Լրահոս

2024-12-31
  • Հասարակական
    Հայաստանի ամենաթանկ վայրը․ թաղված երազանքներ ու տարվա վերջին օրը՝ Եռաբլուրում
    «Եռաբլուր» զինվորական պանթեոնում արդեն 5-րդ տարին է՝մարդաշատ են անցնում տարվա վերջին օրերը: 44-օրյա, սեպտմեբերյան եռօրյա և Արցախի մեկօրյա պատերազմներում զոհված տղաների ծնողները տուն չեն գնում, իրենց երեխաների տանն են նաև տոնածառ դրել: 2025-ը որդիների կողքին են դիմավորելու՝ աղոթքով:
    20:00
    31.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է սահմանագոտի
    ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է սահմանագոտի: Այս մասին հայտնել են ՊՆ-ից։ Էդվարդ Ասրյանը շրջել է մարտական հենակետերում, ծանոթացել ծառայության կազմակերպմանը, զրուցել զինանձնակազմի հետ և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: Շրջայցի ընթացքում ԶՈՒ ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ։
    19:30
    31.12.24
    Ավելին
  • Աշխարհ
    Աշխարհի զարդարանքները. 14 կիլոմետրանոց ծաղկաշղթայից մինչև արջի համազգեստ
    Բիշքեկում ճոխ զարդարանքներ են, իսկ ռումինական Կոմենեսթիոում խիստ ազգային մի ծես: Արջի հագուստներ հագած մարդիկ պարում են՝ չար ոգիներին վախեցնելու համար:
    19:00
    31.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը և Ֆիդանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և միջազգային հարցեր
    Դեկտեմբերի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և միջազգային հարցեր։
    18:50
    31.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր նպատակը միայն թվային ցուցանիշների բարելավումը չէ, այլ յուրաքանչյուր քաղաքացու իրական բարեկեցության ապահովումը․ ֆինանսների նախարար
    ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել գալիք տոների կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, հարգելի՛ գործընկերներ, 2024 թվականը մարտահրավերներով լի տարի էր, բայց միևնույն ժամանակ՝ հնարավորություններով հարուստ: Համատեղ ջանքերով և միասնական աշխատանքով կատարեցինք առավելագույնը՝ երկրի ֆինանսական կայունությունը և մեր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար: 2024 թվականին առաջնորդվեցինք մեկ ընդհանուր տեսլականով, այն է` Հայաստանը դարձնել առաջադեմ և նորարար ֆինանսական համակարգերով հայտնի երկիր: 2025 թվականին նույնպես շարունակելու ենք աշխատել հանուն այս մեկ ընդհանուր գաղափարի, դեպի այս տեսլականի հետևողական իրականացում և նրա նոր սահմանների բացահայտում: Գալիք տարին, ինչպես և բոլոր տարիները, իր հետ բերելու է նոր հնարավորություններ, դասեր, նպատակներ և հաջողության հասնելու նոր ճանապարհներ, ուստի պետք է պատրաստ լինենք օգտագործել այդ հնարավորություններն ու սովորել անցյալի դասերից: Ֆինանսների նախարարության առաջնահերթությունները կմնան նույնը. մեր նպատակը միայն թվային ցուցանիշների բարելավումը չէ, այլ յուրաքանչյուր քաղաքացու իրական բարեկեցության ապահովումը: Սիրելի՛ հայրենակիցներ, համոզված եմ, որ համատեղ ջանքերի, հոգատարության և փոխադարձ հարգանքի հիման վրա կկարողանանք հասնել մեր ընդհանուր նպատակներին: Թող գալիք տարին լինի խաղաղության, հաջողությունների և բարօրության տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
    18:30
    31.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը
    Դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ թիվ 36 հասցեի դիմաց, բախվել են «Mercedes», «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
    18:00
    31.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Թուրքական նուռը, ընտելացած հնդիկը, «խոդովոյ» մանդարինն ու «5-րդ ալիքի անխափան եթեր»-ը
    Նախաամանորյա եռուզեռ է հայկական առևտրի կետերում, ոչ միայն սուպերմարկետներում, մարդիկ հերթ են կանգնում նաև շուկաների վաճառասեղանների առաջ՝ ցանկալի միրգն ու բանջարեղենը տուն տանելու համար:
    17:30
    31.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հարկ է լինել շրջահայաց և զգոն, չհավատալ երկիրը կործանման եզրին հասցրած ՀՀ կառավարիչների անամոթ ստերին. Սերժ Սարգսյան
    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: «Հայրենակիցնե´ր, Այսօր մենք ճանապարհում ենք ևս մեկ տարի` փորձություններով, կորուստներով և դժվարություններով լեցուն, որոնք, ցավոք, չմնացին անցյալում: Մենք նոր տարի ենք մտնում օրեցօր ավելացող խնդիրներով, բազմաթիվ հոգսերով՝ չկորցնելով, սակայն, մեր ժողովրդին բնորոշ անսպառ կենսունակությունը և անհուն լավատեսությունը, որ շատ կցանկանայի՝ ամուր հիմքեր ունենար։ Մեր ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում հարկ է լինել շրջահայաց և զգոն, չհավատալ երկիրը կործանման եզրին հասցրած՝ Հայաստանի կառավարիչների հերթական անամոթ ստերին, փուչ խոստումներին, նայել միայն ու միայն փաստերին: Տարբերենք կեղծիքը իրականությունից, չհանդուրժենք խաղաղության մասին անվերջ ճամարտակող, բայց պետությունը չավարտվող պատերազմի ճիրանները գցած, 44-օրյա պատերազմում երկիրը խայտառակ պարտության տարած, Արցախը թշնամուն հանձնած, Հայաստանից տարածքներ զիջած ու սեփական աթոռը պահելու մոլուցքով տարված, պատերազմում պարտությունն ամեն գնով արդարացնելու համար ամեն ինչի պատրաստ իշխանազավթներին։ Նրանք չունեն ամոթ, չունեն բարոյականություն, չունեն խիղճ, չունեն պատիվ և վերջապես՝ չունեն Հայրենիք։ Եկեք այսօր ֆիզիկապես թե մտովի մեր ամբողջ հոգով ու սրտով լինենք իրենց կյանքը Արցախյան ազատամարտում և Հայաստանի պաշտպանության համար զոհաբերած մեր նահատակների ընտանիքների հետ, աջակից ու կարեկից լինենք իրենց օջախներից զրկված մեր հազարավոր հայրենակիցներին, լինենք Եռաբլուրում և Ծիծեռնակաբերդում, Դադիվանքում և Ամարասում, Գանձասարում և Ղազանչեցոցում։ Մտքի ուժը զորեղ է, և մեր աղոթքները թող մտովի հասնեն նաև մեզ համար նվիրական ու սրբազան այդ վայրերը: Եկեք մեր ամենօրյա պայքարով գոտեպնդենք Ադրբեջանի բանտերում պատանդառված հայ գերիներին։ Մեր հաջողությունների ու հաղթանակների պատմությունը նոր տողից և խորքից գրելու համար անհրաժեշտ է վերջակետ դնել նախորդ նվաստացուցիչ, արյունալի և մղձավանջային պարբերության ավարտին։ Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից, պատասխանատու լինել մեր սերունդների առաջ, ամուր պահել մեր ազգային արժեքները, որ շուրջ յոթ տարի ոտնակոխ են անում ամեն քայլափոխի: Մեր ընտանիքների անդորրը, մեր զավակների ապագան և պետության լինելությունը սա´ է պահանջում մեզնից յուրաքանչյուրից: Ամանորի և Սուրբծննդյան վեհ ու սքանչելի խորհրդի ներքո մաղթում եմ, որ աստվածային սերն ու խաղաղությունը անպակաս լինեն ձեր օջախներից, խաղաղությունը մեր հինավուրց հողի վրա լինի արժանապատիվ և հարատև: Հաստատակամություն և հաջողություն եմ մաղթում ձեզ նոր տարում մեր պետության կործանարար այս ընթացքը կասեցնելու գործում: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:
    17:00
    31.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Սուրեն Պապիկյանը մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է սահմանագոտի
    Ամանորի նախաշեմին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են սահմանագոտի։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Առաջնագծում ընթացող մի շարք աշխատանքների ծանոթանալուց հետո պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ԱԺ նախագահի տեղակալը և Տավուշի մարզպետը կանգ են առել մարտական դիրքերում, հանդիպել առաջնագծում ծառայություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, ինչպես նաև դիրքապահների կենցաղային պայմաններին: Նրանք շնորհավորել են զինանձնակազմին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, բարի և խաղաղ ծառայություն։ Պաշտպանության նախարարը և ԱԺ նախագահի տեղակալը խրախուսել են ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների, շնորհակալություն հայտնել ծառայության համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն:
    16:30
    31.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Ռեկորդակիր սանտան՝ ավազից ու շոկոլադից. Ամանորը աշխարհում
    Խաղաղությունն է Երևանում ամենաշատը հնչած մաղթանքը: 2025-ը խաղաղության տարին է լինելու նաև աշխարհի այլ ծայրերում ապրող մարդկանց համոզմամբ:
    16:20
    31.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հերթական ավտոմեքենայի հրկիզման դեպքը՝ Երևանում․ նախաձեռնվել է քրեական վարույթ
    Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, հերթական ավտոմեքենայի հրկիզման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 30 շենքի բակում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը՝ բակում կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը փորձել են մարել ավտոմեքենայի սեփականատեր Կարեն Ն․-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Իրավապահները ունեն հիմնավոր կասկածներ, որ ավտոմեքենան հրկիզել են։
    16:00
    31.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
    Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    15:30
    31.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը. Տիգրան Ավինյանի ուղերձը
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ «Մեկ տարի էլ անցավ, և մենք միասին քայլեցինք դեպի նոր Երևան՝ բարեկարգվող, հարմարավետ և կանաչ քաղաք, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն զգալ որպես տանտեր։ Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի։ Մենք իրականացրել ենք մեծածավալ նախագծեր, տարեկան նախատեսված աշխատանքների մասով արձանագրել ենք շուրջ 94% կատարողականություն, ինչը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է։ Այս ամենն անհնար կլիներ առանց ձեր աջակցության, սիրելի՛ երևանցիներ։ Շնորհավորում եմ Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2025 թվականը լինի խաղաղության, համերաշխության և նոր հաջողությունների տարի թե՛ ձեր ընտանիքների, թե՛ մեր քաղաքի համար։ Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը»,- ասված է ուղերձում։
    15:00
    31.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
    Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրազի փողոցի թիվ 52 շենքի բակում ավտոմեքենա է այրվում, իսկ ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակում «BMW X5» մակնիշի ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարծման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։ Դեպքի փաստով «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները ունեն կասկածներ, որ ավտոմեքենան, որը պատկանում է Երևանի բնակիչ 40-ամյա Քրիստինա Հ․-ին՝ հրկիզել են։ Այդ վարկածի ուղղությամբ իրավապահները կատարում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
    14:30
    31.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամենակարևորը, արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում. Սեյրան Օհանյան
    «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ Ավարտին է մոտենում 2024 թվականը, որն անցավ մի կողմից՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով Արցախի ամբողջական հայաթափումից հետո հոգեբանական իրավիճակի, Արցախի սուբյեկտայնության պահպանման, Արցախի ժողովրդի կողմից ընտրված ռազմաքաղաքական ղեկավարների ու գերիների ազատության համար մղվող պայքարի, բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրներին լուծումներ գտնելու, մյուս կողմից՝ խաղաղության կեղծ օրակարգով պայմանավորված՝ Ադրբեջանից Հայաստանին պարտադրվող սահմանազատման-սահմանագծման ապօրինի գործընթացների, բազմապիսի ճնշումների ու պատժամիջոցների փորձի, և ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունների ընդունած հակապետական ու ազգակործան կեցվածքի, միակողմանի զիջումների, պարտվողական քաղաքականության պայմաններում։ Անկասկած, ստեղծված բարդ իրավիճակում միակ հուսադրող գործընթացը Սրբազան շարժումն էր՝ արտահայտված նրա մասնակից և աջակցող հայ ժողովրդի գիտակից մասի` ազգային շահերը պաշտպանելու գործողություններով։ Եվ ակնհայտ է, որ 2025 թվականը նույնպես բարդ զարգացումներ է խոստանում։ Սակայն դեպի մեզ ուղղված և օրեցօր սաստկացող մարտահրավերներին մենք կարող ենք միասնաբար դիմակայել, եթե դասեր քաղենք պատմությունից, որովհետև ովքեր դասեր են քաղում իրենց անցյալից, նրանք են հասնում հաջողությունների։ Մեր ընդունած հարվածներից գոտեպնդվենք, որովհետև որքան մեզ հարվածել են, այնքան մենք դարձել ենք ավելի ամուր, ավելի տոկուն․ դա վկայում է պատմությունը։ Շնորհավորելով բոլորիս Ամանորի կապակցությամբ` առողջություն, ընտանեկան երջանկություն և, ամենակարևորը, արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում»։
    14:00
    31.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր ազգի համար այս ծանրագույն օրերին համախմբվենք համազգային գաղափարների շուրջ. Գուգարաց թեմի առաջնորդ
    Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ուղերձ է հղել Սուրբ ծննդյան տոնի առթիվ. «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»։ Մատթէոս 1.23 Իմ շատ սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Ամենայն սիրով և ուրախությամբ` մեր ջերմ օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ Ամանորի, Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության բերկրաշատ և սքանչելախորհուրդ տոների առթիվ և շնորհավորում ամենքիդ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով` «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»: Նոր տարվա շեմին ենք լի սպասումներով ու հույսերով, և իհարկե անհանգիստ սրտով ու մտահոգություններով։ Հայրենիքը տակավին կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առջև և այս դժվարին իրավիճակում մենք պետք է կարողանանք մեր ազգային ներուժով միաբանվել՝ հայրենիքը հզորացնելու և ծանր կացությունից դուրս բերելու համար։ Արդարև, Սուրբ Ծննդյան կենսառաք և հոգեզվարթ ավետիսը Հայաստանի և աշխարհի համար սուր մարտահրավերներով բազում այս ժամանակաշրջանում առանձնակի գոտեպնդում և մխիթարություն է բերում մեզ՝ իբրև հույս մշտանորոգ լույսի, արդարության և հավերժական կյանքի ժառանգման: Առ Աստված ապավինությամբ, աղոթքով, ապաշխարելով ու զղջալով բոլոր մեղքերի ու սխալների համար՝ մեր թերացումների հետ առերեսվելով, միմյանց ներելով հանդերձ՝ միանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին Սուրբ Ծննդյան կենսաբեր լույսով, շնորհներով և հավատքով, նորոգվենք ու վերափոխվենք՝ վերարժևորելով մեր կյանքն ու կենցաղը: Պանծացնենք մեր մեջ եղած սիրո և համերաշխության շնորհները, որպեսզի իրագործենք Աստծո կամքը՝ «բարին և հաճելին և կատարյալը»: Մեր ազգի համար այս ծանրագույն օրերին համախմբվենք համազգային գաղափարների շուրջ, հեռու վանենք մեզանից անհուսությունն ու անտարբերությունը՝ ունենանք միմյանց նկատմամբ պատասխանատվության բարձր գիտակցություն և մեր ողջ ներուժը սևեռենք հայրենիքի հզորացմանն ու պայծառացմանը՝ կառչած մնալով մեր ազգային ինքնությանը, մեր գոյության հիմնաքարերին՝ հայրենիքին, մեր լեզվին ու մեր հավատքին: Սուրբ Ծննդյան տոնի այս նվիրական օրը գոհունակ սրտով աղոթք բարձրացնենք առ Աստված՝ որ Տերն իր ամենաառատ ողորմությամբ զորություն ու ամրություն շնորհի մեր ժողովրդին, համայն մարդկությանը, խաղաղություն լինի հայրենյաց սահմանում: Սիրելի՛ հավատացյալներ, Կրկին մեր օրհնություն ու շնորհավորանքն ենք հղում բոլորիդ և մաղթում, որ Սուրբ Ծննդյան կենսատու շնորհներով ամուր մնաք լույս հավատքի, առ Աստված ապավինության մեջ, զորացնե՛ք աղոթքը ձեր ամենօրյա կյանքում և անմնացորդ նվիրումով մասնակից դառնաք մեր հայրենիքի և քրիստոնեական հավատքի զորացման սուրբ գործին: Աղոթքով զորացե՛ք, սիրով ընթացե՛ք, հուսով ապրեցե՛ք: Թող Տերը Իր օրհնության և Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին և հավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն»։
    13:30
    31.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը․ «Սի՛րելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի։ Ցանկացած դժվարություն հաղթահարելի է։ Վստահ եմ, որ տեսանելի ապագայում կարող ենք հեռացնել զարգացման և ազգային արժանապատվության վերականգնման խոչընդոտները, շտկել մեր պետության մեջքը։ Ռոբերտ Քոչարյան 31.12.2024 թ.»։
    13:25
    31.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Ամանորի զարդարանքը անհետ կորածների լուսանկարներն են
    Մինչ աշխարհի տարբեր քաղաքներում Ամանորից առաջ զարդարվել են հրապարակները, Սիրիայի մայրաքաղաքի Ալ-Մարջեհ հրապարակում հազարավոր լուսանկարներ են փակցվել: 2011-ի պատերազմում անհետ կորածների լուսանկարներով հուշարձանը բացվել է Հայաթ-Թահրիր Ալ Շամի իշխանության գալուց հետո: Մարդիկ լուսանկարներում իրենց հարազատներին են փնտրում, հույսով, որ՝ տասնամյա դադարից հետո, որևէ լուր կիմանան իրենց եղբայրների, ընկերների մասին:
    13:20
    31.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մարդն իրեն չի կարող երջանիկ զգալ, երբ զուգահեռ աշխարհում Եռաբլուրն է, Եղբայրական հուշահամալիրն է, անշունչ մնացած Արցախն է, սգացող մայրերը. Մետաքսե Հակոբյան
    «Հավատը ամբոխի ուժի հանդեպ վերափոխեց հայկական երկու պետությունների ավանդական քաղաքականությունն ու կործանարար դեր ունեցավ։ 2018-ին մուտք գործեցինք ամբոխների դարաշրջան…»,- գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Անասելի ծանր է վնասազերծել ամբոխի կառավարիչներին, բայց ոչ անհնար, քանզի իրենցը նյութն ու իշխանությունն ամեն գնով ունենալն ու պահելն է, մերը՝ ՀԱՅՐԵՆԻՔՆ Ու ՄԵՐ ՍԵՐՈւՆԴՆԵՐԸ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆՆ Ու ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆԸ… Ամփոփում եմ 2024-ը, գումարում, հանում եմ ու գոհանալու պատճառ չունեմ, քանզի ՀԱՅՐԵՆԻՔՍ շարունակում է ղեկավարել ամբոխների կառավարիչը։ Կյանքը 4 տարի է, ինչ կանգ է առել…մի համոզեք ձեզ, որ այն շարունակվում է, որովհետև եղևնի եք զարդարում, տոնական սեղան եք գցում հայկական խնջույքի բոլոր կանոններով։ Այն կանգ է առել, որովհետև մարդն իրեն չի կարող երջանիկ զգալ, երբ զուգահեռ աշխարհում Եռաբլուրն է, Եղբայրական հուշահամալիրն է, անշունչ մնացած Արցախն է, սգացող մայրերն ու որբացած մանուկների անփայլ աչուկներն են… Այս տարի էլ չեմ շնորհավորի, առավել ևս չեմ սպասի, միայն կմաղթեմ, որ գալիք տարում ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆ ՀԱՍՏԱՏՎԻ, ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ ԼԻՆԻ, ԱՐՑԱԽ ՀԱՅԸ ՈՏՔ ԴՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՐԿՎԻ…Այս է մեր ու մեր երեխաների ապրելու պայմանը։ ՍԻՐՈւՄ ԵՄ ԱՐՑԱԽՆ Ու ՀԱՅԱՍՏԱՆԸ , ՔԱՆԶԻ ԱՅՆ ԻՄՆ Է…»,- գրել է նա։
    13:00
    31.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Տարվա վերջին օրը՝ լռենք Եռաբլուրում
    Հայլուր 12։30 Տարվա վերջին օրը՝ լռենք Եռաբլուրում
    12:30
    31.12.24
    Ավելին