Լրահոս

2024-12-01
  • Img default alt hy
    Միջազգային
    «Ահաբեկչությունը չի հասկանում ոչ մի լեզու, բացի ուժի լեզվից»․ Ասադը վստահ է՝ իր երկիրը կհաղթի ահաբեկչությանը
    Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վստահություն է հայտնել, որ իր երկիրը կհաղթի ահաբեկչությանը` անկախ նրանից, թե ով է դրա աջակիցը կամ հովանավորը: Սիրիայի առաջնորդի գրասենյակի հաղորդմամբ՝ նման հայտարարություն նա արել է Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գումբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Նախագահ Ասադն ընդգծել է, որ ահաբեկչությունը չի հասկանում ոչ մի լեզու, բացի ուժի լեզվից»,- ասված է գրասենյակի հայտարարության մեջ: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հայտնել է, որ ստիպված է եղել վերախմբավորել իր ուժերը Հալեպում ահաբեկիչների հարձակումը հետ մղելիս՝ խաղաղ բնակիչների և զինծառայողների կյանքը պահպանելու համար և պատրաստվում է հակագրոհի:
    21:00
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հալեպը շարունակում է գրավված մնալ, իսկ բնակիչները փաստացի շրջափկված են իրենց տներում․ Վարուժան Գեղամյան
    - Գիշերը ահաբեկիչների սրընթաց արշավը դեպի մայրաքաղաք Դամասկոս հաջողվել է կանգնեցնել:
    20:30
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ոչինչ չի փոխվել․ նախագահ Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը․ Վրաստանի վարչապետ
    Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ոչինչ չի փոխվել և նախագահական ընտրությունները երկրում տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, իսկ ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նստավայրը: News Georgia-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ: «Տեղեկացնում եմ, որ երեկ նշանակվել են 12 նախարարներ։ Այսպիսով ավարտեցինք հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա նոր կառավարության ձևավորումը։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ դեկտեմբերի 14-ին տեղի կունենան Վրաստանի նախագահի ընտրությունները, որից հետո բոլոր սահմանադրական մարմինները կհամալրվեն վրաց ժողովրդի մեծամասնության կամքի համաձայն»,- ասել է վարչապետը։ Նա նշել է, որ ընտրություններում նախագահի միայն մեկ թեկնածու կա՝ Բիձինա Իվանիշվիլիի վստահելի անձ Միխայիլ Կավելաշվիլին: Ավելի վաղ՝ գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, ոչ լեգիտիմ է, և ինքը հրաժարական չի տա մինչև նոր խորհրդարանական ընտրություններ։ «Տիկին Զուրաբիշվիլիին մնացել է չորս ուրբաթ, նա չի կարողանում հաշտվել դրա հետ։ Ես հասկանում եմ նրա հուզական վիճակը, թեև դեկտեմբերի 29-ին նա ստիպված կլինի լքել նստավայրը և շենքը զիջել օրինական ընտրված նախագահին»,- հայտարարել է Կոբախիձեն: Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք»-ը հավաքել է ձայների 53,93 տոկոսը։ Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ՝ ստանալով ընդհանուր 37,78%: Միաժամանակ նրանց ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ճանաչելու քվեարկության պաշտոնական արդյունքները։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով օգնում է եվրոպամետ ընդդիմությանը, թեև, ըստ սահմանադրության, պետք է լինի անկուսակցական, կոչ է արել բողոքի ակցիաներ կազմակերպել ընտրությունների արդյունքների դեմ։ Հանրահավաքները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։ Իրադրությունը Վրաստանում կրկին սրվել էր այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ երկրի իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը և հրաժարվել են կառավարության համար դրամաշնորհներ ստանալուց։
    20:00
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էրդողանը նախ խոսում է բարեկամությունից ու հաշտությունից, իսկ հետո անմիջապես հարվածում է թիկունքից. Արա Պողոսյան
    «Էրդողանը (հասկանալ թուրքը) նախ խոսում է բարեկամությունից ու հաշտությունից, իսկ հետո անմիջապես հարվածում է թիկունքից։
    20:00
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տավուշում թունավորվել են ամուսիններն ու նրանց 3 անչափահաս երեխաները
    Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քանի քաղաքացու, այդ թվում՝ անչափահասների։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ տեսուչ Ներսիսյանի գլխավորությամբ, ովքեր պարզվել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Նոյեմբերյան քաղաքի բնակիչներ 36-ամյա Ռոման Ջ.-ն, 35-ամյա Քնար Ա.-ն, 13-ամյա Անուշ Ջ.-ն, 6-ամյա Դավիթ Ջ.-ն և 11-ամյա Արփի Ջ.-ն։ Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխել «սուր էկզոգեն» թունավորում ախտորոշմամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռոման Ջ.-ն և Քնար Ա.-ն ամուսիններ են, անչափահասներն էլ նրանց երեխաներն են։ Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։
    19:35
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վրաերթ՝ Կոտայքում․ քաղաքացին հոսպիտալացվել է
    Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի տարածքում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում եմ վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
    19:30
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն
    Դեկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Փետրվարին Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հետո առաջին անգամ նախարար Միրզոյանը Հաագայում կմասնակցի ՄՔԴ մասնակից պետությունների 23-րդ վեհաժողովի նիստին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ Նիդերլանդների գործընկերների հետ։
    19:15
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եմենի հութիները հայտարարել են Թել Ավիվի ուղղությամբ հիպերձայնային հրթիռի արձակման մասին
    Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիները հայտարարել են Թել Ավիվի Յաֆֆա շրջանի վրա հիպերձայնային հրթիռ արձակելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում հայտարարել է ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։ Նրա խոսքով ՝ իրենց հրթիռային ուժերն իրականացրել են Յաֆֆայի տարածքում կարևոր թիրախի վրա հարձակման գործողություն՝ օգտագործելով Palestine 2 հիպերձայնային հրթիռը:
    19:00
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռոնալդուն օգնել է երկրպագուին շահել 1 մլն դոլար
    «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր մասնակցությունն է ունեցել հայտնի ամերիկացի բլոգեր MrBeast-ի տեսահոլովակում: Բլոգերի առաջադրանքի ժամանակ 39-ամյա ֆուտբոլիստը մրցել է պատահական երկրպագուի հետ․ նրանք հարվածներ են կատարել դարպասների վրա տեղադրված թիրախներին։ Արդյունքում երկրպագուն հաղթել ու ստացել է մեկ միլիոն դոլար։ Տեսանյութը նկարահանվել է «Ալ-Նասրի» տնային մարզադաշտում Սաուդյան Արաբիայում։ Տեսանյութը 16 ժամվա ընթացքում հավաքել է մոտ 40 միլիոն դիտում։ Նոյեմբերին MrBeast-ը Ռոնալդուի ալիքի փոդքաստի հյուրն էր, փոխանցում է Armsport-ը։
    18:30
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար` Քրիստափորի և Խորենացու փողոցների խաչմերուկի մոտակայքում. կան տուժածներ
    Դեկտեմբերի 1-ին, ժամը 11:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի և Խորենացու փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Խ. Ա., ծնված 2002 թ․), «Chevrolet» (վարորդ՝ Բ. Ն., ծնված 1998 թ․) և «Toyota» (վարորդ՝ Է. Հ., ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն. Ա.-ն (ծնված 2001 թ․) և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ա.-ն (ծնված 1994 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։
    18:00
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարեկները Արտաշատում ատրճանակով շրջող անչափահաս տղայի են հայտնաբերել
    Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները Արտաշատ քաղաքում ծառայություն կատարելիս են լինում, երբ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ մի անչափահաս տղա ատրճանակով զինված շրջում է քաղաքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանը, պարեկ Արտաշես Միկիչյանը, կրտսեր պարեկ Սամվել Ասլանյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ կարողանում են կարճ ժամանակում պարզել, որ ատրճանակով զինված տղան Արտաշատից ուղևորվել է Երևան-Երասխ մայրուղի։ Այդ տղայի մոտ հայտնաբերվում է նաև ատրճանակը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ տղան Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Լ. Գ.-ն է, ում, ինչպես նաև հայտնաբերված ատրճանակը, ոստիկանությանությումը ներկայացրել է քննչական վարչություն։
    17:30
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրանցքում դի է հայտնաբերվել․ նոր մանրամասներ
    Նոյեմբերի 30-ին, ժամը 18։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ջրանցքում դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները Մալաթիայի փողոցի թիվ 90 հասցեի մոտակայքում գտնվող ջրանցքի դուրս են բերել դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։
    17:00
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը ՀՀ-ԵՄ կապի ամրապնդման համար երախտագիտություն է հայտնել պաշտոնավարումն ավարտող Ժոզեպ Բորելին
    ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել պաշտոնավարման ժամկետն ավարտող՝ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ Հայաստան-ԵՄ գործընկերության ամրապնդման համար: Այս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում: «Քանի որ ավարտում եք Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետը, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, մեր ընդհանուր արժեքներին նվիրվածության և Հայաստան-ԵՄ գործընկերությունն ավելի ամուր դարձնելու համար: Սրանք դժվար ժամանակներ էին, հսկայական մարտահրավերներով, որոնք պահանջում էին աննախադեպ ջանքեր: Մենք հասել ենք ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման նոր հանգրվանների, և ես անհամբեր սպասում եմ ԵՄ-ի հետ այդ ուղու շարունակմանը»,- նշել է Միրզոյանը:
    16:30
    01.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Աշխարհի «վերջը»՝ Մալազիայում աղետաբեր ջուրը ողողել է տասնյակ հազարավոր մարդկանց տները
    Մալազիայի հյուսիսային շրջանները հայտնվել են ջրի թիրախում: Հեղեղների հետևանքով իշխանությունը տարհանել է 8 տասնյակ հազարից ավելի մարդու: Օդերևութաբանները լավ նորություններ չունեն Մալազիայի բնակչության համար. մեկ շաբաթ անձրևելու է երկրում:
    16:00
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են թույլ տեղումներ
    Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։
    15:30
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Հալեպում հայ է զոհվել
    «Կիրակի, 1 Դեկտեմբեր 2024-ին զոհուեցաւ հալէպահայ դոկտ. Երուանդ Արսլանեան (ծնեալ 1958-ի, Հալէպ).
    15:15
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Շաքարային դիաբետի բարդություն՝ ռետինոպաթիա
    Դիաբետիկ ռետինոպաթիան շաքարային դիաբետի բարդություն է, որն ազդում է աչքերի վրա: Այն առաջանում է աչքի hետևի մասում գտնվող լուսազգայուն հյուսվածքի արյունատար անոթների (ցանցաթաղանթ) վնասման հետևանքով։ Դիաբետի ժամանակ ցանցաթաղանթը կարող է աստիճանաբար վնասվել՝ առաջացնելով տեսողության խնդիրներ։ Սկզբում դիաբետիկ ռետինոպաթիան կարող է ոչ մի ախտանիշ չառաջացնել կամ բերել միայն թեթև տեսողության խնդիրների, սակայն ռետինոպաթիան ի վերջո կարող է հանգեցնել կուրության, փոխանցում է Aysor.am-ը։ Վիճակը հնարավոր է զարգանա յուրաքանչյուրի մոտ, ով ունի 1-ին կամ 2-րդ տիպի դիաբետ: Որքան երկար ժամանակ հիվանդը դիաբետ ունենա և որքան քիչ վերահսկվի վերջինիս արյան շաքարը, այնքան ավելի հավանական է, որ կզարգանա աչքի այս բարդությունը: Դիաբետիկ ռետինոպաթիայի վաղ փուլերում կարող է ախտանիշներ չլինեն: Վիճակի զարգացման հետ նկատվում են փոփոխություններ՝ տեսադաշտի մեջ լողացող բծեր կամ մուգ թելեր (օղակներ), մշուշոտ տեսողություն, տատանվող տեսողություն, տեսադաշտում մութ կամ դատարկ տարածքներ, տեսողության կորուստ: Դիաբետի պատշաճ կառավարումը տեսողության կորուստը կանխելու լավագույն միջոցն է: Եթե ունեք դիաբետ, դիմեք ձեր ակնաբույժին ամեն տարի բբերի լայնացմամբ ակնահատակի հետազոտություն անցնելու համար, նույնիսկ եթե տեսողությունը լավ է թվում: Հղիության ժամանակ դիաբետի զարգացումը (գեստացիոն դիաբետ) կամ հղիանալուց առաջ դիաբետ ունենալը կարող է մեծացնել դիաբետիկ ռետինոպաթիայի ռիսկը: Ակնաբույժը կարող է խորհուրդ տալ աչքի լրացուցիչ հետազոտություններ: Անմիջապես դիմեք ակնաբույժի, եթե տեսողությունը հանկարծակի փոխվում է կամ դառնում ոչ հստակ, բծավոր ու մշուշոտ:
    15:00
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից ակտիվ գործում է ՌԴ-ն և Իրանը․ Աբրահամյան
    Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից, տեսանելի մասով, բավականին ակտիվ գործում ռուսական ավիացիան և Իրանի` արտերկրում օպերացիաների համար պատասխանատու կառույցը, սակայն ակնհայտ է, որ թե´ ռուսական, թե´ իրանական կողմն առավել ընդգրկուն աջակցություն են ապահովում, ինչն առաջիկա օրերին առավել կընդգծվի:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Սիրիայում պրոթուրքական ահաբեկչական խմբերի հարձակումների ֆոնին, Իսրայելը ևս, Սիրիայի մի քանի տեղամասում հարվածներ է հասցրել: Իհարկե, ահաբեկչական այս հարձակման թեման Իսրայելին միայն առիթից օգտվելու և հարվածներ հասցնելու համատեքստում չի հետաքրքրում: Ի դեպ, Սիրիայում ևս, «փեյջեռային օպերացիա» է իրականացվել, որի վնասների և մասշտաբների մասին հստակ տեղեկություն ներչկան: Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից, տեսանելի մասով, բավականին ակտիվ գործում ռուսական ավիացիան և Իրանի` արտերկրում օպերացիաների համար պատասխանատու կառույցը, սակայն ակնհայտ է, որ թե´ ռուսական, թե´ իրանական կողմն առավել ընդգրկուն աջակցություն են ապահովում, ինչն առաջիկա օրերին առավել կընդգծվի: Ավելին, արդեն լուրեր են տարածվում Սիրիայի իշխանության` Իրանին պաշտոնապես դիմելու մասին, ինչը նշանակում է, որ կողմերը համատեղ գործելու որոշում արդեն ունեն և հիմա ֆորմալ ընթացակարգային հարցերն են լուծվում: Սիրիայի նախագահի կարճատև այցն էլ ՌԴ առավել թիրախային կդարձնի Մոսկվայի աջակցությունը ինչպես ռազմական, այնպես էլ` դիվանագիտական առումով: Սիրիան և սիրիայի ժողովուրդն ավելի ծանր ժամանակներ են տեսել և վստահ եմ, որ այս փուլն էլ պատվով կհաղթահարեն կհաղթահարեն»:
    14:30
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Բեսպրիդել»՝ Վանաձորում․ վիճաբանությունից հետո մեքենան հրկիզել են
    Նոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այդ օրը ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից ով հայտնել է, Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի 17 հասցեի մոտ BMW X5 մակնիշ ավտոմեքենա է այրվում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ այրվել է Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Ալբերտ Սահակյանին պատկանող BMW X5 մակնիշի ավտոմեքենան, որը դարձել է ոչ շահագործելի։ Տեղում պարզվել է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Ա․ Սահակյանին պատկանող ավտոմեքենան Վանաձորի բնակիչ 31-ամյա Սամվել Հասանյանը կայանել է Բաթումի փողոցում, իսկ նոյեմբերի 25-ին ժամը 04։00-ին տեղեկացել է, որ նշված ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 24-ին Վանաձոր քաղաքի Բազում թաղամասից դեպի Բուլղարական 2-րդ ավան տանող ճանապարհահատվածի սկզբնամասում գտնվող հուշաղբյուրի մոտ խոսակցական բնույթի վիճաբանություն է տեղի ունեցել «Գրաֆ» մականվամբ Վանաձորի բնակիչ 32-ամյա Գևորգ Մանուկյանի և ոմն «Ծիրանի Տիգո» մականվամբ անձի միջև, որից հետո մի քանի անձանց հետ վերջիններիս է մոտեցել Վանաձորի բնակիչ «Մանգո» մականվամբ 33-ամյա Սամվել Հասանյանը, ով դիտողություններ է արել վերջիններին, ապա իր հետ եղած անձանց հետ վերը նշված բնակելի շենքերի բակում բարձրաձայն հայհոյանքներով բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ, խանգարել են հարակից շենքերի բնակիչների անդորրը, ապա ըստ օպերատիվ տեղեկությունների իր հետ եղած անձանց հետ ծեծի են ենթարկել ու դանակահարել Գ․ Մանուկյանին և «Ծիրանի Տիգո» մականվամբ անձին։
    14:09
    01.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գարեգին Բ-ն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը
    Գարեգին Բ-ն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Վահրամ Ավաք Քահանա Մելիքյանը: «Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Բ Կաթողիկոսը Կը Զօրակցի Սուրիահայութեան Շաբաթ, 30 Նոյեմբեր 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռաձայնային կապ հաստատելով Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանին հետ, տեղեկանացաւ Սուրիոյ մէջ վերջին օրերու զարգացումներուն եւ իրավիճակին մասին: Առաջնորդ Սրբազան Հայրը մանրամասն տեղեկութիւններ հաղորդեց Սուրիոյ մէջ տիրող ճգնաժամին եւ ի մասնաւորի Սուրիահայութեան դիմագրաւած մարտահրաւէրին մասին: Ապա Գարեգին Բ Հայրապետը իր յորդորներն ու թելադրութիւնները տուաւ Արմաշ Սրբազանին, յայտնելով իր զօրակցութիւնն ու աղօթակցութիւնը Սուրիահայութեան: Դիւան Ազգ. Առաջնորդարանի Դամասկոս, 30 Նոյեմբեր 2024»։
    14:00
    01.12.24
    Ավելին