Լրահոս
Հասարակական
19:15
21.12.24
1 253

Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է «DAF» բեռնատարը կողաշրջվում

Img default alt hy

Դեկտեմբերի 20-ին, Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում՝ Արտաշատի խճուղում «DAF» մակնիշի բեռնատարի վթարից:

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, SHAMSHYAN.com-ի ընթերցողը մեզ է տրամադրել տեսանյութ, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել վթարը:  

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գևորգ Մ.-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Արտաշատի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել էր:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չեն եղել:  

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր էին ձևակերպվել: 

Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ: