Լրահոս

2025-01-02
  • Img default alt hy
    Հասարակական
    Աբովյան քաղաքում մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
    Հունվարի 1-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություններ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ վիրավոր քաղաքացիներ կան, հայտնում է ֆոտոլրագրող -ը։
    12:50
    02.01.25
    Ավելին
  • Հայաստան
    Սյունիք. «Կուճիր Ղարաբաղի» մեծ վախն ու հույսը՝ կյանքի ու մահվան խաչմերուկում
    Վազգեն Սարգսյանն ասում էր՝ «Հողը գրիչով չեն վերցնում»: Նույն միտքը նույն կրքով, ուրիշ բառերով շատերն են ասում Սյունիքում, ուր «Հայլուրի» արցախցի ռազմական թղթակիցներ Ծովինար Բարխուդարյանն ու Տիգրան Գասպարյանն են գնացել: Բռանագաղթից մեկ տարի երեք ամիս անց նրանք ուժ են գտել իրենց մեջ այդքան մոտենալու իրենց տանը՝ իմանալով, որ տուն չեն հասնելու: Տան ջերմություն նրանք Գորիսում են գտել:
    12:35
    02.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հրաձգություն՝ Նյու Յորքի գիշերային ակումբում․ կան զոհեր և վիրավորներ
    Նյու Յորքի ոստիկանությունը շրջափակել է գիշերային ակումբը, որտեղ անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա։ Այս մասին հայտնում է rbc-ն։ Անհայտ անձը երեկ երեկոյան կրակ է բացել Նյու Յորքի արևելքում գտնվող Քուինսի Amazura գիշերային ակումբի մոտ, ինչի հետևանքով առնվազն 10 մարդ վիրավորվել է։ Տարածքը ներկայումս շրջափակված է, ոստիկանությունը փնտրում է մոխրագույն Infiniti-ին: Հրաձգության հետևանքով առնվազն 10 վրավորի մասին հայտնել է New York Post-ը և ABC7-ը: Տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ, այդ թվում՝ Քոհենի մանկական բժշկական կենտրոն: Ոստիկանությունը չի հայտնել զոհերի ստույգ թիվը, սակայն պարզաբանել է, որ նրանցից ոչ մեկի վիճակը ծանր չէ։ Տեղի լրատվամիջոցները հայտնում են 6 զոհի մասին։ Տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ Տարեսկզբից սա ԱՄՆ-ում երրորդ միջադեպն է, որը կարելի է որակել որպես ահաբեկչություն։ Այսպես, հունվարի 1-ին անհայտ անձը պիկապ մեքենայով մխրճվել է Նոր Օռլեանում ամբոխի մեջ՝ սպանելով 15 մարդու և վիրավորելով մոտ 30 հոգու։ Մտնելով ամբոխի մեջ՝ հարձակվողը դուրս է եկել մեքենայից և կրակ բացել, իսկ ոստիկանները սպանել են նրան։ պատասխան կրակով. Պարզվել է, որ նա «Իսլամական պետության» (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) կողմնակից է, Տեխասի բնակիչ Շամսուդ-Դին Ջաբարը։ Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունից մեկ օր անց Cybertruck էլեկտրական պիկապ մեքենան պայթել է Լաս Վեգասի Trump International հյուրանոցի մուտքի մոտ։ Արդյունքում վարորդը մահացել է, իսկ 7 անցորդ ստացել է թեթև վնասվածք։
    12:00
    02.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    11:30
    02.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ունենք մի բուռ Հայաստան, որը պետք է ատամներով պահենք, երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը. Աստղ Գալեյան
    44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ուղերձ է հղել հայ զինվորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ. «Դեռ տարիներ առաջ, երբ Մխիթարս դպրոցական էր, մենք միասին նամակ–շարադրություն գրեցինք հայ զինվորին։ Եվ երբ որդիս զորակոչվեց, ես այս նամակը հաճախ էի կարդում, հուզվում էի, ժպտում, հպարտանում։ Ցավոք, այսօր այս նամակը կարդալիս միայն հուզվում եմ։ Այս նամակն արդեն գրում եմ որդուցս հետո․ «Բարև հայ զինվոր, քեզ գրում և իր սրտի խոսքն է փոխանցում մի մայր, ով իր ամենաթանկն է նվիրել հայրենիքին։ Հայոց բանակում ծառայելը մեծ պատիվ է, հուսով եմ, որ դու գիտակցում ես՝ ինչքան մեծ պատասխանատվություն է հայրենիքին ծառայելը, բանակի ուժը զինվորի խիզախության մեջ է։ Քո նման տղաների շնորհիվ է, որ գլուխներս հանգիստ դնում ենք բարձին, մեր բոլորի անվտանգությունը ձեզ է վստահված։ Ուզում եմ, որ դու պատվով ծառայես, խաղաղ ծառայես, ողջ–առողջ վերադառնաս հայրենի օջախ։ Զինվո՛ր, որդի՛ս, միայն բանակի զգոնությունն է, որ երկրին ուժ է տալիս, ուժեղ ու հզոր բանակը քո երկրի գոյության երաշխիքն է։ Հիշի՛ր, երբեք խաղաղություն մուրալով հայրենիք չես պահի, խաղաղությունը պարտադրում են զենքով, ուժով, գիտելիքով ու մեր երկրի համար նահատակված հերոսների օրինակով։ Հիշե՛ք, մեր ազգը երբեք չի եղել «ազգ–նահատակ», մենք եղել ենք «ազգ–հաղթանակ», մենք ունենք մի բուռ Հայաստան, որը պետք է ատամներով պահենք, մենք ունենք գերեվարված Արցախ աշխարհ, մեր մեջ, ձեր մեջ երբեք չպետք է մարի Արցախ վերադառնալու հույսը․ հույս, որի համար շատ լավ սերունդ, ոսկե սերունդ իր կյանքը չխնայեց։ Չխնայեց, որովհետև նրանք Չաուշի, Անդրանիկի Նժդեհի, Ավոյի, Թաթուլի, Դուշմանի սերունդն են։ Չխնայեցին, որովհետև գիտակցեցին, որ թիկունքում հայրենիքն է, հայրը, մայրը, քույրը, եղբայրը։ Նրանք ընկան, որովհետև չթողեցին ընկերոջը։ Հայոց բանակի խիզախ զինվոր, արդեն 4 տարի է, ինչ «շնորհավոր Ամանոր» նախադասությունն ասում եմ Եռաբլուրում, բայց այսօր ես բացառություն կանեմ ու քեզ կասեմ․ «Զինվո՛ր, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, թող այն խաղաղությամբ գա, թող որ այն հայրենիքս մաքրի չարից ու չարիքից, թող որ այն հայի համար լինի հաղթանակի, հպարտության, բարգավաճման տարի, թող երկրի երեսից վերանան բոլոր տեսակի զենքն ու զինամթերքը։ Զինվո՛ր, խաղաղ ու անփորձանք ծառայություն եմ քեզ ցանկանում։ Ես հավատում եմ քեզ՝ «Հայոց բանակի» զինվոր»։
    11:00
    02.01.25
    Ավելին
2025-01-01
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար` Առինջ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում. կան տուժածներ
    Հունվարի 1-ին, ժամը 18։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
    23:40
    01.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին հարցին
    Մխիթարյանը պատասխանել է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին հարցին
    21:04
    01.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Արարատից՝ Վայոց ձոր. 100 տուն են սարքում, որ «հանձնեն թուրքերին»
    Երասխում աչք չեն փակում շինարարական աղմուկից: Բնակարանաշինության բում է Արարատի մարզի այդ գյուղում, որը պաշտպանելիս 5 հայ զինծառայող է զոհվել 44-օրյա պատերազմին հաջորդած երեք տարիներին՝ Սամվել Ալավերդյանը, Վահան Թաթոսյանը, Գեղամ Սահակյանը, Հրաչ Մանասարյանը, Արշակ Սարգսյանը: Թանձր լռություն ու ահագնացող անորոշություն է հարևան Տիգրանաշենում, որը այն չորս գյուղերից մեկն է, որը որպես ադրբեջանական անկլավ, պահանջում է Ալիևը:
    18:40
    01.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Նյու Օռլեանում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կա 10 զոհ, ևս 30-ը վիրավորվել է
    Արտակարգ իրավիճակների պատրաստության բաժնի հայտարարության մեջ ասվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ի սահմաններում քաղաքի Բուրբոն փողոցում՝ ֆրանսիական թաղամասում: CBS-ի լրագրողը Բուրբոն և Կանալ փողոցների խաչմերուկում տեսել է մարդկանց վնասվածքներով գետնին ընկած:
    16:49
    01.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
    Իրանի Քերման նահանգի հարավում՝ Ֆարյաբում, Ռիխտերի սանդղակով 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է Mehr-ը, այն գրանցվել է ժամը 13:32-ին:
    16:29
    01.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչ եղանակ է սպասվում հունվարի 1-5-ը
    Հանրապետության տարածքում հունվարի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    15:40
    01.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն, դшնшկшհարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ
    Հունվարի 1-ին, ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արջուտ բնակավայրում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև և կան դանակահարվածներ։
    15:20
    01.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Դադարեցվել է ՌԴ-ից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցումը. «Գազպրոմ»
    Ռուսական «Գազպրոմ» գազարդյունաբերական ընկերությունը դադարեցրել է ՌԴ-ից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի մատակարարումը, հայտնում է ընկերությունը Telegram-ի իր ալիքում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
    14:55
    01.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եռաբլուրում ուխտի համար ենք գտնվում՝ ազատագրել մեր երկիրը, վերացնել չարիքը մեր կյանքից․ Բագրատ Սրբազան
    Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամանորյա այս գիշերը Եռաբլուրում է՝ բազմաթիվ քաղաքացիների հետ։ Հանուն հայրենիքի ընկած հերոսների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Սրբազանն ուղերձով դիմեց ժողովրդին․
    13:34
    01.01.25
    Ավելին
  • Հասարակական
    Տավուշ. Գիշերը չեմ քնում, տկլոր նստում-մտածում եմ՝ էս ի՞նչ ա կատարվում մեզ հետ
    Միայն պաշտոնական տվյալով՝ Հայաստանը առնվազն 200 քառակուսի կիլոմետր կենսական նշանակության տարածք է կորցրել: Ադրբեջանական զորքերն են օկուպացրել: Մեր երկրի քաղաքական ղեկավարությունը տարածքային կորուստ չի համարում այն, ինչ այս տարի եղավ Տավուշում: Այնտեղ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սահման գծվեց- զատվեց-պատնեշվեց. Ադրբեջանին հանձնվեցին հողեր, որոնք փաստացի Հայաստանինն էին երեք տասնամյակ ու քարտեզով էլ Հայաստանինն էին՝ հանրապետության խորհրդայնացումից առաջ:
    13:05
    01.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
    11:00
    01.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
    Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք:
    10:37
    01.01.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, 2024 թվականն ահա պատմություն է այլեւս: Բայց այդ պատմությունն առանձնանում է իր էությամբ ու բովանդակությամբ: 2024 թվականին ձեւավորվեց եւ այսօր, հիմա յուրաքանչյուրիդ առաջ է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Սա շրջադարձային կետ է մեր պատմության համար, որովհետեւ այդ գաղափարախոսությամբ առաջարկվում է այլ դիտանկյունից նայել ոչ այնքան եւ ոչ միայն մեր անցած ճանապարհին, այլեւ մեր ապագային: Առաջին հերթին՝ մեր ապագային: Իրական Հայաստանի գաղափարախոսությունն առաջարկում է այլ դիտանկյունից նայել մեր պետությանը, նրա գործառնական նշանակությանը, մեր ներքին եւ արտաքին հարաբերություններին, մեր տարածաշրջանին ու աշխարհին, առաջարկում է, որ այլ դիտանկյունից նայենք ինքներս մեզ, որպես հավաքական ամբողջություն եւ մեզնից յուրաքանչյուրն ինքն իրեն, իր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության հետ իր հարաբերություններին: Իրական Հայաստանը Խաղաղության մեր օրակարգի հայեցակարգային, գաղափարական հիմքն է ու հիմնավորումը, եւ ուղիղ եմ ուզում ասել, առանց Իրական Հայաստանի գաղափարախոսության Խաղաղության օրակարգի իրագործումն անհնար է: Այսօր շատերն են հանդես գալիս հասկանալի հարցադրումով. իսկ որքանո՞վ է իրագործելի եւ իրատեսական Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ու դրա վրա հիմնված Խաղաղության օրակարգը: 2018 թվականի մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշմամբ եւ այլ գործընկերների հետ խորհրդակցելով, ձեզ ներկայացրի Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատելու` իշխանության փոփոխություն, ի վերջո Հեղափոխություն իրականացնելու ծրագիրն ու հայեցակարգը, եւ այդ հայեցակարգի ներկայացման պահին հայաստանցիների ճնշող մեծամասնությունը դա որքան էլ ցանկալի, նույնքան անիրատեսական էր համարում, ըստ էության անհնար: Բայց Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա Հեղափոխությունը տեղի ունեցավ՝ համարձակության, հետեւողականության, շրջահայացության, նախապես որդեգրված հստակ ռազմավարության ու մարտավարության, բայց նաեւ ճկունության եւ ստեղծագործականության, ինչպես նաեւ բոլորիդ աջակցության շնորհիվ: Խաղաղության օրակարգի պարագայում իրավիճակը, իհարկե, նույնը չէ, որովհետեւ դրա իրագործումը կախված է ոչ միայն մեր ժողովրդից ու Կառավարությունից: Բայց երկու իրավիճակները նման են այնքանով, որ ես առաջարկում եմ քննարկել եւ կենտրոնանալ մե՛ր եւ ոչ թե ուրիշների անելիքների եւ ասելիքների վրա, եւ սա հաջողության եթե ոչ երաշխիք, առնվազն էական պայման է: Այդպես մենք վարվեցինք 2024 թվականի ապրիլ-մայիսին, երբ նախ Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրի Իրական Հայաստանի հայեցակարգը եւ մեր Կառավարությունը խորհրդարանական մեծամասնության եւ ժողովրդի աջակցությամբ կարողացավ բավարար կամք եւ վճռականություն ցուցաբերել Բերքաբեր-Կիրանց-Ոսկեպար հատվածում սահմանազատման, իմ գնահատմամբ, ճակատագրական գործընթացը մեկնարկելու համար: Սիրելի՛ ժողովուրդ, սահմանազատման գործընթացը, ի հեճուկս բոլոր քննադատությունների, հաջողության պատմություն է, մեր պետության, անկախության, անվտանգության ու բարեկեցության կարեւորագույն անկյունաքար: Գնացեք եւ սեփական աչքերով տեսեք սահմանազատված Կիրանցը, եւ ձեզ համար պարզ կլինի, թե ինչ նկատի ունենք անկախություն, անվտանգություն ասելով, ինչ նկատի ունենք Իրական Հայաստան եւ Խաղաղության օրակարգ ասելով: Գիտեմ, որ այսօր բազմաթիվ տներում եւ ընտանիքներում, համայնքներում եւ բնակավայրերում կան բազմաթիվ պրոբլեմներ, դրանցից շատերին Կառավարությունը լուծումներ է առաջարկել եւ կոնկրետ լուծումներ տվել, շատերը շարունակում են մնալ չլուծված: Վստահ եմ, ուղղակի կասկած չունեմ, այդ բոլոր խնդիրները հերթով կստանան իրենց լուծումը, եւ մենք հետեւողականորեն զբաղվելու ենք դրանց խորքային լուծմամբ: Բայց տարեմուտի այս ուղերձում չեմ անդրադառնում այդ խնդիրներից ոչ մեկին ոչ թե նրա համար, որ չեմ ուզում արձանագրել, խորությամբ չեմ ըմբռնում դրանց կարևորությունը, այլ պարզապես այսօր ուզում եմ առավել ընդգծել այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք, դեռ գտնվում ենք խաչմերուկի վրա, ռազմավարական ու պատմական ընտրության առաջ եւ մեր այդ ընտրությունից է կախված մնացած բոլոր հարցերի կապակցությամբ մեր բովանդակային ընկալումը: Իրական Հայաստանը՝ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը, պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա ոչ միայն Կառավարության ու խորհրդարանական մեծամասնության, այլեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, եւ այդ գաղափարախոսության առանցքային ընկալումն այն է, որ պետությունն իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունն ապահովելու, ինքնությունը պահպանելու եւ զարգացնելու գործիք է եւ ուրիշ ոչինչ: Եվ ուրիշ ոչինչ՝ չնայած այն ընդգրկում է գործնականում ամեն ինչ, և այդ ամեն ինչը տեղավորվում է վերը թվարկած իմ հասկացությունների մեջ, և անվտանգության, բարեկեցության, ազատության, երջանկության, ինքնության պահպանման և զարգացման այս նպատակին հասնելու մի ճանապարհ կա՝ կրթություն եւ աշխատանք, աշխատանք և կրթություն: Կրթություն եւ աշխատանք, նաեւ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, նրա նրբություններն ու երկընտրանքները, մարտահրավերներն ու հնարավորություններն ավելի ամբողջական եւ մանրամասն հասկանալու համար, որովհետեւ համոզված եմ՝ բոլոր այն պրոբլեմները, որ ունենում ենք եւ ունենք արտաքին եւ ներքին քաղաքականության ոլորտում, տնտեսության ու պետական կառավարման մեջ, իրավական, հանրային, քաղաքական բնագավառներում, այդ թվում՝ գաղափարախոսական վակուումի ու պատրաստության պակասության կամ հաճախ բացակայության հետեւանք են: Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ, Սա իմ 7-րդ Ամանորյա ուղերձն է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: Այդ ուղերձները հղվել են տարբեր իրավիճակներում, ունեցել են տարբեր տրամադրություններ՝ էյֆորիայից մինչեւ տրտմություն, բայց դրանց բոլորի հիմքում դրված է եղել ռազմավարական մի նպատակ. գտնել ճանապարհն ու բանաձեւը մեր պետության ու պետականության, անկախության և ինքնիշխանության ոչ միայն զարգացման, այլև հարատեւության համար: Եվ համոզված եմ, այսօր համոզված եմ՝ այդ բանաձեւն ու գաղափարախոսությունը գտնված է, եւ դա Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ, որ մեզ հնարավորություն է տալիս իրագործել պետականության, անկախության հարատեւության օրակարգը, եւ այդ օրակարգի բարեհաջող իրագործումը կախված է նաեւ նրանից, թե մենք ինչքան եւ ինչպես կաշխատենք, թե մենք ինչքան եւ ինչպես կսովորենք պետություն ունենալ, հարատեւ պետություն ունենալ: Իսկ աշխատանքը եւ կրթությունը փոխվելու ու վերափոխվելու մասին են, ավելի գրագետ, ավելի մրցունակ, ավելի իմացող, ավելի խորաթափանց լինելու մասին են՝ հիմնված պետության հարատեւության օրակարգից բխող անհրաժեշտությունների վրա: Մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք, սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք: Սա է 2025 թվականի տարեմուտի իմ ուղերձի առանցքային ասելիքը, եւ այն, որ 2025 թվականը դիմավորում ենք էականորեն ավելի խաղաղ, էականորեն ավելի կայուն, էականորեն ավելի անվտանգ միջավայրում, էականորեն ավելի անկախ, էականորեն ավելի ինքնիշխան, էականորեն ավելի վստահ քան նախկինում, ահա այս ամենը Իրական Հայաստանի, աշխատանքի եւ կրթության, փոխվելու եւ վերափոխվելու ռազմավարության արդյունք է: Այդ արդյունքը պետք է գնահատենք եւ այդ արդյունքը պետք է զարգացնենք, բայց սրա համար այդ արդյունքը նախ պետք է ճանաչենք, նախ պետք է տեսնենք: 2024 թվականը վերջին քսան տարվա համեմատության մեջ ամենախաղաղ եւ ամենահանգիստ տարին է եղել մեր երկրի համար, եւ այս փաստը, իրոք, պետք է խորությամբ ու լրջորեն վերլուծել: Այդ փաստի վրա հիմնվելով՝ պետք է ունենալ հաջորդ ավելի հանգիստ ու ավելի խաղաղ տարին, հետո երրորդ ավելի հանգիստ ու խաղաղ տարին, հետո հնգամյակը, հետո տասնամյակը, հետո հարյուրամյակը եւ այդպես շարունակ: Մենք գնում ենք այդ ճանապարհով, եւ սա է այն ճանապարհը, որով պիտի առաջնորդվենք եւ որով պիտի առաջնորդենք: Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը եւ շնորհավոր Նոր տարի:
    00:04
    01.01.25
    Ավելին
2024-12-31
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք պարտավոր ենք միասնական կանգնելու մեր պետության, պետականության, բանակի կողքին․ Սասուն Միքայելյան
    ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, արցախահայություն, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ Երկրապահ կամավորականների միությունն ու վարչությունը շնորհավորում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ ցանկանում ամուր հավատ եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ: Մուտք գործելով 2025 թվական, մաղթում ենք, որ մեր երկիրն ու ազգը նոր ուժով, համազգային համախմբվածությամբ դիմակայեն ցանկացած մարտահրավերի։ Թող Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոները բոլորիս հավատ, ուժ, միասնություն բերեն։ Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր․ «Մեզ համար պատվի ու արժանապատվության հարց է ամուր եւ հզոր Հայաստան կերտելը։ Իսկ դա միայն ցանկությամբ, պահանջելով կամ բարեմաղթանքներով չի տրվում։ Չարչարվել ու քրտնել է անհրաժեշտ»։ Եվ այո՛, մենք պարտավոր ենք միասնական կանգնելու մեր պետության, պետականության, բանակի կողքին: Սիրելի՛ հայրենակիցներ Առանձնահատուկ շնորհավորում ենք այս օրերին սահմանում կանգնած երկրապահ կամավորականներին, մեր բանակին՝ քաջարի զինվորներին։ Շնորհավորում ենք Պատանի երկրապահներին, ովքեր մեր հզոր ապագա կերտողներն են։ Առանձնահատուկ շնորհավորում ենք մեր հերոս մայրերին, քույրերին, սահմանում մեր կողքին կանգնած կանանց։ Մեր խոնարհումը զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին։ Աստված պահապան մեր հայրենիքին, հայ ժողովրդին, բոլորիս ընտանիքներին։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ։ Փա՛ռք մեր պետությանն ու պետականությանը»:
    23:59
    31.12.24
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ
    Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ
    23:50
    31.12.24
    Ավելին