Լրահոս
2024-12-02
-
ՏնտեսականՇրջանառության մեջ է դրվում Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ2024 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԲ-ից:Ավելին11:2902.12.24 -
ՔաղաքականԲանակի կերպափոխման հայեցակարգի որոշ ձևակերպումներ վտանգում են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը. Աբրահամյան«Զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի՝ «Հրապարակման ոչ ենթակա բաղադրիչների տեսլական» գլխում նշվում է, որ ՀՀ-ին մարտունակ և ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ համալրված ԶՈՒ-ն անհրաժեշտ են ՀՀ տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնամխելիությունը և որդեգրած խաղաղության օրակարգը պաշտպանելու՝ մեկ կենտրոնին ապավինելու ասիմետրիկ և հիերարխիկ փոխհարաբերությունները փոխարինելով բազմաթիվ կենտրոնների հետ սիմետրիկ և ոչ հիերարխիկ փոխհարաբերություններով:Ավելին11:1502.12.24 -
ՀասարակականԱվտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը«Այսօր մենք գործարկում ենք մեր նոր տրոլեյբուսները, որոնք որ ներմուծել ենք նախորդ ամիս: Այսօրվանից ավտոբուսներում և տրոլեյբուսներում գործում է ֆիզիկական բանկային քարտերով վճարման եղանակ, այն դեռևս չի գործում մետրոյում: Դեռևս ավտոբուսներում չի գործում հեռախոսների NFC (Apple Pay, Google Pay) վճարման տարբերակը, բայց շուտով ծրագրային այս տարբերակը ևս կլրացվի»,- ասել է Ավինյանը:Ավելին11:0002.12.24 -
ՀասարակականԿապանի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղումԴեկտեմբերի 2-ին՝ ժամը 8։40-ի դրությամբ, Կապանի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։Ավելին10:3902.12.24 -
ՀասարակականԱրշավախմբից 2 հոգի ընկել էին լանջից․ օգնության են հասել փրկարարներնԴեկտեմբերի 1-ին, ժամը 17:31-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտի ջրվեժի տարածքում 3 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից 2-ն ընկել են լանջից, ունեն վնասվածքներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին10:1702.12.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։Ավելին10:0002.12.24 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4502.12.24 -
ՀասարակականԱրտաշատի խճուղում «Nissan X-Trail»-ը հարվածել է կայանված «Nissan»-ին և հայտնվել բացօթյա մսի վաճառակետում. կան տուժածներԴեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։10-ի սահմաններում «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային, ինչից վերջինը մոտ 12 մ առաջ է ընթացել և հայտնվել բնակչի տան դարպասի մոտ, իսկ «Nissan Xterra»-ն էլ նույնպես հայտնվել է բնակչի կողմից օգտագործվող բացօթյա մսի վաճառակետի տարածքում՝ բախվելով նաև միս կոտրելու համար օգտագործվող հսկա կոճղին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 3-ից 5 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և մի մասին հիվանդանոց են տեղափոխել իրենց ավտոմեքենաներով։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ այս փողոցում պետք է անպայման արագաչափ տեղադրվի, քանի որ անընդհատ վթարներ են լինում և քանի տարի է՝ դիմում են պատկան մարմիններին՝ արագաչափի հարցով, սակայն ոչ մի դրական պատասխան։Ավելին09:3002.12.24 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Լոռու մարզում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալՍույն թվականի եկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04։38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․06⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․4 մագնիտուդով երկրաշարժ:Ավելին09:2302.12.24
2024-12-01
-
ՀասարակականԵ՞րբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերըՀանրապետության գլխավոր տոնածառի լույսերը Երևանի Հանրապետության հրապարակում կվառվեն դեկտեմբերի 8-ին, ժամը 20։00-ին։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 8-ին, ժամը 20։00-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ ներկա գտնվելու գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։Ավելին23:5901.12.24 -
ԻրավականՄետրոյում անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած տղամարդը ձերբակալվել էԱյսօր՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները տաք հետքերով հայտնաբերել ու ոստիկանության Մետրոպոլիտենի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 63-ամյա Կարեն Մ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս, ըստ օպերատիվ տեղեկությունների, այսօր՝ ժամը 12։45-ի սահմաններում, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի «Բարեկամություն» կայարանի նախասրահում ոտնձգություն է կատարել Երևանի բնակիչ 14-ամյա տղայի նկատմամբ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մետրոպոլիտենի բաժնի ավագ տեսուչը այդ ժամանակ ծառայություն կատարելիս է լինում, երբ ձայներ է լսում, ապա մոտենում է «Բարեկամություն» կայարանի կառամատույցին, որտեղ էլ ըստ նախնական տեղեկություների Կարեն Մ․-ն սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել երեխայի նկատմամբ։ Մետրոպոլիտենի ոստիկանները «Բարեկամություն» կայարանի տարածքում հայտնաբերում են կասկածյալին, ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Մերտրոպոլիտենի բաժին։ Դեպքի փաստով Մետրոպոլիտենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք Կարեն Մ․-ի հետ ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի համապատասխան քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ։ Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։Ավելին23:5501.12.24 -
ՔաղաքականԻնչո՞ւ է Իշխան Սաղաթելյանը մեկնել ՖրանսիաԱյցի շրջանակներում այսօր ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ հանդիպել ենք Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասին։ Հանդիպմանը մասնակցել են նաև շրջանի ՀՅԴ կառույցի անդամներ։Ավելին23:5001.12.24 -
ՔաղաքականԴեկտեմբերի 1-ի պատմական որոշումը. Արթուր Խաչատրյան«Հերոսական ու պատմական 1989 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ուղիղ 35 տարի առաջ, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Արցախի Ազգային խորհուրդը, համատեղ նիստում պատմական որոշում կայացրեցին, որը արդի Հայաստանի Հանրապետության կերտման հիմքը հանդիսացավ։ Հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքի և արձագանքելով հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման ձգտմանը՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Արցախի Ազգային խորհուրդը հռչակեցին Հայաստանի ու Արցախի վերամիավորումը։ Դեկտեմբերյան ձնառատ ու մռայլ երեկոյան երկնքում հաղթանակի աստղ ծագեց։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետի վերքերը դեռևս չամոքած, շրջափակված, առանց լույսի ու ջերմության ցուրտ ու մութ տարիներին, հայ ժողովուրդը միակամ էր․ պատմական արդարությունը պետք է վերականգնվի, միասնական հայ ժողովրդին հաղթել չի լինի։Ավելին23:4401.12.24 -
Քաղաքական«Հայկական դժոխքի» հեղինակը մեզ տանում-մտցնում է Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ. ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Дождь» հեռուստաընկերության համահիմնադիր Միխայիլ Զիգարի սկանդալային գիրքը կարդալուց հետո «Ելցինը, Կրավչուկը և Նիկոլը» վերտառությամբ հրապարակում է արել: «Այն, որ Ալմաթայի հռչակագիրը ոչ մի աղերս չունի Արցախյան խնդրի կարգավորման հետ և չի կարող դիտարկվել որպես սահմանազատման և սահմանագծման հիմք, շատ ենք խոսել, բացատրել, գրել։ Օրերս ընթերցում էի ռուս ընդդիմադիր լրագրող, հայտնի «Дождь» հեռուստաընկերության համահիմնադիր Միխայիլ Զիգարի սկանդալային գիրքը ռուս-ուկրաինական հակամարտության մասին։ Ի դեպ, մի կողմ դնելով այդ գրքի ակնհայտ միակողմանի, հաճախ՝ վիճելի և ոտքից գլուխ քարոզչական լինելու հանգամանքը, ասեմ, որ իրավիճակը բոլոր կողմերից գնահատելու, տարբեր տեսանկյուններից նայելու հնարավորությունն օգտակար է ճշմարտությանը մոտենալու և սեփական ուղեղը ուրիշների լվացքաջրերից փրկելու առումով։ Եվ այսպես, հեղինակն իր գրքում հիշատակում է Ուկրաինայի և Ռուսաստանի նախկին ղեկավարներ Լեոնիդ Կրավչուկի և Բորիս Ելցինի զրույցը Բելովեժյան բանակցությունների ժամանակ (կցվում է գրքից համապատասխան հատվածը)։ - Ի՞նչ ենք անելու Ղրիմի և միջուկային զենքի հետ, - Կրավչուկին հարցնում է Ելցինը։ - Արի հիմա Ղրիմի հարցով չզբաղվենք։ Ստեղծենք Համագործակցությունը (hիմա՝ ԱՊՀ-ն), իսկ սահմաններով հետո կզբաղվենք, - պատասխանում է Կրավչուկը։ Այս կարճ, բայց խիտ զրույցը ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ ԽՍՀՄ փլուզման և ԱՊՀ ստեղծման գործընթացները նույնիսկ իրենց ճարտարապետների կողմից չեն դիտարկվել որպես սովետական հանրապետությունների միջև սահմանները վերջնականորեն որոշելու մեխանիզմներ։ Կրկնակի զավեշտալի է, երբ ԱՊՀ ստեղծման «կնքահայրերը» այդպես են վերաբերվել այդ պրոցեսին, իսկ «հայկական դժոխքի» հեղինակը տանում-մտցնում է մեզ Ալմաթայի հռչակագրի սարդոստայնի մեջ, հատկապես, երբ Ադրբեջանի ախորժակի համար արդեն դա էլ է քիչ»,- Facebook-ում գրել է Աշոտյանը:Ավելին23:3001.12.24 -
ՔաղաքականԻնքնաառաջադրվել եմ Փաշինյանի փրայմերիզին` որպես Գյումրու ղեկավարի ԺՊ թեկնածու․ Կարեն ՍարուխանյանՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է․ «Հարգելի՜ հայրենակիցներ, Սիրելի՜ Գյումրեցիներ, Հաշվի առնելով Ձեզանից շատերի հորդորը և պահանջը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության անդամների մեծամասնության աջակցությունը, այսօր որոշել և ինքնաառաջադրվել եմ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկած փրայմերիզին` որպես Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու»։Ավելին23:0001.12.24 -
ՍպորտՖուտբոլիստը կորցրել է գիտակցությունը․ «Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումը դադարեցվել էԱ Սերիայի 14-րդ տուրի «Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումը տանտերերի ֆուտբոլիստ Էդուարդո Բովեի գիտակցության կորստի պատճառով դադարեցվել է։ Հանդիպումը մեկնարկել էր 21։00-ին։ 16-րդ րոպեին «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էդուարդո Բովեն ընկել է խոտածածկին, ինչից հետո երկու թիմերի բժիշկները դուրս են եկել խաղադաշտ և սկսել բուժօգնություն ցուցաբերել։ Դրանից հետո Բովեին պատգարակով տեղափոխեցին շտապօգնության մեքենա, իսկ գլխավոր մրցավարը ֆուտբոլիստներին ուղարկեց հանդերձարան, փոխանցում է Armsport-ը։Ավելին22:3501.12.24 -
ՏարածաշրջանՎրաստանի «Առաջին ալիք»-ը պատրաստ է նախագահին եթեր տրամադրելՎրաստանի «Առաջին ալիք»-ը հայտարել է, որ հանրային հեռարձակողը պատրաստ է եթեր տրամադրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, և որ սպասում են նրան Վրաստանի «Առաջին ալիք»-ի եթերում։Ավելին22:2001.12.24 -
ՏարածաշրջանՎրաստանում ցուցարարների մի մասը շարժվում է «Առաջին ալիք»-ի մոտՎրաստանի խորհրդարանի մոտ եվրոպամետ բողոքի ցույցի մասնակցիների մի մասը շարժվել է դեպի «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստաընկերություն) շենքի մոտ: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը: Ուշագրավ է, որ «Առաջին ալիք»-ի շենքի մոտ երկրորդ օրն է բողոքի ցույց է ընթանում: Այս անգամ ցուցարարները պահանջում են, որ հեռուստաալիքը եթեր տրամադրի չորս ընդդիմադիր կոալիցիաների/կուսակցությունների առաջնորդներին և Վրաստանի նախագահին: Անփոփոխ պահանջների թվում են «Առաջին ալիք»-ի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մաղլափերիձեի հրաժարականները: Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։ Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։Ավելին22:0001.12.24 -
ՏարածաշրջանՎրաստանի խորհրդարանի և հարակից փողոցներում հատուկջոկատայիններ են տեղակայվածՎրաստանի խորհրդարանի հարակից Ճիճինաձեի փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր և հատուկջոկատայիններ են տեղակայված: Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ հատուկջոկատայիններ են մոբիլիզագված նաև խորհրդարանի շենքի հետնամուտքի մոտ. կա նաև ջրցան մեքենա: Միաժամանակ Ազատության հրապարակում ևս ոստիկանական ուժեր, ջրջան մեքենա և հատուկջոկատայիններ են մոբիլիզացվել: Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։ Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։Ավելին21:4001.12.24 -
ՔաղաքականԱնկիրթ լինելը նորաձև է. Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ընտանիքով ինչ են նայում․ Oragir.news«Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ընտանեկան դիտում»։Ավելին21:3001.12.24