Լրահոս
Քաղաքական
18:30
31.12.24
522

Մեր նպատակը միայն թվային ցուցանիշների բարելավումը չէ, այլ յուրաքանչյուր քաղաքացու իրական բարեկեցության ապահովումը․ ֆինանսների նախարար

Img default alt hy

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել գալիք տոների կապակցությամբ․

«Սիրելի՛ քաղաքացիներ, հարգելի՛ գործընկերներ,

2024 թվականը մարտահրավերներով լի տարի էր, բայց միևնույն ժամանակ՝ հնարավորություններով հարուստ: Համատեղ ջանքերով և միասնական աշխատանքով կատարեցինք առավելագույնը՝ երկրի ֆինանսական կայունությունը և մեր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար: 2024 թվականին առաջնորդվեցինք մեկ ընդհանուր տեսլականով, այն է` Հայաստանը դարձնել առաջադեմ և նորարար ֆինանսական համակարգերով հայտնի երկիր: 2025 թվականին նույնպես շարունակելու ենք աշխատել հանուն այս մեկ ընդհանուր գաղափարի, դեպի այս տեսլականի հետևողական իրականացում և նրա նոր սահմանների բացահայտում:

Գալիք տարին, ինչպես և բոլոր տարիները, իր հետ բերելու է նոր հնարավորություններ, դասեր, նպատակներ և հաջողության հասնելու նոր ճանապարհներ, ուստի պետք է պատրաստ լինենք օգտագործել այդ հնարավորություններն ու սովորել անցյալի դասերից: Ֆինանսների նախարարության առաջնահերթությունները կմնան նույնը. մեր նպատակը միայն թվային ցուցանիշների բարելավումը չէ, այլ յուրաքանչյուր քաղաքացու իրական բարեկեցության ապահովումը:

Սիրելի՛ հայրենակիցներ, համոզված եմ, որ համատեղ ջանքերի, հոգատարության և փոխադարձ հարգանքի հիման վրա կկարողանանք հասնել մեր ընդհանուր նպատակներին:

Թող գալիք տարին լինի խաղաղության, հաջողությունների և բարօրության տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: