Լրահոս
Հասարակական
13:20
31.12.24
739

Ամանորի զարդարանքը անհետ կորածների լուսանկարներն են

Մինչ աշխարհի տարբեր քաղաքներում Ամանորից առաջ զարդարվել են հրապարակները, Սիրիայի մայրաքաղաքի Ալ-Մարջեհ հրապարակում հազարավոր լուսանկարներ են փակցվել: 2011-ի պատերազմում անհետ կորածների լուսանկարներով հուշարձանը բացվել է Հայաթ-Թահրիր Ալ Շամի իշխանության գալուց հետո: 

Մարդիկ լուսանկարներում իրենց հարազատներին են փնտրում, հույսով, որ՝ տասնամյա դադարից հետո, որևէ լուր կիմանան իրենց եղբայրների, ընկերների մասին: