Լրահոս
2024-12-05
-
ՀասարակականԵրևանում վիճաբանությունը վերածվել է դանակահարության․ վիրավորն անչափահաս էՆոյեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է շամփուրի վրա ընկնելու հետևանքով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս պարզվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվածը Երևանի բնակիչ 14-ամյա Արսեն․ Մ․-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ ոմն Վարդանը և քրոջ ամուսին՝ ոմն Հայկը նույն օրը ժամը 01։30-ի սահմաններում Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում վիճաբանել են ոմն Դաթոի և Արսեն Մ․-ի հետ և հարվածներ հասցրել միմյանց, ինչի ժամանակ Հայկը իր մոտ առկա դանակով հարվածել է Արսեն Մ․-ին: Ոստիկանները պարզել են նաև, որ ոմն Վարդանը հանդիսանում է Երևանի բնակիչ 16-ամյա Վարդան Ս․-ն, ոմն Հայկը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Հայկ Մ․-ն, իսկ ոմն Դաթոն Երևանի բնակիչ 16-ամյա Դաթո Դ․-ն: Ոստիկանության Նոր Նորք բաժնի ծառայողները Հայկ Մ․-ին նոյեմբերի 25-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, հայտնաբերել և անձին ծանր մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպ պայքարի բաժին, ով խոստովանել է իր կողմից կատարած հանցագործությունը: Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք Հայկ Մ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին11:1505.12.24 -
ՔաղաքականԱրգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետԱրգիշտի Մեխակյանը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։Ավելին11:0705.12.24 -
ՔաղաքականԵթե ԱԱԾ զեկույցը պետական գաղտնիք է պարունակում, ի՞նչ հիմքով է Փաշինյանը կիսվել ՔՊ-ականների հետ. Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրելՆա, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Դեկտեմբերի 4-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ի թիվս մի շարք այլ ինքնախոստովանական ցուցմունքների, շատ կարևոր ցուցմունք տվեց իր կողմից կատարված աննախադեպ արարքի վերաբերյալ։Ավելին11:0005.12.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․01 դրամ։Ավելին10:4505.12.24 -
ՄիջազգայինԽեղդվում է սովից, ծարավից ու հիվանդություններից տառապող Գազան. մարդասիրության ավարտըԳազայում հումանիտար իրավիճակը տագնապի ամենաբարձր աստիճանին է հասել: Հումանիտար միակ միջանցքով բեռնափոխադրումները հնարավոր է ամբողջովին դադարեցվեն: Մարդասիրական առաքելությունները դուրս են գալիս հակամարտության գոտուց: Թել Ավիվը նրանց մեղադրում է ՀԱՄԱՍ-ի հետ կապերի համար և չի ապահովում տեղաշարժի անվտանգությունը:Ավելին10:4005.12.24 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի հիմնական բաղադրիչներինԴեկտեմբերի 4-ին Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Հանդիպման սկզբում նախարար Միրզոյանը շնորհավորել է Կայա Կալասին ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ներկայիս՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ վերջին շրջանում արձանագրված կարևոր ձեռքբերումները, հարաբերությունների զարգացման աննախադեպ դինամիկան՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել ակտիվ փոխգործակցությունը հավակնոտ օրակարգի առաջմղման ուղղությամբ։ Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի հիմնական բաղադրիչներին։ Ընդգծվել է այն հանգամանքը, որ համատեղ ջանքերի արդյունքում ՀՀ-ԵՄ համագործակցությունը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների լայն շրջանակ՝ մարդկանց միջև շփումներից, ժողովրդավարական բարեփոխումներից մինչև անվտանգային հարցերով երկխոսություն։ Ի թիվս կիրառվող գործիքների, առանձնանշվել է ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կայունության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը Կայա Կալասին հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի կնքման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տնտեսության ու տրանսպորտային հաղորդակցությունների միջոցով փոխկապակցվածության ավելացման հարցերի։Ավելին10:3005.12.24 -
ՔաղաքականԴեսպան Քվինը բարձր է գնահատել բռնության կանխարգելմանն ու հասարակության իրազեկվածությանն ուղղված ՆԳ նախարարության ջանքերըՆԳ նախարարությունը կարևորելով գենդերային բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ քաղհասարակության և միջազգային կազմակերպությունների միջև երկխոսությունը՝ դեկտեմբերի 4-ին, «Գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավի» շրջանակում, ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Քննարկմանը ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՆԳ նախարարության, Քննչական կոմիտեի, ԿԳՄՍ նախարարության, քաղհասարակության, ԶԼՄ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոստիկաններ։ ՆԳ նախարարը վերահաստատել է բռնության կանխարգելման ուղղությամբ բովանդակային քայլեր ձեռնարկելու Կառավարության հանձնառությունը՝ նշելով, որ թե՛ ներառական կազմով քննարկումները, թե՛ քաղհասարակության ներկայացուցիչների հետ ամենօրյա շփումները քաղաքականություն մշակող մարմնին թույլ կտան բարձրացված խնդիրների գույքագրմամբ նախանշել ռազմավարական լուծումներ։ Արփինե Սարգսյանն ակտիվ համագործակցության, նախարարության նախաձեռնությանն օժանադակելու համար շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ընդգծելով գենդերային բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ ոչ միայն արշավների, այլև ամենօրյա հետևողական միջոցառումների անհրաժեշտությունը։ «Երբ հետհայացք եմ գցում նախորդ տարիներին կատարած աշխատանքի և այն խնդիրների վրա, որոնք միասին գույքագրել ենք, ակնհայտ է, որ շատ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ոչ միայն օրենսդրական են կամ պարզապես որպես փոփոխություն են եղել, այլ գործնական շատ լուրջ ներդրում են ունեցել, փոփոխություն են բերել գործնականում, ինչի մասին են վկայում թե՛ մեր տարբեր զրույցները, այդ թվում՝ ընտանեկան բռնության ենթարկված անձանց հետ, թե՛քաղհասարակության գործընկերների հետ շփումները»,-նշել է Արփինե Սարգսյանը: Անդրադառնալով ներպետական և միջազգային պրակտիկային՝ Արփինե Սարգսյանը բռնության դեպքերի կանխարգելման և բացահայտման արդյունավետության տեսանկյունից ընդգծել է կին ոստիկանների ներգրավվածության դրական արձագանքը։ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինն իր խոսքում նշել է. «Գենդերային բռնությունը խնդիր է ցանկացած երկրում, և դրա ծավալները մարտահրավեր են յուրաքանչյուր հասարակության համար։ ԱՄՆ կառավարությունը պատրաստակամ է աջակցելու կանանց իրավունքների պաշտպանության և բռնության ցանկացած դրսևորում կանխարգելելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ջանքերին»: Նա բարձր է գնահատել բռնության կանխարգելմանն ու հասարակության իրազեկվածությանն ուղղված ՆԳ նախարարության ջանքերը՝ մասնավորապես ընդգծելով Ոստիկանության առանցքային դերը։ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի խոսքով՝ «Գենդերային բռնության խնդիրը միայն կանանց խնդիրը չէ, այն համաշխարհային խնդիր է։ Վիճակագրության համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր երեք կանանցից մեկը կյանքի ընթացքում ենթարկվում է բռնության։ Պետք է նշել, որ իրավապահ համակարգում կանանց դերի մեծացումը կարևոր նշանակություն ունի գենդերային հավասարության խթանման գործընթացում»: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների շրջանակում գենդերային բռնության և երեխաների նկատմամբ բռնության դեպքերին արձագանքելու մշակույթի փոփոխության, ծառայողների մասնագիտական կարողությունների բարելավման, SAFE YOU հավելվածի հնարավորությունների, ինչպես նաև տարբեր կառույցների կողմից ուղղորդումների հաշվառման և արձագանքման հարցեր: Վերլուծվել են պրակտիկ օրինակներ, ընդգծվել է միջգերատեսչական մարմինների համագործակցված աշխատանքի կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև գենդերային բռնության զոհերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկություններին, ոլորտի ձեռքբերումներին և բարելավման ուղղություններին։Ավելին10:1605.12.24 -
ՔաղաքականԱրմավիրի մարզպետ կնշանակվի Արգիշտի Մեխակյանը․ ArmLurԱրգիշտի Մեխակյանը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։Ավելին10:0805.12.24 -
ՀասարակականՋուր չի լինելու․ հասցեներԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:0005.12.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՓաշինյանը գազազած է Աղազարյանի մերժումից եւ խնդիր է դրել ոչնչացնել նրան, որ նրա օրինակը վարակիչ չդառնա մյուսների համար։Ավելին09:5605.12.24 -
Մամուլի տեսությունՔՊ-ականները հեռախոսները փոխում են․ «Հրապարակ»Ընդ որում, Փաշինյանն անձամբ է կարդացել Աղազարյանի հեռախոսում հայտնաբերած «ինտիմ» զրույցներն ու տեղում պատասխան պահանջել Աղազարյանից, ինչի արդյունքում կուսակցությունը հաղորդագրություն տարածեց, թե Աղազարյանին հեռացնում ենք «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։Ավելին09:5205.12.24 -
