Լրահոս
Քաղաքական
19:45
21.12.24
295

«Դու չարիքի, մեղսակցության, հանցակցության մեջ ես» կամ ի՞նչն է հունից հանում Փաշինյանին

«Իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական: Մեր խոստումն իրականացնելու ենք»,- կրկին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը՝ աջակիցների հետ  հանդիպումներից հետո: 

Սրբազանի խոսքով՝ դա ոչ թե պարզապես որևէ մեկի ցանկությունն ու ձգտումն է, այլ ուղղակի հանրային պահանջ, անհրաժեշտություն և իր առաջնորդած պայքարի տրամաբանական ավարտը: