Լրահոս

2024-12-31
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Սալոմե Զուրաբիշվիլին զրկվել է պետական ​​պաշտպանությունից
    Միխեիլ Ղավելաշվիլին հաստատեց «Պետական ​​պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունը, ըստ որի՝ Սալոմե Զուրաբիշվիլին զրկվում է պետական ​​պաշտպանությունից, փոխանցում է Aliq.ge-ին։ Թեև փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել, բայց օրինական նախագահը դեռ պաշտպանված է պետական ​​անվտանգության կողմից։ Նա պետական ​​հաշվեկշռում ունի նաև իրեն ծառայող մեքենա։ «TV Pirveli»-ի փոխանցմամբ՝ հարցին, թե որքան ժամանակ է անվտանգության ծառայությունը սպասարկելու Սալոմե Զուրաբիշվիլիին, անվտանգության ծառայության ներկայացուցիչներն ասել են, որ իրավասու չեն քննարկելու այդ հարցը։ Հիշեցնենք, դեկտեմբերի 29-ին Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանում կայացավ Միխեիլ Ղավելաշվիլիի երդմնակալությունը։ «Վրացական երազանք»-ն արարողությանը չէր հրավիրել Վրաստանում հավատարմագրված դիվանագետներին։ Ներկա չէին նաև ընդդիմության ներկայացուցիչները։
    09:30
    31.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում
    Դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 00:50-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 30-ին, ժամը 20։50-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․54⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Վահան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
    01:28
    31.12.24
    Ավելին
2024-12-30
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Էջմիածին-Մարգարա ճանապարհին տեղի ունեցած վթարից
    Դեկտեմբերի 30-ին, ժամը 18:51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1981 թ.) և «Honda» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Տ․ Ա․-ն (ծնված 1991 թ.), Մ․ Կ․-ն (ծնված 2016 թ.) և Ա․ Կ․-ն (ծնված 2016 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են ճանապարհը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
    23:59
    30.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Արյունալի պատերազմի վերջին օ՞րն է. Զելենսկին շատ կարևոր փաթեթ է սպասում ԱՄՆ-ից
    Մինչ ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարում է, թե այսօր կամ վաղը պատերազմն ավարվելու է, ռուս-ուկրաինական ճակատում Մոսկվան նոր բնակավայրերի նկատմամբ վերահսկողության ու ուկրաինական բանակի կրած կորուստների մասին է հայտնում: Կիևն էլ է պնդում, թե վերջին 24 ժամում 2010 ռուս զինվորական է զոհվել ամբողջ ճակատում:
    23:45
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն՝ հացկերույթի ժամանակ․ դանակահարողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
    Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 21:29-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ Մարց գյուղում շինարարության ժամանակ մետաղյա թիթեղի վրա ընկնելու հետևանքով «որովայնի առաջնային պատի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել նույն գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդու: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: «Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդն ունի նաև այլ վնասվածքներ, և դրանք բոլորովին էլ պատահարի հետևանք չեն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 19-ի սահմաններում Մարց գյուղի տներից մեկում, հացկերույթի ընթացքում, ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել են տուժած տղամարդն ու նրա 33-ամյա համագյուղացին, և վերջինս էլ ձեռքերով հարվածներ է հասցրել տղամարդուն, մեկ անգամ էլ գործի է դրել իր մոտ եղած դանակը: Քրեական ոստիկանության մարզային վարչության, համայնքային ոստիկանության Թումանյանի և Նոյեմբերյանի բաժինների համատեղ միջոցառումների արդյունքում 33-ամյա տղամարդը Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և տեղափոխվել է Նոյեմբերյանի բաժին, որտեղ էլ տարված բացատրական աշխատանքի արդյունքում կատարվածի վերաբերյալ տվել է հաղորդում՝ նշելով, որ դանակը նետել է Մարց գետը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Թումանյանի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
    23:30
    30.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Բոլորը մտերմանում են Թրամփի հետ և ընծայում միլիոններ
    ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններում դեմոկրատներին սատարած Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը հանրապետական Թրամփի հետ մտերմանալու քայլեր են անում: «Ամազոն»-ի հիմնադիր Բեզոսն ու «Մետա»-ի ղեկավար Ցուկերբերգը յոթանիշ նվիրատվություներ են անում Թրամփի երդմնակալության համար: Թրամփը, որ մեղադրում էր միլիարդատերերին 2020-ի իր ընտրական պարտության համար, հիմա նրանց գովքն է կապել:
    23:15
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի մասին որոշումը կրկին հետաձգվել է
    Տեղեկացնում ենք, որ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր՝ Ա․ Նահապետյան) որոշման կայացումը կրկին անգամ հետաձգվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը: «Նախ որոշման հրապարակումը նշանակված էր 2024թ․ դեկտեմբերի 19-ին, ապա այն հետաձգվեց 2024թ․ դեկտեմբերի 30-ին։ Այժմ Դատարանը որոշում է կայացրել բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին, որը տեղի կունենա 2025թ․ հունվարի 9-ին: Ուշագրավ է, որ բողոքը ներկայացվել է դեռևս 2024թ․ նոյեմբերի 21-ին։ Գտնում ենք, որ կալանքի դեմ բողոքի քննության նման երկար ու հետաձգումներով քննությունը կոպտորեն խախտում է Կարեն Հակոբյանի արդար դատաքննության իրավունքը։ Այնուամենայնիվ, հուսով ենք, որ բողոքի քննության այս հերթական հետաձգումն ունի բացառապես բողոքի քննության համար նշանակություն ունեցող հարցերում ավելի խորամուխ լինելու նպատակ և պայմանավորված չէ այլ՝ օրենքով չնախատեսված հանգամանքներով։ Հիշեցնենք, որ գործարար, նախկինում երբևէ չդատապարտված Կարեն Հակոբյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, սակայն մեղադրանքի հիմքում որևէ ապացույց առկա չէ և հիմնված է բացառապես ենթադրությունների վրա»,- նշված է հայտարարությունում։
    23:00
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկաններն ու փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը հետևել է անձնակազմի շարային ստուգատեսին
    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 30-ին ներկա է եղել Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմի շարային ստուգատեսին։ Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը ներկայացրել են ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։ Ստուգվել է ծառայողական մեքենաների համալրվածությունը, տեխնիկական վիճակը, օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունը, ծառայողների արտաքին տեսքը։ Նախարարը դիմելով ծառայողներին՝ հորդորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ ուժեղացնել ծառայությունը՝ դեպքերի, պատահարների կանխարգելման և անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով։ Արփինե Սարգսյանը ոստիկաններին կոչ է արել խիստ լինել օրինախախտների նկատմամբ, ուժեղացնել հսկողությունը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ, մարդաշատ վայրերում և առևտրի կենտրոններում իրականացնել հերթապահություն, ինչը կնպաստի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման արդյունավետությանը։ Նա հանձնարարել է ուժեղացված հսկողության շրջանակում նաև ակտիվացնել աշխատանքը հանցագործությունները կանխելու ուղղությամբ, իսկ արդեն գրանցված դեպքերին արձագանքել օպերատիվորեն՝ օգտագործելով ողջ ներուժը։ Փրկարար ծառայողներին նախարարը հորդորել է, եղանակային փոփոխություններով պայմանավորված, ուժեղացնել հսկողությունը հանրապետության ավտոճանապարհներին՝ իրականացնել հերթապահություն, ինչպես նաև՝ կանխարգելիչ միջոցառումներ, օպերատիվորեն արձագանքել քաղաքացիների ահազանգերին։ Ստուգատեսից հետո ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։
    22:45
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շիրակի մարզում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել. վարորդն ու ուղևորը Հոլանդիայի քաղաքացիներ են
    Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մարալիկ-Սառնաղբյուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան ու մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել են պայքարել վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած Մարալիկի հրշեջ-փրկարարները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդն ու ուղևորը Հոլանդիայի քաղաքացիներ են եղել։
    22:30
    30.12.24
    Ավելին
  • Միջազգային
    Հերթեր՝ բանկոմատների մոտ և չդադարող թալան. խորանում է սիրիական ճգնաժամը
    Սիրիան ուզում է փոխադարձ հարգալից կապեր պահել Իրանի և Ռուսաստանի հետ: «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմադ ալ-Շարաան: «Հարաբերությունները պետք է հիմնված լինեն երկու երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի և երկու երկրների գործերին չմիջամտելու վրա»,- ընդգծել է Շարաան: Նա կոչ է արել Թեհրանին վերանայել իր տարածաշրջանային քաղաքականությունն ու միջամտությունները և նշել, որ ընդդիմադիր ուժերը պաշտպանել են Իրանի դիրքերը Ասադին հեռացնելու համար մղվող մարտերի ընթացքում, չնայած գիտեին, որ Իրանը Ասադի հիմնական աջակիցն է: Շարաան խոսել է նաև Ռուսաստանի, իր բառերով, «աշխարհի երկրորդ ամենահզոր երկրի» հետ խորը ռազմավարական շահերի կարևորության մասին: Հայտարարել է, որ Սիրիայի ողջ սպառազինությունը ռուսական ծագում ունի, և շատ էլեկտրակայաններ կառավարվում են ռուս փորձագետների կողմից:
    22:15
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար․ 4 մարդ զոհվել է
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 27-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 237 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու`51, մարմնական վնասվածք պատճառելու`23, թմրանյութի հայտնաբերման՝ 20, անձնական ունեցվածքի գողության`19, ֆիզիկական ներգործության` 16, խարդախության՝ 15, շոթման՝ 13, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 10, հոգեկան ներգործության՝ 8, կեղծ փաստաթղթի՝ 6, սառը զենքի հայտնաբերման՝ 4, վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ինքնիրավչության՝ 3-ական, մարդու առևանգման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, թմրանյութի իրացման, հետմտելու, կանխամտածված սնանկության, ցուցմունք տալուց հրաժարվելու, կեղծ եզրակացության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, փաստաթուղթ հափշտակելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, սուտ մատնության, անհետաձգելի որոշումը չկատարելու և երեխայի խնամքի պարտականությունները չկատարելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության՝ 3, գույքի ոչնչացման կամ վնասման՝ 2, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, գույքը վնասելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։ Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 4 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար․ 4 մարդ զոհվել է, 80-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    22:00
    30.12.24
    Ավելին
  • Քաղաքական
    Ապուշի տեղ է դնում 10 միլիոն մարդու. Օսկանյանը բացահայտում է Փաշինյանի մանիպուլյացիան
    10 տարի արցախյան բանակցություններ վարած Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որ բանավեճի էր կանչում Փաշինյանին, այսօր 5-րդ ալիքի եթերում բացատրել է, թե ինչո՞ւ է անհեթեթություն Հայաստանի վարչապետի պնդումը, թե 30 տարի շարունակ բանակցությունները եղել են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին: Օսկանյանը մանիպուլյացիա է անվանել Փաշինյանի խոսքերն ու մանրամասներ պատմել բանակցային գործընթացից:
    21:45
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյայի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով․ «Ազատություն»
    Մոտ 5 ամիս առաջ Աբովյանը կալանավորվել էր վանաձորցի գործարարներից շինարարության հետ կապված պաշտոնական փաստաթղթերի դիմաց կաշառք ստանալու մեղադրանքով:
    21:30
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Առնո Բաբաջանյան փողոցում տեղի ունեցած խոշոր հրդեհից
    Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Փրկարարները շենքի տարբեր հարկերից ավտոսանդուղքի միջոցով տարահանել են 11 քաղաքացու, արգելափակումից դուրս բերել հոսանքազրկման պատճառով վերելակում մնացած մեկ քաղաքացու։ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը 10 քաղաքացու ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։11-ին, մարվել՝ 13։26-ին։ Այրվել է բնակարանը։
    21:15
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրի մարզում մեքենաները հայտնվել են ջրատարում․ 6 վիրավորների մեջ կան երեխաներ
    Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են «Nissan Tiida» և «Hyundai Santamo» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։ Վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների վիրավորներից 3-ին փրկարարները պատգարակով քաղաքացիների օգնությամբ մոտեցրել են շտապ օգնության ավտոմեքենաներին։ Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
    21:00
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Գալստյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»: Սրանք Հրանտ Մաթևոսյանի խոսքերն են՝ «Ծառերը» վիպակից։ Մաթևոսյանի այս մարգարեական բանաձևն հիմա ամենօրյա ապրում է ու մտրակող ցավ․․․ Ցավ, որովհետև մեր կողքին կա զուգահեռ մի իրականություն, ուր ամենօրյա ռիթմով բախվում ենք անասունի կերպը նախընտրած «մարդկանց» տեսակին, ու նրանք քիչ չեն․․․։ Նրանք հիմա պարարտ հող ունեն ու լծվել են ոգեղեն Հայաստանի փլուզմանը։ Հրահանգն այդպիսին է․ և տեսակային վիրտուոզ սելեկցիան սրանց ջրի երես է հանել՝ կենսական դաշտ ապահովելով հնարավոր ամենանողկալի որակների դրսևորման համար ․․․ Սրանցը ուրացումն է՝ պատմությունից մինչև հավատ, դասագրքից մինչև եկեղեցի, անգամ սեփական կենսագրություն․․․ Այն տեսակի սրբազան փարոսները պաշտոնն ու փողն են։ Սրանք պատրաստ են կյանքի «սկզբունքներ ու համոզումներ» խմբագրել՝ ջրի երեսին մնալու ու հընթաց քամիներին ներդաշնակ լինելու, լափամանին մոտ ու հարմարավետ տեղավորվելու համար։ Սրանց թվում է, թե եկել է ապրելու, իրենց ապրելու ժամանակը՝ առանց հասկանալու, որ չկա ներկա առանց անցյալ։ Սրանք չգիտեն կամ չեն ուզում իմանալ, որ անցյալն իրենց ու մեր հավաքական ինքնության մասն է, նույնքան ներկա։ Սրանք չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ, որ նիկոլի, ալիևի կամ էրդողանի հրահանգով գրած պատմության մեջ իրենք էլ չկան, իրենք էլ են դառնում անպետք ոչ մի բան, օգտագործված ու շպրտված ոչ մի բան, ոչնչություն, զրո․․․ Սրանք չեն հասկանում, որ անգամ իրենք իրենց պետք չեն, իրենք ինքնաընկալում էլ չունեն, իրենք իրենց ընթացիկ, ճղճիմ ու այսրոպեական շահից դուրս չկան․․․ Անհայրենիք Էս տեսակը սրբություն չունի, չունի նաև անձնական ինքնորոշման կայուն հենարան։ Սրանք չգիտեն կամ ունակ չեն ընկալելու, որ պատմությունն ու անցյալը մեր ինքնության մասն են, չկա ներկա առանց անցյալ։ Ի վերջո, չկա ազգ առանց պատմության։ Սա մշտապես տեր փնտրող անողնաշար տեսակն է, ուժի դեմ քծնող ու ճկվող, արմատից թույլ, բայց պոռոտախոս ու ոչնչատեսիլ։ Ի վերջո, պատեհապաշտ այս տեսակը թերագնահատում է մեր հավաքական հիշողությունը։ Իսկ մենք հո լավ ենք հիշում իրենց պատերից չիջնող նախկինների նկարները, նախկիններին քսմսվելու ու մի բան թռցնելու կայուն վարքը, ազատամարտն ու հայրենասիրությունը բիսնեսի ու բաժակաճառի վերացրածների սրանց սին ու անբարո արժեքները։ Իրենք, վստահաբար, Այթմատով չեն կարդացել և չգիտեն, որ հիշողությունից բռնի զրկվածին ու սեփական արմատները չճանաչողին մանկուրտ են կոչում, ու սա հին սելջուկյան փորձված միջոց է՝ հավատարիմ ու անուղեղ ստրուկներ բուծելու միջոց․․․ Իսկ թուրքը՝ նաև ներքինը, վաղուց մտել է մեր կենսական տարածքներ, ուր հորթի անմեղությամբ շարունակում են ապրել նաև ձեր զավակները։ ԱՄՈԹԻ Ու ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈւՄԻ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ ԱՆՑՆԵԼՈւ ԵՆ, դուք մնալու եք գլխիկոր։ Ձեզ չեն կարող հանգիստ թողնել իրական հերոսների փառքն ու ոգին․․․ Հ․Գ․Արգահատելի են նաև նրանք, ովքեր այս պղծումի/ինքնասպանության/ լուռ ու հաշտ վկան են»։
    20:45
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դեկտեմբերի 23-ից 30-ը Երևանում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4,001 խախտում (տեսանյութ)
    Դեկտեմբերի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4,001 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 268 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 166, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 262 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 18, չամրակապված վարելու՝ 708, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 253, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 169, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 319 և 1340 այլ իրավախախտումներ։ 142 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 255-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 47-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 157-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 87 անձ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13805 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 284 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 241, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 726 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 80, չամրակապված վարելու՝ 3,169, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 286, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 535, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 54, արագության գերազանցման՝ 1,325 և 4251 այլ իրավախախտումներ։ 418 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1361-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 552-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 12-ը՝ բեռնատարներ, 233-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 48 անձ։
    20:35
    30.12.24
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 20։30 Ուկրաինայում պատերազմի ավարտին մնացել են ժամե՞ր. ԱՄՆ որոշմանը սպասելիս
    Հայլուր 20։30 Ուկրաինայում պատերազմի ավարտին մնացել են ժամե՞ր. ԱՄՆ որոշմանը սպասելիս
    20:30
    30.12.24
    Ավելին
  • Հասարակական
    Նոր տարին կսկսվի առանց տեղումների. տաք հունվար է սպասվում
    Հայտնի է, թե ինչ եղանակ է սպասվում հունվարի առաջին օրերին: Հայաստանի հիդրոօդերևութաբանները հայտնել են, որ Նոր տարին կդիմավորենք առանց տեղումների, գիշերը մինուս, իսկ ցերեկը դրական ջերամստիճան կլինի, անգամ լեռնային շրջաններում: Օդերևութաբանները նաև Երևանի օդի վտանգավոր աղտոտվածության մասին տվյալներ են հայտնել:
    20:15
    30.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ անցակետում արդեն վերահսկողություն են իրականացնում միայն ՀՀ Սահմանապահ զորքերը
    Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները: 
    20:00
    30.12.24
    Ավելին