Լրահոս

2024-12-05
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այո, մաման լացացրել եմ, թող հրապարակեն. ընկերներս վախենում են բարևել ինձ․ Հովիկ Աղազարյան․ News.am
    Երեկ ես իմ ճեպազրույցում ասացի, որ այդ դրամատիզմը որ մտցրել են մարդկու նամակագրությունների հետ կապված, ես չգիտեմ՝ օրենքով այդ հնարավորությունը կա թե չկա, բայց կա լրագրողական հետաքննության ինստիտուտ, ես անձամբ համաձայն եմ, որ երկու տղամարդ լրագրող գա, իմ և ՔՊ-ի ղեկավարության կամ պարոն Արեն Սիմոնյանի մասնակցությամբ նայեն իմ գրառումները: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը: «Թող իմ նամակագրությունը գնահատեն, թե ինչքանով են դրանք շոկային: Ես չեմ ասում՝ թող նայեն այն նամակագրությունը, որտեղ իմ վրա ինչ ճնշումներ են եղել, որ ես թիմից դուրս գամ պատերազմից հետո, դուրս գամ վարչապետի դեմ և ես ինչ պատասխաններ եմ տվել, դրանք պետք չէ նայել: Հարցին՝ ո՞ւմ կողմից է եղել, նա վրդովված պատասխանեց. «Դե հիմա ի՞նչ կարևոր է, սեւ շան»: Այն գրառումները, որտեղ, որ իմ վրա բազմաթիվ ճնշումներ են եղել, բազմաթիվ, այլ տիպի առաջարկություններ, և ես ինչ պատասխաններ եմ տվել, այդ մասը չկա երևի վարչապետի կամ վարչության սեղանին: Ես չեմ ամաչում և համաձայն եմ նույնիսկ, որ կին լրագրող գա, բայց պինդ ներվերով, որ հասկանա, թե ինչը ինչոց է, որը որտեղից է, որ Աղազանյան Հովիկը հասկացել է, որ իր դիմաց ագենտ է և մաման լացացրել է։ Եղա՞վ»,-ասաց նա: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետական անվտանգությանը վերաբերող, հակահետախուզական տվյալներ են եղել իր հեռախոսում, Աղազարյանն ասաց. «Ես երբեք չեմ եղել այնպիսի վայրում, չեմ ծանոթացել այնպիսի փաստաթղթի, որը պարունակի պետական գաղտնիքի հետ կապված ինֆորմացիա: Եթե իմ նկատմամբ հաշվեհարդար տեսնելով պետության անվտանգությունը կբարձրանա, պետության կայունությունը կուժեղանա, խաղաղության պայմանագիրը կստորագրվի այնպես, ինչպես ես եմ ուզում, ապա ես պատրաստ եմ: Եթե ես խանգարում էի թիմին այդ հարցերը լուծելու համար, յուրաքանչյուրը հասկանում է՝ ես ինչ նկատի ունեմ, եթե ես եմ խանգարողը, ապա թող ես այդ զոհը լինեմ և իմ նախկին քաղաքական թիմի նվիրական երազանքները, որ մինչև երեկ ես կիսել եմ, թող իրականություն դառնա, ես պատրաստ եմ»: Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյան ասում է կարմիր գծեր եք հատել, նախկին ՔՊ-ականը նշեց. ««Պարոն վարչապետը ես հասկացա որ նկատի ունի բարոյականության հետ կապված խնդիրներ: Ես նորից եմ ասում, որ ես պատրաստ եմ»: Նա նաեւ հայտարարեց. «Ես ճշնված եմ, որ իմ ընկերներին դրել են դժվար վիճակի մեջ, որ խուսափում են ինձ բարևելուց»,- հայտարարեց Հովիկ Աղազարյանը:
    14:00
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արսեն Մնացականյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մնացականյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,-ասված է որոշման մեջ։
    13:55
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՆ Պրոբացիայի ծառայության պետն ազատվել է պաշտոնից
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Պրոբացիայի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Նիկոյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»։
    13:50
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը ցանկանում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնել մինչև իր երդմնակալությունը
    ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև համաձայնության հասնել մինչև իր կողմից նախագահի պաշտոնի ստանձնումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին Sky News-ին տված հարցազրույցում։ «Մենք կապի մեջ ենք ապագա վարչակազմի և նախագահ Թրամփի խորհրդականների հետ։ Մենք փորձում ենք նրանց հետ համակարգել մեր ջանքերը։ Մենք բոլորս համակարծիք ենք և հույս ունենք հաղթահարել այս իրավիճակը նախքան նախագահի կողմից պաշտոնը ստանձնելը, քանի որ առաջնահերթություններ ունենք՝ կայունացնելու իրավիճակը Գազայում, մենք առաջնահերթություններ ունենք՝ վերականգնելու տարածաշրջանային անվտանգությունը», - ասել է նա։ Կատարի վարչապետը հաստատել է, որ տեղի ունեցած շփումներում Թրամփի թիմն ասել է, որ ցանկանում է այս հարցը լուծել մինչև երդմնակալությունը, որը տեղի կունենա հունվարի 20-ին։ «Մենք սա լսել ենք նրա թիմից, նրանց հետ իմ ունեցած զրույցներում նրանք ասել են, որ ցանկանում են, որ դա (խմբ.՝ Համասի հետ գործարքի հարցը) որոշվի հիմա, նույնիսկ այսօր», - ասել է նա։ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիի խոսքով՝ Գազայի հատվածում մարտերի դադարեցումը պահանջում է «առավելագույն ճնշում» բոլոր կողմերի վրա։ Խոսելով այն մասին, թե ինչ է նշանակում Թրամփի ընտրվելը Մերձավոր Արևելքի համար՝ Ալ Թանին ասել է, որ կան «շատ ռիսկեր», բայց նաև «շատ հնարավորություններ»։ «Հուսով եմ, որ բոլորը տեսնում են այս հնարավորությունները», - հավելել է նա: Գազայում հրադադարի շուրջ բանակցություններն առայժմ ձախողվել են։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 44 500-ը։
    13:45
    05.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Մակրոնին կհեռացնե՞ն Ելիսեյան պալատից. Ֆրանսիայում անվստահություն հայտնեցին կառավարությանը
    Կառավարման նոր ճգնաժամ է Ֆրանսիայում: Հրաժարական է տվել այդ երկրի վարչապետը: Միշել Բարնիեն սեպտեմբերին էր նշանակվել այդ պաշտոնին: Նրա կաբինետին խորհրդարանն է անվստահություն հայտնել ու հիմա նոր թափ է տալիս Մակրոնի հրաժարականի պահանջին: Ֆրանսիայի նախագահը 10 ու կես ժամից ուղերձ է հրապարակելու: Սրա մասին հայտարարելիս Մակրոնը վստահեցրել է՝ չի լքելու Ելիսեյան պալատը:
    13:30
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ես իմ մանդատը վայր դնեմ. Աղազարյան․ News.am
    Իհարկե պատրաստ եմ, ես հո երեխա չե՞մ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց արդեն անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե պատրա՞ստ է նրան, որ գլխավոր դատախազն իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով կարող է մտնել ԱԺ: «Ես չեմ բացառում, ես ուզում եմ, թող հրապարակեն։ Եթե իրենք չհրապարակեն, ես եմ հրապարակելու, ասել եմ՝ այստեղ որտե՞ղ է իմ հանցանքը։ Ես դիմացինին նայել եմ որպես հատուկ ծառայությունների ագենտ և այդ ձևի իր հետ խոսացել եմ»,-News.am-ի փոխանցմամբ՝ ասաց նա: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է իրեն սպասում այս ամենից հետո, Աղազարյանն ասաց. «Ձեր երևակայությունը և քաղաքացիների երևակայությունը չի բավարարի, որ պատկերացնեն, թե ինչ է սպասվում և ինչ վիճակում եմ ես: Բայց ես պատրաստում եմ զոհը լինել»: Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող բոլոր միջոցներով հասնել նրան, որ ինքն իր մանդատը վայր դնի. «Ինքը բոլոր միջոցներով կարող է հասնի նրան, որ ես մանդատից զրկվեմ, նրանք երկու տարբեր բաներ են»: Նա բացառեց, որ ինքնակամ վայր կդնի մանդատը. «Էլ ի՞նչ խնդիր, էլ պրծավ, Էլ ի՞նչ պիտի անեն: Մեկը էլ պիտի հրապարակեն, ասեն՝ այսպիսի բաներ է ասել, թող հրապարակեն: Այն անգամ էլ այս ձևի բան եղավ, ռեյտինգս վբարձրացավ, հիմա է ավելի շատ ռեյտինգս կբարձրանա։
    13:15
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ
    Դեկտեմբերի 5-ի գիշերը՝ ժամը 2.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով՝ 24-ամյա, որովայնի վնասվածքով՝ 21-ամյա և կրծքավանդակի կտրած-ծակած արնահոսող վնասվածքով՝ 27-ամյա երեք երիտասարդ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվել է ծանր: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Կոտայքի մարզի վարչության, ինչպես նաև Նաիրիի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտ մի խումբ երիտասարդների միջև պարզաբանումը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի, որի ընթացքում էլ Երևանի 27-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել 24-ամյա և 21-ամյա երիտասարդներին, իսկ 21-ամյա երիտասարդն էլ դանակահարել է 27 տարեկանին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևանի 27-ամյա բնակիչն ու եղբայրը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի հանգամանքները պարզելու և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
    13:00
    05.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ինչպես Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց հղի կնոջը, այնպես էլ Փաշինյանը սպանեց Արցախը. Լևոն Քոչարյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ երեքշաբթի խորհրդարանի ամբիոնից արած սկանդալային հայտարարություններին: «Ինչպես Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց հղի կնոջը, այնպես էլ Փաշինյանը սպանեց Արցախը»,- հայտարարել է պատգամավորը:
    12:55
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    2027 թ. Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Հայաստանում
    Բահրեյնի Թագավորության օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ֆարիս Մուստաֆա Ալ-Քուհեջիի հրավերով Մանամայում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախօրեին ներկա է եղել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին: 
    12:45
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների անդամների հետ
    ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների անդամների հետ։ ՀՅԴ-ից հայտնում են, որ մասնավորապես, Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպում է տեղի ունեցել պաշտպանության հանձաժողովի փոխնախագահ, սոցիալիստ պատգամավոր Իզաբել Սանտիագոյի, իսկ Սենատում՝ Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամներ Մարի Առլեթ Կառլոտիի, Ջիլբերթ Լյուկ Դեվինազի, Հելեն Քոնվայ Մուրեթի, Օլիվիեր Ժաքուինի, Լուսիեն Սթանոզիի հետ։ Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին տևական ժամանակ ծավալած հայանպաստ գործունեություն համար։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության ներկա մարտահրավերները, արցախահայության իրավունքների պաշտպանության միջազգային աշխատանքների ընթացքը, տարածաշրջանային քաղաքական զարգացումները։ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՅԴ մոտեցումները տարածաշրջանային անվտանգության, ՀՀ ներքաղաքական զարգացումների և արցախյան հիմնախնդրի ներկա փուլի վերաբերյալ։
    12:40
    05.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Կոռուպցիան սպանողը դրա ընկերն է դարձել. թունդ բանավեճ՝ խորհրդարանում
    Թեժ մթնոլորտում է անցնում Ազգային ժողովի այսօրվա նիստը: «Կոռուպցիան՝ պոզով-պոչով այդ կենդանուն սպանելու խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հիմա այդ մոնստրի ընկերն է դարձել»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
    12:35
    05.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Մոնստրի ընկերը, ՀՀ գոյությանը սպառնացողը. կոշտ քննադատության թիրախում է Փաշինյանը
    Հայլուր 12։30 Մոնստրի ընկերը, ՀՀ գոյությանը սպառնացողը. կոշտ քննադատության թիրախում է Փաշինյանը
    12:30
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում 12 հոգու վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 3 վիրավորի վիճակը ծանր է
    Դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական ոստիկանության ծառայողները պարզել են, որ նրանք են 24-ամյա Գրիշա Ա.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, մյուսը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Ազատ Ծ-ն, ով հիվանդանոց է ընդունվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Երևանի բնակիչ 27-ամյա Մարատ Մ-ն, ով հիվանդանոց է ընդունվել «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած, արյունահոսող վերք» ախտորոշմամբ: Բժիշկները նշված անձանց վիճակները գնահատել են ծանր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Երևան քաղաքի և Կոտայքի մարզային վարչության ծառայողները համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, դրա արդյունքում տեղեկություններ են ստացել, որ Վահե Հ.-ի և Հարութ Տ.-ի միջև ծագած վիճաբանության վերաբբերյալ պարզաբանումներ կատարելու նպատակով երեկ՝ 23:00-ի սահմաններում Աշտարակի խճուղի 50/8 հասցեի մոտ, նախապես պայմանավորվելով հավաքվել են Հարութ Տ.-ի կողմից Երևանի բնակիչ 27-ամյա Ռազմիկ Պ.-ն և Մարատ Մ.-ն, իսկ Վահե Հ.-ի կողմից Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Սարգիս Ս.-ն, Գրիշա Ա.-ն, Ազատ Ծ-ն, Երևանի բնակիչ 21-ամյա Սուրեն Ա.-ն, ոմն Գագիկը, Մելքոնը, Վլադը, Համոն, որի ընթացքում կողմերի միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի՝ միմյանց հասցրել են հարվածներ՝ այդ ընթացքում միմյանց հասցեին տալով հայհոյանքներ, ինչի արդյուքնում էլ, ըստ օպերատիվ տեղեկությունների, Ռազմիկ Տ.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Ազատ Ծ.-ին և Գրիշա Ա.-ին: Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որը հնարավոր է փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
    12:15
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլն ու ՔՊ-ն են Հայաստանի գոյության սպառնալիքը. Լևոն Քոչարյան
    Նիկոլն ու ՔՊ-ն են Հայաստանի գոյության սպառնալիքը։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    12:08
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական ավտովթար՝ Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. կա 1 զոհ, 1 վիրավոր
    Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Մարտին Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի և 80-ամյա Վանյա Ալեքսանյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Ալեքսանյանը տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
    12:00
    05.12.24
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 05.12.2024
    Մամուլի տեսություն 05.12.2024
    11:54
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նախարարի հերթական չկատարած խոստումը․ «Հրապարակ»
    Հիշեցրինք, որ նախարարն է նման խոստումներ տվել։ «Այո, խոսվել է այդ մասին, տենդերը հայտարարվել է, շահվել է, պատվաստանյութը Հայաստանում է, սակայն դեռևս բաշխում չի արվել»: Փաստորեն, Ավանեսյանը հերթական նախագիծն է տապալել»:
    11:45
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նելլի Դավթյանը նշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Նելլի Դավթյանը նշանակվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Նելլի Դավթյանին նշանակել միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ նախկին պետ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 27-ին նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ` փոխարինելով նախարար դարձած Արփինե Սարգսյանին։
    11:35
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արձանագրվել է 14 պատահար․ վիրավորվել՝ 16 մարդ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 4-5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 25, թմրանյութի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, ֆիզիկական ներգործության` 6, մարմնական վնասվածք պատճառելու` 4, հոգեկան ներգործության, զենք-զինամթերքի առգրավման, զորահավաքից խուսափելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու թմրանյութի իրացման՝ 2-ական, սպանության փորձի, ավազակության, պետական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման պարտականությունը ոչ պատշաճ կատարելու, կեղծ ցուցմունք տալու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 3, վրաերթի ու անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    11:30
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օգոստոսից սկսվել են հետապնդումները, եղբորս են փորձում կալանքի տանել. Մեր ընտանեկան բիսնեսն են կասեցրել․ «Հրապարակ»
    - Իրականում կատարվում է հետևյալը. օգոստոսից սկսած՝ մի շարք քրեական վարույթներ են նախաձեռնվել իմ ընտանիքին պատկանող մի շարք բիզնեսների մասով։ Վարույթը նախաձեռնվել էր «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ի նկատմամբ, եթե չեմ սխալվում՝ ապօրինի ընդերքօգտագործման հոդվածով, ինչի հետևանքով «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ի քարի ջարդման արտադրամասի գործունեությունը կասեցվել էր, քանի որ կապարակնքվել են նույնիսկ քարի ջարդման սարքավորումները, այսինքն` «դռոբիլկաները»: Սեպտեմբերից սկսած մինչ այսօր նույն վիճակն է՝ կապարակնքված են սարքավորումները: Երկրորդ քրեական վարույթը, որ նախաձեռնվել է օգոստոս ամսին, «Գրիգ բիզնես» ՍՊԸ-ի հետ է կապված։ Դա նույնպես իմ ընտանիքին պատկանող կազմակերպություններից է, և դրա հետ կապված՝ մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցան խուզարկություններ, առգրավումներ, կապարակնքվեց բենզալցակայանը, և ներկա դրությամբ իմ ընտանիքին պատկանող գազալցակայանի գործունեությունը ևս փաստացի կասեցված է:
    11:24
    05.12.24
    Ավելին