Լրահոս
2024-12-31
-
ՀասարակականՆԳՆ-ն զգուշացնում էՆախատոնական կամ տոնական օրերը հաճախ ուղեկցվում են հրավառությամբ։ Պետք է գործել օրենքով և կարևորել հանրային անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը։ Այս մասին հաղորդագրություն էտարածել ՆԳՆ-ն։ Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ լիազոր մարմնի՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան թույլտվությունը։ Քայլերի հաջորդականությունը հետևյալն է. 1) իրավաբանական անձինք պետք է ձեռք բերեն լիցենզիա հրագործական արտադրատեսակների ներմուծման, ինչպես նաև կենցաղային նշանակության III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման համար, 2) Անցանկալի հետևանքներից խուսափելու համար իրավաբանական անձինք բացի լիցենզիա ստանալուց պետք է նաև ձեռք բերեն համապատասխան թույլտվություն։ 3) Հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը և կիրառումը ՆԳՆ-ի կողմից թույլատրվում են բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար։ Օրինակ՝ հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ տեղի ունեցած հրավառությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, այսինքն հրավառություն իրականացնող ընկերությունը ունեցել է լիցենզիա և ստացել է ՆԳՆ-ի կողմից համապատասխան թույլտվությունը։ ՆԳՆ-ն հորդորում է հրավառություն իրականացնող կազմակերպություններին ունենալ համապատասխան լիցենցիա, միաժամանակ հրավառություն իրականացնելու համար ձեռք բերել նաև թույլտվություն։Ավելին23:3831.12.24 -
ՀասարակականԹող 2025 թվականը խաղաղության տարի լինի, թող 2025 թվականը խաղաղություն բերի մեր երկրին․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ամանորյա ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ քաղաքացիներ, Անցյալում է մնում եւս մեկ տարի: Այն հեշտ տարի չէր մեզ համար, բայց, այնուամենայնիվ, այն լի էր նաեւ դրական ձեռքբերումներով մեր երկրի եւ ժողովրդի ապագայի համար: 2024 թվականին Ազգային ժողովն ընդունել է ավելի քան 515 օրենք, այդ թվում՝ վավերացրել կարեւոր պատմական փաստաթուղթ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը. սա անկախությունից ի վեր առաջին միջպետական փաստաթուղթն է երկու երկրների միջեւ: 2024 թվականի կարեւոր ձեռքբերումներից էին նաեւ ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկը եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների նոր մակարդակի բարձրացումն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի եւ մի շարք այլ երկրների հետ: Այս եւ էլի շատ կարեւոր քայլերի հիմնական ու կարեւորագույն նպատակն է Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատումը: Սիրելի՛ բարեկամներ, Դուք երեւի հիշում եք՝ անցյալ տարվա ամանորյա ուղերձի ժամանակ ես խոսեցի մեր երեխաների ցանկությունների մասին, որոնցով նրանք դիմել էին Ձմեռ պապիկին եւ խաղալիքի փոխարեն խաղաղություն ցանկացել՝ որպես նվեր: Այսօր ես կարող եմ ասել, որ 2024 թվականին մենք ամեն բան արել ենք այդ ցանկությունն իրականություն դարձնելու համար եւ այժմ շատ մոտ ենք երկարատեւ խաղաղության հաստատմանը: Գալիք տարվա ընթացքում շարունակելու ենք այդ աշխատանքը, եւ ես մեծ հույս ունեմ, որ միահամուռ ուժերով հաջողելու ենք խաղաղությունն իրականություն դարձնելու գործընթացում՝ կատարելով թե՛ մեր երեխաների, թե՛ մեր նախնիների, թե՛ մեր բոլորի երազանքը՝ ապրելու խաղաղ, բարեկեցիկ եւ ապահով Հայաստանի Հանարապետությունում: 2024 թվականի ավարտին մնացին հաշված րոպեներ, եւ մենք այսօր մեծ հույսով ու հավատով նայում ենք դեպի ապագա, դեպի 2025 թվական: Ակնկալում ենք, որ գալիք տարին լավն ու բարին կբերի մեր ընտանիքներին, մեր հարազատներին, ընկերներին եւ մեր երեխաներին: Թող 2025 թվականը խաղաղության տարի լինի, թող 2025 թվականը խաղաղություն բերի մեր երկրին, թող 2025 թվականի ընթացքում հայ ընտանիքներում նորածին մանկան ճիչն անպակաս լինի, թող 2025 թվականը լինի մեր երեխաներին նվիրված տարի, այն է` մեր ժողովրդի ապագայի տարի: Եվ, իհարկե, կեցցե՛ հայ ժողովուրդը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը և կեցցե՛ն մեր երեխաները, ովքեր ապրելու են ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունում: Գալդ բարի նոր՝ 2025 թվական: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Աստված մեզ պահապան»։Ավելին23:3031.12.24 -
ՍպորտՓյունիկը նոր սեփականատեր ունիԵրևանի «Փյունիկը» նոր սեփականատեր ունի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբը հանդես է եկել հայտարարությամբ։ «Ակումբը թևակոխում է նոր ժամանակաշրջան։ «Փյունիկն» Արթուր Սողոմոնյանից փոխանցվել է Անտոն Ֆարբերին։ Այս գործարքը կնքվել է փոխադարձ հարգանքի, բարեկամության և ակումբի ապագայի ընդհանուր տեսլականի մթնոլորտում, որն արտացոլում է համագործակցության և միասնության արժեքները, որոնցով հպարտանում է «Փյունիկը»։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Արթուր Սողոմոնյանին և նախկին սեփականատերերին երկար տարիների նվիրումի և ակումբի զարգացման գործում մեծ ներդրման համար ավելի քան 30 տարիների ընթացքում։ Արթուր Արշամի Սողոմոնյանը կշարունակի մնալ «Փյունիկ» ՖԱ-ի ընտանիքի մասը՝ աջակցելով ակումբի ակադեմիային և կազմակերպելով մեր թիմերի՝ միջազգային մրցաշարերին ուղևորությունները։ Խորհրդականի պաշտոնում նա կապահովի կառավարման սահուն անցումը` ներդնելով իր անգնահատելի փորձն ու աջակցությունն ակումբի և նրա երիտասարդ տաղանդների համար պայծառ ապագա կառուցելու գործում: Մենք հպարտանում ենք, որ «Փյունիկը» ՖԱ-ն հայկական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր և ուժեղագույն ակումբն է, որին աջակցում են հազարավոր հավատարիմ երկրպագուներ: Մեր հավակնոտ նպատակները մնում են անփոփոխ՝ նվաճել չեմպիոնական տիտղոսներ և Հայաստանի գավաթը, հաջող ելույթներ ունենալ եվրոպական մրցաշարերում և զարգացնել երիտասարդ հայ ֆուտբոլիստներին։ Մեր նպատակն է, որ այդ տաղանդները դառնան «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր թիմի և Հայաստանի ազգային հավաքականի անբաժանելի մասը: Մեր ջանքերն ուղղված են լինելու ակումբի ակադեմիայի զարգացմանը, ուժեղ հիմնական թիմ ստեղծելուն և վարչական ներուժի ամրապնդմանը: Մենք վստահ ենք, որ անցյալի ավանդույթների և ապագայի հեռանկարների միջև համագործակցությունը թույլ կտա «Փյունիկ» ՖԱ-ին շարունակել իր զարգացումը և բացել նոր հորիզոններ: Մենք հատկապես կարևորում ենք ակումբի նոր սեփականատիրոջն՝ Անտոն Ֆարբերին։ Անտոնն Իսպանիայի քաղաքացի է, երկար տարիների փորձ ունի՝ որպես ՖԻՖԱ-ի պաշտոնական հանդիպումների և ֆուտբոլիստների գործակալ։ Նա Եվրոպայի և Մերձավոր Արևելքի առաջատար ֆուտբոլային գործակալությունների՝ Authentic.Football-ի և KAI Football-ի հիմնադիրն է: Անտոնն իր հետ ակումբ է բերում իր գիտելիքները, միջազգային կապերն ու տեսլականը, որոնք կօգնեն «Փյունիկին» հասնել նոր մակարդակի։ Երկրպագուները միշտ եղել և մնում են մեր ակումբի սիրտը։ Վստահ ենք, որ միասին կշարունակենք փառավոր էջեր գրել «Փյունիկ» ՖԱ-ի պատմության մեջ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ միջազգային ասպարեզում։ Շնորհակալություն աջակցության և վստահության համար։ Միասին մենք կարող ենք հասնել շատ բարձունքների։ «Առա՛ջ, «Փյունիկ»։ Անտոն Ֆարբեր («Փյունիկ» ՖԱ-ի նոր սեփականատեր) Արթուր Սողոմոնյան (Նախկին սեփականատեր և խորհրդական)Ավելին23:1831.12.24 -
ՀասարակականՄեր ազգի համար 2025 թվականը պետք է դառնա հոգևոր ու ազգային վերանորոգման տարի․ Արամ Ա կաթողիկոսՄեծի տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը հայրապետական պատգամ է հնչեցրելլ Ամանորի առիթով։ Ժամանակի արագընթաց թաւալումին եւ մարդկային կեանքի հեւքին մէջ հին տարիէն նոր տարի անցման այս փուլը ընդհանրապէս բնորոշուած է իբրեւ եզակի առիթ ինքնաքննութեան ու հաշուետուութեան: Սա բնական եւ հրամայական անհրաժեշտութիւն մըն է իւրաքանչիւր անհատի, կառոյցի, հաւաքականութեան կամ պետութեան համար: Անցնող տարուան մեր կեանքը լեցուն էր տագնապներով ու վերիվայրումներով: Իրագործումներու կողքին նաեւ ունեցանք ձախողութիւններ, յաջողութեան առընթեր նաեւ` թերացումներ: Արդարեւ, հաշուետուութեամբ ամրագրուած եւ իրապաշտ ոգիով կատարուած ինքնաքննութիւնը երաշխիքն է յաջողութեան ու յառաջդիմութեան: Մեր ազգին համար 2025 տարին պէտք է դառնայ նաեւ հոգեւոր ու ազգային վերանորոգման տարի: Կեանքը իր բոլոր տարածքներով ու բնագաւառներով կը նմանի հոսող ջուրի, եթէ հոսքը դադրի, կը ճահճանայ ու կը դառնայ վնասաբեր: Այնպէս ալ մեր կեանքը: Վերանորոգումը պէտք է դառնայ մեր անհատական թէ հաւաքական կեանքի ընթացքը` նպատակասլաց տեսլականէ մղուած: Կ՛ապրինք մեր ժամանակակից պատմութեան վտանգալից ժամանակները: Շրջապատուած ենք ահաւոր տագնապներով: Ոչ բարեկամ երկիրներուն հետ Հայաստանի յարաբերութիւնը եւ անոր առնչուած համաձայնութիւնները` կատարուած թէ կատարուելիք, ինչպէս նաեւ անոնց միակողմանի պահանջները կրնան վտանգել Հայաստանի ամբողջականութիւնը, անկախութիւնն ու անվտանգութիւնը: Միջին Արեւելքի մէջ աշխարհաքաղաքական պայմաններու արագ եւ արմատական փոփոխութիւնը կրնայ իր բացասական հետեւանքները ունենալ թէ՛ Հայաստանի եւ թէ՛ շրջանի մեր համայնքներուն համար: Հեռու է մեր կեանքը ներքին միասնականութիւնը ամրացնող ազդակներէ: Ներկայ կացութեան շարունակումը մեր ժողովուրդը կրնայ առաջնորդել նորանոր բեւեռացումներու: Արդ, այս անորոշ պայմաններուն դիմաց չենք կրնար անտարբեր մնալ: Մեր կեանքի վերանորոգումը աւելի քան հրամայական է: Վերանորոգում կը նշանակէ մեր կեանքը դուրս բերել մաշեցնող, տկարացնող, բեւեռացնող, այլասերող ու դէպի նահանջ առաջնորդող ներկայ գոյավիճակէն եւ նոր որակ ու տեսլական տալ անոր: Վերանորոգում կը նշանակէ ուժերու համախմբում` համազգային օրակարգի մը շուրջ: Վերանորոգում կը նշանակէ Հայաստան-սփիւռք գործակցութեան ճիշդ հունաւորում ու վերաշեշտում: Վերանորոգում կը նշանակէ սփիւռքի վերակազմակերպում ու վերակենսաւորում. ու տակաւին` մարդուժի համախմբում, մեր կեանքին երիտասարդութեան մասնակցութիւն եւ նիւթական կարելիութիւններու ճիշդ տնտեսում: Անհրաժեշտ կարիքը ունինք այս բոլորին ուղղութիւն ու կշիռք տուող բարոյական, հոգեւոր ու ազգային արժէքներու վերակենսագործման, ինչպէս նաեւ զանոնք կեանքի վերածող հաւաքական կամքի, հաւատքի ու յոյսի: Դէպի վերանորոգում: Ահա 2025 տարուան մարտահրաւէրը մեր դիմաց: Բացուող Նոր տարին պիտի դառնայ սոսկ տարուան թիւի փոփոխութիւն, եթէ զայն չողջունենք մեր կեանքը վերանորոգելու յանձնառութեամբ: Եկէ՛ք փառք տանք Աստուծոյ, որ տարի մը եւս ապրելու պարգեւը շնորհեց մեզի: Եկէ՛ք աղօթենք հիւանդներուն առողջութեան, բանտարկեալներուն ազատութեան եւ կարիքաւորներուն կեանքի բարելաւման համար: Թող Աստուած Իր երկնային բարիքներով հարստացնէ մեր ընտանիքներուն ու զաւակներուն կեանքը: Շնորհաւոր Նոր տարի: ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ 31 Դեկտեմբեր 2024 Անթիլիաս, ԼիբանանԱվելին23:0031.12.24 -
ՀասարակականՀրդեհ՝ Արեգնադեմ գյուղում․ տուն է այրվումԴեկտեմբերի 31-ին, ժամը 16:25-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգնադեմ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում (մոտ 25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:44-ին, մարվել՝ 17:10-ին: Այրվել են գույք, կենցաղային իրեր և ջերմահարվել է հյուրասենյակը:Ավելին22:3031.12.24 -
ՀասարակականԵրևանում «BMW»-ն բախվել է հեղուկ գազի գովազդային սյանը, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ կա վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 31-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Յուրիկ Բաբայանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հեղուկ գազի լիցքավորման կայանի մոտ եղած բազալտե եզրաքարին, ապա գովազդային սյանը, առաջ ընթացել բախվել հեղուկ գազի լիցքավորման սարքին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել գազալցակայանի աշխատակիցները և ըստ նրանց հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սկզբից ահազանգը ստացվել էր, որ վթարը տեղի է ունեցել Մազմանյան փողոցում, սակայն պարեկները պարզել են, որ այն Մելքումով փողոցում է տեղի ունեցել։Ավելին22:0031.12.24 -
ՀասարակականՆԳ նախարարությունը մշտապես պատրաստ է պատվով կատարել պետության կայունության և անվտանգության ապահովման իր առաքելությունը. Արփինե ՍարգսյանՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ: 2024 թվականը հագեցած էր ինչպես ձեռքբերումներով, այնպես էլ մարտահրավերներով: Այն իրապես կարևոր ժամանակաշրջան էր մեր որդեգրած համընդգրկուն բարեփոխումների ընթացքը հաստատապես շարունակելու, քաղաքացիներին բարձրակարգ սպասարկում մատուցելու գործիքակազմը լավարկելու ճանապարհով հանրային հավատն ամրապնդելու, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում ձեռքբերումների, մեր հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու առումով: Բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հարցումները փաստում են, որ աճել է մեր գործունեության հանդեպ հանրության վստահության մակարդակը, ինչը ոչ միայն ոգևորիչ է, այլև չափազանց պարտավորեցնող։ Արդիականացման և խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ ենք մտել․ այս ճանապարհը դյուրին չէ և չի էլ կարող լինել։ Մեր հաջողություններն ու բացթողումները հենց այն աստիճաններն են, որոնցով բարձրանում ենք դեպի զարգացում ու առաջընթաց։ Ինչ խոսք, անցած տարում նաև թերացումներ ու բացթողումներ եղան, որոնք շտկելու նախաձեռնողը հենց մենք էինք, ու այդպես է լինելու մի՛շտ, որովհետև մեր ձեռքբերումների հիմքում պետք է ունենանք նաև թերացումները նկատելու, դրանք վերացնելու, բացթողումները շտկելու կամք ու վճռականություն: Այդ առումով է, որ մշտապես գույքագրում ենք տարբեր խնդիրներ, որոնց հասցեագրումն ու հետևողական լուծումը մեր թիրախում են։ Մենք հանձնառու ենք շարունակելու որդեգրած բարեփոխումները, ամրապնդելու մեր պետության ներքին անվտանգությունն ու ապահովելու հասարակական կարգուկանոնը: Ներքին գործերի նախարարությունը երկու տարի է՝ ինչ ձևավորվել է իր ներկայիս կառուցվածքով։ Ներկայիս բարեփոխումների փուլը կենսագործում ենք և կենսագործելու ենք հիմնված ամուր ավանդույթների վրա՝ անցյալից վերցնելով հնարավոր դրականը, հարգելով մեր ավագ սերնդի ու վետերանների ավանդը, սակայն հայացքներս մշտապես պահելով դեպի առաջընթացը և զարգացումը։ Մեր բարդ առաքելության կենսագործման մեջ ունենում ենք նաև կորուստներ, որոնցից ամենացավալին մարդկային կյանքերն են։ Միշտ գուրգուրանքով վերաբերվենք հանուն այս առաքելության իրենց կյանքը տված մեր ծառայողների հիշատակին։ Փա՛ռք նրանց։ Ներքին գործերի նախարարությունը պետության կայունության ու ներքին անվտանգության պատասխանատու հիմնական ինստիտուտներից է և մշտապես պատրաստ է պատվով կատարելու իր այդ առաքելությունը։ Սակայն դրա կենսագործման համար մեծ կարևորություն ունի Խաղաղությունը, ինչը կյանքի կոչելու ուղղությամբ էլ Կառավարությունը ջանքեր չի խնայում։ Վստահ եմ, որ գալիք տարում նույն նվիրումով ու պատրաստակամությամբ, նույն վճռականությամբ շարունակելու ենք հենասյունային բոլոր ուղղություններով բարեփոխումների հետևողական կենսագործումը: Նույն պատասխանատվությամբ շարունակելու ենք կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության առաջադրած խնդիրներն ու լիարժեք ծառայությունը մեր հասարակությանը: Թող 2025 թվականը լինի խաղաղության, մեր պետության կայուն զարգացման, նոր նվաճումների ու նոր հնարավորությունների տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։Ավելին21:3031.12.24 -
ՔաղաքականՀայաստանին դուրս են թողել էներգետիկ նախագծերից. 168.amԱյս տարվա 9 ամսում Հայաստանից ընդհանրապես հոսանք չի արտահանվել Վրաստան։Ավելին21:0031.12.24 -
ՀասարակականԺաննա Անդրեասյանը շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ։ Նախարարն ամփոփել է տարին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում։ Ըստ նախարարի՝ 2024-ը հաջողությունների տարի է եղել թե՛ նախակրթական, թե՛ մասնագիտական, թե՛ ուսուցման արդյունավետության առումով։ Աճել է գիտության մրցունակությունը։ Ֆինանսական առումով նույնպես հաջողություններ են գրանցվել։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին21:0031.12.24 -
ՀասարակականՀայոց Եկեղեցին ձեր կողքին է․Վեհափառն ընդունել է արցախցի երիտասարդ ընտանիքներիԴեկտեմբերի 31-ին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց արցախցի երիտասարդ ընտանիքներին՝ ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։ Վրթանես Սրբազանն ընդգծեց, որ Մայր Աթոռ են այցելել նորածին զավակներ ունեցող արցախցի ընտանիքներ ստանալու Նորին Սրբության օրհնությունը։ Սրբազան Հայրը նաև իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին արցախահայերի նկատմամբ ցուցաբերվող հայրական խնամքի ու հոգածության համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բերելով հայորդիներին, իր զորակցությունը հայտնեց արցախցի ընտանիքներին, հատկապես ներկայիս դժվարին պայմաններում, երբ նրանք հաղթահարում են բռնի տեղահանության հետևանքով իրենց առջև ծառացած դժվարությունները։ Հայոց Հայրապետը առանձնահատուկ կերպով կարևորեց նաև արցախցի նորածին զավակների ներկայությունը Մայր Աթոռում՝ նրանց համարելով կյանքի, հույսի մարմանցում և ազգի հարատևության գրավականը: Նորին Սրբությունը մաղթեց, որ ծնողների խնամքի և սիրո ներքո իրենց զավակները հասակ առնեն և Աստծո օրհնությամբ մի օր վերադառնան իրենց հայրենի բնօրրան, հայրենական օջախներ։ Վեհափառ Հայրապետը պատգամեց արցախցիներին ամուր պահել իրենց ոգին և զորավոր՝ հավատքը՝ հավաստիացնելով, որ Հայոց Եկեղեցին իրենց կողքին է և զորավիգ ու աջակից իրենց առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։ Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց արցախցի ընտանիքներին։ Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Էջմիածնի ԲԿ ծննդատուն։ Ծննդատան ղեկավարության առաջնորդությամբ Նորին Սրբությունը տեսակցեց նորածիններին և նրանց մայրերին, օրհնեց ու աղոթեց նրանց քաջառողջության և երջանկության համար: Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ մայրության աստվածապարգև շնորհին՝ վկայելով, որ մայրական նվիրյալ ու կենսապարգև սերը կարող է հաղթահարել ամեն դժվարություն, իսկ նորածին մանուկները կդառնան ուժականության աղբյուր՝ զորացնելով մեր ժողովրդի պատասխանատվության ոգին կերտելու սերունդների համար խաղաղ, բարօր և լուսավոր հայրենիք: Վեհափառ Հայրապետն այս առնչությամբ գոհունակությամբ ընդգծեց, որ առաջիկա տարին Հայոց Եկեղեցու գործունեության և նախաձեռնումների առանցքում է լինելու այս գիտակցության և ոգու ամրապնդումը հայոց ընտանիքներում։ Այնուհետև Նորին Սրբությունը զրույց ունեցավ նաև բուժանձնակազմի հետ՝ իր գնահատանքը փոխանցելով նրանց մատուցած ազգօգուտ ծառայության, նվիրումի և ծննդկան մայրերի առողջությանն ի նպաստ ներդրած ջանքերի համար։ Այս առիթով Նորին Սրբությունը ծննդատանը նվիրեց Սուրբ Աստվածածնի սրբանկար, մաղթելով, որ Աստվածամոր օրհնությունը մշտապես հովանի լինի նորածին մանուկներին և ծննդկան մայրերին: Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակը բոլոր նորածիններին ու նրանց մայրերին բաշխեց ամանորյա նվերներ:Ավելին20:4531.12.24 -
ՀայլուրՀայլուր 20։30 Բացառիկ ճամփորդություն՝ անհավատալի մեծ ՀայաստանումՀայլուր 20։30 Բացառիկ ճամփորդություն՝ անհավատալի մեծ ՀայաստանումԱվելին20:3031.12.24 -
ՀասարակականԵրևանում վերելակը պոկվել և ընկել է. կա տուժածԴեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 4-րդ փողոցի տներից մեկի վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել և ընկել է. քաղաքացի Է․ Կ․-ն (ծնված 1978 թ․) գտնվել է վերելակի վրա։ Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, որը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին20:2031.12.24 -
ՀասարակականՀայաստանի ամենաթանկ վայրը․ թաղված երազանքներ ու տարվա վերջին օրը՝ Եռաբլուրում«Եռաբլուր» զինվորական պանթեոնում արդեն 5-րդ տարին է՝մարդաշատ են անցնում տարվա վերջին օրերը: 44-օրյա, սեպտմեբերյան եռօրյա և Արցախի մեկօրյա պատերազմներում զոհված տղաների ծնողները տուն չեն գնում, իրենց երեխաների տանն են նաև տոնածառ դրել: 2025-ը որդիների կողքին են դիմավորելու՝ աղոթքով:Ավելին20:0031.12.24 -
Զինված ուժերԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է սահմանագոտիՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է սահմանագոտի: Այս մասին հայտնել են ՊՆ-ից։ Էդվարդ Ասրյանը շրջել է մարտական հենակետերում, ծանոթացել ծառայության կազմակերպմանը, զրուցել զինանձնակազմի հետ և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: Շրջայցի ընթացքում ԶՈՒ ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ։Ավելին19:3031.12.24 -
ԱշխարհԱշխարհի զարդարանքները. 14 կիլոմետրանոց ծաղկաշղթայից մինչև արջի համազգեստԲիշքեկում ճոխ զարդարանքներ են, իսկ ռումինական Կոմենեսթիոում խիստ ազգային մի ծես: Արջի հագուստներ հագած մարդիկ պարում են՝ չար ոգիներին վախեցնելու համար:Ավելին19:0031.12.24 -
ՔաղաքականՄիրզոյանը և Ֆիդանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և միջազգային հարցերԴեկտեմբերի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և միջազգային հարցեր։Ավելին18:5031.12.24 -
ՔաղաքականՄեր նպատակը միայն թվային ցուցանիշների բարելավումը չէ, այլ յուրաքանչյուր քաղաքացու իրական բարեկեցության ապահովումը․ ֆինանսների նախարարՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել գալիք տոների կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, հարգելի՛ գործընկերներ, 2024 թվականը մարտահրավերներով լի տարի էր, բայց միևնույն ժամանակ՝ հնարավորություններով հարուստ: Համատեղ ջանքերով և միասնական աշխատանքով կատարեցինք առավելագույնը՝ երկրի ֆինանսական կայունությունը և մեր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար: 2024 թվականին առաջնորդվեցինք մեկ ընդհանուր տեսլականով, այն է` Հայաստանը դարձնել առաջադեմ և նորարար ֆինանսական համակարգերով հայտնի երկիր: 2025 թվականին նույնպես շարունակելու ենք աշխատել հանուն այս մեկ ընդհանուր գաղափարի, դեպի այս տեսլականի հետևողական իրականացում և նրա նոր սահմանների բացահայտում: Գալիք տարին, ինչպես և բոլոր տարիները, իր հետ բերելու է նոր հնարավորություններ, դասեր, նպատակներ և հաջողության հասնելու նոր ճանապարհներ, ուստի պետք է պատրաստ լինենք օգտագործել այդ հնարավորություններն ու սովորել անցյալի դասերից: Ֆինանսների նախարարության առաջնահերթությունները կմնան նույնը. մեր նպատակը միայն թվային ցուցանիշների բարելավումը չէ, այլ յուրաքանչյուր քաղաքացու իրական բարեկեցության ապահովումը: Սիրելի՛ հայրենակիցներ, համոզված եմ, որ համատեղ ջանքերի, հոգատարության և փոխադարձ հարգանքի հիման վրա կկարողանանք հասնել մեր ընդհանուր նպատակներին: Թող գալիք տարին լինի խաղաղության, հաջողությունների և բարօրության տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:Ավելին18:3031.12.24 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ըԴեկտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։15-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ թիվ 36 հասցեի դիմաց, բախվել են «Mercedes», «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։Ավելին18:0031.12.24 -
ՀասարակականԹուրքական նուռը, ընտելացած հնդիկը, «խոդովոյ» մանդարինն ու «5-րդ ալիքի անխափան եթեր»-ըՆախաամանորյա եռուզեռ է հայկական առևտրի կետերում, ոչ միայն սուպերմարկետներում, մարդիկ հերթ են կանգնում նաև շուկաների վաճառասեղանների առաջ՝ ցանկալի միրգն ու բանջարեղենը տուն տանելու համար:Ավելին17:3031.12.24 -
ՔաղաքականՀարկ է լինել շրջահայաց և զգոն, չհավատալ երկիրը կործանման եզրին հասցրած ՀՀ կառավարիչների անամոթ ստերին. Սերժ ՍարգսյանՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: «Հայրենակիցնե´ր, Այսօր մենք ճանապարհում ենք ևս մեկ տարի` փորձություններով, կորուստներով և դժվարություններով լեցուն, որոնք, ցավոք, չմնացին անցյալում: Մենք նոր տարի ենք մտնում օրեցօր ավելացող խնդիրներով, բազմաթիվ հոգսերով՝ չկորցնելով, սակայն, մեր ժողովրդին բնորոշ անսպառ կենսունակությունը և անհուն լավատեսությունը, որ շատ կցանկանայի՝ ամուր հիմքեր ունենար։ Մեր ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում հարկ է լինել շրջահայաց և զգոն, չհավատալ երկիրը կործանման եզրին հասցրած՝ Հայաստանի կառավարիչների հերթական անամոթ ստերին, փուչ խոստումներին, նայել միայն ու միայն փաստերին: Տարբերենք կեղծիքը իրականությունից, չհանդուրժենք խաղաղության մասին անվերջ ճամարտակող, բայց պետությունը չավարտվող պատերազմի ճիրանները գցած, 44-օրյա պատերազմում երկիրը խայտառակ պարտության տարած, Արցախը թշնամուն հանձնած, Հայաստանից տարածքներ զիջած ու սեփական աթոռը պահելու մոլուցքով տարված, պատերազմում պարտությունն ամեն գնով արդարացնելու համար ամեն ինչի պատրաստ իշխանազավթներին։ Նրանք չունեն ամոթ, չունեն բարոյականություն, չունեն խիղճ, չունեն պատիվ և վերջապես՝ չունեն Հայրենիք։ Եկեք այսօր ֆիզիկապես թե մտովի մեր ամբողջ հոգով ու սրտով լինենք իրենց կյանքը Արցախյան ազատամարտում և Հայաստանի պաշտպանության համար զոհաբերած մեր նահատակների ընտանիքների հետ, աջակից ու կարեկից լինենք իրենց օջախներից զրկված մեր հազարավոր հայրենակիցներին, լինենք Եռաբլուրում և Ծիծեռնակաբերդում, Դադիվանքում և Ամարասում, Գանձասարում և Ղազանչեցոցում։ Մտքի ուժը զորեղ է, և մեր աղոթքները թող մտովի հասնեն նաև մեզ համար նվիրական ու սրբազան այդ վայրերը: Եկեք մեր ամենօրյա պայքարով գոտեպնդենք Ադրբեջանի բանտերում պատանդառված հայ գերիներին։ Մեր հաջողությունների ու հաղթանակների պատմությունը նոր տողից և խորքից գրելու համար անհրաժեշտ է վերջակետ դնել նախորդ նվաստացուցիչ, արյունալի և մղձավանջային պարբերության ավարտին։ Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից, պատասխանատու լինել մեր սերունդների առաջ, ամուր պահել մեր ազգային արժեքները, որ շուրջ յոթ տարի ոտնակոխ են անում ամեն քայլափոխի: Մեր ընտանիքների անդորրը, մեր զավակների ապագան և պետության լինելությունը սա´ է պահանջում մեզնից յուրաքանչյուրից: Ամանորի և Սուրբծննդյան վեհ ու սքանչելի խորհրդի ներքո մաղթում եմ, որ աստվածային սերն ու խաղաղությունը անպակաս լինեն ձեր օջախներից, խաղաղությունը մեր հինավուրց հողի վրա լինի արժանապատիվ և հարատև: Հաստատակամություն և հաջողություն եմ մաղթում ձեզ նոր տարում մեր պետության կործանարար այս ընթացքը կասեցնելու գործում: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:Ավելին17:0031.12.24