Մամուլի տեսություն2 բնակարան, 1 հողամաս, տրանսպորտային միջոց. ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»Համաձայն 2023 թվականի հայտարարագրի՝ Մկրտչյանը տարեսկզբին ունեցել է 4 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 հողամաս և 1 ավտոկայանատեղի։ Արմեն Մկրտչյանը հայտարարագրել է ևս 1 բնակարան, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։ Այժմ ՆԳ նախարարի տեղակալը ունի մեկ տրանսպորտային միջոց՝ 2021 թվականին ձեռք բերված 2012 թվականի արտադրության Hyundai մակնիշի մեքենա։ Պաշտոնը դադարեցնելու պահին Արմեն Մկրտչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 570 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն դրամ։ Համեմատելով 2022 թվականին Մկրտչյանի ներկայացրած հայտարարագրի ֆինանսական տվյալները 2023 թվականին ներկայացրած ֆինանսների հետ՝ կարող ենք ասել, որ մեկ տարում դրանք զգալիորեն ավելացել են։Ավելին09:4805.12.24 -
ՀասարակականՄյասնիկյան պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն. կան վիրավորներԴեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կա 1 վիրավոր, սակայն դեպքի վայրում հավաքված քաղաքացիները դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկներին՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ասում էին, որ վիրավորները 2-ն են։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի կամ վիրավորների ինքնությունը։Ավելին09:4505.12.24 -
Մամուլի տեսությունՓաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած. «Հրապարակ»Նիստում Աղազարյանին մեղադրել են նախևառաջ թիմին դավաճանելու մեջ, կրկնել են, որ նա պետք է «արժանի պատիժ ստանա», թեև ներքուստ ոչ մեկը, անգամ Կոնջորյանը, համաձայն չէ կատարվածի հետ։ Աղազարյանի ընկերոջ` Հակոբ Ասլանյանի սիրտը չի դիմացել, քննարկման կեսից դուրս է եկել և բարձրաձայն վրդովված խոսելով` հեռացել։Ավելին09:4205.12.24 -
Մամուլի տեսություն«100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը. «Փաստ»Փաստացի հպարտանալու, գլուխ գովելու բան չի մնացել, նստել ու հաշվում են, թե որքան դիտում ունեն, քանի «կիսում», քանի «հավանում»: Այսինքն, թե՝ վարկանիշներն իբր աճում է, իրենց հանդեպ հետաքրքրությունն իբր աճում է: Դե, տոլմայի-բանի հաշվին: Մի ժամանակ գոնե «100 փաստ» էր նշում, որոնց մեծ մասն, իհարկե, փաստեր չէին, կամ կեղծ էին, բայց հիմա արդեն լրիվ «տիկ-տոկ» վիճակ է: Թե բա՝ այսքան ու այսքան հազար դիտում ու հավանում է եղել: Ուրեմն՝ այդքան զոհ տվեցինք իրենց պատճառով, ուրեմն՝ 12 հազար քառակուսի կիլոմետր թուրքին են տվել, ուրեմն՝ հերթով զիջում են ու զիջում, դա... հեչ:Ավելին09:4005.12.24 -
Մամուլի տեսությունՀովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին․ «Ժողովուրդ»ԱԺ-ում հավատարմագրված լրագրող Քրիստինա Մուշեղյանը, բարեխղճորեն կատարելով իր մասնագիտական պարտականությունները, մոտեցել է ԱԺ-ում Հովիկ Աղազարյանին, որը կոպիտ կերպով հարձակվել է, վիրավորել լրագրողին, որին ականատես են եղել ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ: Չտարածելու համար կուսակցությունից հեռացված ու մերժված Աղազարյանի խոսքերը՝ միայն տեղեկացնենք, որ այս միջադեպից հետո ԱԺ միջանցքում մեր լրագրողին և օպերատորին է մոտեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և հետաքրքրվել` «Ձե՞զ է վիրավորել Հովիկ Աղազարյանը: Գլուխը պատին է տվել, դիմում գրե՛ք մեր ֆրակցիա, կպատժենք»։Ավելին09:3605.12.24 -
Մամուլի տեսությունԻ՞նչ է ցույց տալիս Նիկոլ Փաշինյանը Աղազարյանի միջոցով. «Փաստ»Վերջինս նախ ցանկանում է ցույց տալ, թե ՔՊ-ն ոչ թե ԽՄԿԿ է, ինչպես նշում են բազմաթիվ քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ, այլ «դեմոկրատիայի բաստիոն», որտեղ որևէ կուսակցական կարող է իր ասածը չանել: Մյուս կողմից՝ այդպիսով հնարավորություն կտրվեր Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից և բարձրաձայնել «պատճառները»: Դեռ մի կողմ, որ առնվազն տարակուսելի է, որ «պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների արտահոսքը» պատժվում է միայն կուսակցությունից հեռացմամբ:Ավելին09:3305.12.24 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3005.12.24
2024-12-04
-
ՀասարակականԺամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը«Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 4-ի ժամը 20:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը»:Ավելին23:4504.12.24 -
Շոու բիզնեսՊրեմիերա. Արամե - «Երազանք ես դու» (Տեսանյութ)Արամեն ներկայացրել է իր նոր երգն ու տեսահոլովակը՝ «Երազանք ես դու»։Ավելին23:3004.12.24