Լրահոս

2024-12-05
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վրաստանի իշխանությունների պայքարի օրինակելի դասերը․ Վահե Սարգսյան
    Հաշվի առվելով, որ օտարերկրյա դոնորները սպառնացել են դադարեցնել վրացական ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը, եթե նրանք գրանցվեն Վրաստանի արդարադատության նախարարությունում և ենթարկվեն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքին», այդ իսկ պատճառով իշխանությունները որոշել են ստեղծել ՀԿ-ների ֆինանավորման ՊԵՏԱԿԱՆ ՖՈՆԴ:
    21:34
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամբակում Գրիգորյանն ազատվել է պաշտոնից
    Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ամբակում Գրիգորյանն ազատվել է Քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,– ասված է որոշման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը պաշտոններից ազատել է նաև Պրոբացիայի ծառայության պետի եւ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարներին։
    21:23
    05.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսներն առաջ են գնում ճակատում. Կիևը պատերազմը դադարեցնելու հարցն է քննարկել Թրամփի թիմի հետ
    Միմյանց կորուստներն են հաշվում ռուսներն ու ուկրաինացիները: Պաշտոնական աղբյուրները սեփական ձախողումները չեն հաստատում: Փոխարենը՝ Մոսկվան պնդում է, թե ուկրաինական գրոհներ է հետ մղել, Կիևը՝ կադրեր է հրապարակում անօդաչուների «թիրախային հարվածներից»:
    21:20
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձեռք է բերվել համագործակցությունն ընդլայնելու պայմանավորվածություն. ՆԳ նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով հատկապես իրավապահ ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը։ Կարևորելով արդեն իսկ իրականացված համատեղ աշխատանքները՝ ՆԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և ընդլայնելու փոխգործակցությունը։ Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Նա ներկայացրել է ՆԳ նախարարության համար նշանակված միջազգային փորձագետ Ստեֆան Սադակին, որն աջակցելու է ՆԳ նախարարին և նախարարությանը աղետների ռիսկի կառավարման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտում։ Դեսպանն ընդգծել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։ Հանդիպմանը քննարկվել են ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության, աղետների ռիսկի կառավարման, դիմակայունության բարձրացման, կիբերհանցավորության դեմ պայքարի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Անդրադարձ է կատարվել Ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացին, նաև նշվել է համագործակցության հնարավոր ուղղությունների շրջանակը։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու արդյունավետ համագործակցությունը։
    21:15
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ո՞ր դրույթներն են արգելակում բանակցությունների վերսկսումը և Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում»․ պատգամավոր
    Սա, նրա խոսքով, այն պարագայում, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները դեռ նոյեմբերին հայտարարում էին, որ COP29-ի ավարտից հետո` դեկտեմբերին, Հայաստանի հետ բանակցությունները վերսկսվելու են:
    21:00
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Համոզված ենք՝ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյանի ելույթը ԵԱՀԿ նախարարների նիստում
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստում: «Հարգարժա՛ն նախագահող, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Մալթայի նախագահությանը՝ անցնող՝ մարտահրավերներով լի տարվա ընթացքում կազմակերպությունում նախագահության համար: Տարվա ընթացքում Հայաստանը գործադրել է առավելագույն ջանքեր՝ ապահովելու, որ ԵԱՀԿ-ն դիմակայի գոյաբանական մարտահրավերներին՝ մասնավորապես, նպաստելով կազմակերպության` մասնակից պետությունների միջև վստահության և համագործակցության ամրապնդման ջանքերին և կոչ անելով արագորեն կիրառել վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը։ Ցավոք, մենք բոլորս ձախողեցինք մեր ջանքերում՝ թե՛ հավաքականորեն, թե՛ անհատապես։ Մինչ Հայաստանը երկար ժամանակ հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ պատասխանատվության ողջ տարածքում իր սկզբունքների լիարժեք կիրառման օգտին՝ զգուշացնելով ուժի կիրառման վաղ նախազգուշացման ազդանշանների մասին և կոչ անելով արագ և վճռական գործողությունների, ԵԱՀԿ-ի մեխանիզմներն ու հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը, մեղմ ասած, շարունակել են մնալ անգործուն: Սակայն մեր քննադատությունը պետք է ընկալել միայն այն համատեքստում, որ մենք ցանկանում ենք ունենալ արդյունավետ անվտանգային կազմակերպություն՝ անկախ հաստատություններով, որոնք գործում են խստորեն պահպանելով իրենց մանդատները, պարտավորությունները և սկզբունքները՝ առանց հաշվի առնելու որևէ այլ հանգամանք։ Ձերդ գերազանցություններ, Այն մարտահրավերները, որոնց այսօր առերեսվում է ողջ աշխարհը, մեզ ստիպում են առավել զգոն լինել խաղաղության և կայունության հետ կապված հարցերում։ Հաշվի առնելով նշվածը՝ Հայաստանը շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններում։ Այս տարի երկկողմ բանակցությունները հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, որով սահմանազատման հիմք ընդունվեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Տեղում մեզ հաջողվեց սահմանազատել ավելի քան 12 կմ սահման, և հուսով ենք, որ այս փաստաթուղթը ճանապարհ կհարթի գործընթացի արդյունավետ շարունակման համար և այդպիսով էապես կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Մենք նաև որոշակի առաջընթաց ենք գրանցել մեր երկու երկրների միջև Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, և եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։ Հայաստանը շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը ստորագրելու համաձայնագիրը և փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում։ Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, քանի որ մեր տարածաշրջանի ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից։ Ի հեճուկս բոլոր դժվարություններին, մենք հաստատակամ ենք շարունակելու մեր ջանքերը՝ հասնելու ցանկալի նպատակին։ Այս համատեքստում հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» կապուղիների նախագիծը մեծ ներուժ ունի բարձրացնելու վստահությունը, ամրապնդելու վստահության մթնոլորտը և խթանելու տարածաշրջանի երկրների միջև ավելի լավ փոխգործակցություն։ Մենք հավատում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը, հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, կարող է լինել խաղաղության և կայունության կարևոր մյուս ներդրումը տարածաշրջանում։ Այս նպատակով մենք շարունակելու ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ և իրականացնել որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև կամուրջի, ինչպես նաև Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում: Երբ համաձայնությունները կյանքի կկոչվեն, դրանք դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս ժողովուրդների վրա։ Հարգելի՛ գործընկերներ, Քանի որ մոտենում ենք Հելսինկյան Եզրափակիչ ակտի 50-ամյակի կարևոր հանգրվանին, լավ հնարավորություն է, որ յուրաքանչյուր մասնակից պետություն հստակ և միանշանակ վերահաստատի իր հավատարմությունը ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքներին: Այս առումով Ֆինլանդիայի նախագահությունը վճռորոշ նշանակություն կունենա ԵԱՀԿ-ն ավելի արդիական և արդյունավետ ուղիով տանելու հարցում՝ մասնավորապես ուժեղացնելու վաղ նախազգուշացման և հակամարտությունների կանխարգելման ջանքերը: Եզրափակելով՝ մենք կցանկանայինք հավաստիացնել մեր ֆին գործընկերներին, որ Հայաստանը պատրաստ է սերտորեն աշխատել՝ այս կազմակերպության կարևոր աշխատանքը առաջ մղելու համար։ Շնորհակալություն»,- ասել է Միրզոյանը:
    20:45
    05.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Սիրիայի Համա քաղաքն ընկավ. զինյալները մոտենում են մայրաքաղաքին
    Հայլուր 20։30 Սիրիայի Համա քաղաքն ընկավ. զինյալները մոտենում են մայրաքաղաքին
    20:30
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Սիմոն Աբգարյանին շնորհել է Արվեստի և գրականության շքանշանի կոմանդորի կոչում
    Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին թատրոնի և կինոյի ֆրանսահայ դերասան և բեմադրող Սիմոն Աբգարյանին շնորհել է Արվեստի և գրականության շքանշանի կոմանդորի կոչում: «Ուրախ եմ, որ այս երեկո պատիվ ունեցա պարոն Սիմոն Աբգարյանին շնորհել Արվեստի և գրականության շքանշանի կոմանդորի կոչում»,-X-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը:
    20:20
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին
    Դեկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Նորին Սրբությունը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, մաղթել է բարեհաջող առաքելություն ի նպաստ երկու ժողովուրդների կապերի առավել զորացման։ Հայոց Հովվապետն իր գոհունակությունն է արտահայտել երկուերկրների միջև ձևավորված արդյունավոր փոխգործակցության առիթով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ է կատարել աշխարհաքաղաքական մտահոգիչ զարգացումներին և դրանց ազդեցությանը մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա՝ աղոթելով, որպեսզի աշխարհում դադարեն հակամարտությունները և տարբեր ազգեր չապրեն նույնպիսի ցավն ու տառապանքը, որ հայ ժողովուրդը կրեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հավաստիացրել է Նորին Սրբությանը, որ կանի առավելագույնը երկու երկրների բարեկամությունն ու հարաբերություններն առավել ամրապնդելու ուղղությամբ: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բռնի տեղահանված արցախահայերի սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռի ծրագրերին, ինչպես նաև միջեկեղեցական ոլորտում առկա սերտ գործակցությանը։
    20:15
    05.12.24
    Ավելին
  • Տարածաշրջան
    Վրաստանը ավելի ուժե՞ղ է ցնցվում, թե՞ մարում է բողոքի ալիքը. վրացական դրամայի երկու կողմը
    Վրաստանին նոր պատժամիջոցներ խոստանում է նաև Արևմուտքը: ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է հայտնել նոր պատժամիջոցների մասին՝ քննադատելով Վրաստանի իշխանություններին, Բլինքենի խոսքով, «քաղաքացիների խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքները ճնշելու համար»:
    20:15
    05.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Ահավոր վիճակ է. ցրտին ժամերով սպասում են ավտոբուսի, ճխլված կամ ոտքով տուն հասնում
    Խարբերդի ու Այնթափի բնակիչները բողոքում են մայրաքաղաք հասնող միակ տրանսպորտի աշխատանքից: Ըստ նրանց՝ 33 համարի ավտոբուսում գրեթե միշտ տեղ չկա, հաճախ կանգառներ է բացթողնում ու սովորաբար ուշանում է:
    20:00
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը Մալթայում մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանը
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մալթայում մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանը, որի ժամանակ մասնակիցներին ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ ու տուրիզմի նախարար Իեն Բորջը, հայտնում են ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդերլանդների, Անդորրայի գործընկերների հետ։
    19:45
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԼՂ-ից բռնի տեղահանվածներից 25 հազարը գրանցված աշխատանք ունի
    Այսօր տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը։ Խորհրդի նիստը վարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Դավիթ Խուդաթյանը ողջունել է խորհրդի անդամներին և համոզմունք հայտնել, որ խորհրդի անդամների ջանքերի համախմբումը կհանգեցնի տեսանելի արդյունքների, և կկարողանան ապահովել տեղահանված հայրենակիցների կյանքի որակի բարձրացում։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 2 հարց։ Զեկուցվող առաջին հարցը վերաբերում էր զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրերին։ Հարցը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Երկրորդ հարցը վերաբերել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացիկ իրավիճակին, որը զեկուցել է Աննա Ժամակոչյանը։ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ այս պահին, ըստ ՊԵԿ-ի փոխանցած տվյալների, 25000 տեղահանված գրանցված աշխատանք ունի։ «ՄՍԾ-ի միջոցով այս պահին աշխատանքի ապահովման երկու ձև է գործում՝ ուղիղ գործատուի միջոցով և աշխատանքային պրակտիկայի, ուսուցման տեսքով»,- նշել է ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալը։ ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ խոսելով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին, նշել է, որ այս պահին մի քանի ուղղություններով փորձում են այն լավարկել։ Դրանք վերաբերում են ձեռք բերվող, կառուցվող բնակելի տարածքների մակերեսներին, տուն կառուցելու համար ձեռք բերվող հողատարածքի գումարի շեմի բարձրացմանը, հողամասի նվազագույն մակերեսի սահմանմանը: Երկրորդ փուլի շահառուներին ևս հնարավորություն կընձեռնվի դիմել ծրագրին, եթե վճարունակ ճանաչվեն։ Խորհրդի նիստին մասկացել է նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նորանշանակ պետ Նելլի Դավթյանը։ Խորհրդի անդամները զեկուցվող հարցերի վերաբերյալ հայտնել են իրենց տեսակետները և առաջարկները։
    19:30
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Քննարկվել են պարսկերենի ուսուցման զարգացման հնարավորությունները
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Սաադի» հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, պատվիրակության այլ անդամներ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև տարբեր ուղղություններով առկա համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները, որոնք պայմանավորված են պատմամշակութային առնչություններով: Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը, որի համատեքստում դիտարկվում է նաև պարսկերենի ուսուցման զարգացումը: Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի 13 դպրոցներում իրականացվում է պարսկերենի ուսուցում: Կողմերը կարևորել են ՀՀ դպրոցներում պետական կրթական չափորոշիչներին համապատասխան պարսկերենի ուսուցման զարգացման և ընդլայնման հնարավորությունները: Քննարկվել են նաև ուսուցիչների վերապատրաստման ու փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԻԻՀ «Սաադի» հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադի Ադելն ընդգծել է երկու պետությունների միջև պատմականորեն ձևավորված սերտ առնչություններն ու բարեկամական հարաբերությունները: Նրա խոսքով՝ Հայաստան այցի շրջանակում լինելով երևանյան դպրոցներից մեկում, որտեղ ավելի քան 400 սովորող պարսկերեն է ուսումնասիրում, կարող են միանշանակ փաստել, որ լեզվի ուսուցման մակարդակն այստեղ իսկապես ամուր հիմքերի վրա է դրված։ Ղոլամ Ալի Հադդադի Ադելը բարձր է գնահատել տարածաշրջանային լեզուների ուսուցում իրականացնելու ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ նշելով, որ այն ոչ միայն լեզվի, այլև հարևան պետությունների միջև մշակութային ճանաչողության հիմք է ստեղծում: Քննարկվել են նաև պարսկերենի առցանց դասընթացի կազմակերպման և Իրանում պարսկերենի ուսուցման համար կրթաթոշակային ծրագրի իրականացման հնարավորությունները: Քննարկվել է նաև ՀՀ պետական բուհերի հետ համագործակցության զարգացման հնարավորությունը՝ կարևորելով փորձի փոխանակման և համատեղ ծրագրային նախաձեռնությունների իրականացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության ներկայացնող այլ հարցեր, մասնավորապես՝ գրահրատարակչական, թարգմանչական համատեղ նախաձեռնությունների իրականացման վերաբերյալ:
    19:15
    05.12.24
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Վաշինգտոնին վռնդո՞ւմ են հայ-ադրբեջանական գործընթացից. Միրզոյանը, Բայրամովն ու Լավրովը Մալթայում են
    Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու նոր հանձնարարությունը Ռուսաստանում ստացած Միրզոյանն ու Բայրամովը ինչո՞ւ են խուսափում դեմ առ դեմ հանդիպել Եվրոպայում: Հայաստանի արտգործնախարարությունը չի տվել այս հարցի պատասխանը, երբ հայտարարել է, որ Մալթայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ:
    19:00
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է
    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են՝ դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է: 2023 թ․ ընդունվեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով սահմանվեցին կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սկզբունքները, սուբյեկտները, ինչպես նաև կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկություններ: Այսպիսով՝ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընդունմամբ կամավորների համար ամրագրվել են՝ • կամավորության իրավական հիմք (կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր), • կամավորի կարգավիճակ, • իրավունքների դատական պաշտպանություն և այդ մասով պետական տուրքերից ազատում, կամավոր աշխատանքի ժամանակահատվածը` կամավորի համար աշխատանքային փորձառության համարում, • կամավոր աշխատանքից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցման իրավունք, • առողջության և անվտանգության ապահովման երաշխիքներ, • ապահովագրության հնարավորություն, • աշխատաշուկա մուտք գործելու, նոր գիտելիք և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն։ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կամավոր ներգրավելու իրավասություն ունեցող կազմակերպությունների համար նախատեսվել են՝ • իրենց աշխատողներից բացի նաև կամավորների աշխատանքը օգտագործելու իրավունք, • ծախսերի հատուցման մասով որոշակի հարկային արտոնությունների սահմանում (միայն գործուղման ծախսերի նվազագույն չափերի մասով, որոնք հստակ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ), • արտակարգ իրավիճակներում մեծաթիվ անձանց (կամավորների) արագ ներգրավելու հնարավորություն, • վեճերի դատական կարգով լուծում և այդ մասով պետական տուրքերից ազատում։
    18:45
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վեդի համայնքի ղեկավարը՝ կազմակերպված մրցույթում իր մորեղբորը պատկանող ընկերության մասնակցության մասին
    Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը գրում է․ «Վերջին շրջանում մամուլում, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության որոշ պատգամավորների կողմից անդրադարձ է կատարվում իրենց պատկերացմամբ կոռուպցիոն դրսեւորումների, դրանց շարքում հիշատակելով Վեդու համայնքապետարանի կողմից կազմակերպված մրցույթները, որոնց, ի թիվս բազմաթիվ շինարարական կազմակերպությունների, մասնակցել է նաեւ իմ մորեղբորը պատկանող «Նոյավան» ՍՊԸ-ն։ Վերջին երեք տարիների ընթացքում (մինչեւ այս պահը) Վեդու համայնքապետարանը հրապարակել է շուրջ 22 սուբվենցիաների մրցույթ՝ ապահովելով թափանցիկություն, հաշվետվողականություն, ինչպես նաեւ հավասար մրցակցային պայմաններ։ «Նոյավան» ՍՊ ընկերությունը, հավասար մրցակցային պայմաններում, հաղթել է այդ 22 մրցույթներից միայն երկուսում, որի արդյունքում Վեդի համայնքը ունեցել է շուրջ 103 մլն. դրամի խնայողություն։ Ավելին, այս 22 մրցույթների պայմանագրային արժեքը միասին կազմում է շուրջ 5,5 մլրդ. ՀՀ դրամ, որից միայն 280+109 մլն. ՀՀ դրամի չափով պայմանագրերն են կնքվել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ, ինչը կազմում է Վեդու համայնքապետարանի եւ այլ շինարարական կազմակերպությունների հետ կնքված ամբողջ պայմանագրային արժեքի 7,1%-ը։ Եվ վերջում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ ես չեմ հանդիսանում Վեդու համայնքապետարանում ձեւավորված գնումների գնահատող հանձնաժողովի անդամ, ինչը երաշխավորում է հավասար պայմաններ եւ զրո ռիսկ բոլոր մասնակիցների համար։ Հ.Գ. Համեմատության համար ներկայացնեմ 2023թ.-ին մեկ լոտով իրականացված մի մրցույթ, որտեղ հաղթող է ճանաչվել «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավորի ընտանիքին պատկանող շինարարական ընկերությունը։ Վերջինիս հետ կնքված պայմանագրի արժեքը կազմում է շուրջ 874 մլն. ՀՀ դրամ, որն էլ իր հերթին կազմում է 2022-23-24թթ. Վեդու համայնքապետարանի եւ այլ շինարարական կազմակերպությունների հետ կնքված ամբողջ պայմանագրային արժեքի մոտ 16%-ը»»։
    18:40
    05.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Ադրբեջանը կտրուկ մերժում է Հայաստանին ու ԱՄՆ-ին. Ալիևի բանակցային կապրիզները
    Հայլուր 18։30 Ադրբեջանը կտրուկ մերժում է Հայաստանին ու ԱՄՆ-ին. Ալիևի բանակցային կապրիզները
    18:30
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ նախագահը Ստեֆան Դիոնին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայում և Մոնակոյում Կանադայի դեսպան, ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել նրա ջանքերն ուղղված հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև սերտ համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների խորհրդարանների արդյունավետ փոխգործակցության և առևտրատնտեսական կապերի խթանման կարևորությունը: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահը շեշտել է հարևանների հետ բարիդրացիական և կարգավորված հարաբերություններ հաստատելու Հայաստանի միանշանակ դիրքորոշումը: Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը Ստեֆան Դիոնին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
    18:15
    05.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին փաստաթղթեր Հայաստանից չեն ստացվել․ Լավրով
    Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետի հայտարարությունը ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալու մասին և նշել, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին փաստաթղթեր Հայաստանից չեն ստացվել։ «Մենք Հայաստանի վարչապետի՝ խորհրդարանում արված հայտարարությունները լսել ենք, նա այդ թեմայով շատ է խոսել, դատողություններ արել։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, բայց համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում առավելագույնս օգտագործել ՀԱՊԿ-ին անդամակցությունը։ Եթե կայացվի որոշում, որի մասին նա խոսում է որպես կանխորոշված, ապա դա կլինի ներկայիս հայկական ղեկավարության ինքնիշխան իրավունքը։ Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները որևէ գործողություն, որը կընկալվի որպես Երևանի համար դռների փակում, չեն ձեռնարկել և չեն պատրաստվում ձեռնարկել», — նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։
    18:05
    05.12.24
    Ավելին