Լրահոս
2024-12-22
-
ՀասարակականԿենտրոնի քննչական բաժնում 16-ամյա աղջիկ է վատացել. ինչ է կատարվել. ArmLurՀիվանդանոց են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նորք-Մարաշ բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ:Ավելին00:3022.12.24
2024-12-21
-
ՍպորտՄոուրինյուն կրկին դժգոհ էԹուրքական «Ֆեներբահչեի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կրկին դժգոհ է։ Մասնագետն այս անգամ իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Էյուսփորի» հետ խաղից (1:1): «Սա աղետ էր։ Որքա՞ն տևեց հանդիպումը, որքա՞ն այն դադարեցվեց, որքա՞ն ժամանակ էին խաղադաշտում պառկած ֆուտբոլիստները։ Ինձ համար սա թույլ և անորակ հանդիպում էր»,- Armsport-ի փոխանցմամբ՝ պորտուգալացու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։ Այս պահին Մոուրինյուի թիմը զբաղեցնում է Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ 16 խաղում վաստակած 36 միավորով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին23:5821.12.24 -
ՀասարակականՄահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստիԱյսօր՝ դեկտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ և փախուստ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ավտոճանապարհի 83 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին և նրան թողնելով անօգնական դիմել է փախուստի: Դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիտոնի մահը, հայտնում է Shamshyan.com-ը: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու, վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշը ճշտելու, վարորդի ինքնությունը պարզելու, նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:Ավելին23:4021.12.24 -
ՀասարակականԺաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ ԱմիրխանյանինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելով մեծանուն կոմպոզիտորին 85-ամյակի և վերջինիս նվիրված հոբելյանական համերգի կայացման առթիվ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին եռանդի և նվիրումի համար՝ նշելով. «Ձեր բոլոր ստեղծագործություններն իրենց մեջ հույսի և լուսավորության գաղափար են կրում: Ձեր եռանդն ու ոգևորությունը փոխանցվում են բոլորիս, իսկ Ձեր բազմաժանր ժառանգությունը դարձել է մեր հանրության սեփականությունը»: Ռոբերտ Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և դրական խոսքերի համար: «Զգացի, թե մարդիկ որքան միասնականացան այդ երաժշտության ներքո: Մենք ավելի ուշադիր պետք է լինենք մեր հոգու հանդեպ և կարողանանք կոփել մեր միասնությունը»,- ասել է Ռոբերտ Ամիրխանյանը՝ մեջբերելով ստեղծագործության բնաբանը՝ «Ես կյանքը սիրում եմ առանց քեզ ևս, բայց քեզ հետ հասկանում եմ, թե ինչու»: ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ քննարկվել են նաև հեղինակային իրավունքի պաշտպանությանն առնչվող հարցեր: «Ամեն կերպ փորձում ենք ինքնազբաղ արվեստագետների համար ստեղծել երաշխիքներ և պայմաններ, որպեսզի նրանք, մեր երկրում ստեղծագործելով, արժանապատիվ վաստակելու և ապրելու հնարավորություն ունենան: Այս համատեքստում հեղինակային իրավունքի պաշտպանության մեխանիզմներն առանցքային են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով ոլորտի երախտավորների հետ համատեղ աշխատելու պատրաստակամությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երաժշտարվեստի ոլորտի խնդիրներին, ազգային երաժշտության հանրահռչակմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մաեստրոյի կողմից մի շարք լեզուներով նովելների երաժշտականացման և տարբեր խմբերի միջոցով դրանց կատարման հնարավորություններին»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին23:2021.12.24 -
ՄիջազգայինՈւկրաինական հարվածից Կազանում երկնաքերեր են այրվել. ռուսների կատաղի հարձակմանն են սպասում ԿիևումԱռավոտյան ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կազանը: 6 անօդաչու է մխրճվել բնակելի շենքերի մեջ: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Անվտանգության նկատառումներով փակված Կազանի օդանավակայանն արդեն բաց է թռիչքների և վայրէջքների համար: Փակ էին նաև Սարատովի և Իժևսկի օդակայանները:Ավելին23:0021.12.24 -
ՀասարակականՊիտի փակվենք տունը, սոված սատկենք. տրանսպորտային ահաբեկման հետաձգումը չի սփոփում քաղաքացիներինԵրևանում տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա փետրվարի 1-ից՝ հայտարարված հունվարի 1-ի փոխարեն: Բայց հունվարի 1-ից մետաղադրամով վճարել չենք կարողանա՝ միայն էլեկտրոնային եղանակով: Նոր նախագիծը Երևանի քաղաքապետարանի ավագանու առաջիկա նիստին կքննարկվի:Ավելին22:4021.12.24 -
Հասարակական16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոցՔիչ առաջ «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 16-ամյա մի աղջիկ:Ավելին22:2021.12.24 -
ՔաղաքականԻշխանությունների կողմից կատարվում է ՀՀ-ի և հայ ժողովրդի կենսական շահերին հարվածելու հերթական քայլը․ քաղաքագետ«Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept» (թրք. Statejik derinlik) գրքում հատուկ տեղ է տվել Կոսովոյին (Ալբանիային կից) և Լեռնային Ղարաբաղին (Ադրբեջանում)։ Ընդ որում, ըստ Ահմեդ Դավութօղլուի Կոսովոն Բալկաններում (Ալբանիա), իսկ Լեռնային Ղարաբաղը (Ադրբեջանում) Հարավային Կովկասում Թուրքիայի հիմնական կռվաններն են, որոնց միջոցով Թուրքիան իր ազդեցությունը պետք է խարսխի Բալկաններում և Հարավային Կովկասում, ստեղծելով մերձավոր տարածաշրջանում իր ռազմավարական խորությունը։Ավելին22:0021.12.24 -
ԱշխարհՄահը կատաղի արագությամբ մտել է սուրբծննդյան տոնավաճառ. չարագործ բժիշկն իսլամի ագրեսիվ քննադատ էԳերմանիայի Մագդեբուրգ քաղաքի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության ենթադրյալ հեղինակը ձերբակալվել է: Ուրբաթ երեկոյան տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվածներից առնվազն մեկը երեխա է: Ավելի քան 200 վիրավոր կա: Հարձակման դրդապատճառի շուրջ տարբեր վարկածներ կան:Ավելին21:4021.12.24 -
ՀասարակականՔՊ-ականներից ովքե՞ր են մասնակցում Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին․ «Հրապարակ»Մասիսի «Alla Luce» սգո սրահում ժամը 17։00-ից սկսվեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգիստը։ «Հրապարակ»-ի թղթակիցը մեկ ժամից ավելի այնտեղ է եղել ու ֆիքսել, թե իշխանականներից ովքեր են գալիս իրենց նախկին թիմակցին ցավակցելու։ Հոգեհանգստի արարողությանը եկան Վեդիի քաղաքապետպետ Գարիկ Սարգսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն Խաչատրյանը եւ Լուսինե Բադալյանը, ինչպես նաեւ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը։ Հոգեհանգստին ներկա են եղել նաեւ Նարեկ Զեյնալյանը եւ Վահան Քերոբյանը։ Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ ՔՊ-ում քննարկում է եղել` չգնալ Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին։ Եթե անգամ նման որոշում էլ չլիներ, շատերն ուղղակի Նիկոլ Փաշինյանի ահից չէին համարձակվի անգամ ցավակցել նախկին թիմակցին։ Մենք նաեւ արձանագրել ենք, որ ծաղկեպսակ չի ուղարկվել ՔՊ-ի անունից։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ էր հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ, իսկ իր հետ երկար տարիների ճանապարհ անցած թիմակցի սուգն անգամ չի հարգում: Եվ ուսապարկերը անգամ սգի ժամանակ են առաջնորդի հրահանգով առաջնորդվում:Ավելին21:3021.12.24 -
ՄիջազգայինՌուսաստանում հայտարարել են, որ ՌԴ նոր դեսպանի՝ Վաշինգտոն ժամանումը կախված է ԱՄՆ-իցՌուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը հայտարարել է, որ մինչև Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը Ռուսաստանի նոր դեսպանի՝ Վաշինգտոն ժամանելու հնարավորությունը կախված է ԱՄՆ-ից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով ռուս դիվանագետի խոսքերը։ «Այն, որ մեր ապագա դեսպանը պարտավոր չէ ագրեման (խմբ․ դեսպանի նշանակման համաձայնություն) ակնկալել մինչև Նոր տարի, կարծում եմ՝ ակնհայտ է։ Ինչ վերաբերում է հետագա ժամանակացույցերին, դա կախված է ԱՄՆ-ից», - ասել է ՝ պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ Ռուսաստանի նոր դեսպանը մինչ Թրամփի երդմնակալությունը մեկնի ԱՄՆ։ ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ խոսքը գնում է շատ հայտնի ու փորձառու դիվանագետի մասին, և չի կարող կասկած լինել, որ նա Վաշինգտոնում կցուցաբերի բարձր պրոֆեսիոնալիզմ և հարաբերությունների նորմալացմանն ուղղված աշխատանք։ Նոյեմբերի վերջին ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը կարող է դառնալ ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանը՝ փոխարինելով Մոսկվա վերադարձած Անատոլի Անտոնովին։Ավելին21:2021.12.24 -
ՀասարակականՆերում-բեկում չկա. վարչապետի հրամանից դժգոհ են մսավաճառներըՄեկ շաբաթ առաջ ՍԱՏՄ տեսուչների այցը Գումի շուկա մեծ սկանդալով էր ուղեկցվել: Իրավապահների ու մսավաճառների միջև բախումներին հետևել են ձերբակալություններ ու մեկ տոննա մսի առգրավում: Շուկայում աղմուկը հանդարտվել է, բայց մսավաճառների դժգոհությունները՝ ոչ:Ավելին21:0021.12.24 -
ՍպորտԱդելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոնԳեղասահորդուhի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ արժանացավ կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսին։ Օմսկում անցկացվող առաջնությունում կարճ և ազատ ծրագրերի արդյունքում Ադելյան հավաքեց 262,92 միավոր՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Դարիա Սադկովան՝ 234,69 միավոր։ Բրոնզե մեդալակիր է դարձել Ալինա Գորբաչովան՝ 223,92 միավոր: Հիշեցնենք, որ անցած տարի 17-ամյա գեղասահորդուհին երկու ծրագրերի հանրագումարով վաստակել էր 246,53 միավոր՝ կարիերայում առաջին անգամ դառնալով Ռուսաստանի չեմպիոն, փոխանցում է Armsport-ը։Ավելին20:4521.12.24 -
ՀայլուրՀայլուր 20:30 Օրվա ամփոփումը՝ Ծովինար Բարխուդարյանի հետՀայլուր 20:30 Օրվա ամփոփումը՝ Ծովինար Բարխուդարյանի հետԱվելին20:3021.12.24 -
ՀասարակականԵրևանում թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաներիԱյսօր՝ դեկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա Հովհաննես Մ.-ն իր վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսով վրաերթի է ենթարկել ինքնագլոր վարողին ու ինքնագլորի վրա գտնվողին: Հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Երևանի բնակիչներ, 2 անչափահաս տղաներ՝ 16-ամյա Ավետ Վ.-ն և 16-ամյա Ալիկ Հ.-ն տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավելին20:1521.12.24 -
ՔաղաքականՀՀ-ում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Ոսկան ՍարգսյանԼրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի գրառումները շատ հեռու են իրականությունից։ Նա Ֆեյսբուքում գրել է․ «Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ արժանիքի կարող է աշխատանք գտնել։ Բոլոր մասնավոր և պետական ընկերությունները լավ աշխատողի կարիք ունեն։ Լավ աշխատողի հատկությունների մեջ մտնում է ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվելը, սեփական ծառայությունները ճիշտ ձևով առաջարկելը»։ Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը եղել ու մնում է խնամի-ծանոթ-բարեկամը՝ ԽԾԲ-ն։ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին, ճիշտ տեղում հայտնվելն է։ Նախկինում բենզալցականում լիցքավորող աշխատած, իր անձնական գործում սեռը «արու» գրած Դավիթ Սարգսյանը քո կողմից Դիլիջան համայնքի ղեկավար նշանակվեց, որովհետև քո եղբոր որդի Սիփան Փաշինյանն էր նրա համար միջնորդել։ Քո դասընկեր, քավոր Հայկ Ղալումյանը պարոն Գռզոյի բանկի Իջևանի մասանճյուղում էր տարիներով աշխատում, մինչև որ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին նրան նշանակեցիր Իջևան համայնքի ղեկավար, 2021թ․ ապրիլի 8-ին՝ Տավուշի մարզպետ։ Ժաննա Անդրեսայանը, Անահիտ Ավանեսյանը, Հակոբ Սիմիդյանը և մյուսները իրենց ղեկավարած ոլորտներից ի՞նչ են հասկանում, որ նախարար են աշխատում»։Ավելին20:0021.12.24 -
Քաղաքական«Դու չարիքի, մեղսակցության, հանցակցության մեջ ես» կամ ի՞նչն է հունից հանում Փաշինյանին«Իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական: Մեր խոստումն իրականացնելու ենք»,- կրկին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը՝ աջակիցների հետ հանդիպումներից հետո: Սրբազանի խոսքով՝ դա ոչ թե պարզապես որևէ մեկի ցանկությունն ու ձգտումն է, այլ ուղղակի հանրային պահանջ, անհրաժեշտություն և իր առաջնորդած պայքարի տրամաբանական ավարտը:Ավելին19:4521.12.24 -
ՔաղաքականՎահագն Խաչատուրյանը ցավակցել է Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբՀայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:Ավելին19:3021.12.24 -
ՀասարակականՏեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է «DAF» բեռնատարը կողաշրջվումԴեկտեմբերի 20-ին, Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում՝ Արտաշատի խճուղում «DAF» մակնիշի բեռնատարի վթարից: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, SHAMSHYAN.com-ի ընթերցողը մեզ է տրամադրել տեսանյութ, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել վթարը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գևորգ Մ.-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Արտաշատի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել էր: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չեն եղել: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր էին ձևակերպվել: Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ:Ավելին19:1521.12.24 -
ՍպորտՌեալը կարող է սենսացիոն տրանսֆեր իրականացնել․ նշվել է գլխավոր պայմանըՄադրիդի «Ռեալը» 2025 թվականին կարող է սենսացիոն տրանսֆեր իրականացնել՝ ձեռք բերելով Վիրջիլ վան Դայկին։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Football Transfers-ը։ Այս որոշումը հավանական է, եթե Դավիդ Ալաբան չկարողանա վերականգնել իր նախկին մարզավիճակը երկարատև վնասվածքից հետո։ Վան Դայկի ներկայացուցիչները բանակցում են «Լիվերպուլի» հետ նոր պայմանագրի շուրջ, սակայն կողմերի միջև դեռ համաձայնություն չի եղել։ «Լիվերպուլի» հետ պայմանագիր չստորագրելու դեպքում Մադրիդի «Ռեալը» պատրաստ է առաջարկ կատարել։ Վան Դայկն ընթացիկ մրցաշրջանում փայլուն ելույթներ է ունենում, հատկապես տպավորիչ էր նրա խաղը Չեմպիոնների լիգայի՝ «Ռեալի» (2:0) հետ խաղում։Ավելին19:0021.12.24