Լրահոս

2024-12-21
  • Img default alt hy
    Իրավական
    13-ամյա աշակերտը դանակահարել է 14-ամյա տղային. վիրավորը հոսպիտալացվել է
    Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան 1-ին հիմնական դպրոցի հետնամասում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը։ Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ «ձախ անոթային շրջանի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 14-ամյա տղա է: Կարճ ժամանակ անց հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվում, որ վիրավորը «կրծքավանդակի ձախ կեսի միջին անոթային գծով 4-րդ և 5-րդ միջկողային տարածորդային կտրած-ծակած վերք թափանցող հարցականով» ախտորոշմամ է ընդունվել իրենց մոտ: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Արարատի մարզի քրեական ոստիկանները, ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները և ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գրոծերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում պարզել են, որ ժամը 17:30-ի սահմաններում նշված դպրոցի հետնամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 14-ամյա տղային դանակահարել է Արարատի մարզի բնակիչ 13-ամյա տղան: Ոստիկանների և քննիչների բացաատրական աշխատանքի արդյունքում երեխան ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Վեդիի քննչական բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    18:45
    21.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 18։30 Սպանդ՝ Գերմանիայում, սարսափ՝ Կազանում և տիկտոկյան PR՝ Երևանում. աշխարհի թեժ կետերը
    Հայլուր 18։30 Սպանդ՝ Գերմանիայում, սարսափ՝ Կազանում և տիկտոկյան PR՝ Երևանում. աշխարհի թեժ կետերը
    18:30
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Մարտունի-Գավառ ճանապարհին տեղի ունեցած վթարից
    Դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Volkswagen» (վարորդ՝ Գ․ Գ․, ծնված 1993 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված։
    18:15
    21.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Ի՞նչ նվիրել մանուկներին. խաղալիքները կարող են թողնել վատ հետևանքներ
    Պետական վերահսկողությունը ոչ թե ապրանքի, այլ թղթի նկատմամբ է: Ցանկացած ապրանքի սերտիֆիկացումը կարող է միայն երաշխավորել որակը, բայց ոչ երբեք սպասվող վտանգները: Այս եզրակացության են եկել փորձագետները՝ ուսումնասիրելով խաղալիքների շուկան: Ի՞նչ նվիրել մանուկներին՝ ամենահեքիաթային տոնի նախաշեմին, ինչպե՞ս անել, որ գայթակղիչ խաղալիքները պատուհաս չդառան:
    18:00
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»
    Հակակոռուպիցոն կոմիտեի քննիչն իր մերժման մեջ նշել է, թե փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ «չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։
    17:40
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Նոր Երզնկա գյուղի մոտ տեղի ունեցած վթարից
    Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:45-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի կամարների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «Lada» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1969 թ․) և «Jeep» (վարորդ` Գ. Գ., ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Jeep» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ս․-ն (ծնված 1996 թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և ուղևոր Ս․ Մ․-ն (ծնված 1970 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
    17:20
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Չէի կարողանում քնել․ ինչպես է ազդել դոպինգային փորձաքննությունն աշխարհի չեմպիոնի վրա
    «Ատալանտայի», «Սևիլիայի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Ալեխանդրո Գոմեսը պատմել է, թե ինչպես է հաղթահարել այն շրջանը, երբ լրատվամիջոցները տեղեկացել են իր դրական դոպինգային փորձաքննության մասին, որի պատճառով նա երկու տարով որակազրկվել էր։ «Դա ծանր պահ էր։ Պատկերացրեք՝ ամբողջ աշխարհը, լրագրողները գրում էին ինձ՝ փորձելով պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ Ամենասարսափելին այն էր, որ ես չէի կարողանում ոչինչ ասել։ Ստիպված եմ եղել 10 ամիս, որովհետև չգիտեի, թե ինչ է լինելու։ Ես նույնիսկ չէի կարողանում քնել։ Ամեն անգամ արթնանում էի առավոտյան ժամը չորսին կամ հինգին, քանի որ դժվարանում էի շնչել՝ տագնապային նոպաների պատճառով», — ասել է Գոմեսը Relevo պարբերականին։ Գոմեսը որակազրկվեց դոպինգի պատճառով 2023 թվականի հոկտեմբերին, որը հայտնաբերվել էր 2022 թվականի նոյեմբերին հանձնված փորձանմուշում։ Ֆուտբոլիստի խոսքով՝ նա գիշերը վատ զգալու պատճառով ընդունել է մանկական օշարակ՝ առանց բժիշկների հետ խորհրդակցելու։ Նշենք, որ Գոմեսը Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսիի» և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը նույնպես դրական դոպինգային թեստ է հանձնել։ Բացի այդ, արգելված նյութ է հայտնաբերվել նաև «Ինտերի», «Բենֆիկայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Գաբրիել Բարբոզայի մոտ, փոխանցում է Armsport-ը։
    17:00
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է թույլ ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին
    Քամին արևմտյան 3-6մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    16:45
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի. կան վիրավորներ
    Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ, բախվել են «Jeep» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվ են գործել Աշտարակի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Բախման հետևանքով «Lada»-ն վերածվել է մետաղե ջարդոնի, «Jeep»-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց:
    16:30
    21.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Թաքնված մի խարդավանք կա. մեկ ժամ քիչ աշխատել է առաջարկում կառավարությունը
    Հայաստանի կառավարությունն առաջարկում է օրական աշխատել ոչ թե 8, այլ 7 ժամ՝ նույն աշխատավարձով: Նոր նախագիծ է հանրային քննարկման դրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Առաջին հայացքից աշխատողների շահերից բխող առաջարկն ինչո՞ւ է կասկածներ առաջացնում:
    16:15
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դամասկոսում սպանվել է Իրանի դեսպանության աշխատակից
    Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել, հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիին: «Ահաբեկիչները կրակ են բացել Դամասկոսում Իրանի դեսպանատան տեղացի աշխատակից Սեյեդ Դավուդ Բիթարաֆի մեքենայի վրա»,-ասել է խոսնակը։ Էսմայիլ Բաղային նշել է, որ հանցագործության մեղավորներին բացահայտելու և պատժելու համար պատասխանատու է Սիրիայի անցումային կառավարությունը։
    16:00
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ․ «ՀԺ»
    Առողջապահության նախարարությունը տեսչական մարմնից ստացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդություն: Նախարարությունը մինչև տարեվերջ կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ, կկասեցվի կենտրոնի գործունեությունը: «Հայկական ժամանակ»-ին հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը: Օրեր առաջ դեպքին անդրադարձել էր նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Մենք ընդհանուր համակարգի տարբեր հատվածներով ունենք բացթողումներ։ Կոնկրետ գործով շատ հետևողական ենք լինելու, եթե կա սխալ՝ խստությամբ կպատժվեն: Քրեական գործն էլ կտա բժշկական սխալի մասով պատասխանը»,- վստահեցրել էր առողջապահական գերատեսչության ղեկավարը: Հիշեցնենք՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։ Մահացողը Զաբել Կարապետյանն էր, որը Գերմանիայից էր եկել Հայաստան, դիմել պլաստիկ վիրահատության համար: Սա կլինիկայում գրանցված արդեն երկրորդ մահվան դեպքն է պլաստիկ վիրահատության ընթացքում։ Նախորդ տարի էլ երիտասարդ կին էր մահացել:
    15:45
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ:
    15:30
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի և Ռուսաստանի դիվանագետները քննարկել են Մասուդ Փեզեշքիանի այցը Մոսկվա
    Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հանդիպել են՝ քննարկելու Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի Ռուսաստան այցը, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ Վերջինիս փոխանցմամբ՝ դիվանագետները հանդիպել են՝ քննարկելու Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, քաղաքականության և հյուպատոսական հարցերում։ «Կողմերը քննարկել են նաև Իրանի նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարելիք այցը»,-նշում է գործակալությունը։ Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Իրանի դեսպանն ընդգծել է երկու պետությունների միջև համատեղ պայմանավորվածությունների առաջխաղացմանը նպաստելու անհրաժեշտությունը։ Բացի այդ կողմերը մտքեր են փոխանակել նաև ստորագրվելիք փաստաթղթերի հետ կապված վերջին պայմանավորվածությունների շուրջ։ «Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտնել է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մոսկվա կայցելի 2025 թվականի սկզբին»,-հաղորդում է իրանական գործակալությունը։
    15:15
    21.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինական բանակը հարվածել է Ռուսաստանում ամենախոր թիրախին. ի՞նչ է սպառնում աշխարհին
    Առավոտյան ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կազանը: 6 անօդաչու է մխրճվել բնակելի շենքերի մեջ: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: Քաղաքում միացել է ահազանգման համակարգը: Իշխանությունները բնակիչներին կոչ են արել իջնել առաջին հարկեր ու նկուղներ:
    15:00
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ն ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանին
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանին: Զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերելի հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև հակակոռուպցիոն կենտրոնի կրթական և ընտրական ծրագրերի տնօրեն Մարիամ Հովեյանը, հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչները: Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ և համատեղ մշակվում լուծման ուղիներ։ Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։
    14:45
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի
    Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ավելի քան մեկ տարի գտնվում է Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ, մեկուսացվել է իր ընտանիքի կողմից վարձած փաստաբաններից։ Այս մասին RTVI հեռուստաալիքին հայտնել է Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։ «Իրավիճակի առանցքային խնդիրն ու անհեթեթությունն այն է, որ հայրիկիս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն։ Մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել հորս, առավել ևս կապ հաստատել նրա հետ: Այսինքն տեղեկատվական ամբողջական վակուում է և լիակատար մեկուսացում»,- ասել է Դավիթ Վարդանյանը։ Նրա խոսքով, Ռուբեն Վարդանյանին տեսակցելու փաստաբանների բոլոր դիմումները «կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել»։ Թույլ չեն տալիս նաև Ռուբեն Վարդանյանին այցելել «անկախ բժիշկներ»։ «Միակ բանը, որ եղել է, հետազոտությունն էր, որ պետական հիվանդանոցն արել է նրա հացադուլից հետո։ Որոշ այցեր, ինչպես հասկացանք, Կարմիր Խաչից էին, բայց, դարձյալ, դա բավարար չէ, քանի որ դրանք բավականին մակերեսային են»,- ասել է Դավիթ Վարդանյանը։ Նա նաև նշել է, որ նամակներ կարելի է ուղարկել միայն Կարմիր Խաչի միջոցով, որն ունի «շատ խիստ կանոնակարգեր»՝ ոչ ավելի, քան չորս էջ։ ԱՀ նախկին պետնախարարի որդին նշել է, որ զանգում է հորը, սակայն հեռախոսով «ոչ մի հարց» չեն կարող քննարկել։ Նա նաև ասել է, որ ընտանիքը երախտապարտ է տեղացի փաստաբանին, ով «վտանգում է իր կյանքը»: Դ.Վարդանյանը նշել է, որ ընտանիքը «չափազանց երախտապարտ է» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով հույս էր հայտնել, որ Ադրբեջանը Արցախի Հանրապետության նախկին ղեկավարների հետ հարաբերություններում կառաջնորդվի «մարդասիրական նկատառումներով»: «Մենք աներևակայելի երախտապարտ ենք նման խոսքերի համար և հուսով ենք, որ դրանք կլսվեն»,- ասել է նա։ Դավիթ Վարդանյանը հաստատել է, որ իր հորը 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել։ Նրա խոսքով, քրեական գործը պարունակում է 25 հազար էջ ադրբեջաներեն, որոնք Ռ.Վարդանյանի համար բանավոր թարգմանվում են «քննիչի և դատախազության» կողմից նշանակված թարգմանչի կողմից։
    14:30
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները․ Կոբախիձե
    ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) առաքելությունը ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները՝ արձանագրելով որոշ խախտումներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ մեջբերելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը։ «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճանաչում է ընտրություններն այնպես, ինչպես վրացական հասարակությունը, սա է կարևորը։ Առաջինն, ով լեգիտիմություն է տալիս ընտրություններին, դա վրացի ժողովուրդն է։ Դուք տեսնում եք, որ վրացի ժողովուրդը ճանաչում է ընտրությունների լեգիտիմությունը», - ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ընտրախախտումների հետ կապված ԺՀՄԻԳ-ն արձանագրել է միայն «առանձին միջադեպեր»։ «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նաև հայտնում է, որ երկու կողմերն էլ տեղեկատվություն են տրամադրել առանձին բռնի միջադեպերի մասին, այսինքն՝ խոսքը միայն առանձին միջադեպերի մասին է։ Քվեարկության արդյունքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խախտումներ չի հայտնաբերել այն ընտրատեղամասերի 76 տոկոսում, որտեղ մշտադիտարկում է իրականացվել»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հաստատել է, որ ընտրություններն անցել են ազատ և մրցակցային մթնոլորտում։ Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ 11-րդ գումարման օրենսդիր մարմինն իր լիազորությունները ձեռք է բերել նոյեմբերի 25-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները մերժվել են ճանաչվել խորհրդարան անցած բոլոր չորս ընդդիմադիր ուժերի կողմից, ինչից հետո ընդդիմադիր ուժերը սկսել են արդյունքների դեմ բողոքի ակցիաներ իրականացնել։ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է երկրի խորհրդարանի 89 մանդատ, «Հանուն Փոփոխությունների կոալիցիան» (Ախալի, Գիրչի՝ ավելի շատ ազատություն, Դրոա)՝ 19 մանդատ, «Միասնություն՝ ազգային շարժում» (Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան») – 16 մանդատ, «Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ»)՝ 14 և «Վրաստանի համար»՝ 12 մանդատ։
    14:15
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ-ների միջև
    Դեկտեմբերի 20-ին Հաագայում տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Նիդերլանդների ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Մարսել Դե Վինկը։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու քաղաքական երկխոսության դինամիկան: Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանի համար առաջնահերթություն հանդիսացող հարցերի վերաբերյալ նիդերլանդական կողմի շարունակական աջակցության համար: Զրուցակիցները քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը։ Նախարարի տեղակալն իր գործընկերներին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև միջազգային զարգացումների վերաբերյալ: Հնարավոր է սա 2 մարդ and Օվալաձև գրասենյակ նկարն է
    14:00
    21.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
    Իրանի Հորմոզգան նահանգում դեկտեմբերի 21–ի առավոտյան երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Mehr գործակալությունը: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10:40–ին Կոնգ քաղաքում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ, 10 կմ խորությամբ: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
    13:45
    21.12.24
    Ավելին