարակով։ Մինչև 6 ամսական երեխաները մորից ստացած պնևմոկոկի դեմ հակամարմիններ ունեն: Հիվանդությունը հատկապես ծանր է փոքր երեխաների մոտ, որքան փոքր է երեխան, այնքան հիվանդությունը վտանգավոր է նրա համար, փոխանցում է Aysor.am-ը։ Պնևմակոկները արտաքին միջավայրում քիչ դիմադրություն ունեն: Նրանք մահանում են սովորական ախտահանիչ միջոցների ազդեցությունից t–60 աստիճանում 10 րոպեի ընթացքում, բայց դիմացկուն են չորացմանը: Չորացած խորխի մեջ դրանք կենսունակ են մնում մինչև 2 ամիս։ Վարակման աղբյուրը պնևմակոկային վարակով հիվանդներն են և պնևմոկոկի կրողները (ռնգային խոռոչի լորձ, թուք): Վարակման հիմնական ուղին օդակաթիլային է: Վարակումը տեղի է ունենում փռշտալու, հազալու կամ վարակի աղբյուրի հետ խոսելիս (փռշտալու և հազալու ժամանակ սա աերոզոլային ամպ է 3 մետր տրամագծով): Մարդկանց զգայունությունը պնևմակոկային վարակների նկատմամբ բարձր է, սակայն հնարավոր են ընտանեկան բռնկումներ, մանկական խմբերում բռնկումներ։ Վարակման ռիսկի խմբերն են՝ 6 ամսական երեխաներ. մինչև 2 տարին այն տարիքն է, երբ իմունային բջիջները չեն կարողանում պայքարել հարուցչի դեմ, իմունային անբավարարությամբ երեխաներ և մեծահասակներ (շնչառական համակարգի, սրտանոթային համակարգի քրոնիկ հիվանդություններ, շաքարային դիաբետ, երիկամային անբավարարություն, լյարդի ցիռոզ, ՄԻԱՎ վարակ, քաղցկեղ, արյան հիվանդություններ), 65 տարեկանից բարձր մարդիկ, ծխախոտից ու ալկոհոլից կախվածություն ունեցող անձինք։ Պնևմակոկային վարակի մուտքի կետերը օրոֆարնսի և շնչառական ուղիների լորձաթաղանթներն են: Գործընթացի զարգացման համար մեծ նշանակություն ունի օրգանիզմի դիմադրողականությունը վարակի նկատմամբ։ Հիվանդության զարգացման համար անբարենպաստ գործոններից են նաև հիպոթերմիան, հաճախակի շնչառական վարակների հետևանքով տեղական իմունիտետի նվազումը, սթրեսային իրավիճակները, գերաշխատանքը և հիպովիտամինոզ։ Վարակման պահից մինչև հիվանդության զարգացումը անցնում է 1-ից 3 օր։ Թոքաբորբին բնորոշ է բարձր ջերմաստիճանը մինչև 38-39°, դող, ուժեղ թուլություն, մկանային ցավ, շնչառության պակաս, արագ սրտի բաբախյուն; ի հայտ է գալիս թաց հազ՝ լորձաթաղանթային խորխով։ Պնևմակոկային մենինգիտը սուր կերպով սկսվում է ջերմաստիճանի բարձրացմամբ մինչև 40°C, ի հայտ է գալիս բռնկվող գլխացավ, և հիվանդների մեծամասնության մոտ կրկնվող փսխում և զգայունության բարձրացում է առաջանում բոլոր տեսակի գրգռիչների նկատմամբ: Պնևմակոկային միջին օտիտը բնութագրվում է ջերմությամբ, ականջի շրջանում ցավով և լսողական գրգռիչների նկատմամբ զգայունության բարձրացմամբ: Պնևմակոկային սեպսիսը դրսևորվում է ինֆեկցիոն-տոքսիկ համախտանիշով (ջերմություն, թուլություն, գլխացավեր), փայծաղի մեծացում, թոքերի, սրտի, աղիների, երիկամների, մենինգների վնասման ախտանիշներով։ Պնևմակոկային վարակի ենթարկվելուց հետո ձևավորվում է կարճատև իմունիտետ, որը չի պաշտպանում պնևմակոկի մեկ այլ տեսակի հետ կրկին վարակվելուց։ Հիվանդության բոլոր ձևերը, հատկապես երեխաների մոտ, պահանջում են հոսպիտալացում՝ մահացու բարդությունների զարգացումից խուսափելու համար։ Նախապայմանն անկողնային ռեժիմի պահպանումն է ջերմաստիճանի բարձրացման ողջ ժամանակահատվածում, ինչպես նաև մինչև բարդությունների վերացումը։ Պնևմակոկային վարակի կանխարգելումը բաժանված է երկու տեսակի. Ոչ սպեցիֆիկ. հիվանդների մեկուսացում, իմունիտետի պահպանում, վիտամինային պրոֆիլակտիկա, սուր շնչառական վարակների ժամանակին բուժում, սպորտ, կարծրացում: Հատուկ. փոքր երեխաների պատվաստում:Ավելին10:0001.12.24
