Լրահոս

2024-12-21
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի
    Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ավելի քան մեկ տարի գտնվում է Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ, մեկուսացվել է իր ընտանիքի կողմից վարձած փաստաբաններից։ Այս մասին RTVI հեռուստաալիքին հայտնել է Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։ «Իրավիճակի առանցքային խնդիրն ու անհեթեթությունն այն է, որ հայրիկիս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն։ Մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել հորս, առավել ևս կապ հաստատել նրա հետ: Այսինքն տեղեկատվական ամբողջական վակուում է և լիակատար մեկուսացում»,- ասել է Դավիթ Վարդանյանը։ Նրա խոսքով, Ռուբեն Վարդանյանին տեսակցելու փաստաբանների բոլոր դիմումները «կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել»։ Թույլ չեն տալիս նաև Ռուբեն Վարդանյանին այցելել «անկախ բժիշկներ»։ «Միակ բանը, որ եղել է, հետազոտությունն էր, որ պետական հիվանդանոցն արել է նրա հացադուլից հետո։ Որոշ այցեր, ինչպես հասկացանք, Կարմիր Խաչից էին, բայց, դարձյալ, դա բավարար չէ, քանի որ դրանք բավականին մակերեսային են»,- ասել է Դավիթ Վարդանյանը։ Նա նաև նշել է, որ նամակներ կարելի է ուղարկել միայն Կարմիր Խաչի միջոցով, որն ունի «շատ խիստ կանոնակարգեր»՝ ոչ ավելի, քան չորս էջ։ ԱՀ նախկին պետնախարարի որդին նշել է, որ զանգում է հորը, սակայն հեռախոսով «ոչ մի հարց» չեն կարող քննարկել։ Նա նաև ասել է, որ ընտանիքը երախտապարտ է տեղացի փաստաբանին, ով «վտանգում է իր կյանքը»: Դ.Վարդանյանը նշել է, որ ընտանիքը «չափազանց երախտապարտ է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով հույս էր հայտնել, որ Ադրբեջանը Արցախի Հանրապետության նախկին ղեկավարների հետ հարաբերություններում կառաջնորդվի «մարդասիրական նկատառումներով»: «Մենք աներևակայելի երախտապարտ ենք նման խոսքերի համար և հուսով ենք, որ դրանք կլսվեն»,- ասել է նա։ Դավիթ Վարդանյանը հաստատել է, որ իր հորը 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել։ Նրա խոսքով, քրեական գործը պարունակում է 25 հազար էջ ադրբեջաներեն, որոնք Ռ.Վարդանյանի համար բանավոր թարգմանվում են «քննիչի և դատախազության» կողմից նշանակված թարգմանչի կողմից։
    14:30
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները․ Կոբախիձե
    ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) առաքելությունը ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները՝ արձանագրելով որոշ խախտումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ մեջբերելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը։ «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճանաչում է ընտրություններն այնպես, ինչպես վրացական հասարակությունը, սա է կարևորը։ Առաջինն, ով լեգիտիմություն է տալիս ընտրություններին, դա վրացի ժողովուրդն է։ Դուք տեսնում եք, որ վրացի ժողովուրդը ճանաչում է ընտրությունների լեգիտիմությունը», - ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ընտրախախտումների հետ կապված ԺՀՄԻԳ-ն արձանագրել է միայն «առանձին միջադեպեր»։ «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նաև հայտնում է, որ երկու կողմերն էլ տեղեկատվություն են տրամադրել առանձին բռնի միջադեպերի մասին, այսինքն՝ խոսքը միայն առանձին միջադեպերի մասին է։ Քվեարկության արդյունքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խախտումներ չի հայտնաբերել այն ընտրատեղամասերի 76 տոկոսում, որտեղ մշտադիտարկում է իրականացվել»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հաստատել է, որ ընտրություններն անցել են ազատ և մրցակցային մթնոլորտում։ Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ 11-րդ գումարման օրենսդիր մարմինն իր լիազորությունները ձեռք է բերել նոյեմբերի 25-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները մերժվել են ճանաչվել խորհրդարան անցած բոլոր չորս ընդդիմադիր ուժերի կողմից, ինչից հետո ընդդիմադիր ուժերը սկսել են արդյունքների դեմ բողոքի ակցիաներ իրականացնել։ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է երկրի խորհրդարանի 89 մանդատ, «Հանուն Փոփոխությունների կոալիցիան» (Ախալի, Գիրչի՝ ավելի շատ ազատություն, Դրոա)՝ 19 մանդատ, «Միասնություն՝ ազգային շարժում» (Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան») – 16 մանդատ, «Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ»)՝ 14 և «Վրաստանի համար»՝ 12 մանդատ։
    14:15
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ-ների միջև
    Դեկտեմբերի 20-ին Հաագայում տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Մարսել Դե Վինկը։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու քաղաքական երկխոսության դինամիկան: Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանի համար առաջնահերթություն հանդիսացող հարցերի վերաբերյալ նիդերլանդական կողմի շարունակական աջակցության համար: Զրուցակիցները քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը։ Նախարարի տեղակալն իր գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև միջազգային զարգացումների վերաբերյալ: Հնարավոր է սա 2 մարդ and Օվալաձև գրասենյակ նկարն է
    14:00
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
    Իրանի Հորմոզգան նահանգում դեկտեմբերի 21–ի առավոտյան երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Mehr գործակալությունը: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10:40–ին Կոնգ քաղաքում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ, 10 կմ խորությամբ: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
    13:45
    21.12.24
    Ավելին
  • Աշխարհ
    Հարձակում՝ սուրբծննդյան տոնավաճառի վրա. 50-ամյա բժիշկ Աբդուլմոհսենը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ
    Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության ենթադրյալ հեղինակը ձերբակալվել է: Ուրբաթ երեկոյան տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվածներից մեկը երեխա է: Մոտ 7 տասնյակ մարդ է վիրավորվել: Հարձակման դրդապատճառի շուրջ տարբեր վարկածներ կան: Ձերբակալվածը 50-ամյա բժիշկ-հոգեթերապևտ Թալիբ ալ Աբդուլ-մոհսենը դեռ չի խոսել:
    13:30
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
    Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահաններում Երևանի բնակիչ 20-ամյա Գառնիկ Խ.-ն իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 56-ամյա Վարդան Մ.-ին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Տեղում վարորդի ինքնազգացողությունը վատացավ, ինչի համար պարեկները դեպքի վայր կանչեցին շտապօգնություն և բժիշկները նրան նախ տեղում օգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղելէ սթափ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով:
    13:15
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն. Նիկոլայ Գրիգորյան
    «Երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն»,- գրել է ՓԾ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը։ «Այսօր, դեկտեմբերի 21-ին գիշերը երեքն անց էր՝ երկրաշարժերի Last Quake հավելվածն ահազանգեց մոտերքում տեղի ունեցած 4.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի մասին: Ադրբեջանի տարածքում էր, Գյանջայի մոտ: Բայց զգացվել էր ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում: Նաև Իրանում: Ընդամենը մեկ ամիս առաջ նույն տեղում էլի երկրաշարժ էր, որը մենք էլ զգացինք: Չգիտեմ ձեզ ինչքանով կհետաքրքրի, բայց վերջին մեկ ամսում 4 մագնիտուդին մոտ ու ավելի 17 երկրաշարժ է արձանագրվել Ադրբեջանում: Իսկ երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն: 1139 թ. Գանձակն ավերած աղետաբեր երկրաշարժի մասին Կիրակոս Գանձակեցին գրում է. «Գանձակի երկրաշարժը կործանեց քաղաքը և շինությունները, քաղաքը տապալվեց բնակիչների վրա… Երկրաշարժից մեռավ մեծ վարդապետ Գրիգորը, հանդերձ բազմաթիվ այլ մարդկանց՝ կանանց ու մանուկների, որոնց թիվ չկար և որոնք սպանվեցին` մնալով շենքերի փլատակներում: Փլվեց և Ալհարկ լեռը, և կապեց այն ձորակը, որն անցնում էր նրա միջով, որից գոյացավ ծով, որը մնում է մինչև այսօր»»,- գրել է նա։
    13:00
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կարող եք պահանջել կարմիր գծերի նախկինում գործած սակագնի և անվավեր ճանաչված սակագնի միջև առկա տարբերությունը. փաստաբան
    «Շատ հետաքրքիր «զուգադիպությամբ» պարտվելով դատարանում` Երևանի ավագանին (դե ֆակտո` քաղաքապետարանը) հետաձգեց տրանսպորտի թանկացումը»,- գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը։ Նա հիշեցնում է, որ Վարչական դատարանը Իր և «Մայր Հայաստան» ժողովրդական շարժում»-ի համագործակցության արդյունքում կազմված և «Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված դիմումի հիման վրա անվավեր է ճանաչել ոչ միայն «կարմիր գծերի» թանկացումը, այլև «Բ» գոտիում կայանելու`կապույտ գծերի համար դրույքաչափի ավելացման դրույթը: «Վարչական դատարանը ուղիղ` սևով սպիտակի վրա արձանագրել է, որ «...դրույքաչափի բարձրացման հիմքում չի կարող դրվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակը:»... Սրանով ևս մեկ անգամ` այս անգամ արդեն Դատարանի կողմից և ուղիղ նշումով հաստատվում է մեր պնդումը, որ ավտոկայանատեղում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափի բարձրացումն (կարմիր գծերի թանկացումը և կապույտ գծերի առաջացումը` թանկացման միջոցով) ոչ իրավաչափ է` օրենքի խախտմամբ կայացված որոշում: Որոշման ուժի մեջ մտնելու դեպքում ձեզնից յուրաքանչյուրը արտադատական կամ դատական կարգով կարող է պահանջել նախկինում գործած սակագնի և անվավեր ճանաչված սակագնի միջև առկա տարբերությունը այնքանով, որքանով ավելի վճարել եք ամեն անգամ` որպես ոչ իրավաչափ իրավաչափ վարչարարության արդյունքում հասցված վնաս: Եթե Երևանի ավագանին/ դե ֆակտո` քաղաքապետարանը/ որոշի բողոքարկել դատական ակտը, ապա լրացուցիչ կհայտնենք մեր գործողությունների մասին: Միակամ ենք, որ հաղթելու է իրավունքի գերակայությունը»,- գրել է փաստաբանը։
    12:45
    21.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Աննախադեմ հարձակումներ՝ ռուս-ուկրաինական պատերազմում. հարվածներ՝ Կազանին
    Հայլուր 12։30 Աննախադեմ հարձակումներ՝ ռուս-ուկրաինական պատերազմում. հարվածներ՝ Կազանին
    12:30
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Ford Fusion»-ը բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք
    Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Արթուր Երիցյանը իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում 3/1 շենքի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սկսվել է գազի արտահոսք: Վթարի հետևանքով բարեխբախտարաբ տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ ինքը չի տուժել:
    12:15
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    12:00
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները․ «Փաստ»
    Հաջորդը Արմենուհի Հարությունյանն է, որը նախարարությունում աշխատել է՝ սկսյալ ստորին օղակներից և առաջխաղացման «սանդուղքներով» հասել է փոխնախարարի պաշտոնին: Ըստ այդմ, նա հույս է ունեցել, որ ինքն է նշանակվելու նախարար, սակայն հույսերն այդպես էլ չեն արդարացել, և նա հրաժարական է ներկայացրել: Ի դեպ, հիմնական կոնֆլիկտը ՔՊի հետ, մեր տեղեկություններով, կապված է եղել նրա հետ, որ երբ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, ըստ որի, ուժային կառույցների աշխատակիցները պետք է տարեկան երկու անգամ թմրանյութի թեստ հանձնեն, Արմենուհի Հարությունյանը, որևէ մեկի հետ չխորհրդակցելով, բացասական եզրակացություն է տվել: Սա առաջացրել է քպականների զայրույթը՝ թե գուցե նպատակահարմար լիներ ընդունել այդ օրենքը, ինչո՞ւ է տրվել բացասական եզրակացություն՝ առանց իրենց հետ քննարկելու: Մեր տեղեկություններով, նույնիսկ ասվել է. «Մեզ փո՞ւռն ես տալիս»: Մյուս երկու տեղակալների հրաժարականի պատճառների մասին տեղեկություններ չհաջողվեց ստանալ: Միայն մեզ փոխանցեցին, որ նրանցից մեկին առաջարկվել է վերանշանակվել, սակայն չի համաձայնել»:
    11:45
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կnշտ դիրքորոշում ունի․ Աբրահամյան
    «Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ երևացող անհամաձայնությունները խիստ պայմանական են:
    11:30
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել․ Sputnik Արմենիա
    Դեկտեմբերի 3-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից ազատված 32 վարորդից 25-ը աշխատանքի վերականգնման դիմում է գրել, որոնցից 11 վարորդ արդեն վերականգնվել է: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեկտեմբերի 13–ի դրությամբ աշխատում է 1,192 վարորդ։ ՓԲԸ-ում առկա է վարորդի 85 թափուր հաստիք»,–հայտնել է քաղաքապետարանը: Ընդգծվում է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն` վարորդների բոլոր բարձրացված հարցերին լուծում տալու վերաբերյալ: Հարցին, թե վարորդների արարքներին քրեաիրավական գնահատական տրվել է, քաղաքապետարանից չեն հայտնել, առաջարկելով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: Հիշեցնենք` Երևանում ավտոբուսների վարորդները դեկտեմբերի 3-ին գործադուլ էին հայտարարել։ Նրանք պահանջում էին, որ իրենց աշխատավարձերն ու աշխատանքային պայմանները վերանայվեն։ Քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որ, ըստ օրենքի, վարորդները պարտավոր էին նախապես (14 օր առաջ) ծանուցել գործադուլի մասին, ինչը չի արվել։ Ավտոբուսի 32 վարորդ ազատվել էր աշխատանքից։
    11:15
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 16 քաղաքացու օգնություն ցուցաբերել
    Դեկտեմբերի 20-ին` ժամը 17։05-ից դեկտեմբերի 21-ի ժամը 02:40-ը ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղին հարակից դաշտամիջյան ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում, Չարենցավան քաղաքի մոտակայքում, Թեղենիս սարին, Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» տանող ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
    11:00
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր ձմեռային արևադարձի օրն է. Գագիկ Սուրենյան
    Այսօր ձմեռային արևադարձի օրն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով»,- գրել է նա։
    10:45
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաջարան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը
    Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:48-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր սահել ձորը. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և քարշակման միջոցով դուրս բերել ձորից:
    10:30
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին արևմտյան 3-6մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    10:15
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    36 ժամ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:00
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
    Սակայն սույն հեղափոխականը ինտենսիվ տեմպերով բարելավում է իր կենսակերպը` հավանաբար Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա՛» կանխատեսումը գետնին չգցելու նկատառումով։ Սարգսյանը, բացի նրանից, որ շատ արագ իր կնոջը (Ինեսա Հակոբյան) տեղավորում է Արաբկիրի թաղապետարանում աշխատանքի, ինքը ևս սկսում է աշխատել պետական բազմաբնույթ հիմնարկներում` Աջափնյակ վարչական շրջան, Չարենցավանի հաստոցաշինական գործարան, Շրջակա միջավայրի նախարարություն, «Հայփոստ», այժմ՝ կրկին Աջափնյակ վարչական շրջան։
    09:54
    21.12.24
    Ավելին