Լրահոս
Հասարակական
15:30
31.12.24
678

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Img default alt hy

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ից:

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։