Լրահոս
Սպորտ
20:45
21.12.24
447

Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն

Img default alt hy

Գեղասահորդուhի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ արժանացավ կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսին։

Օմսկում անցկացվող առաջնությունում կարճ և ազատ ծրագրերի արդյունքում Ադելյան հավաքեց 262,92 միավոր՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Դարիա Սադկովան՝ 234,69 միավոր։ Բրոնզե մեդալակիր է դարձել Ալինա Գորբաչովան՝ 223,92 միավոր:

Հիշեցնենք, որ անցած տարի 17-ամյա գեղասահորդուհին երկու ծրագրերի հանրագումարով վաստակել էր 246,53 միավոր՝ կարիերայում առաջին անգամ դառնալով Ռուսաստանի չեմպիոն, փոխանցում է Armsport-ը։