Լրահոս
2025-01-07
-
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 21 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնությունՀունվարի 6-7-ը ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Հրազդան, Ջերմուկ, Ծաղկաձոր և Սևան քաղաքներում, Ռյա Թազա, Արևաշող, Ձորաղբյուր և Լուսաշող գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 21 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։Ավելին10:1507.01.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։Ավելին10:0007.01.25 -
ՀասարակականՄեքենան հայտնվել է կրակի մեջՀունվարի 7-ին, ժամը 04:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գերցեն փողոցում՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գերցենի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 05:12-ին: Այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը, իսկ սրահը՝ մասամբ:Ավելին09:4507.01.25 -
ՀասարակականԼույս չի լինելու․ հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3007.01.25 -
Միջազգային7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթիում․ կան զոհեր և վիրավորներ7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթիում: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 53-ի, վիրավորներինը՝ 62-ի։Ավելին09:2007.01.25
2025-01-06
-
ՀասարակականՍուրբ Ծննդյան տոնական պատարագից հետո տեղի ունեցավ տոնախմբությունԱրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ միջոցառումն իրականացվում է հայ ավանդական արժեքների հանդեպ նախանձախնդիր երիտասարդների ջանքերով։Ավելին23:2506.01.25 -
ՀասարակականՀոգսերից ու Փաշինյանից հոգնած մարդիկ խաղաղություն են փնտրում. Սուրբ Ծնունդն է նշում ՀայաստանըՆույնն են սուրբծննդյան աղոթքները աշխարհի բոլոր երկրներում: Ամենաշատը մարդիկ խաղաղություն են խնդրում նաև հայ առաքելական եկեղեցիներում հնչեցրած իրենց աղոթքներում:Ավելին23:0806.01.25 -
ՄիջազգայինԹուրքիան ջնջում է Սիրիայի պատմությունը. պետության անհետացում՝ 21-րդ դարումԻրավիճակը լարված է Սիրիայի հյուսիսում: Ռազմական գործողություններն ակտիվացել են Սիրիայի ազգային բանակի և Քրդական դեմոկրատական ուժերի միջև: Սիրիայի հյուսիսում Ազգային բանակի թուրքամետ կազմավորումներն արդեն մի քանի օր է՝ փորձում են մտնել «Այն ալ Արաբ» քաղաք և գրավել Հալեպի նահանգի մնացած բնակավայրերը։ Նրանց չի հաջողվել ճեղքել նաև արաբաքրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի պաշտպանությունը Թիշրին ամբարտակի և Քարա-Կուզակ կամրջի տարածքում, չնայած նաև թուրքական օդուժն էր ակտիվ ներգրավված: Սիրիայից եկող վերջին լուրերի համաձայն՝ քրդերը կայուն վերահսկողություն են պահպանում Մանբիջից արևմուտք ընկած տարածքի վրա։Ավելին22:4506.01.25 -
ՔաղաքականՇիրակի նիկոլական չինովնիկներից ոչ մեկը չբարեհաճեց մասնակցել Սուրբ Ծննդյան պատարագին․ Մհեր Մելքոնյան«Հեշտ չէ խոսել երկրի ապագայի մասին, երբ կազմաքանդվում է ավանդական մեր արժեհամակարգը։ Գործող ապազգային իշխանությունների հետ ամեն նոր օր անկանխատեսելի է՝ մարդկային իրավունքներն ու ազատությունն այլևս բարձրագույն արժեք չեն, սոցիալական անհավասարությունը, անվտանգության բացակայությունը, թշնամու շահերի սպասարկումը, այս ամենի հետ մեկտեղ ՔՊ-ական խմբակը վերջնականապես կործանում է մեր բոլորի ապագան։Ավելին22:3006.01.25 -
Հասարակական«Ճաշել ենք, նոր ենք եկել, չենք ուզում». Փաշինյանը տիկնոջ հետ Արուճում փառատոնի է մասնակցելՓաշինյանը կոչ արեց սուրբծննդյան տոնավաճառ կազմակերպել, որ գյուղին էլ օգուտ լինի, ոչ թե միայն իրենց այցի հետ կապված հյուրասիրություն կազմակերպեն: «Պետք է փոխել հյուրասիրության ֆորմատը և տոնավաճառ կազմակերպել։ Մենք իհարկե շատ շնորհակալ ենք, զգացված ենք, բայց տրամաբանությունը էստեղ հակառակն է, մենք սա անում ենք ոչ թե նրա համար, որ ձեզ, կոպիտ ասած, ծախսի տակ գցենք, այլ անելու ենք, որ դուք եկամուտ ստանաք, մարդկանց հոսք ապահովենք դեպի գյուղ, պետք ա լավ գովազդեն, որ մարդիկ գան, մեր պատմական բնակավայրերից մեկն ա Արուճը»:Ավելին22:1606.01.25 -
ՄիջազգայինՊուտինին խուլ է անվանում Զելենսկին. Ուկրաինան ակտիվ հարձակում է սկսել և երաշխիքներ է ուզում ԱՄՆ-իցՈւկրաինայում պատերազմը ոչ միայն չավարտվեց դեկտեմբերին, ինչպես տարեվերջին կանխագուշակում էր ուկրաինացի լրագրող Գորդոնը, վստահեցնելով, թե հավաստի տվյալներ ունի պատերազմի ավարտի մասին, այլև պատերազմի 1047-րդ օրը ինտենսիվ մարտեր են ընթանում Ռուսաստանի տարածքում: Ըստ ուկրաինական կողմի՝ ուկրաինական բանակը Կուրսկում գրոհում է օդից և ցամաքից: Վորոնեժում շենքեր են փլուզվել: Մոսկվան հայտնում է ռուսական օդում 12 անօդաչու ոչնչացնելու և Դոնբասում ամենամեծ բնակավայրերից մեկի՝ Կուրախովի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին:Ավելին22:0706.01.25 -
ՀասարակականԽարբերդի ամառանոցների մոտ բախվել են «Nissan Tiida»-ն ու բեռնատար «ГАЗель»-ը․ կան վիրավորներԱյսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին, Խարբերդի ամառանոցների մոտ բախվել են բեռնատար «ГАЗель» մակնիշի և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ГАЗель»-ը կողաշրջվել է։Ավելին21:5806.01.25 -
Քաղաքական10 տարի առաջ այս օրը ՊԲ պատժիչ գործողություններից հետո ադրբեջանական կրակակետերը լռեցին․ Աբրահամյան10 տարի առաջ այս օրը ՊԲ ստորաբաժանումները, պատժիչ գործողություններ իրականացրեցին, ինչի հետևանքով ադրբեջանցիները 3 կորուստ ունեցան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:Ավելին21:3606.01.25 -
ՀասարակականԿեղծիքի ու չարակամության դեմ միավորվելու կոչ է անում Վեհափառը՝ վերաօծված Մայր տաճարումՄայր տաճարում Հայրապետական պատարագ է մատուցել Վեհափառ Հայրապետը: Պատարագի ընթացքում խաղաղության կոչ են հնչեցրել սարկավագները: Գարեգին երկրորդը պատգամել է հայ ժողովրդին միավորվել ընդդեմ երկրի ներքին անդորրը խռոված կեղծիքի ու չարակամության: Իշխանության որևէ ներկայացուցիչ չի մասնակցել Հայրապետական Սուրբ պատարագին:Ավելին21:3206.01.25 -
ՀասարակականՆԳՆ ՓԾ-ն նոր մանրամասներ է հայտնում Երևան-Ապարան երթուղին սպասարկող GAZel-ի վթարիցՀունվարի 6-ին, ժամը 13:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։Ավելին21:1506.01.25 -
ՀասարակականԵրևանում հրդեհի զոհ են դարձել Գինեսի ռեկորդակիրը և նրա մայրը. կրակից փրկված աղջնակի վկայությունըՈղբերգական հրդեհը Երևանում երկու կնոջ կյանք է խլել: 74-ամյա Անուշ Բաղդասարյանը և նրա 44-ամյա դուստրը՝ Լիլիթ Հովսեփյանը, մահացել են Արարատյան փողոցի 90 շենքի իրենց երկհարկանի բնակարանում դեռևես անհայտ պատճառներով բռնկված հրդեհից: Լիլիթի 17-ամյա դուստրը, որ դեպքի պահին տանն է եղել, կարողացել է դուրս գալ ծխի մեջ կորած տնից: Աղջիկը «Հայլուր»-ի թղթակիցներ Զարուհի Սահակյանի և Առաքել Օհանյանի հետ բացառիկ հարցազրույցում պատմել է, որ տատն է իրեն քնից հանել, դուրս ուղարկել՝ պարզելու, թե որտեղից է ծուխը տուն լցվում:Ավելին21:0506.01.25 -
ՀասարակականՇիրակամուտ գյուղի մոտ ավտոմեքենա է ընկել ձորը․ կան տուժածներՀունվարի 6-ին, ժամը 13:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին21:0006.01.25 -
ՄիջազգայինԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական է տվելԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հեռանում է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ լիբերալները չեն ընտրել նոր առաջնորդին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։Ավելին20:4306.01.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Մոր և դստեր կյանքը խլած հրդեհի առաջին վարկածները. ի՞նչ է պատմում հրաշքով փրկված աղջիկըՀայլուր 20։30 Մոր և դստեր կյանքը խլած հրդեհի առաջին վարկածները. ի՞նչ է պատմում հրաշքով փրկված աղջիկըԱվելին20:3006.01.25 -
ՀասարակականԽոշոր վթար՝ Լոռու մարզում. բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշներն ու հայտնվել ձորում. կա վիրավորԱյսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Վրատանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Դավիթ Արտեմենկոն իր վարած «Scania» մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել Դեբետ գետում:Ավելին20:2806.01.25