Լրահոս

2024-12-22
2024-12-21
  • Img default alt hy
    Սպորտ
    Մոուրինյուն կրկին դժգոհ է
    Թուրքական «Ֆեներբահչեի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կրկին դժգոհ է։ Մասնագետն այս անգամ իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Էյուսփորի» հետ խաղից (1:1): «Սա աղետ էր։ Որքա՞ն տևեց հանդիպումը, որքա՞ն այն դադարեցվեց, որքա՞ն ժամանակ էին խաղադաշտում պառկած ֆուտբոլիստները։ Ինձ համար սա թույլ և անորակ հանդիպում էր»,- Armsport-ի փոխանցմամբ՝ պորտուգալացու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։ Այս պահին Մոուրինյուի թիմը զբաղեցնում է Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ 16 խաղում վաստակած 36 միավորով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
    23:58
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի
    Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ և փախուստ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ավտոճանապարհի 83 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին և նրան թողնելով անօգնական դիմել է փախուստի: Դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիտոնի մահը, հայտնում է Shamshyan.com-ը: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու, վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշը ճշտելու, վարորդի ինքնությունը պարզելու, նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
    23:40
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելով մեծանուն կոմպոզիտորին 85-ամյակի և վերջինիս նվիրված հոբելյանական համերգի կայացման առթիվ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին եռանդի և նվիրումի համար՝ նշելով. «Ձեր բոլոր ստեղծագործություններն իրենց մեջ հույսի և լուսավորության գաղափար են կրում: Ձեր եռանդն ու ոգևորությունը փոխանցվում են բոլորիս, իսկ Ձեր բազմաժանր ժառանգությունը դարձել է մեր հանրության սեփականությունը»: Ռոբերտ Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և դրական խոսքերի համար: «Զգացի, թե մարդիկ որքան միասնականացան այդ երաժշտության ներքո: Մենք ավելի ուշադիր պետք է լինենք մեր հոգու հանդեպ և կարողանանք կոփել մեր միասնությունը»,- ասել է Ռոբերտ Ամիրխանյանը՝ մեջբերելով ստեղծագործության բնաբանը՝ «Ես կյանքը սիրում եմ առանց քեզ ևս, բայց քեզ հետ հասկանում եմ, թե ինչու»: ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ քննարկվել են նաև հեղինակային իրավունքի պաշտպանությանն առնչվող հարցեր: «Ամեն կերպ փորձում ենք ինքնազբաղ արվեստագետների համար ստեղծել երաշխիքներ և պայմաններ, որպեսզի նրանք, մեր երկրում ստեղծագործելով, արժանապատիվ վաստակելու և ապրելու հնարավորություն ունենան: Այս համատեքստում հեղինակային իրավունքի պաշտպանության մեխանիզմներն առանցքային են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով ոլորտի երախտավորների հետ համատեղ աշխատելու պատրաստակամությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երաժշտարվեստի ոլորտի խնդիրներին, ազգային երաժշտության հանրահռչակմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մաեստրոյի կողմից մի շարք լեզուներով նովելների երաժշտականացման և տարբեր խմբերի միջոցով դրանց կատարման հնարավորություններին»,-ասված է հաղորդագրության մեջ:
    23:20
    21.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինական հարվածից Կազանում երկնաքերեր են այրվել. ռուսների կատաղի հարձակմանն են սպասում Կիևում
    Առավոտյան ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կազանը: 6 անօդաչու է մխրճվել բնակելի շենքերի մեջ: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Անվտանգության նկատառումներով փակված Կազանի օդանավակայանն արդեն բաց է թռիչքների և վայրէջքների համար: Փակ էին նաև Սարատովի և Իժևսկի օդակայանները:
    23:00
    21.12.24
    Ավելին