Լրահոս
2024-12-06
-
Մամուլի տեսությունՀիմա էլ Կարեն Սարուխանյանի մորաքրոջ որդին է սկանդալի կենտրոնում հայտնվել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի մորաքրոջ որդին սկանդալի կենտրոնում է հայտնվել։Ավելին09:4306.12.24 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3006.12.24 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:Ավելին09:2506.12.24 -
ՀասարակականԱխուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»-ում նորածին է մահացել․ News.amՆոյեմբերի 24-ին Գյումրու Ախուրյան համայնքի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում նորածին է մահացել։ NEWS.am–ի հետ զրույցում մահացած նորածնի հորաքույրը՝ Տաթև Սարգսյանը, նշեց, որ երեխան առողջական խնդիրներ չի ունեցել։ «Երեխան ծնվել է նոյեմբերի 22-ին, մեզ ասել են, որ նա կատարյալ առողջ է, չունի ոչ մի խնդիր։ Ավելի ուշ տարել են երեխային, եղբորս կնոջն ասել, որ ուղղակի հարկավոր է որոշ ժամանակ թթվածնի սարք միացնել, որպեսզի ավելի շուտ ընտելանա միջավայրին։ Մենք ասացինք՝ եթե խնդիր կա, այլ հիվանդանոց տանենք կամ դեղորայք առնենք, բայց նորից ասացին, որ ոչ մի խնդիր չկա, երեխան առողջ է։ Նոյեմբերի 23-ին երեկոյան ժամը 10-ին մենք տեսել ենք երեխային, ամեն ինչ նորմալ էր»,–պատմում է երեխայի հորաքույրը։ Տաթև Սարգսյանի խոսքով, դրանից հետո էլ երեխայի մայրը գիշերը մի քանի անգամ գնացել է երեխայի մոտ, կերակրել նրան։ Լուսադեմին, սակայն, երեխան մահացել է։ «Ու մենք չգիտենք՝ ինչ է պատճառը։ Հարցնում ենք՝ ով է պատասխանատու. մանկաբույժ Ֆատիմա Գրիգորյանը, որն այդ օրվա հերթապահն է եղել, ասում է՝ ես տեղյակ չեմ, բուժքույրն ընդհանրապես ձայն չի հանում։ Անգամ ժամը չգիտեն՝ երբ է մահը գրանցվել։ Հիվանդանոցի փոխտնօրենն ասում է՝ դա պոստ է, այդտեղ միշտ մարդ պետք է լինի։ Բուժքույրը սակայն այդ ժամանակ քնած է եղել»,–ասում է նորածնի հորաքույրը։ Հարազատների խոսքով, հերթապահ բժիշկն այդ ընթացքում հիվանդանոցում չի եղել։ Ֆատիմա Գրիգորյանը նրանց հետ զրույցում նշել է, որ հիվանդանոցից ընդամենը 100 մետր հեռավորություն վրա է գտնվում իր տունը, գնացել էր հանգստանալու։ Ավելի ուշ պարզվել է, որ վերջինս Գյումրիում է բնակվում։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ, դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով։ Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննության շրջանակներում այլ քննչական գործողություններ ևս կատարվել են և շարունակվում են։ Բայց նշում են՝ մահվան պատճառի, հնարավոր բժշկական սխալի առկայության կամ բացակայության մասին հնարավոր կլինի վարույթի շրջանակներում հստակ տվյալներ տրամադրել միայն փորձաքննության եզրակացությունն ստանալուց և դրանք ձեռք բերվելիք այլ փաստական տվյալների հետ համադրելուց հետո։ Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ից հրաժարվեցին մեկնաբանել տեղի ունեցածը, միայն նշեցին, քննություն է ընթանում, դրանից հետո կպարզվի միայն, արդյո՞ք բժիշկներն են մեղավոր։ Կենտրոնի փոխտնօրենը չպարզաբանեց նաև՝ արդյոք հերթապահ բժիշկն ու բուժքույրը շարունակում են աշխատել հիվանդանոցում։ Մահացած նորածնի հարազատների փոխանցմամբ, նրանք շարունակում են աշխատել «Մոր և մանկան առողջության կենտրոն»–ում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին01:4606.12.24 -
ՀասարակականԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ մեքենաներից մեկի գազաբալոնը 10 մետր շպրտվել էԴեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։05-ի սահմաններում Արգավանդի խաչմերուկում բախվել են «Mercedes GLE53» մակնիշի, «ГАЗ 31029» մակնիշի և «Hover» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի գազաբալոնը պոկվել և մոտ 10 մետր շպրտվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։Ավելին00:1606.12.24
2024-12-05
-
ՔաղաքականԼիահույս ենք, որ կարող եք մեզ օգնել եվրարինտեգրման գործընթացում և ՀՀ-ին ավելի մոտ բերել Եվրոպական միությանը․ ՄիրզոյանԴեկտեմբերի 5-ին Վալետայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նորդիկ-բալթյան (NB8) երկրների (այս երկրների ձևաչափում ներգրավված են Շվեդիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Դանիան և Նորվեգիան) ԱԳ նախարարների և ներկայացուցիչների հետ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Միրզոյանը նշել է․ «Ես առանձնահատուկ նշանակություն եմ տալիս նորդիկ-բալթյան երկրների հետ համագործակցությանը: Դրա համար շատ հիմնավոր պատճառներ կան: Առաջին պատճառն այն է, որ ես համարում եմ, որ նորդիկ-բալթյան պետություններն են, որոնք հաստատակամորեն կանգնած են ժողովրդավարության արժեքների վրա և ողջ աշխարհում ժողովրդավարության պաշտպանության դիրքերում: Եվ լինելով ժողովրդավարություն, թեև անփորձ, բայց այնուամենայնիվ ժողովրդավարություն, և միաժամանակ լավ հասկանալով մտահոգությունները, սպառնալիքները, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում համագործակցությանն այս ձևաչափում: Իհարկե, ես մեծ հույս ունեմ, որ այս համագործակցությունը և այս ձևաչափը Հայաստանին հնարավորություն կտան սովորել, թե ինչպես խթանել և շարունակել արդեն իսկ սկսված ժողովրդավարական բարեփոխումները, և ես կարող եմ ասել, որ մեզ մոտ արդեն կան որոշակի շոշափելի հաջողություններ և արդյունքներ: Մենք նաև լիահույս ենք, որ դուք կարող եք մեզ օգնել եվրարինտեգրման գործընթացում և Հայաստանին ավելի մոտ բերել Եվրոպական միությանը, քանի որ մենք ժողովրդավարություն ենք, ինչպես արդեն ասացի: Ես հնարավորություն ունեմ այս հարցերը քննարկել ձեզանից գրեթե բոլորի հետ, քանի որ այցելել եմ ձեր երկրները, և ես շատ ուրախ կլինեմ ընդունելու ձեզ՝ լինի դա երկկողմ այցերի կամ այս՝ համատեղ, ձևաչափի շրջանակում, մեր երկրում՝ Հայաստանում: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք կիսում ենք նույն արժեքները, նաև կա իրավիճակի ընկալում, սպառնալիքների գիտակցում, և կա պատրաստակամություն աջակցելու մեզ, ինչը մենք խորապես գնահատում ենք»։Ավելին23:5805.12.24 -
ՏարածաշրջանԹբիլիսիի մետրոներում ՆԳՆ-ն շարունակում է խուզարկել քաղաքացիներինԹբիլիսիի մետրոյի «Ռուսթավելի» և «Ազատության հրապարակ» կայարաններում իրավապահները շարունակում են խուզարկել այն քաղաքացիներին, որոնք այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մտնում են նշված կայարաններ, հայտնում է «Ալիք մեդիա»-ն։ TV Պիրվելի-ի ուղիղ եթերում երևում է, որ իրավապահները բացում են քաղաքացիների պայուսակները, պահանջում են ներկայացնել իրենց նույնականացման քարտը և նոթատետրերում նշում են նրանց