2024-11-30
-
ԻրավականԳեղարքունիքում ջրային վաշտի պարեկները Փամբակում նկատել են 2 երիտասարդի, որոնց մոտ առկա են եղել հրացաններՆոյեմբերի 5-ին զենքի, ռազմամթերքի առգրավման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի Ջրային վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ընթացքում Փամբակ գյուղում նկատել է 2 անձի, որոնց մոտ եղել է 2 հատ որսորդական հրացան, ովքեր չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստուգման նպատակով պարեկները մոտեցել են վերջիններիս և պարզել, որ քաղաքացիներից մեկը Կոտայքի մարզում հաշվառված, սակայն Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում բնակվող 23-ամյա Գոռ Ն․-ն է, իսկ մյուսը Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Մելիք Ա․-ն։ Նրանց մոտ եղած հրացանների օրինականությունը, թույլատվության ժամկետները և վերջիններիս կողմից զենք պահելու և կրելու թույլատվությունը ստուգելու նպատակով տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժին, որտեղ էլ պարզվել է, որ Գոռ Ն․-ի կողմից ներկայացված մեկ հատ 16 մմ տ/չ, երկփողանի, ողորկափող հրացանը պատկանել է իր հանգուցյալ պապին, իսկ Մելիք Ա․-ի կողմից ներկայացված մեկ հատ 16 մմ տ/չ, մեկփողանի, ողորկափող հրացանը պատկանում է իր պապիկին։ Վերջիններս ոստիկաններին են ներկայացրել նաև թվով 14 հատ 16 մմ տ/չ հրացանի փամփուշտներ: Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին:Ավելին23:5830.11.24 -
ՀասարակականԱռաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը․ ԿԳՄՍ նախարարԱյսօր առաջին անգամ իրականացրեցինք քոլեջների դասախոսների և արտադրական վարպետների ատեստավորումը, որը մեկնարկեցինք գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության և խոհարարության ավելի քան 300 մանկավարժների համար։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․ «Հիշեցնեմ, որ ատեստավորման արդյունքում ատեստավորման շեմը հաղթահարած մանկավարժների դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, իսկ 70 տոկոս և ավել արդյունքի դեպքում՝ սանդղակով կգումարվի 30-50 տոկոս հավելավճար։ Սա իրոք կարևոր քայլ է այս ոլորտում մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման համար։ Այս շաբաթ հաստատել ենք նաև քոլեջների մանկավարժների համար տարակարգ ստանալու կարգը, ինչը վարձատրության բարձրացման և մասնագիտական զարգացման ևս մի գործիք է։ Հուսամ՝ քոլեջների մանկավարժները ակտիվորեն կդիմեն նաև տարակարգի համար։ Մկու համակարգը հսկայական ներուժ ունի տնտեսության զարգացման համար։ Այս տարի Մասնագիտական կրթության և ուսուցման նոր օրենքի հաստատմամբ որակապես նոր իրավիճակ է ստեղծվել այդ պոտենցիալը օգտագործելու համար։ Դա է ցույց տալիս նաև այս տարի քոլեջների լավ ընդունելությունը հատկապես պետության համար գերակա՝ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության ուղղություններով, որոնց համար նախորդ տարվանից գործարկել ենք ամսական առնվազն 50 հազար դրամ կրթաթոշակը»։Ավելին23:4030.11.24 -
Հասարակական«Միցուբիշի»-ն բախվել է Երևան-Երասխ էլեկտրագնացքինՆոյեմբերի 30-ն 19:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Մասիս-Արտաշատ վազուրդում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, անտեսելով երթևեկության կանոնները, հայտնվել է երկաթգծի ինքնակարգավորվող անցումի վրա և բախվել է Երևան-Երասխ միջքաղաքային էլեկտրագնացքին: Հայտնում են«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։ Հարվածը հասել է գնացքի երկրորդ վագոնին, գնացքում եղել է 70 ուղևոր, որոնք չեն տուժել: ՃՏՊ-ի հետևանքով էլեկտրագնացքը ուշացել մոտ 1 ժամով, ինչի համար ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։ Այս տարվա ընթացքում նման ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հասել է 13-ի: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավտոտրանսպորտի վարորդներին ևս մեկ անգամ հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները երկաթուղային գծերն անցնելիս/հատելիս, ինչը թույլ կտա պահպանել քաղաքացիների կյանքն ու գույքը:Ավելին23:2030.11.24 -
ՏարածաշրջանԲողոքի ակցիաներ՝ Վրաստանի մի քանի քաղաքներումՎրաստանի տարբեր քաղաքներում՝ մայրաքաղա Թբիլիսի, Բաթումի, Զուգդիդի, Քութայիսի, բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Գրուզիա-օնլայն-ը գրում է, որ ցույցեր են նախատեսվում նաև այլ քաղաքներում։ Քաղաքացիները բողոքում են Վրաստանի կառավարության որոշման դեմ՝ դադարեցնելու Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը մինչև 2028 թվականը։ Քութայիսիում ցուցարարները հավաքվել են տեղի քաղաքապետարանի շենքի մոտ, նրանք փակել են Ռուսթավելի պողոտան։ Զուգդիդիում բողոքի երթ է տեղի ունեցել։ Մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են նախատեսվում մի քանի վայրերում, որոնցից մեկն այս պահին տեղի է ունենում Վրաստանի Առաջին ալիքի շենքի մոտ։Ավելին23:0030.11.24 -
ՀասարակականՔաղաքացին ցանկացել է ցած նետվել Կիևյան կամրջիցՆոյեմբերի 30-ին, ժամը 18:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարների, հոգեբանի և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Գ․ Յ․-ի (ծնված 1985 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։Ավելին22:4530.11.24 -
ՄիջազգայինՊատերազմը դադարեցնելու ուկրաինական պայմանը և ռուսների հուժկու գրոհներըԿիևն ու Մոսկվան շարունակում են մեղադրել միմյանց դրոններով հարձակումների համար: Ուկրաինական կողմը Կիևի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի և Խերսոնի շրջաններում ռուսական 10 անօդաչուներից 8-ը խոցելու մասին է հայտնում: Ռուսական կողմը հայտնում է Բելգորոդի մարզում ուկրաինական 11 ԱԹՍ-ի ոչնչացման մասին: Բրիտանական մամուլը հաշվել է՝ Ուկրաինան ամեն օր 22 քառակուսի կիլոմետր տարածք է կորցնում:Ավելին22:3030.11.24