Լրահոս
Աշխարհ
15:41
06.01.25
574

Ձեր ձեռքերն արյունոտ են. զանգվածային հրաձգությունից հետո փողոց են դուրս եկել Մոնտենեգրոյում

Մոնտենեգրոյում բողոքի ցույցեր են հունվարի 2-ին Ցետինեի ակումբներից մեկում հրաձգությունից հետո: 12 մարդ է մահացել ալկոհոլի ազդեցության տակ գտնված տղամարդու արձակած կրակոցներից: Ցուցարարները փոխվարչապետի ու ներքին գործերի նախարարի հրաժարականն են պահանջում՝ ողբերգությունը չկանխելու համար: 45-ամյա հրաձիգն իր մոտ ապօրինի զենք է ունեցել