Լրահոս
Հասարակական
18:24
06.01.25
514

Կարմիրբերետավորներ, ականազերծողներ. Փաշինյանի այցով պայմանավորված Արուճում ուժեղացված ծառայություն է իրականացվում․ News.am

Img default alt hy

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը այս պահին մեկնում է Արագածոտնի մարզի Արուճ խոշորացված համայնք, որտեղ տեղի է ունենալու Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնը:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Արուճ գյուղից, այս պահին ուժեղացված ծառայություն է իրականացվում գյուղում, ժամանել են մեծ թվով ոստիկաններ, այդ թվում կարմիրբերետավորներ, ինչպես նաև ականազերծողներ՝ հատուկ վարժեցված շներով:

Ծառայութունն այնքան խստացված է, որ ականազերծողները շների օգնությամբ նույնիսկ սննդի համար նախատեսված տաղավարներ են ստուգել, նաև եկեղեցու բակը և շրջակայքը: