Լրահոս
2024-12-31
-
ԻրավականԳողության դեպք` Երևանում. բնակարանից տարել են 9 հազար դոլար, ոսկյա և արծաթյա զարդերԴեկտեմբերի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 61-ամյա Վարդան Ա․-ն և հայտնել, որ մոտ 1 ժամ առաջ, վերադառնալով իր բնակարան, նկատել է, որ բնակարանից գողացել են 9 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդ և «Iphone» տեսակի բջջային հեռախոս, հաղորդում է Shamshyan.com-ը: Դեպի վայրում Վարդան Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 10։30-ից մինչև 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը բացել է իրեն պատկանող բնակարանի մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել է 9 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա և արծաթյա մատանիներ՝ իրեն պատճառելով գույքային վնաս: Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին:Ավելին12:1531.12.24 -
ՔաղաքականՀայաստանի իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգային հիմնական դերակատարները ուղեկցեցին գործընթացը․ Աբրահամյան2 տարի առաջ այս օրը, երբ ամենուրեք նախատոնական եռուզեռ ու տրամադրություններ էին, այդ ժամանակ դեռ բլոկադայի մեջ գտնվող Արցախում դատարկ խանութներ էին, ամենուրեք՝ տագնապի զգացում: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Կարծես շատերը չեն հիշում կամ չեն ուզում հիշել տառապանքի այն օրերը, որոնք ուղեկցեցին արցախցի մեր հայրենակիցներին, իսկ մի փուլում բերեցին ծանր պատերազմ և բռնի տեղահանություն: Այսօր է՛լ առավել լկտի ու ինքնագոհ իրենց պահում են բոլոր նրանք, ում հանցավոր անգործությամբ, իսկ որոշ դրվագներով` պայմանավորվածությամբ, հանձնվեց Արցախը: Տեղի ունեցածին որևէ արդարացում կամ բացատրություն չկա: Հայաստանի իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգային հիմնական դերակատարները ոչինչ չտվող տեքստերով ուղեկցեցին գործընթացը: Այսօր ոչ պակաս անբարոյական վարք են դրսևորում բոլոր այն անձինք, ովքեր գործող իշխանությանը սպասարկելու նպատակով կամ արդարացումներ են փնտրում Արցախի հանձնման համար, կամ տարբեր նեղ շահերի ծառայեցման համար «պատասխանատուի բաճկոնը» փորձում են հագցնել իշխանությունից դուրս գործող ուժերին կամ գործիչներին: Քարոզչության դերը ժամանակակից աշխարհում դժվար է թերագնահատել, սակայն պատմության ակնհայտ կեղծումները պարզապես հնարավոր չեն: Այլ է, երբ իշխանությունն է ուզում փրկել իր դեմքը, լրիվ այլ բան, երբ դա ներքաղաքական «ռազբոռկաների» համատեքստում անում են արտաքուստ ոչ իշխանական թվացող, սակայն նեղ շահերից ելնելով՝ կամա թե ակամա, իշխանության օրակարգը սպասարկող դեմքերը: Ինչևէ, 2 տարի առաջ Արցախում սովի, անարդարության և գոյության կռիվ տվող Արցախցին այլևս իր բնօրրանում չէ: Ճիշտ է` նրանց հիմնական մասն իր հայրենիքի հայաստանյան հատվածում է ապրում, սակայն դա եղած վերքերը ոչ մի կերպ չի սպիացնում»:Ավելին12:0031.12.24 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․68 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․8 դրամ:Ավելին11:3031.12.24 -
ՀասարակականՀավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին․ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնումՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին:Ավելին11:0031.12.24 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենաԴեկտեմբերի 30-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Սևան քաղաքում, Նիգավան գյուղում և Մարտունի-Գետափ ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա և 7 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։Ավելին10:4531.12.24 -
ՀասարակականԿեղծ խաղաղությունից մինչև 100 տարվա մենություն. Ամանորը՝ «5-րդ ալիքի» հետ5-րդ ալիքը անմոռանալի ու հագեցած հունվար է խոստանում: Ամանորին ու տոնական հանգստի օրերին մեր հեռուստաընկերությունը որակյալ ֆիլմեր ու բազմաժանր հաղորդումներ է ցուցադրելու: Ամենասպասված նորույթը մարկեսյան է. Նեթֆլիքսը էկարնավորել է «Հարյուր տարվա մենություն»-ը, իսկ 5-րդ ալիքը ձեզ համար թարգմանել է հայերեն: Եվս մեկ մեծ պրեմիերա է սպասվում՝ 5-րդ ալիքի նկարահանած «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական խաղարկային ֆիլմն եք տեսնելու:Ավելին10:3031.12.24 -
ՀասարակականՃՏՊ` Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներԴեկտեմբերի 31-ին, ժամը 02:47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և ընկել ձորակը (մոտ 5 մետր): Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ա. Հ-ն (ծնված 2021 թ․), Ա․ Հ․-ն (ծնված 1964 թ․), Շ․ Ն․-ն (ծնված 1992 թ․), Ա․ Հ․-ն (ծնված 2015 թ․) և Ա․ Հ․-ն (ծնված 2021 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները ուղևորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։Ավելին10:1531.12.24 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին արևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին10:0031.12.24 -
ՀասարակականԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենա է այրվելԴեկտեմբերի 30-ին՝ ժամը 19:27-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ին այրվում է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 2002 թ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:42-ին: Այրվել է ավտոմեքենան:Ավելին09:4531.12.24 -
ՏարածաշրջանՍալոմե Զուրաբիշվիլին զրկվել է պետական պաշտպանությունիցՄիխեիլ Ղավելաշվիլին հաստատեց «Պետական պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունը, ըստ որի՝ Սալոմե Զուրաբիշվիլին զրկվում է պետական պաշտպանությունից, փոխանցում է Aliq.ge-ին։ Թեև փոփոխություններն արդեն ուժի մեջ են մտել, բայց օրինական նախագահը դեռ պաշտպանված է պետական անվտանգության կողմից։ Նա պետական հաշվեկշռում ունի նաև իրեն ծառայող մեքենա։ «TV Pirveli»-ի փոխանցմամբ՝ հարցին, թե որքան ժամանակ է անվտանգության ծառայությունը սպասարկելու Սալոմե Զուրաբիշվիլիին, անվտանգության ծառայության ներկայացուցիչներն ասել են, որ իրավասու չեն քննարկելու այդ հարցը։ Հիշեցնենք, դեկտեմբերի 29-ին Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանում կայացավ Միխեիլ Ղավելաշվիլիի երդմնակալությունը։ «Վրացական երազանք»-ն արարողությանը չէր հրավիրել Վրաստանում հավատարմագրված դիվանագետներին։ Ներկա չէին նաև ընդդիմության ներկայացուցիչները։Ավելին09:3031.12.24 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզումԴեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 00:50-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 30-ին, ժամը 20։50-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․54⁰ և արևելյան երկայնության 45.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Վահան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։Ավելին01:2831.12.24
2024-12-30
-
ՀասարակականՄանրամասներ՝ Էջմիածին-Մարգարա ճանապարհին տեղի ունեցած վթարիցԴեկտեմբերի 30-ին, ժամը 18:51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1981 թ.) և «Honda» (վարորդ՝ Հ․ Ա․, ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Տ․ Ա․-ն (ծնված 1991 թ.), Մ․ Կ․-ն (ծնված 2016 թ.) և Ա․ Կ․-ն (ծնված 2016 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են ճանապարհը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:Ավելին23:5930.12.24 -
ՄիջազգայինԱրյունալի պատերազմի վերջին օ՞րն է. Զելենսկին շատ կարևոր փաթեթ է սպասում ԱՄՆ-իցՄինչ ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարում է, թե այսօր կամ վաղը պատերազմն ավարվելու է, ռուս-ուկրաինական ճակատում Մոսկվան նոր բնակավայրերի նկատմամբ վերահսկողության ու ուկրաինական բանակի կրած կորուստների մասին է հայտնում: Կիևն էլ է պնդում, թե վերջին 24 ժամում 2010 ռուս զինվորական է զոհվել ամբողջ ճակատում:Ավելին23:4530.12.24 -
ԻրավականԴանակահարություն՝ հացկերույթի ժամանակ․ դանակահարողը հայտնաբերվեց սահմանային անցակետումԴեկտեմբերի 29-ին՝ ժամը 21:29-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ Մարց գյուղում շինարարության ժամանակ մետաղյա թիթեղի վրա ընկնելու հետևանքով «որովայնի առաջնային պատի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել նույն գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդու: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: «Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղամարդն ունի նաև այլ վնասվածքներ, և դրանք բոլորովին էլ պատահարի հետևանք չեն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 19-ի սահմաններում Մարց գյուղի տներից մեկում, հացկերույթի ընթացքում, ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանել են տուժած տղամարդն ու նրա 33-ամյա համագյուղացին, և վերջինս էլ ձեռքերով հարվածներ է հասցրել տղամարդուն, մեկ անգամ էլ գործի է դրել իր մոտ եղած դանակը: Քրեական ոստիկանության մարզային վարչության, համայնքային ոստիկանության Թումանյանի և Նոյեմբերյանի բաժինների համատեղ միջոցառումների արդյունքում 33-ամյա տղամարդը Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և տեղափոխվել է Նոյեմբերյանի բաժին, որտեղ էլ տարված բացատրական աշխատանքի արդյունքում կատարվածի վերաբերյալ տվել է հաղորդում՝ նշելով, որ դանակը նետել է Մարց գետը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է Թումանյանի բաժնի ձերբակալվածների պահման վայր: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։Ավելին23:3030.12.24 -
ՄիջազգայինԲոլորը մտերմանում են Թրամփի հետ և ընծայում միլիոններԱՄՆ նախագահական վերջին ընտրություններում դեմոկրատներին սատարած Սիլիկոնյան հովտի միլիարդատերերը հանրապետական Թրամփի հետ մտերմանալու քայլեր են անում: «Ամազոն»-ի հիմնադիր Բեզոսն ու «Մետա»-ի ղեկավար Ցուկերբերգը յոթանիշ նվիրատվություներ են անում Թրամփի երդմնակալության համար: Թրամփը, որ մեղադրում էր միլիարդատերերին 2020-ի իր ընտրական պարտության համար, հիմա նրանց գովքն է կապել:Ավելին23:1530.12.24 -
ԻրավականԿարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի մասին որոշումը կրկին հետաձգվել էՏեղեկացնում ենք, որ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշման դեմ բողոքի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր՝ Ա․ Նահապետյան) որոշման կայացումը կրկին անգամ հետաձգվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը: «Նախ որոշման հրապարակումը նշանակված էր 2024թ․ դեկտեմբերի 19-ին, ապա այն հետաձգվեց 2024թ․ դեկտեմբերի 30-ին։ Այժմ Դատարանը որոշում է կայացրել բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին, որը տեղի կունենա 2025թ․ հունվարի 9-ին: Ուշագրավ է, որ բողոքը ներկայացվել է դեռևս 2024թ․ նոյեմբերի 21-ին։ Գտնում ենք, որ կալանքի դեմ բողոքի քննության նման երկար ու հետաձգումներով քննությունը կոպտորեն խախտում է Կարեն Հակոբյանի արդար դատաքննության իրավունքը։ Այնուամենայնիվ, հուսով ենք, որ բողոքի քննության այս հերթական հետաձգումն ունի բացառապես բողոքի քննության համար նշանակություն ունեցող հարցերում ավելի խորամուխ լինելու նպատակ և պայմանավորված չէ այլ՝ օրենքով չնախատեսված հանգամանքներով։ Հիշեցնենք, որ գործարար, նախկինում երբևէ չդատապարտված Կարեն Հակոբյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ, սակայն մեղադրանքի հիմքում որևէ ապացույց առկա չէ և հիմնված է բացառապես ենթադրությունների վրա»,- նշված է հայտարարությունում։Ավելին23:0030.12.24 -
ՀասարակականՈստիկաններն ու փրկարարներն անցել են ուժեղացված ծառայության. ՆԳ նախարարը հետևել է անձնակազմի շարային ստուգատեսինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 30-ին ներկա է եղել Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմի շարային ստուգատեսին։ Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը ներկայացրել են ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը։ Ստուգվել է ծառայողական մեքենաների համալրվածությունը, տեխնիկական վիճակը, օգտագործվող հատուկ տեխնիկայի և սարքավորումների հագեցվածությունը, ծառայողների արտաքին տեսքը։ Նախարարը դիմելով ծառայողներին՝ հորդորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ ուժեղացնել ծառայությունը՝ դեպքերի, պատահարների կանխարգելման և անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով։ Արփինե Սարգսյանը ոստիկաններին կոչ է արել խիստ լինել օրինախախտների նկատմամբ, ուժեղացնել հսկողությունը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ, մարդաշատ վայրերում և առևտրի կենտրոններում իրականացնել հերթապահություն, ինչը կնպաստի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման արդյունավետությանը։ Նա հանձնարարել է ուժեղացված հսկողության շրջանակում նաև ակտիվացնել աշխատանքը հանցագործությունները կանխելու ուղղությամբ, իսկ արդեն գրանցված դեպքերին արձագանքել օպերատիվորեն՝ օգտագործելով ողջ ներուժը։ Փրկարար ծառայողներին նախարարը հորդորել է, եղանակային փոփոխություններով պայմանավորված, ուժեղացնել հսկողությունը հանրապետության ավտոճանապարհներին՝ իրականացնել հերթապահություն, ինչպես նաև՝ կանխարգելիչ միջոցառումներ, օպերատիվորեն արձագանքել քաղաքացիների ահազանգերին։ Ստուգատեսից հետո ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։Ավելին22:4530.12.24 -
ՀասարակականՇիրակի մարզում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել. վարորդն ու ուղևորը Հոլանդիայի քաղաքացիներ ենԱյսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մարալիկ-Սառնաղբյուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան ու մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել են պայքարել վարորդը՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած Մարալիկի հրշեջ-փրկարարները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդն ու ուղևորը Հոլանդիայի քաղաքացիներ են եղել։Ավելին22:3030.12.24 -
ՄիջազգայինՀերթեր՝ բանկոմատների մոտ և չդադարող թալան. խորանում է սիրիական ճգնաժամըՍիրիան ուզում է փոխադարձ հարգալից կապեր պահել Իրանի և Ռուսաստանի հետ: «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմադ ալ-Շարաան: «Հարաբերությունները պետք է հիմնված լինեն երկու երկրների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի և երկու երկրների գործերին չմիջամտելու վրա»,- ընդգծել է Շարաան: Նա կոչ է արել Թեհրանին վերանայել իր տարածաշրջանային քաղաքականությունն ու միջամտությունները և նշել, որ ընդդիմադիր ուժերը պաշտպանել են Իրանի դիրքերը Ասադին հեռացնելու համար մղվող մարտերի ընթացքում, չնայած գիտեին, որ Իրանը Ասադի հիմնական աջակիցն է: Շարաան խոսել է նաև Ռուսաստանի, իր բառերով, «աշխարհի երկրորդ ամենահզոր երկրի» հետ խորը ռազմավարական շահերի կարևորության մասին: Հայտարարել է, որ Սիրիայի ողջ սպառազինությունը ռուսական ծագում ունի, և շատ էլեկտրակայաններ կառավարվում են ռուս փորձագետների կողմից:Ավելին22:1530.12.24 -
ԻրավականԱնցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար․ 4 մարդ զոհվել էԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 27-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 237 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու`51, մարմնական վնասվածք պատճառելու`23, թմրանյութի հայտնաբերման՝ 20, անձնական ունեցվածքի գողության`19, ֆիզիկական ներգործության` 16, խարդախության՝ 15, շոթման՝ 13, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 10, հոգեկան ներգործության՝ 8, կեղծ փաստաթղթի՝ 6, սառը զենքի հայտնաբերման՝ 4, վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ինքնիրավչության՝ 3-ական, մարդու առևանգման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, թմրանյութի իրացման, հետմտելու, կանխամտածված սնանկության, ցուցմունք տալուց հրաժարվելու, կեղծ եզրակացության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, փաստաթուղթ հափշտակելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, սուտ մատնության, անհետաձգելի որոշումը չկատարելու և երեխայի խնամքի պարտականությունները չկատարելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, խարդախության՝ 3, գույքի ոչնչացման կամ վնասման՝ 2, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, գույքը վնասելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։ Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 4 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 48 պատահար․ 4 մարդ զոհվել է, 80-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին22:0030.12.24