անունները։ Իրավապահներից մեկը լրագրողին ասել է՝ իրենք «կանխարգելիչ» նպատակով են խուզարկում ուղևորներին, նշում նրանց տվյալները։ Նշենք, որ դեկտեմբերի 4-ի երեկոյան, երբ իրավապահները սկսել են խուզարկել մետրոյի կայարանների ուղևորներին, ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել, որ սա «ոչ թե խուզարկություն է», այլ «մակերեսային զննում»: Այս հայտարարությունից հետո «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն պարզաբանեց, որ այս գործողություններն իրականացվում են քաղաքացիներին ահաբեկելու և խաղաղ ակցիայի մասնակիցներին հետապնդելու նպատակով:Ավելին23:4905.12.24 -
ՔաղաքականԲանակցության անվան տակ խաղաղության կոչ անողը զուգահեռ լիարժեք պատրաստվում էր պատերազմի. Վարուժան ԳեղամյանԹյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Այսօր մայրաքաղաքիս փողոցներով մի քիչ քայլելուց, ապա ճամփին օրվա լրահոսը կարդալուց ու իրավիճակը գնահատելուց հետ միանգամայն բնական և տրամաբանական կլիներ, եթե ես հիմա՝ գիշերվա էս ժամին կարճ գրառում անեի այն մասին, որ մենք գրեթե անհույս վիճակում ենք և շատ մոտ ապագայում Հայաստանի դե-ֆակտո կառավարիչների շնորհիվ կարող ենք վերջնականապես հայտնվել 2023-ի Ստեփանակերտի կամ 2024-ի Հալեպի բնակիչների կարգավիճակում։ Բայց քանի որ այս ողբալի փաստի հերթական արձանագրումից օգուտը մեծ չէ, իսկ իմ հազարավոր ընթերցողները հաճախ խնդրում են, որ ես բացասական բաների մասին քիչ գրեմ, ապա երկու բառ ասեմ Սիրիան գրավելու թուրքական նոր մարտավարության մասին։ Գուցե օգտակար լինի։ Արդեն գիտեք, որ այդ ահաբեկիչները (այո, ահաբեկիչ են թե՛ պաշտոնապես, թե՛ էությամբ) ոչ միայն վայելում են Թուրքիայի հովանավորությունը, այլև փաստացի համակարգվում են Թուրքիայի կողմից։ Բայց ամենահետաքրքիրը դա չէ։ Ռազմական գործողությունների նախորդ փուլի ավարտից հետո Թուրքիան ամեն առիթով ասում էր, որ էլ կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու ու բանակցություններ էր վարում Սիրիայի հետ (ոչ միայն առաջարկում, այլև վարում)։ Ավելին, Իրանին և ՌԴ-ին Անկարան խոստացել էր, որ իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող ահաբեկիչներին կվերացնի։ Սակայն իրականում 2020 թ. սկսած Թուրքիան «խաղաղության օրակարգի» տակ պատրաստում է մի քանի տասնյակ հազար ահաբեկիչների՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով վերջիններիս մարտունակությունը։ Հստակ բանակ է ձևավորում, լավ ու խիստ կառավարմամբ, հատուկ ստորաբաժանումներով, զենք, զինամթերքով ու տեխնիկայով։ Փողը կար, ցանկությունը՝ ևս, մնում էր էդ ամենն անել։ Արդյունքում 4 տարվա մեջ նոր բանակ են կազմում, որը ավելի մարտունակ է, քան մնացյալ բոլորը։ Մի խոսքով, բանակցության անվան տակ խաղաղության կոչ անողը զուգահեռ լիարժեք պատրաստվում էր պատերազմի։ Իսկ հիմա հռետորական հարց. գիտե՞ք, թե էլ ո՞ր երկրում են սիրում կիրառել թուրքական այս մարտավարությունը։Ավելին23:4505.12.24 -
ՄիջազգայինՈւժգին երկրաշարժ՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգումԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում 7.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Sky News-ը։ Երկրաշարժից հետո նախազգուշացրել են ցունամիի վտանգի մասին։ «Վտանգն առկա է Կալիֆոռնիա և Օրեգոն նահանգների ափերին գտնվող տարածքներում»,-այդ մասին հայտնել է ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը։ Երկրաշարժի հետևանքների մասին տվյալները դեռ պարզվում են։Ավելին23:3005.12.24 -
ՔաղաքականՀուզումներ՝ տրանսպորտի թանկացման շուրջ. բոյկոտի վճռականություն՝ 17 հազար ստորագրությամբԵրևանում նոր հույս է ծնվել, թե տրանսպորտը հնարավոր է չթանկանա հունվարի մեկից: 17 հազար մարդ է մասնակցել տրանսպորտի թանկացման դեմ «Մայր Հայաստան» շարժման ստորագրահավաքին, և հարցը մտնելու է ավագանու առաջիկա նիստի օրակարգ:Ավելին23:1505.12.24 -
Արտաքին քաղաքականություն«Առասպելական» Հայաստանի մասին երազանքները խոչընդոտում են խաղաղության հասնելուն. ԱլիևԱռասպելական մեծ Հայաստանի մասին երազանքները խոչընդոտում են տևական խաղաղության հասնելուն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Խաղաղության գործընթացին խանգարում են նաև ՀՀ Սահմանադրության մեջ առկա «տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ», Հայաստանի կողմից արագ զինվելը»,- նշել է Ալիևը:Ավելին23:0905.12.24 -
ՔաղաքականՎրաստանի ընդդիմությունը հայտնվել է ապուշ վիճակում․ Ստեփան ԴանիելյանՔաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․ «Վրաստանի ընդդիմությունը հայտնվել է ապուշ վիճակում ԵՄ-ում ԱՄՆ նարկայուցչի Թրամպի թեկնածու Կիմբերլի Լոուն հայտարարել է, որ ԵՄ-ն արդարացի չի վարվում Վրաստանի հետ, և, երբ ինքը դառնա ԵՄ-ում ներկայացուցիչ, կօգնի Վրաստանին վերսկսել ԵՄ-ին անդամակցության գործընթացը և պատրաստ է միջնորդ դառնալ Վրաստանի քաղաքական ուժերի միջև: Նա ասել է, որ դեմոկարատիան այն է, երբ ընտրողների 51% որոշում է, թե ինչպես պետք է ապրի 49%: Այսպիսով, ԱՄՆ Թրամպի վարչակարգն աջակցություն է հայտնում Վրաստանի ընտրված կառավարությանն ու ճանաչում է ընտրությունների արդյունքը: Առաջանում է հարց, Վրաստանի ընդդիմությունը, որը ցանկանում է ԵՄ-ին անդամակցել ու լինել ԱՄՆ դաշնակիցը, ու վրա է հույսը դրել: Ցանկացած քաղաքական գործընթաց պետք է ունենա տրամաբանություն: Վրաստանի գործող կառավարությանը աջակցում է Ռուսաստանն ու, մոտ մեկ ամսից հետո, ԱՄՆ-ի ղեկը ստանձնող նախագահը»:Ավելին23:0005.12.24 -
ՏարածաշրջանԹբիլիսիում եվրոպամետ ցույցը վերսկսվել է. Ռուսթավելին փակ էԹբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում եվրոպամետ ցույցը վերսկսվել է. պողոտայում երթևեկությունը կաթվածահար է: Տեղում աշխատող «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի փոխանցմամբ՝ ցուցարարները ծածանում են Վրաստանի և Եվրամիության դրոշները: Բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն 8-րդ օրն է բողոքում են «Վրացական երազանք»-ի նոյեմբերի 28-ին ընդունած որոշման դեմ, ըստ որի՝ Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի բերվի մինչև 2028 թվականի ավարտը։Ավելին22:5705.12.24 -
ՔաղաքականՍարսափը ներխուժել է ՔՊ. մերկացումներ է խոստանում Ալեն ՍիմոնյանըՄինչև իշխանականները իրենց կոռումպացված լինելու պնդումներին հակափաստարկներ են փորձում գտնել, Ալեն Սիմոնյանը խոստանում է մերկացնել որոշ կուսակիցների: Նա հաստատել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կան մարդիկ, որոնք «կասկածվում են տեղեկատվության արտահոսք կազմակերպելու համար»։ Այդ խարանին արդեն արժանացած Հովիկ Աղազարյանը խորհդարանի այսօրվա նիստին մասնակցել է նոր աթոռի վրա, ՔՊ-ականներից հեռու:Ավելին22:5005.12.24 -
ԻրավականԲնակարանային գողությունը բացահայտվել էՀամայնքային ոստիկանության Գորիսի բաժնում դեկտեմբերի 1-ին հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 17-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Տեղ գյուղի տներից մեկն ու գողացել ոսկյա զարդեր: Քրեական ոստիկանության Սյունիքի և Արմավիրի մարզային վարչությունների ու Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ գողությունը կատարել է Էջմիածին քաղաքի բնակիչ 20-ամյա երիտասարդը: Հետագա միջոցառումներով նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Գորիսի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը: 20-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գորիսի քննչական բաժին:Ավելին22:4505.12.24 -
ՔաղաքականՎտանգավոր նոր հայտարարություններ՝ Բաքվից. Ալիևն ադրբեջանցիներին Հայաստան է ուղարկումԻրական Հայաստանի արտգործնախարարությունը դեռ չի արձագանքել Ալիևի հերթական մեղադրանքներին, թե Երևանը հրաժարվում է բանակցել, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ:Ավելին22:3005.12.24 -
ՔաղաքականԼևոն Բալյանն ազատվել է պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Բալյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Բալյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։Ավելին22:1505.12.24 -
ՔաղաքականԴիմակները պատռվեց. կոռուպցիոն կասկածելի գործարքների մասին լուրերի գրոհ՝ իշխանության վրաԹեժ մթնոլորտում է անցել Ազգային ժողովի այսօրվա նիստը: Խորհրդարանի ամբիոնից գործող իշխանության՝ «ոտքից գլուխ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու» մասին աղմկոտ փաստեր է հրապարակել ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը: Քննարկումը սկսվել է, երբ ավարտել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը: Հանձաժողովի անդամ է ընտրվել Արմեն Մարուխյանը՝ իշխանություն-ընդդիմություն թունդ բանավեճից հետո:Ավելին22:0005.12.24 -
ՔաղաքականԱրսեն Թորոսյանը՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում են խմբակցությունից: Նարեկ Զեյնալյանը, որը զբաղեցնում էր հանձնաժողովի նախագահի պաշտոնը, նոյեմբերի 19-ին վայր է դրել պատգամավորական մանդատը:Ավելին21:5705.12.24 -
ՔաղաքականԴավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետինԱյսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանին։ Հանդիպմանը մասնակցել են մարզի համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, բժշկական կենտրոնների տնօրենները։ Իր խոսքում նախարարը շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ ընդգծել, որ նա ծանոթ է մարզին, մարզի խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները, լուծել իր առջև դրված խնդիրները։ Խուդաթյանը նաև շնորհակալություն է հայտնել մարզի գործընկերներին, Արմավիրի մարզի բնակիչներին համատեղ աշխատանքի համար։ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը վստահության համար և նշել, որ, ստանձնելով Արմավիրի մարզպետի պաշտոնը, ամեն ինչ անելու է, որպեսզի արդարացնի Արմավիրի մարզի բնակիչների ակնկալիքները:Ավելին21:4505.12.24