Լրահոս
2025-01-06
-
Շարունակվում է Telegram-ի վրա հաքերային hարձակnւմը. մեդիափորձագետՏեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը թելեգրամյան իր ալիքում զգուշացնում է ֆիշինգային հարձակումների նոր ալիքի մասին, որոնք տեղի են ունենում Telegram, Viber և WhatsApp հավելվածներում։Ավելին18:5606.01.25 -
ՀասարակականՎիճաբանություն՝ Լոռու մարզում․ հնչել են կրակոցներ․ կա վիրավորԱյսօր՝ հուվարի 6-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին18:3806.01.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեղադրանքներ՝ Բաքվից. ՀՀ ՊՆ-ն պատասխանում էՀայլուր 18։30 Ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեղադրանքներ՝ Բաքվից. ՀՀ ՊՆ-ն պատասխանում էԱվելին18:3006.01.25 -
ՀասարակականԿարմիրբերետավորներ, ականազերծողներ. Փաշինյանի այցով պայմանավորված Արուճում ուժեղացված ծառայություն է իրականացվում․ News.amՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին մեկնում է Արագածոտնի մարզի Արուճ խոշորացված համայնք, որտեղ տեղի է ունենալու Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնը:Ավելին18:2406.01.25 -
ՀասարակականՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Սուրբ Ծննդյան կապակցությամբ«ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը մաղթում է, որ օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս կառուցել ավելի ամուր համայնքներ և ստեղծել ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ, որոնք հասանելի են բոլորին»,- ասվում է հաղորդագրությունում։Ավելին18:1006.01.25 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ուժգնությունը կազմել է 4 բալՍույն թվականի հունվարի 06-ին` տեղական ժամանակով ժամը 17:28-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․96⁰ և արևելյան երկայնության 45.49⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:Ավելին17:5706.01.25 -
ԻրավականՏիրան Խաչատրյանի կողմից անփույթ վերաբերմունք չի եղել. փաստաբանը՝ մեղադրանքի մասինՇուրջ 5 տարվա քննությունից հետո իրավապահները եզրակացրել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Ազգային հերոսի կոչմանն արժանացած գեներալ Տիրան Խաչատրյանը ձախողել է իրեն վստահված բնագծի պաշտպանությունը: Ըստ Քննչական կոմիտեի՝ բարձրաստիճան զինվորականն իրեն վերապահված առաջադրանքը տապալել է 20 թվականի հոկտեմբերի 7-ից 17-ն ընկած ժամանակահատվածում։Ավելին17:4306.01.25 -
ՔաղաքականՉի բացառվում, որ թուլացած Թեհրանը «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում գնա զիջումների․ Գագիկ Համբարյան«Վայելեք. Թեհրանն ու Անկարան քննարկում են «Զանգեզուրի միջամցք»-ի հարցը։ Տեսնես Երևանում տեղյա՞կ են այդ մասին։ Իսկ ժողջանին այդ ամենը հետաքրքրքո՞ւմ է։Ավելին17:2906.01.25 -
ՀասարակականԴիլիջանի թունելի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորըՀունվարի 6-ին, ժամը 09:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։ Հայտնում են Հհ ՆԳՆ փրկարար ծառայությունից:Ավելին17:0006.01.25 -
ՀասարակականԵրևանի Հրազդանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկՀունվարի 6-ին՝ ժամը 15:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:Ավելին16:4106.01.25 -
ԻրավականԱրայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ինԱդրբեջանում ապօրինի պահվող, Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկվի հունվարի 17-ին։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Ավելին16:3006.01.25 -
Զինված ուժերԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 6-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։Ավելին16:1506.01.25 -
ԱշխարհՁեր ձեռքերն արյունոտ են. զանգվածային հրաձգությունից հետո փողոց են դուրս եկել ՄոնտենեգրոյումՄոնտենեգրոյում բողոքի ցույցեր են հունվարի 2-ին Ցետինեի ակումբներից մեկում հրաձգությունից հետո: 12 մարդ է մահացել ալկոհոլի ազդեցության տակ գտնված տղամարդու արձակած կրակոցներից: Ցուցարարները փոխվարչապետի ու ներքին գործերի նախարարի հրաժարականն են պահանջում՝ ողբերգությունը չկանխելու համար: 45-ամյա հրաձիգն իր մոտ ապօրինի զենք է ունեցելԱվելին15:4106.01.25 -
ՀասարակականՎթարի է ենթարկվել Ապարան-Երևան երթուղու մարդատար Gazel-ը. կա 13 վիրավորԱյսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի հարևանությամբ, Ապարան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Gazel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Հայտնում է Shamshyan.com-ը:Ավելին15:2106.01.25 -
ՀասարակականՀունվարի 5-ին Բաբաջանյան փողոցում 3 ավտովթար է տեղի ունեցել, ըստ վարորդների, պատճառը փողոցով հոսող կեղտաջրերն ենԵրեկ՝ հունվարի 5-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։10-ից 22։50-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են «Honda»-ն և «Infiniti» հետո «Opel»-ն է վթարի ենթարկվել ապա բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն։Ավելին15:0006.01.25 -
ՀասարակականՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայությունՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:Ավելին14:4206.01.25 -
ՀասարակականՍպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազիԵրևանում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Այս մասին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:Ավելին14:2306.01.25 -
ՀասարակականՓակ ճանապարհներ, արգելափակված մեքենաներ՝ ՀայաստանումՁյան առատ տեղումների հետևանքով մեքենաներ են արգելափակվել Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզերում: Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը ահազանգեր է ստացել Աշտարակ, Ապարան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներից, մեքենաները հանվել են արգելափակումից: Փրկարար ծառայությունը արգելափակումից դուրս է բերել 8 ավտոմեքենա, 19 քաղաքացու ցուցաբերել օգնություն: Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ճանապարհը: Գեղարքունիքում և Սյունիքում ձյուն է գալիս, բայց առայժմ միջպետական ու հանրապետական ճանապարհները բաց են, հայտնում է ճանապարհային դեպարտամենտը: Վրաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտներից էլ հայտնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին14:0606.01.25 -
ՀասարակականԼՂ տեղահանվածներն այս տարի ևս մեկ անգամ նշում են Սուրբ Ծնունդը տնից հեռու․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանՇնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու։ Այս մասին գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։Ավելին13:5806.01.25 -
ՀասարակականԵրևանում հայտնաբերվել է հետախnւզման մեջ գտնվող ավտոմեքենա, վարորդը փորձել է փախnւստի դիմելԵրեկ՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի և ավագ պարեկ Ռամոն Ալոյանի հետ Երևան քաղաքի Վերֆելի փողոցում նկատում են ամբողջովին թաղանթապատված, տեխզննություն չանցած «Mercedes E55» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը չի ենթարկվում պարեկների օրինական պահանջին և դիմում է փախուստի։Ավելին13:4306.01.25