Լրահոս
2024-12-04
-
ԻրավականՓաստորեն Փաշինյանը Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը․ Արսեն ԲաբայանՓաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Փաստորեն Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աղազարյանի համար նախատեսել է պետական դավաճանության հոդվածը (քր․օր․ 418-րդ հոդված)։Ավելին23:1904.12.24 -
ՀասարակականԱշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան դիմումներ կգրեն և կվերադառնան աշխատանքիՆախօրեին աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան դիմումներ կգրեն և կվերադառնան աշխատանքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց աշխատանքից ազատված վարորդներից մեկը՝ նշելով, որ այդպես են պայմանավորվել «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավարների հետ:Ավելին23:0704.12.24 -
ՔաղաքականՄիրզոյանը Ղազախստանի նախարարին ասել է՝ Բաքվի հետ պատրաստ են սեղմ ժամկետում պայմանագիր ստորագրելԴեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։Ավելին22:5704.12.24 -
ՔաղաքականՄՔԴ-ի հետ համագործակցելու Երևանի պատրաստակամությունը վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին. ԶախարովաՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ խոսել է նաև Հայաստանի մասին, որն ընթացիկ տարում պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին. «Հայաստանի՝ ՄՔԴ-ին աջակցության հարցում մեր վերաբերմունքն ակնհայտ է, մեր դիրքորոշումը բազմիցս հայտնել ենք։ Տարիների փորձը ցույց տվեց, որ այս կառույցը երբևէ չի օգնել կարգավորելու որևէ հակամարտություն, այլ ավելի շատ շեղող գործառույթ է իրականացրել՝ հանդիսանալով միջազգային արդարադատության հետ որևէ կապ չունեցող կեղծ իրավական կառույց՝ ի տարբերություն Միջազգային դատարանի։ Երևանի պատրաստակամությունը՝ համագործակցելու ՄՔԴ-ի հետ, և նպաստելու նրա գործունեությանը, ուղղակի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին»,- ասել է նա:Ավելին22:5304.12.24 -
ՀասարակականԱրմավիրում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու դինԱյսօր՝ դեկտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Էջմիածին» շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Արևաշատ գյուղի Էրեբունի փողոց 1-ին նրբանցք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։Ավելին22:4204.12.24 -
ՀասարակականԵրևանում էժանանում են վարձով տները. գների կարգավորում՝ անշարժ գույքի շուկայումԼավ նորություն կա անշարժ գույքի շուկայում: 2022-ի կտրուկ գնաճից հետո մայրաքաղաքում տների վարձակալության գները ընկել են կամ կարգավորվել, ինչպես ոլորտի մասնագետներն են ասում: Նախկինում 300.000-350.000 դրամով վարձակալությամբ տրվող բնակարանը հիմա հնարավոր է վարձակալել 150-200.000 դրամով: Թե ինչով է պայմանավորված տների վարձակալության գների իջեցումը, փորձել է հասկանալ Ալբերտ Սերոբյանը:Ավելին22:3504.12.24 -
ԻրավականՀանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի դեմ«ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների ակումբում ձևավորված փաստաբանների նախաձեռնող խմբի փաստաբանների կողմից այսօր՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն, որը վերաբերում է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կողմից կատարված կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողություններին:Ավելին22:2604.12.24 -
ՔաղաքականԱկնհայտ է, որ առևտուր է եղել, որի ընթացքում հեռացվածի լռությունը փոխանակվել է քրվարույթ չնախաձեռնելու հետ․ փաստաբանՊետական գաղտնիքի արտահոսքը հանցանք է, կուսակցությունից հեռացնելու հիմք չէ։ Գործընկերները ՔՊ-ից, ցավոք սրտի, տառապում են ինտելեկտուալ իմպոտենցիայով։ Եթե էտ մարդը պետգաղտնիք է արտահոսք կատարել, անհրաժեշտ է նախաձեռնել քրեական վարույթ և տալ գնահատական։ Ակնհայտ է, որ առևտուր է եղել, որի ընթացքում հեռացվածի լռությունը փոխանակվել է քրեական վարույթ չնախաձեռնելու հետ։Ավելին22:1904.12.24 -
ՄիջազգայինԶինյալները խուճապ էին տարածում, որ մարդիկ փախչեն իրենց տներից. Ասադի բանակը գյուղ է ազատագրելԻսլամիստ զինյալների տիրապետության տակ գտնվող Հալեպից դեպի Համա քաղաք ուղղություն վերցրած հակակառավարական ուժերի առաջխաղացումը կասեցվել է: Սիրիական բանակի հակահարձակման արդյունքում զինյալները Համա քաղաքից 10 կիլոմետր հեռու են շպրտվել: Նահանգում կատաղի մարտերը դեռ շարունակվում են: Թեև Ասադի բանակը հայտնել է, որ արդեն 1600 ահաբեկիչ է սպանել, բնակավայրեր ազատագրել, ռազմական փորձագետները դեռ խուսափում են խոսել սիրիական իշխանության լուրջ հաջողությունների մասին:Ավելին22:1004.12.24 -
ՀասարակականՏավուշի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ«Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ»:Ավելին22:0404.12.24 -
ՀասարակականՎախի մթնոլորտ՝ առանց հիգիենայի տարրական պայմանների. ինչպե՞ս ավտոբուսները հետ բերեց քաղաքապետարանըՀայաստանի գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի հաղորդմանը՝ գործադուլ հայտարարած վարորդների դեմ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: Գործադուլի պատճառով 32 վարորդի աշխատանքից ազատվելուց հետո՝ այսօր ամբողջությամբ վերականգնվել է մայրաքաղաքի երթևեկությունը: «Հայլուր»-ի թղթակիցները վաղ առավոտից կանգառներում են եղել, համոզվել, որ տրանսպորտը կանոնավոր աշխատում է:Ավելին21:5004.12.24 -
Հասարակական«Կասկադյորական» ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Lada»-ն և «Skoda»-նԱյսօր՝ դեկտեմբերի 4-ին, «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Երևան Մոլ»-ի մոտ, բախվել են «Lada» և «Skoda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա։Ավելին21:4304.12.24 -
ՔաղաքականՄիրզոյանն ու Վրաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցի շուրջ«ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչաշվիլիի հետ:Ավելին21:2904.12.24 -
ՏնտեսականԲիզնեսի հերն անիծող թույն նախագիծ. հարուստների շահե՞րն է սպասարկում ՔՊ-նՀայաստանի բյուջեից բացի ևս մեկ նախագիծ է այսօր հայտնվել խորհրդարանում, որը, ընդդիմության գնահատմամբ, փոքր ու միջին բիզնեսի գլխին քար է գցում: Իշխանականներն, առաջին ընթերցմամբ, ընդունել են այն օրինագիծը, որով 13 հազար տնտեսվարող շրջանառության հարկի փոխարեն ավելացված աժեքի հարկ կվճարի: Այսինքն՝ 6 անգամ շատ փող կտա պետությանը:Ավելին21:2004.12.24 -
ՔաղաքականՊապիկյանն ամերիկյան ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի ձևավորման հարցը«ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում ընդունել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության փոխնախագահ Բրյուս Լաֆլամին և ընկերության զինվորական ու միջազգային ծրագրերի ղեկավարներ Սքոթ Գրուպպին և Թոմմի Յանգին:Ավելին21:1404.12.24 -
ՔաղաքականԵԱՏՄ ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանում. ՓաշինյանՆիկոլ Փաշինյանն է աննպատակահարմար համարել դեկտեմբերի 25-ին նախատեսված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անցկացումը Հայաստանում և այն տեղի կունենա Սանկտ-Պետերբուրգում: Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է Փաշինյանից հետաքրքրվել՝ արդյո՞ք որոշումը ուղիղ կապ ունի Հռոմի ստատուտի հետ, և եթե Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, կարող է ձերբակալվել: ԵԱՏՄ անդամ որևէ պետության ղեկավարի անուն չի հնչեցրել Փաշինյանը, միայն ասել է, որ ԵԱՏՄ ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար։ Հավանաբար խոսքը Բելառուսի նախագահի մասին է:Ավելին21:0004.12.24 -
ՀասարակականՄյասնիկյան պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «KamAZ»-ը. կա տուժածԱյսօր՝ դեկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 55 հասցեի դիմացի հատվածում բախվել են Երևանի բնակիչ 52-ամյա Ադիկ Դ.-ի վարած «KamAZ» մակնիշի աղբատար բեռնատարն ու Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Տիգրան Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին20:4504.12.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Մոսկվայի դաժան հարվածներին զանգվածային հարձակմամբ է պատասխանել Կիևը. 6 զոհ՝ ԿուրսկումՀայլուր 20։30 Մոսկվայի դաժան հարվածներին զանգվածային հարձակմամբ է պատասխանել Կիևը. 6 զոհ՝ ԿուրսկումԱվելին20:3004.12.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Պուտինին ձերբակալելու հարց կա՞. Փաշինյանը պարզաբանում է՝ ինչու ԵԱՏՄ նիստը Երևանում չէՀայլուր 20։30 Պուտինին ձերբակալելու հարց կա՞. Փաշինյանը պարզաբանում է՝ ինչու ԵԱՏՄ նիստը Երևանում չէԱվելին20:3004.12.24 -
ՔաղաքականՀովիկ Աղազարյանին խեղդելու ցանկություն է եղել ՔՊ-ում. հանցագործության մասին հաղորդում«Հովիկ Աղազարյան» քաղաքական տրագիկոմեդիան թվում էր հանգուցալուծվեց նրան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելով, բայց փաստորեն ջրի երես դուրս եկան իշխանական կեղտոտ բարքերը: Աղազարյանը պնդում է, որ իր հեռախոսից նյութեր են հայտնվել իր թիմակիցների ու վարչապետի ձեռքին, որտեղ նա հայհոյում է իրեն հայհոյողներին: Աղազարյանին երեկ երեկոյան է ՔՊ վարչությունը որոշել հեռացնել իր շարքերից՝ պատճառաբանելով պետական ու կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքով ու պետական գաղտնիքների հրապարակմամբ: Ինքը՝ Աղազարյանը, պնդում է, որ որևէ պետական գաղտնիք չէր կարող բացահայտել, որովհետև այդպիսի տեղեկությունների չի տիրապետել:Ավելին20:2104.12.24