Լրահոս

2024-11-30
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Բողոքի ակցիաներ՝ Վրաստանի մի քանի քաղաքներում
    Վրաստանի տարբեր քաղաքներում՝ մայրաքաղա Թբիլիսի, Բաթումի, Զուգդիդի, Քութայիսի, բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Գրուզիա-օնլայն-ը գրում է, որ ցույցեր են նախատեսվում նաև այլ քաղաքներում։ Քաղաքացիները բողոքում են Վրաստանի կառավարության որոշման դեմ՝ դադարեցնելու Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը մինչև 2028 թվականը։ Քութայիսիում ցուցարարները հավաքվել են տեղի քաղաքապետարանի շենքի մոտ, նրանք փակել են Ռուսթավելի պողոտան։ Զուգդիդիում բողոքի երթ է տեղի ունեցել։ Մայրաքաղաքում բողոքի ակցիաներ են նախատեսվում մի քանի վայրերում, որոնցից մեկն այս պահին տեղի է ունենում Վրաստանի Առաջին ալիքի շենքի մոտ։
    23:00
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացին ցանկացել է ցած նետվել Կիևյան կամրջից
    Նոյեմբերի 30-ին, ժամը 18:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Փրկարարների, հոգեբանի և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Գ․ Յ․-ի (ծնված 1985 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
    22:45
    30.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Պատերազմը դադարեցնելու ուկրաինական պայմանը և ռուսների հուժկու գրոհները
    Կիևն ու Մոսկվան շարունակում են մեղադրել միմյանց դրոններով հարձակումների համար: Ուկրաինական կողմը Կիևի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի և Խերսոնի շրջաններում ռուսական 10 անօդաչուներից 8-ը խոցելու մասին է հայտնում: Ռուսական կողմը հայտնում է Բելգորոդի մարզում ուկրաինական 11 ԱԹՍ-ի ոչնչացման մասին: Բրիտանական մամուլը հաշվել է՝ Ուկրաինան ամեն օր 22 քառակուսի կիլոմետր տարածք է կորցնում:
    22:30
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մալաթիայի Ներքին Հրազդան ջրատարում հայտնաբերվել է տղամարդու դի
    Այսօր՝ նոյեմբերի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մալաթիա 90 հասցեի դիմացով հոսող Ներքին Հրազդան ջրատարում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Այս պահին փրկարարները արդեն հատուկ ճոպաններով ամրացման աշխատանքներ են կատարել և դժվարանցանելի հատվածը պետք է անցնեն ճոպաններով, ապա ջրի միջով, որպեսզի կարողանան դին պատգարակով մոտեցնեն դիատարին։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ա․ Իսկանդարյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանություն» (հանկարծամահություն կամ ինքնասպանություն) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
    22:15
    30.11.24
    Ավելին
  • Միջազգային
    Ցավոք, ունենք վատ կանխատեսումներ. ինչո՞ւ Թուրքիան ակտիվացավ Սիրիայում
    Սիրիայում իշխանական ու հակակառավարական ուժերի բախման, հակամարտության հնարավոր զարգացումների մասին մեկնաբանություններ ստանալու համար «Հայլուր»-ը կապ է հաստատել թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ:
    22:00
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    Անհամբեր սպասում եմ ձեզ հետ հանդիպմանը․ Քրեյգ Դեյվիդը տեսաուղերձ է հղել իր հայ երկրպագուներին
    Բրիտանացի հայտնի երգիչ Քրեյգ Դեյվիդը, որն առաջիկայում համերգով է հանդես գալու Երևանում, տեսաուղերձ է հղել իր հայ երկրպագուներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսաուղերձում երգիչն ասել է, որ շատ հուզված է, քանի որ դեկտեմբերի 2-ին համերգով է հանդես գալու Երևանում։ Քրեյգ Դեյվիդը խոստացել է համերգի ընթացքում կատարել իր բոլոր հայտնի հիթերը։ Նա երկրպագուներին նաև անմոռանալի շոու է խոստացել։ «Ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ հանդիպմանը»,- ասել է նա։ Քրեյգ Դեյվիդի համերգը կկայանա դեկտեմբերի 2-ին Մարզահամերգային համալիրում։ Համերգը կմեկնարկի ժամը 19։00-ին։
    21:45
    30.11.24
    Ավելին
  • Քաղաքական
    «Շաբաշներ»՝ պատերազմից առա՞ջ. շատ բան իմացող Քյարամյանին չի նեղացնում Փաշինյանը
    Ի՞նչ է թաքցնում Փաշինյանը կադրային ջարդի հետևում: Ինչու՞ հանկարծ համակարգային խնդիրների համար ազատված պաշտոնյաները դարձան պոտենցիալ ունեցող գործիչներ: Փորձագետները կարծում են, որ ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին Փաշինյանի գովերգելու պատճառը 44-օրյա պատերազմի մասին Քյարամյանի ունեցած չափից շատ տեղեկությունն է: Բայց այս կադրային փոփոխությունների «շոուն», շատ վերլուծաբանների կարծիքով, ավելի շուտ կապ ունի COP29-ից հետո Բաքվից Երևանի հասցեին նորովի հնչող հռետորաբանության հետ:
    21:30
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
    Նոյեմբերի 30-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Արգիշտիի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Խ․ Բ․, ծնված 1956 թ․) և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Մ․-ն (ծնված 1998 թ․) և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Թ․-ն (ծնված 1979 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
    21:15
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լսել եմ՝ Արթուր Պողոսյանը «գլուխը կախ» կատարող է․ Ռուբեն Մելիքյան
    Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնն ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել, թեև վատ բաներ էլ շատ չեմ լսել։ Լսել եմ, որ նա սոսկ «գլուխը կախ»՝ կատարող» է և չունի որևէ ինքնուրույնություն։ Ընդ որում, այդ մարդու մասին այս մոտեցումը համատարած է։ Եթե նա ցանկանում է ապացուցել հակառակը, ապա հուշեմ հիանալի ու շատ պատվաբեր մի տարբերակ․ թող կարճի Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի դեմ խայտառակ գործը։ Պետության անունից պարզապես կողոպտում են տուն-տեղ կորցրած մարդկանց։ Հերիք չի կողոպտում են՝ մի հատ էլ դատում են։ Հավատացնում եմ՝ դա կլինի հարգանքի արժանի քայլ և կգնահատվի ըստ արժանվույն։ ՀԳ. Ինքս էլ եմ հասկանում առաջարկած տարբերակի հավանականության աստիճանը «նիկոլի թվին»։ Բայց միևնույն ժամանակ՝ կարծում եմ, որ մարդուն պետք է ինքնադրսևորման շանս տալ։ Ի վերջո, կյանքը հո՛ չի սկսում ու վերջանում իր ու Քյարամյան Արգիշտիի մեջտեղը էսօր նստած մարդով։ Պիտի, չէ՞, իմանանք՝ ում հետ գործ ունենք»։
    21:00
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հույս ունեմ` Էկոպարեկային ծառայության շնորհիվ կկարողանանք կրճատել ապօրինությունների շղթան. Սիմիդյան
    Կառավարության, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ տեղի է ունեցել Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներկայացման միջոցառում։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել նախարար Հակոբ Սիմիդյանը և անդրադարձել ծառայության գործարկման նախապատմությանը․ «2024 թվականի հունվարի 1-ից գործում է Էկոպարեկային ծառայության մասին նոր օրենքը և օրենսդրության գործարկումից հետո մենք ձեռնամուխ ենք եղել ծառայության կայացման գործընթացին։ Բավականին ծավալուն օրենսդրական աշխատանքից հետո արդեն հասել ենք ծառայության համալրման գործընթացին»։ Նախարարն անդրադարձել է բնության պահպանության գործառույթի կատարմանը տարբեր ժամանակներում և հիշեցրել, որ անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանությունը իրականացվել է տարբեր մարմինների կողմից և ոչ 24-ժամյա գրաֆիկով, ինչը շատ դեպքերում արդյունավետ չի եղել, ինչն էլ հիմք է հանդիսացել միավորելու այդ մարմինները և գործառույթները։ «Հույս ունեմ` այս ծառայության շնորհիվ կկարողանանք կրճատել ապօրինությունների շղթան, որն ունենք մեր անտառների, կենդանական և բուսական աշխարհի հանդեպ»,-նշել է նախարարը։ Ելույթներով հանդես են եկել Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը։ Ներկայացվել են ծառայության կառուցվածքը, գործառույթները, հաստիքների համալրման ընթացակարգը և ծառայության վերաբերյալ այլ մանրամասներ։ Ելույթներին հաջորդել է հարցուպատասխան և միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել պատասխանատուներին ուղղել իրենց հուզող հարցերը։ Ամփոփելով միջոցառումը՝ նախարար Սիմիդյանը նշել է, որ ծառայության վերաբերյալ իրազեկման հանդիպումները լինելու են շարունակական և հորդորել քաղաքացիներին դիմել և մասնակցել հայտարարաված թափուր հաստիքների համալրման մրցույթներին։
    20:45
    30.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Ուկրաինայի վրա ճնշումներն ահագնանում են պատերազմում. գործարք է առաջարկում Զելենսկին
    Հայլուր 20։30 Ուկրաինայի վրա ճնշումներն ահագնանում են պատերազմում. գործարք է առաջարկում Զելենսկին
    20:30
    30.11.24
    Ավելին
  • Առողջապահական
    Անբուժելի հիվանդ է դեղատոմսերի էլեկտրոնային համակարգը. 8 ամսվա գլխացավանք
    Էլեկտրոնային դեղատոմսերը պատուհաս են դարձել դեղատների համար: «Արմեդ» համակարգը խափանումներով է աշխատում, բժիշկների դուրս գրած օն լայն դեղատոմսերը դեղատներ չեն հասնում: Բժիշկները ստիպված թղթե տարբերակներով են դեղատոմս գրում: Դեղատան աշխատողները երկընտրանքի առաջ են. կամ մերժել քաղաքացուն, կամ հումանիտար քայլ անել և տուգանվել:
    20:15
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Չավին կարիերան շարունակելու անսպասելի տարբերակ ունի
    «Բարսելոնայի» լեգենդ և թիմի նախկին մարզիչ Չավի Էրնանդեսը կարող է գլխավորել գերմանական «ՌԲ Լայպցիգը»: Այս մասին հայտնում է Fichajes-ը։ «Լայպցիգը» Չեմպիոնների լիգայում պարտություն է կրեկ իր բոլոր հանդիպումներում, ակումբի ղեկավարությունը դիտարկում է մարզչին փոխելու հնարավորությունը։ Նշվում է, որ Չավիի անունը հայտնվել է հնարավոր փոխարինողների ցանկում։ Հիշենք՝ Չավիի վերջին ակումբը եղել է «Բարսելոնան», փոխանցում է Armsport-ը։
    20:00
    30.11.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Քաղաքացիական պատերազմի կվերաճե՞ն Վրաստանի ներքաղաքական բախումները. վրացի փորձագետի կարծիքը
    Արդյո՞ք Վրաստանում ներքաղաքական բախումները կվերաճեն քաղաքացիական պատերազմի, ինչո՞ւ իշխող ուժը կտրուկ որոշեց սառեցնել Վրաստանի եվրաանդամակցության գործընթացը և, ի վերջո, որքան մեծ է ընդդիմության հանրային աջակցությունը, «Հայլուր»-ի հարցեցրին պատասխանում է վրացի փորձագետը:
    19:30
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է ֆիզիկոս, մաթեմատիկոս Սուրեն Մխիթարյանը
    ՀՀ ԳԱԱ նախագահությունը, մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքը և Մեխանիկայի ինստիտուտը հայտնում են, որ կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Մանուկի Մխիթարյանը: Սուրեն Մխիթարյանի գիտական հետազոտությունները վերաբերում են առաձգականության մաթեմատիկական տեսության և առաձգամածուցիկության տեսության կոնտակտային և խառը եզրային խնդիրների, դրանց ուսումնադիրության արդյունքների կիրառություններին, հիպերսինգուլյար ինտեգրալ հավասարումների արդյունավետ լուծմամբ մաթեմատիկական մեթոդների մշակմանը: Նա հեղինակ է շուրջ 185 գիտական հոդվածների և աշխատությունների, զբաղվել է նաև գիտամանկավարժական գործունեությամբ: Սուրեն Մխիթարյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 13:00-ին, նույն եկեղեցուց:
    19:15
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ուկրաինական «մայդանի» սցենարը չի կարող կրկնվել Վրաստանում. Կոբախիձե
    Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախօրեին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները բոլորին ևս մեկ անգամ ցույց են տվել, որ երկրում «ազգային մայդան» չի կարող լինել: Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետի խոսքերը ճեպազրույցից: «Արդեն երրորդ տարին է, կոնկրետ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները, որոնք չեն կարողանում հասնել Վրաստանի ուկրաինացմանը, անընդհատ փորձում են օգտագործել թեկնածուի կարգավիճակը և բանակցությունների բացման հարցը՝ երկիրը թուլացնելու, այսպես կոչված բևեռացում հրահրելու և հասարակությանն արհեստականորեն պառակտելու համար»,-ասել է Կոբախիձեն: Վերջինս նաև կարծիք է հայտնել, որ նախօրեին Թբիլիսիում դաժան հանրահավաքի հիմնական պատասխանատվությունը կրում են կոնկրետ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները, ինչպես նաև «տեղական գործակալները»՝ «հինգերորդ շարասյունը», որը ներկայացված է չորս քաղաքական կուսակցությունով: «Երեկ ամեն ինչ պարզ դարձավ բոլորի համար: Պարզապես, արմատականներն ու նրանց օտարերկրյա հովանավորները փորձում են պատրվակ գտնել՝ փորձելով պառակտել Վրաստանը և ուկրաինացնել, նրանք դեռ չեն հասկացել, որ ի տարբերություն 2013 թվականի՝ Վրաստանն անկախ պետություն է՝ ուժեղ ինստիտուտներով և, որ ամենակարևորն է, փորձառու ու իմաստուն մարդկանցով, որոնց ուժը ոչ ոք չի կարող սասանել»,-ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ Մայդանի սցենարը չի կարող իրականացվել Վրաստանում։ «Վրաստանը պետություն է, և վրացական պետությունը դա թույլ չի տա»,-ընդգծել է վարչապետ Կոբախիձեն։ Երկու օրվա ընթացքում բողոքի ցույցերի ընթացքում տուժել է 42 ոստիկան, ավելի քան 150 մարդ բերման է ենթարկվել։ Ցուցարարները նույնպես բժշկական օգնության կարիք են ունեցել, սակայն տուժածների հստակ թիվը չի հաղորդվում։ Վրաստանում երրորդ օրն է շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք ավարտվել են ցուցարարների ցրմամբ։ Ընդդիմությունը, նրանց ակտիվիստները և շարքային քաղաքացիները բողոքում են Վրաստանի իշխանությունների՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշման դեմ՝ օրակարգից հանելու Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացումը մինչև 2028 թվականը։
    19:00
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ստեփանակերտի քաղաքապետի գործով Քննչականն առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, այն էլ կանենք» կարգախոսով․ փաստաբան
    Փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգում է․ «Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նախաքննական մարմնի դրսևորած վերաբերմունքը հանդուրժել այլևս հնարավոր չէ։ Փաստաբանական գործունեությանս ողջ ընթացքում չեմ արձանագրել ավելի շատ խախտումներ, քան այս մեկ վարույթով։ Քննչականը, անտեսելով և՛ սահմանադրական, և՛ կոնվենցիոն, և՛ դատավարական սկզբունքները, առաջնորդվում է «վերևից ինչ ասեն, էն էլ կանենք» կարգախոսով։ Վարույթի ընթացքում այնքան ապօրինություններ են տեղի ունենում, որ միայն դրանք ամբողջացնելով՝ կարելի է դիսերտացիա կազմել «Անօրինական, խտրական, պատժողական և քաղաքական հետապնդումներն արդի Հայաստանում» կամ «Կարգադրեք, կանենք» թեմաներով»։
    18:45
    30.11.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Հալեպի կեսը՝ զինյալների վերահսկողության տակ. տագնապալի իրավիճակ՝ հայաշատ քաղաքում
    Հայլուր 18։30 Հալեպի կեսը՝ զինյալների վերահսկողության տակ. տագնապալի իրավիճակ՝ հայաշատ քաղաքում
    18:30
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի արկածախնդրությունն ու կիսագրագետ քաղաքական պատկերացումները կրկնակի մեծ հարվածի տակ են դնելու ՀՀ-ի ապագան․ Զաքարյան
    ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․ «ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հայտնվեցին տեսախցիկների առաջ՝ ուրախ ժպտալով և սեղմելով ձեռքերը։ ԱՄՆ ընտրություններից մի քանի օր անց Պրահայում, ԵՄ ռազմական պաշտոնյաների և պաշտպանական արդյունաբերության ղեկավարների հանդիպման ժամանակ հիմնական տեսակետն այն էր, որ Թրամփի քաղաքականությունն առայժմ «անկանխատեսելի է», և պարզ չէ, թե ինչպիսի տրանսֆորմացիաներ կապրի նաև ՆԱՏՕ-ն: ՆԱՏՕ-ի 32 անդամներից 23-ն այս տարի հասել կամ գերազանցել են դաշինքի ռազմական ծախսերի՝ ՀՆԱ-ի 2%-ը, որը սահմանվել էր մեկ տասնամյակ առաջ: 2022 թվականից ի վեր, ամբողջ Եվրոպայում պաշտպանական բյուջեները կայուն աճում են: Ընդհանուր ռազմական ծախսերն այս տարի աճել են միջինը 9%-ով՝ հասնելով 436 մլրդ դոլարի։ Սակայն քչերն են հավատում, որ դա բավարար կլինի Թրամփին համոզելու համար, որ Ամերիկայի դաշնակիցները ամբողջությամբ վճարում են իրենց պարտքը: Թվում է, թե նա հավանություն չի տալիս ՆԱՏՕ-ի սկզբունքին, ըստ որի՝ բոլոր անդամները պարտավոր են մեկի վրա հարձակումը համարել հարձակում ողջ դաշինքի վրա։ Ռյուտեն նախազգուշացրել է, որ ՀՆԱ-ի 2%-ի թիրախը բավարար չի լինի Թրամփին տպավորելու համար։ Եթե ԱՄՆ նոր վարչակազմը դադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցությունը՝ նրան բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար, ապա Եվրոպան ստիպված կլինի լրացնել ֆինանսական և ռազմական օգնության վակուումը՝ միաժամանակ համալրելով սեփական մատակարարումները։ Լեհաստանն արդեն որոշել է հաջորդ տարի ՀՆԱ-ի 5%-ը ծախսել պաշտպանության վրա։ Բալթյան երեք երկրները նախատեսում են ծախսել ՀՆԱ-ի ավելի քան 3%-ը: Մյուսները կարծում են, որ պետք է ելնեն կոնկրետ երկրների հնարավորություններից։ Եթե ԱՄՆ նախագահ Թրամփը մասնակցի հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովին, ապա հնարավոր է, որ ՆԱՏՕ անդամ երկրները պետք է ՀՆԱ-ի 3%-ի պարտավորություն ստանձնեն։ Դրան հասնելու համար Եվրոպան պետք է ընթացիկ գներով տարեկան ռազմական ծախսերն ավելացնի 280 մլրդ դոլարով։ Համընդհանուր պաշտպանության համար Եվրոպային դեռևս չեն բավարարում բոլոր հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռները, հարվածային ուժը և օդային հսկողության, հրամանատարության և վերահսկման հնարավորությունները: Նույնիսկ բավարար ֆինանսավորման դեպքում Եվրոպայից մեկ ամբողջ տասնամյակ կպահանջվի Ամերիկայից իր կախվածությունը զգալիորեն նվազեցնելու համար: ՆԱՏՕ-ի շատ անդամներ դժվարանում են անձնակազմ հավաքագրել բարձր ինտենսիվության մարտական գործողությունների համար: Մի քանի երկրներ, որոնք վերացրել են պարտադիր զորակոչը «Սառը պատերազմի» վերջում, քննարկում են այն այս կամ այն ձևով կրկին ներդնելու մասին՝ իրենց զինված ուժերի չափը համապատասխան մակարդակի հասցնելու համար: Առայժմ պարզ չէ, թե որտեղից պետք է վերցնեն այդ գումարները, չխոսելով նույնիսկ քաղաքական կամքի մասին: Դա պետք է լինի սոցիալական ծրագրերի հաշվին, որոնք շատ ավելի պահանջված են ընտրողների շրջանում։ Այսպիսով, ԵՄ-ն քննարկում է բյուջեները սեղմելու և միջոցները կրճատելու հարցը այն երկրների համար, ովքեր ցանկանում են միջոցներ վերցնել իրենց պաշտպանությունն ուժեղացնելու համար: Տպավորությունն այն է, որ Եվրոպան բախվում է նոր անվտանգային ճգնաժամի հետ: Նոյեմբերի 11-ին Եվրահանձնաժողովն այս ուղղությամբ կարևոր քայլ կատարեց՝ թույլատրելով յոթ տարվա բյուջեի այսպես կոչված «Համախմբման հիմնադրամի» մի մասը՝ մինչև 130 միլիարդ եվրո, ծախսել ռազմական ծրագրերի վրա։ Ըստ Financial Times-ի վերլուծության՝ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում եվրոպական կառավարություններին կտեղեկացվի, որ այդ գումարը կարող է օգտագործվել պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու և ամբողջ Եվրոպայում ռազմական ենթակառուցվածքների բարելավման նախագծերում ներդրումներ կատարելու համար: Վերընտրվելով երկրորդ ժամկետում՝ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջնահերթություն դարձրեց «Եվրոպական պաշտպանության միության» ստեղծումը։ Նախկինում ՆԱՏՕ-ն զգուշանում էր ԵՄ ռազմական նկրտումներից, բայց գտնում են, որ «բոլորը նույն նավի մեջ են» և պետք է միջոցներ մոբիլիզացնեն և մեծացնեն ռազմական և արդյունաբերական կարողությունները: Ընդ որում, այդ գործընթացը պետք է ներառի նաև ոչ ԵՄ անդամ՝ ՆԱՏՕ-ի անդամներին (Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Թուրքիա, և ԱՄՆ): Հայաստանի խնդիրն է վերջնականապես կողմնորոշվել իր ռազմաքաղաքական և անվտանգային միջավայրի կառուցման մեջ: Նիկոլի կառավարության խճճված և արդյունքում միայնակ ու անօգնական մնացած քաղաքականությունն առաջիկայում ոչ մի պաշտպանություն կամ աջակցություն չի գտնելու նաև Արևմտյան միջավայրում: Սառը հաշվարկների և ճշգրիտ կանխատեսումների այս ժամանակահատվածում Նիկոլի արկածախնդրությունն ու կիսագրագետ քաղաքական պատկերացումները կրկնակի մեծ հարվածի տակ են դնելու Հայաստանի Հանրապետության ապագան: Պետք է կրկին վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության արդիականացված մեթոդին՝ հույսներս դնելով բացառապես մեր, մեր ռազմավարական դաշնակցի ու մեզ հետ համատեղ շահեր ունեցող բարեկամ երկրների վրա»:
    18:15
    30.11.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռեալը պատժել է անչափահաս երկրպագուին ռասիզմի համար
    «Ռեալի» և «Ռայո Վալեկանոյի» միջև խաղի ժամանակ, որը տեղի էր ունեցել նախորդ տարվա փետրվարին, երկրպագուներից մեկը ռասիստական ժեստ էր կատարել Վինիսիուս Ժունիորի հասցեին։ Միջադեպի մեղավորը, ով անչափահաս է, արձանագրվել էր տեսախցիկով, սակայն դեպքի վայրում ոչ ոք միջոցներ չէր ձեռնարկել։ Ըստ Cadena Cope-ի՝ Վինիսիուսը համաձայնության է հասել մեղավոր կողմի հետ։ 16-ամյա պատանին Վինիսիուսին գրավոր ներողություն է գրել և պարտավորվել է 40 ժամ հասարակական աշխատանք կատարել՝ դատախազության հսկողության ներքո։ Բացի այդ, պատանին մեկ տարով զրկվել է Լա Լիգայի խաղերին ներկա գտնվելու իրավունքից։ Վինիսիուս Ժունիորը հաճախ է դառնում ռասիստական արտահայտությունների և ժեստերի զոհ։ Նա մեծապես տուժել է ռասիզմից և իր վրա է վերցրել խստացված պատժամիջոցներ պահանջելու նախաձեռնությունը, փոխանցում է Armsport-ը։
    18:00
    30.11.24
    Ավելին