Լրահոս

2024-12-05
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Նոյեմբերյանում տեղի ունեցած վթարից
    Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:22-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոյեմբերի 29-րդ փողոցում բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Է. Ղ., ծնված 1948 թ.) և «Audi» (վարորդ՝ Ա. Ս.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
    18:00
    05.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ուժեղ հակահարված են հասցնում Փաշինյանի խայտառակ թեզերին հայտնի փաստերը
    «Փաշինյանի իշխանությունը կեղծում է անցյալը՝ փորձելով արդարացնել սեփական տոտալ ձախողումները»,- այսպես է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը արձագանքել երեքշաբթի խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի արտահայտած վիճելի մտքերին: Փաշինյանը հղիության հետ էր համեմատել Արցախի հարցը, հետո էլ հասկացրել, թե «Արցախը մեռելածին էր, որից կեսարյան հատումով ազատվել են՝ Մայր Հայաստանը փրկելու համար»:
    17:45
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամիրյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
    Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ ս.թ. դեկտեմբերի 6-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Մասնավորապես՝ Ամիրյան-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նաշնների տեղադրման աշխատանքներ:
    17:30
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պետությանը և համայնքին պատճառված վնասի վերականգնմանն ուղղված դրամական միջոցները կվճարվեն «Վերականգնված միջոցների միասնական հաշվին»
    Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարելու ընթացակարգի վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
    17:15
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
    Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:00
    05.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Զինյալների գրոհը հետ է շպրտել Ասադի բանակը և ակտիվացրել հակահարձակումը
    Չորեքշաբթի լուրեր են տարածվել, թե զինյալները շրջափակել են Համա քաղաքը: Մոտ 140 կմ է հեռու այդ քաղաքը գրավված Հալեպից: Քաղաքի երկնքում կառավարական բանակի կործանիչներն են պտտվում՝ Համայի անկումը կանխելու համար:
    16:45
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Աննա Սարգսյանը հաղթանակ է տոնել «Saint Louis Masters»-ի 4-րդ տուրում
    Հայ շախմատիստները շարունակում են մասնակցել «Saint Louis Masters» միջազգային մրցաշարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան, Աննա Սարգսյանը հաղթանակ է տոնել, իսկ Արման Առաքելյանը պարտվել է: Այժմ Արամ Հակոբյանն առաջատարին զիջում է կես միավորով: «Saint Louis Masters» շախմատային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:
    16:30
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գողթում վնաս է հասցվել գյուղատնտեսական հողերին. Գառնիի ղեկավարը տուգանվել է
    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացվել էր ահազանգ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի վարչական տարածքում սարի քանդման աշխատանքների վերաբերյալ։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Գառնիի համայնքապետարանի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում դեգրադացվել է 5,811քմ, իսկ քաղաքացի Կ.Գ.-ի կատարած հողի քանդման և հարթեցման աշխատանքների հետևանքով՝ 5,732քմ գյուղատնտեսական նշանակության հողի բերրի շերտ։ Հողային աշխատանքները կատարվել են փաստաթղթային հիմքերի բացակայությամբ։ Գառնի համայնքի ղեկավար Տ.Պ.-ի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 50,000դր, ներկայացվել է 224,537դր շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ, իսկ քաղաքացի Կ.Գ.-ի նկատմամբ՝ 30,000դր, ներկայացված շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջը կազմել է 221,484դր։
    16:15
    05.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Մաման լացացնելու ա Աղազարյան Հովիկը. Ալեն Սիմոնյանը հետաքննություն է խոստանում
    Ամաչել-չամաչելու մասին հեռակա բանավեճի մեջ են Ալեն Սիմոնյանն ու ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը: Խոսքն Աղազարյանի առգրավված հեռախոսից հայտնի դարձած որոշ տեղեկությունների մասին է: Իշխող կուսակցությունից, ապա խմբակցությունից հեռացվելուն չհամակերպվող Աղազարյանը, կարծես, փորձում է արդարանալ և նեղսրտում է, որ իր հեռախոսից որոշ նյութեր չեն հայտնվել Նիկոլ Փաշինյանի սեղանին:
    16:05
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Անհավասարությունների խնդիրն առանցքային է, իսկ դրա լուծման բանալիներից մեկը մրցակցային մարմինների ձեռքում է. ՄՊՀ
    ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի շնորհավորական ուղերձ է հղել Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ, քանզի մրցակցությունը կարևորագույն հանրային բարիք է, որի առկայությունը կամ բացակայությունն անմիջական ազդեցություն է ունենում յուրաքանչյուրիս առօրյա կյանքի վրա: Որքան ուժեղ է շուկայում մրցակցությունը, այնքան ավելի շատ խթաններ են ստեղծվում բիզնեսի համար աճելու և զարգանալու, դառնալու ավելի նորարար ու մրցունակ: Բիզնեսները մրցակցում են միմյանց հետ, արդյունքում սպառողների համար ստեղծվում են ավելի լայն այլընտրանքներ՝ ձեռք բերելու ապրանքներն ու ծառայությունները՝ հնարավոր լավագույն որակով և նվազ գնով: Այս դինամիկան իր հերթին խթանում է տնտեսական աճն ու զարգացումը՝ ստեղծելով հավելյալ եկամուտներ և ավելացնելով հանրության բարօրությունը: Այս տարի Մրցակցության համաշխարհային օրվա թեման է «Մրցակցության քաղաքականությունը և անհավասարությունը»: Անհավասարությունների խնդիրն առանցքային է աշխարհի բոլոր երկրների տնտեսությունների համար, իսկ մրցակցությունը դրա լուծման բանալիներից մեկն է, որը գտնվում է մրցակցային մարմինների ձեռքում: Այդ բանալին նրանք օգտագործում են տնտեսական անհավասարությունները մեղմելու, շղթայի թույլ օղակում գտնվողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար՝ հավասարակշռելով և վերականգնելով շուկայում խաղի արդար կանոնները: Այս հարցերը օրակարգային են նաև Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համար: Հատկանշական է, որ 2024 թվականին կարևոր օրենսդրական փոփոխություններ իրականացվեցին՝ կարգավորելու առևտրային ցանցերի և գյուղատնտեսական արտադրանք մթերողների կողմից ուշ վճարումների հարցերը, որոնց արդյունքները շատ արագ իրենց զգացնել տվեցին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և ամենայն բարիք:
    16:00
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մարմնական վնասվածքներ պատճառած 31-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
    Դեկտեմբերի 4-ի գիշերը՝ ժամը 2-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գլինկայի փողոցի հասցեներից մեկի մոտ՝ երթևեկելի հատվածում, դանակահարված կին կա: Հաջորդ ահազանգը հիվանդանոցից էր. շտապօգնության խումբը «կրծքավանդակի բաց վերք՝ ձախից» ախտորոշմամբ Գլինկայի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկից բուժօգնության էր տեղափոխել 20-ամյա կնոջ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տուժողը և 31-ամյա երիտասարդը Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ինչը շարունակել են նաև փողոցում, և այդ ընթացքում էլ 31-ամյա երիտասարդը սուր-կտրող առարկայով հարվածել է 20-ամյա կնոջն ու դիմել փախուստի: Հետագա միջոցառումների արդյունքում Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը Խանջյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է քննչական բաժին, որտեղ սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
    15:45
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դուք փոխե՞լ եք ձեր հեռախոսը, կամ ջնջե՞լ եք պարունակությունը. հարց ՔՊ-ականին
    Ես մեկնաբանելու եմ շատ կարճ, երկրորդը՝ խնդրում եմ որ դուք վերցնեք որպես ուղենիշ այն հայտարարությունները, որ եղել են խմբակցության ղեկավարի կողմից, խմբակցության քարտուղարի կողմից, Ազգային ժողովի նախագահի կողմից և ես չեմ ուզում մեկնաբանել մի բան, որը մեկնաբանված է բոլոր հնարավոր միջոցներով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցածից հետո ՔՊ-ական պատգամավորները փոխում են իրենց հեռախոսները, քանի որ մտավախություն ունեն, որ իրենց հեռախոսների պարունակությունը եւս կարող է հայտնվել Նիկոլ Փաշինյանի սեղանին: Հարցին՝ դուք փոխե՞լ եք ձեր հեռախոսը, կամ ջնջե՞լ եք պարունակությունը, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց ծիծաղով: «Եթե դուք հիմա ունեք այդ թեմային չվերաբերվող այլ հարցեր, ես մեծ սիրով կպատասխանեմ։ Եթե այլ հարցեր Եթե այլ հարցեր չունեք, ես պետք է ձեզ լքեմ»,-ասաց նա: Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում:
    15:40
    05.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 15։30 Ջախջախում է ընդդիմությունը Փաշինյանի վտանգավոր թեզերը. լարված օր՝ խորհրդարանում
    Հայլուր 15։30 Ջախջախում է ընդդիմությունը Փաշինյանի վտանգավոր թեզերը. լարված օր՝ խորհրդարանում
    15:30
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ի՞նչ փուլում է ջրծաղիկի պատվաստանյութի ձեռքբերման գործընթացը․ պարզաբանում
    Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն արձագանքել է մամուլում շրջանառվող լուրերին ջրծաղիկի պատվաստանյութը Հայաստան բերելու ուշացման վերաբերյալ։ Անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ փուլում է պատվաստանյութի մատակարարման գործընթացը՝ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակն ասել է․ «Արձագանքելով ջրծաղիկի դեմ պատվաստանյութի ձեռքբերման մասին շահարկումներին` հարկ եմ համարում որոշ արձանագրումներ անել։ Ջրծաղիկի պատվաստանյութ ձեռք բերելու համար դեռևս 2023թ. ընթացքում մի քանի անգամ հայտարարվել է մրցույթ: 2024թ.-ին հաղթող կազմակերպությունը իրականացրել է մատակարարում` սահմանված ժամկետներում։ Նկատեցի, որ հրապարակումներում շահարկվում է այն միտքը, թե ինչու առողջության առաջնային պահպանման օղակները դեռևս ապահովված չեն ջրծաղիկի դեմ պատվաստանյութով: Ցանկացած պատվաստանյութի մատակարարման շղթայի մեջ որակի ստուգումը ամենակարևոր փուլն է մեզ համար, և մինչև չունենանք բոլոր ընթացակարգերին համապատասխանություն, բաշխման պրոցեսը չի կարող արագացվել: Վերահաստատում ենք, որ մեզ համար հանրային առողջությունը գերակա է, ուստի որևէ հոդված, հրապարակում կամ նեղ շրջանակի «մտահոգություն» չի կարող արհեստականորեն արագացնել պատվաստանյութերի մատակարարման գործընթացը:
    15:15
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Էջմիածնում գողացել են «Մերսեդեսի» պահեստային անվադողի համար նախատեսված պատյանը` պատճառելով 3,000 դոլարի վնաս (տեսանյութ)
    Դեկտեմբերի 3-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում Արևշատ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը հաղորդում էր տվել, որ գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, գողացել են տան բակում կայանված իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի համար նախատեսված պատյանը` պատճառելով 3,000 դոլարի վնաս: Այս մասին հյատնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել են Էջմիածին քաղաքի բնակիչ 35 տարեկան երկու տղամարդ: Հետագա ձեռնարկված միջոցառումներով երկուսն էլ հայտնաբերվել և, իրենց վարած «Մերսեդես» մակնիշի մեքենաներով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ հայտնել են, որ գողոնը գտնվում է իրենցից մեկի «Մերսեդեսում»: Տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
    15:07
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալժիրի դեսպանին
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բումեդիեն Գեննադիին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը հաջողություններ է մաղթել նրան իր կարևոր առաքելության իրականացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում, մասնավորապես երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում առկա ներուժի իրացման ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:
    15:00
    05.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Աղմկոտ փաստեր այն մասին, որ «ոտքից գլուխ կոռուպցիայի մեջ թաթախված է» Փաշինյանի իշխանությունը
    Աղմկոտ փաստեր այն մասին, որ «ոտքից գլուխ կոռուպցիայի մեջ թաթախված է» Փաշինյանի իշխանությունը
    14:55
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կկատարվի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծումը
    Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը։
    14:45
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրում բախվել են «Infiniti»-ն ու «Toyota Vitz»-ը. կան տուժածներ
    Դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Արմավիր քաղաքի Աբովյան-Սահմանապահներ փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Ադամյանի վարած «Infiniti» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Արման Վարդանյանի վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև նշված ավտոմեքենաները կորցրել են կառավարումը և բախվել 43-ամյա Գեղամ Վարդանյանին պատկանող Աբովյան փողոցի 31 Ա տան քարե պարսպին, փլուզել պարսպի մի մասը, իսկ «Toyota Vitz»-ն էլ բախվել է ծառին: Վթարի հետևանքով Ա. Վարդանյանը, Ա. Ադամյանն ու վերջինիս ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Գոռ Վանեսյանը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Toyota Vitz»-ի վարորդը մասնագիտությամբ երաժիշտ է:
    14:30
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել են թմրանյութի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
    Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գյումրու 48-ամյա բնակիչը պահում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նոյեմբերի 25-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Շիրակի մարզային վարչություն, որտեղ հայտնել է, որ պատրաստ է ներկայացնելու թմրամիջոցը: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրավապահներին է ներկայացվել 2 փաթեթ և մոխրացված հետքերով կաթուցիչ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը թմրանյութը ձեռք է բերել Գյումրու 43-ամյա բնակչուհուց: Նույն օրը նա նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է Շիրակի մարզային վարչություն, որտեղ հաստատել է, որ թմրանյութն ինքն է իրացրել: Հայտնել է նաև, որ համաքաղաքացուն մեկ ուրիշ օր ևս թմրանյութ է իրացրել: 48-ամյա տղամարդն ու 43-ամյա կինը տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը ևս Գյումրի քաղաքում էր: Ըստ ստացված օպերատիվ տվյալների՝ Մուշ թաղամասի բնակիչ 46-ամյա տղամարդը տան նկուղում պահում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց: Նոյեմբերի 29-ին քրեական ոստիկանները այցելել են նշված հասցե: Տղամարդը հայտնել է, որ ունի մեծ քանակությամբ կանեփ տեսակի թմրանյութ և պատրաստ է այն ներկայացնել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում գյումրեցի տղամարդը իրավապահներին է ներկայացրել ընդհանուր շուրջ 1 կգ դեղնականաչավուն զանգվածով 6 տարա: Գյումրեցի 46-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաձեռնված քրեական վարույթները շարունակվում են:
    14:15
    05.12.24
    Ավելին