Լրահոս
Քաղաքական
19:30
21.12.24
428

Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Img default alt hy

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: 

Նախագահն այս մասին գրառում է արել X–ի իր միկրոբլոգում: 

«Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհերին, նրանց ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի գործողությունից»,-գրել է Խաչատուրյանը: